ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղի ավագ դպրոցի աշակերտները և ուսանողները հանդիպումունեցան «ԻնստիգեյթՄոբայլ» և «Ինստիգեյթ Կիսահաղորդիչներ» ընկերությունների ներկայացուցիչների հետ, որոնց շարքում կային նաև մեր շրջանավարտները, ովքեր եկել էին կիսվելու իրենց փորձով և հաջողություններով: Ընկերության ղեկավարները ներկայացրին իրենց ընկերությունները, տարածաշրջանային ռազմավարությունը, պատմեցին ծրագրի առաքելության, նպատակների մասին, բացատրեցին դասընթացի տեխնիկական մանրամասները, մասնակցության կարգն ու պայմանները։ Նշեցին նաև, որ մտադիր են իրականացնել դասընթացներ բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են առաջին քայլը կատարել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում՝ Վանաձոր քաղաքում։ Դասընթացները կազմակերպվելու են անվճար, իսկ լավագույն շրջանավարտները հնարավորություն կունենան աշխատանք ձեռք բերել հենց Վանաձոր քաղաքում։
Դասընթացների մասնակիցները դասերի ավարտից հետո ձեռք են բերում համակարգչային գիտության և ծրագրավորման վերաբերյալ հիմնարար գիտելիքներ, ալգորիթմական մտածելակերպ և խնդիրների արդյունավետ լուծման կարողություններ, աբստրակցիայի, տվյալների կառուցվածքների, ինկապսուլյացիայի, ռեսուրսների կառավարման, անվտանգության, ծրագրային ապահովման ճարտարագիտության և վեբ տեխնոլոգիաների բազային գիտելիքներ, անհատական և թիմային աշխատանքի հմտություններ, ծրագրավորման մի շարքլեզուներ (C++, JavaScript, HTML), VLSI design flow, Verilog հիմունքներ։
Հանդիպման ժամանակ ներկայացվեց նաև Հայաստանում ՏՏ ոլորտի պատմությունը, զարգացումն ու հեռանկարները, առանձնահատկությունները, խոսվեց ՏՏ աշխատաշուկա մտնելու անհրաժեշտ նախապայմանների և գիտելիքների մասին։ Հանդիպման ընթացքում ընկերության ներկայացուցիչները պատասխանեցին ուսանողներին հետաքրքրող բոլոր հարցերին։
Նշվեց, նաև որ ընկերության և Մասնաճյուղի սերտ կապը ունի տարիների պատմություն և մեծ կարևորություն է տրվում այդ արդյունավետ համագործակցությանը: Ընկերությունում գերակշիռ մաս են կազմում Մասնաճյուղի ուսանողներն ու շրջանավարտները, որը կունենա շարունակական և պարբերաբար թարմացվող բնույթ:
Շնորհակալություն ենք հայտնում «Ինստիգեյթ Մոբայլ» և «Ինստիգեյթ Կիսահաղորդիչներ» ընկերություններին՝ մեզ այցելելու համար:
Գիտելիքի և դպրության տոնին ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղի բակում տեղի ունեցավ հանդիպում ավագ դպրոցի 10-րդ դասարանի աշակերտների, բակալավրի և մագիստրատուրայի առաջին կուրսեցիների հետ: Սեպտեմբերի 1-ին Պոլիտեխնիկում ազդարարվեց ուսումնական տարվա սկիզբը՝ գիտելիքներով հարստանալու, իրական արժեքներ ճանաչելու և նոր նպատակներ կյանքի կոչելու նպատակով: Միջոցառման սկզբում հնչեց ՀՀ օրհներգը և Պոլիտեխնիկի հիմնը:
Մեկ րոպե լռությամբ հոտնկայս հարգեցինք 44-օրյա պատերազմի զոհերի հիշատակը:
Առանձնակի շնորհավորեցինք բոլոր նրանց, ովքեր առաջին անգամ էին գտնվում ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղում և նրա ավագ դպրոցում: Նշենք, որ այս տարին հոբելյանական է, քանի որ Մասնաճյուղի ավագ դպրոցի հիմնադրման 25-ամյակն է: Այս կապակցությամբ ավագ դպրոցի սաները իրենց ելույթներով ողջունեցին և առավել արժևորեցին տոնական օրը:
