Պետրոս Մելքոնյանի անվան Վանաձորի մասնաճյուղ

Ժամանակակից լաբորատոր բազա

ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղի լաբորատոր պայմանները թույլ են տալիս ուսանողներին՝ կատարել արդյունավետ հետազոտություններ
Մանրամասն 

Հարուստ պատմություն

ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղը հիմնադրվել է 1959թ. և մինչ այժմ տվել է շուրջ 9000 շրջանավարտ
Մանրամասն 

Միջազգային ծրագրեր

ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղը եվրոպական համալսարանների ցանցի անդամ է և ունի բազմաթիվ համագործակից բուհեր ամբողջ աշխարհում
Մանրամասն 

Էլեկտրոնային դասագրքեր

Տեխնոլոգիական չափումներ և ստանդարտացում

 

ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

    Ամբիոնն ստեղծվել է 2007թ.-ի ապրիլին: Նորաստեղծ ամբիոնում ի սկզբանե հետևողական գտնվեցին ուսումնական գործընթացը ժամանակակից պահանջներին, մասնաճյուղի զարգացման ռազմավարական պլանավորման ցուցանիշներին համապատասխանեցնելու ուղղությամբ: Գործում են ուսումնագործնական աշխատանքների երկու լաբորատորիա: Ամբիոնի մասնագիտական առարկաների զգալի մասը կատարվում է անմիջապես Վանաձոր քաղաքի և նրա մերձակայքի ճանապարհային ցանցում, «Վանաձոր» երկաթուղային կայարանի ստորաբաժանումներում:
Նկատելի ուշադրություն է դարձվում ուսումնական գործընթացի մեթոդական ապահովման հարցերին: Ամբիոնում մշակվել և հրատարակվել են շուրջ 23 ուսումնա-մեթոդական աշխատանքներ, ուսանողներին կողմնորոշող ցուցումներ:
Ամբիոնի պրոֆեսորա-դասախոսական անձնակազմի կողմից շարունակաբար կատարվում են գիտական աշխատանքներ, որոնց արդյունքում հրատարակվել են 100-ից ավելի գիտական հոդվածներ ու հեղինակային վկայականներ, ստացվել է 2 գյուտի արտոնագիր: Մշակվել և կիրառվում են էլեկտրոնային ուսուցման փաթեթներ: Որոշակի քայլեր են կատարվում վիրտուալ լաբորատոր փաթեթների ստեղծման, դրանց ձեռքբերման և ուսումնական գործընթացում կիրառելու ուղղությամբ:
Ամբիոնը մասնագետներ է թողարկում «Տրանսպորտային համակարգեր» մասնագիտության գծով «Փոխադրումների և ճանապարհային երթևեկության կազմակերպում և կառավարում» բակալավրական ծրագրով:
Ուսանող-արտադրություն կապն ամրապնդելուն, ապագա շրջանավարտի ինտեգրացումը աշխատուժի շուկայում դյուրացնելու նպատակին են միտված հետզհետե սերտացող հարաբերությունները գործընկեր ձեռնարկությունների հետ: «Սլացք» տրանսպորտային ձեռնարկության, «ՄիլԱրեն» ՍՊԸ-ի, «Դիկտիս» ՍՊԸ-ի, Վանաձորի քաղաքապետարանի, Վանաձորի ավտոկայանի և ՀՀ ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գնդի 5-րդ գումարտակի հետ համատեղ աշխատանք է տարվում արտադրական պրակտիկաների, դիպլոմային և կուրսային նախագծերի կատարման փորձարարական և տեսական մակարդակների բարձրացման, արդյունքում՝ ուսանողի գիտելիքների ըստ ամենայնի խորացնելու ուղղությամբ: Այդ ձեռնարկություններում ուսանողների համար կազմակերպվել են մասնաճյուղ-լաբորատորիաներ:

 ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ճարտարագետ-բակալավրի ծրագրով.

  1.  Տրանսպորտային ուղիների, միջոցների շինարա­րություն, կառավարում և դրանց շահագործում:
  2.  Փոխադրումների և ճանապարհային երթևեկութ­յան կազ­մա­կերպում և կառավարում, առկա, հեռակա:
    Մասնագիտացումներ. Երթևեկության կազմակեր­պում և անվտանգություն, Փոխադրումների կազմակեր­պումն ավտոմոբիլային տրանսպորտում:

Մասնագիտությունների պահանջարկը պայմանա­վորված է տրանսպորտի և փոխադրումների կառա-վարման ոլորտում գործող կազմակերպությունների կարիքներով, տարածաշրջանային խնդիրներով:

ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ (Հնարավոր գործատուներ)

  •   “Սլացք” ՓԲԸ
  •   Ճանապարհային ոստիկանություն
  •   “Միլարեն” ՍՊԸ
  •   “Դիկտիս” ՍՊԸ
  •   Վանաձորի ավտոկայան
  •   Վանաձորի քաղաքապետարան
  •   ՀՀ Մաքսային ծառայություն
  •   Ներհանրապետական և միջպետական ուղևո­րա- և բեռնափոխադրումներ իրականացնող ընկե­րություններ
  •   Ավտոնորոգման և սպասարկման կազմակեր­պություններ:

 

 

Պրակտիկա

Պրակտիկաների կազմակերպում, մասնակցություն մասնագիտական պետական քննական, ավարտական աշխատանքների պաշտպանության որակավորման հանձնաժողովների աշխատանքներին, ամ­բիոնի մասնաճյուղերի ստեղծում, լավագույն շրջա­նավարտների աշխատանքի տեղավորում:

 

Ավարտական աշխատանքի պաշտպանություն

ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑ

Ամբիոնի լավագույն շրջանավարտներն ուսումը շարունակում են ՀՊՃՀ և ՀՀ այլ առաջատար բուհե­րի մագիստրատուրա­յում, ասպիրանտու­րա­յում, ստանալով մագիստրոսի, ճար­տարագետ-հետա­զոտողի որակավո­րում:

Լաբորատորիաներ. Տրանսպորտային միջոցների կառուցվածքի և շահագործման, Փոխադրումների և ճանա­պարհային երթևեկության կազմակերպման:

 

Գործընթացներ, հաջողություններ, նախագծեր

  • Գիտելիքների գնա­հատման կրեդիտային համակարգ՝ 2008թ.-ից, որը նպաստում է ակադեմիա­կան շարժունակությանը (օրինակ՝ 2013թ.