Գիտելիքի տոնի կապակցությամբ ուսանողներին շնորհավորեց ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղի տնօրեն ԱրմենԽառատյանը. «Շնորհավորում ենք ձեզ Գիտելիքի և դպրության օրվա առթիվ: Այսօր մենք պետք է գնահատենք գիտելիքի կարևորությունն ինչպես յուրաքանչյուրիս բարեկեցության, այնպես էլ պետության զարգացման ու հզորացման գործընթացում: Դուք ընդունվել եք Հայաստանի հզորագույն ճյուղային կառուցվածք ունեցող ինժեներական բուհը, որն ունի միջազգային հավատարմագրում: Մեր բուհը կրթական բարեփոխումների առաջնեկն է Հայաստանում, ուստի դուք ունեք լայն հնարավորություններ կերտելու ձեր ապագան և կարիերան»:
Ուսանողներին և աշակերտներին շնորհավորեց նաև ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղի ավագ դպրոցի տնօրեն Լուսինե Սարգսյանը, ով ներկայացրեց Պոլիտեխնիկի ավագ դպրոցի աշակերտների հաջողության ուղին և ոգևորեց վերջիններիս լինել առաջադեմ, նպատակասլաց և հեռանկարային:
Շնորհավորանքներին միացան ավագ դպրոցի փոխտնօրեն Հասմիկ Հովհաննիսյանը, ուսանողական խորհրդի նախագահի տեղակալ Էդգար Ասատրյանը:
Ավագ դպրոցի տնօրինությունը բարձր առաջադիմություն ցուցաբերած աշակերտներին հանձնեց գովասանագրեր:
Միջոցառման ավարտից հետո Մասնաճյուղում մեկնարկեց 2020-2021 տարվա ուսումնական գործընթացը:
Մեկնարկել է ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղի 2021/2022 ուստարվա մագիստրոսական կրթական ծրագրով՝ տնտեսագիտություն և շինարարություն մասնագիտությունների փաստաթղթերի ընդունելության գործընթացը։ Փաստաթղթերն ընդունվում են հունիսի 7-ից (աշխատանքային օրեր), օգոստոսի 25-ը ներառյալ՝ ժամը 09։00-16։00:
Դիմորդը դիմում-հայտի հետ ներկայացնում է՝
- բակալավրի, դիպլոմավորված մասնագետի կամ մագիստրոսի դիպլոմների և դրանց ներդիրների բնօրինակի պատճենը,
- երաշխավորագիր,
- 4 հատ լուսանկար (3×4սմ),
- անձնագիր (բնօրինակ և պատճեն),
- փաստաթուղթ զինվորական ծառայության առնչության մասին (բնօրինակ և (1-4, 16-19 էջերի պատճեն)),
- սահմանված կարգով հաստատված տպագրված գիտական աշխատությունների ցուցակ (առկայության դեպքում),
- փաստաթղթերն ընդունելու, մշակելու և ձևակերպելու համար 1500 ՀՀ դրամ վճարելու վերաբերյալ անդորրագիրը: (ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղ, Հասցե՝ ք. Վանաձոր, Գրիգոր Լուսավորիչ 40 | «ԿոնվերսԲանկ» ՓԲԸ «Վանաձոր» մասնաճյուղ Հ/Հ 1930009059530100)
Բոլոր հարցերով դիմել` ք.Վանաձոր, Շինարարների փող. 12, ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղ, հեռ. 5-69-29, 5-68-25:
ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղի ընդունող հանձնաժողով
ՏՆՏԵՍԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ
ԾՐԱԳՐԱՅԻՆ ՃԱՐՏԱՐԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ
ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐ
ՄԵՔԵՆԱՇԻՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՆՅՈՒԹԵՐԻ ՄՇԱԿՈՒՄ
Դիմորդներն առաջին փուլի միասնական քննությանը մասնակցելու համար ընդունելության դիմում-հայտը ներկայացնում են առցանց` Գնահատման և թեստավորման կենտրոնի dimord.am կայքում՝ ապրիլի 15-ից մայիսի 10-ը՝ մինչև ժամը 18:00-ն ներառյալ:
2-րդ փուլը՝ հունիսի 26-ից հուլիսի 1-ը՝ մինչև ժամը 17։00-ն:
Լրացուցիչ փուլը – հուլիսի 19-26-ը մինչև ժամը 18:00-ն:
Դիմորդները բուհում կստանան անհրաժեշտ օժանդակություն` առցանց հայտը լրացնելու
հարցում:
Կատարվում է նաև ընդունելություն հետևյալ մագիստրոսական կրթական ծրագրերով՝
ՏՆՏԵՍԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ
ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Կատարվում է նաև ընդունելություն ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղի ավագ դպրոցում՝ 10-12-րդ դասարանցիների համար:
Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը եվրոպական հավատարմագրում անցած առաջատար տեխնոլոգիական համալսարան է:
Ունենք արդյունավետ համագործակցություն ՏՏ և կապի ոլորտի գործընկերների հետ` Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնի, կենտրոնում գործող ընկերությունների, Ինստիգեյթի և այլ ընկերությունների հետ: Տեխնոլոգիական կենտրոնի բոլոր լաբորատորիաները և լսարանները համագործակցության համաձայնագրի հիման վրա տրամադրվում են Պոլիտեխնիկի ուսանողներին և դասախոսներին:
Բոլոր հարցերով դիմել` ք.Վանաձոր, Շինարարների փող. 12, ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղ, հեռ. 5-69-29, 5-68-25, ավագ դպրոցի համար՝ նաև +374 91 61 55 06:
ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղի ընդունող հանձնաժողով
ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղը հրավիրում է ուսանելու
ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղում 95 (27 անվճար, 68 վճարովի) տեղի համար դիմել է 85 դիմորդ, որից ընդուվել է 60-ը:
27 անվճար տեղերից լրացվել են 26-ը, վճարովի 68 տեղերից` 34-ը:
Ըստ մասնագիտությունների ներկայացված է աղյուսակում:
հ/հ | Մասնագիտությունը | Հատկացված տեղերը | արդյունքները | Դիմորդների թիվ | ||
անվճար | Վճարովի | անվճար | վճարովի | |||
1 | ՏՆՏԵՍԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ
Տնտեսագիտություն |
1 | 20 | 1 | 17 | 20 |
2 | ԾՐԱԳՐԱՅԻՆ ՃԱՐՏԱՐԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ
Ծրագրային ճարտարագիտություն |
10 | 18 | 10 | 12 | 32 |
3 | ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Արդյունաբերական և քաղաքացիական շինարարություն |
5 | 10 | 5 | 5 | 15 |
4 | ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐ
Փոխադրումների և ճանապարհային երթևեկության կազմակերպում և կառավարում |
5 | 10 | 5 | – | 11 |
5 | ՄԵՔԵՆԱՇԻՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՆՅՈՒԹԵՐԻ ՄՇԱԿՈՒՄ
Մեքենաշինություն և նյութերի մշակում |
6 | 10 | 5 | – | 7 |
Ընդամենը | 27 | 68 | 26 | 34 | 85 |
ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղի ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար՝ Աշոտ Գյուրջինյան:
Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրության հայտարարման վերաբերյալ ՀՀ կառավարության 2020 թվականի մարտի 16-ի N 298 -Ն որոշման Հավելվածի թիվ VI հոդվածի թիվ 21 կետի պահանջով պայմանավորված, ուսումնական գործընթացի դադարեցման, դրան նախորդած ժամանակահատվածում կորոնավիրուսի տարածման կանխմանը միտված սույն թվականի մարտի 2-ից մինչև 6-ը և մարտի 13-ին ուսումնական հաստատություններում ուսումնական գործընթացի ընդհատման հանգամանքները, ինչպես նաև ՀԱՊՀ մի շարք ուսանողների կողմից վատառողջության հիմնավորմամբ 2019/20 ուստարվա ժամանակացույցով նախատեսված ձմեռային քննաշրջանի ակադեմիական պարտքերի մարման ժամանակահատվածի ոչ լիարժեք օգտագործման փաստը, ՀԱՊՀ ուսանողական խորհրդի և ռեկտորատի ս.թ. մարտի 17-ի նիստի միջնորդությունները, նպատակն ունենալով ստեղծված արտակարգ իրավիճակում Համալսարանի ուսանողների համար ուսումնական գործընթացի իրականացման առավել նպաստավոր պայմաննների ապահովումը`
ՀԱՊՀ Գիտական խորհուրդը որոշում է.
- Ժամանակավորապես կասեցնել Համալսարանի բոլոր կրթական ծրագրերով սովորող ուսանողների ակադեմիական ցածր առաջադիմությամբ պայմանավորված հեռացումների գործընթացը:
- Արտակարգ դրության ավարտից և Համալսարանում ուսումնական գործընթացի վերսկսումից հետո ակադեմիական պարտքեր ունեցող ՀԱՊՀ բոլոր ուսանողների համար սահմանել մեկշաբաթյա լրացուցիչ լուծարքային ժամանակաշրջան։
- Համալսարանի ուսումնական գործընթացի ժամանակացույցով նախատեսված միջանկյալ քննություններն ընթացիկ կիսամյակի համար չեղարկել։ Ուսանողների գիտելիքների կիսամյակային գնահատումն իրականացնել բացառապես քննաշրջանային ամփոփիչ քննությունների կազմակերպմամբ՝ կիրառելով գումարային 100 միավորանոց ռեյթինգային սանդղակը։
- Ընթացիկ տարվա շրջանավարտների ավարտական աշխատանքների, մագիստրոսական թեզերի և ատենախոսական աշխատանքների ղեկավարման գործընթացը կազմակերպել առցանց՝ առավելագույնս կիրառելով էլեկտրոնային գործիքամիջոցները՝ պահպանելով վերոնշյալ ժամանակացույցով նախատեսված ժամկետային պահանջները։
Հղում՝ ՀԱՊՀ Գիտական խորհրդի որոշում
Հաշվի առնելով կորոնավիրուսային հիվանդության պատճառով երկրում ստեղծված իրադրությունը Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում ստեղծվում է առցանց ուսուցման համար նախատեսված դասախոսությունների ու գործնական աշխատանքների հարթակ: Այն հասանելի կլինի Պոլիտեխնիկի ավագ դպրոցի, քոլեջի, ինչպես նաև ուսանողության համար:
Ստեղծված աննախադեպ իրավիճակում կրթության կազմակերպման անհրաժեշտությունից ելնելով՝ մարտի 13-ին, Պոլիտեխնիկի ղեկավարությունը քննարկել է առցանց ուսուցման հարթակի հրատապ և ամբողջ ծավալով ներդնելու ու շահագործելու հարցը։
Պոլիտեխնիկական համալսարանի կողմից ստեղծված աշխատանքային խումբը նույն պահից աշխատելով հատուկ ռեժմինով արդեն շաբաթվա ավարտին կապահովի հարթակի գործունեությունը։
Համալսարանում արդեն իսկ ստեղծվել է ուսուցման համակարգի համար նախատեսված դասախոսությունների և գործնական աշխատանքների տեսանկարահանման միջավայրը։
Շաբաթվա ավարտին դասախոսությունները հասանելի կլինեն աշակերտներին և ուսանողությանը` www.polytech.am-ում ստեղծված առանձին համակարգում իրենց գաղտնաբառով:
Սիրելի ուսուցիչներ և աշակերտներ հաշվի առնելով Հայաստանի Հանրապետությունում ի հայտ եկած դրությունը և երկրում Արտակարգ դրության սահմանումը ԿԳՄՍ-ն նախաձեռնում և իրականացնում է մի շարք ծրագրեր, որոնք միտված են ուսումնական գործընթացի անընդհատությունն ապահովելուն: Նախարարի մամուլի ասուլիսից տեղեկացանք` հղումը ստորև… https://www.facebook.com/TERTam.arm/videos/2568376350087823/ , որ նախաձեռնվել են մի շարք միջոցառումներ, որոնք կօգնեն մեր աշակերտներին զբաղվել իրենց կրթությամբ՝ մասնավորապես խրախուսվում է հեռավար ուսուցումը ցանկացած հնարավոր գործիքներով և միջոցներով: Նախարարության կողմից ներկայացվում են հետևյալ եղանակները նաև. ԿՏԱԿ-ի կայքում ստեղծված է heravar.armedu.am պորտալը, որտեղ հավաքված են հեռավար ուսուցման վերաբերյալ ինֆորմացիաներ, հաջորդ կարևոր տեղեկությունը՝ Հանրային հեռուստաընկերության եթերում ժամը 8:30-9:30 և 11:30-12:40 կլինեն դասեր, դասախոսություններ, Ucom ընկերության հետ համագործակցության շրջանակներում կլինի հատուկ ալիք, որտեղ 24 ժամ շարունակ լինելու են համապատասխան դասընթացներ, ունենալու ենք նոր առանձին յութուբյան ալիք, որտեղ նորից կլինեն տարբեր նյութեր, դասեր և դասընթացներ, Ucom-ի բոլոր բաժանորդները կօգտվեն այդ ալիքի նյութերից անվճար:
Այս արտակարգ դրության պայմաններում հարկավոր է լրջորեն մոտենալ կրթության գործընթացի կազմակերպմանը, լինեն նախաձեռնող և անմիջական մասնակից: Ակնկալում ենք մեր ավագ դպրոցի աշակերտների ակտիվությունը և ինքնակրթությամբ զբաղվելու ցանկությունը:
Չենք մոռանում իհարկե պահպանել հիգիենայի կանոնները և մնալ տանը: Առողջություն բոլորին…
Հարգանքներով ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղի տնօրինություն…
ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղում փետրվարի 19-ին տեղի ունեցավ «Բաց լաբորատոր-2020» գիտահանրամատչելի ակցիան: Այն աշխարհում լայնածավալ ամենամեծ գիտական ակցիան է, որն անցկացվում է մի շարք երկրներում: Այն ուղղված է ռուսական և համաշխարհային գիտության հանրայնացմանը: Հայաստանում այն անցկացվում է երեք քաղաքներում՝ Երևանում, Գյումրիում և Վանաձորում՝ Գյումրու Ռուսաստանի կրթության և մշակույթի կենտրոնի և «Լուսավորչական նախագծերի լաբորատորիա» ոչ առևտրային կազմակերպության աջակցությամբ:
Ակցիային մասնակցում էին ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղի ավագ դպրոցի աշակերտներն ու ուսանողները, ինչպես նաև՝ մի շարք ավագ դպրոցների աշակերտներ և քոլեջների ուսանողներ:
Միջոցառման ավարտին բոլոր մասնակիցները ստացան հավաստագրեր, իսկ առաջին երեք տեղերն զբաղեցնող մասնակիցներին որպես պարգև տրվեցին վկայագրեր և գրքեր: Նշենք, որ առաջին երեք տեղերը զբաղեցրին ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղի ավագ դպրոցի աշակերտները:
Հատուկ շնորհակալագրով պարգևատրվեց ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղի տնօրեն տ.գ.թ., դոցենտ Արմեն Խառատյանը՝ նմանատիպ բազում միջոցառումներին և ակցիային մեծապես աջակցելու համար: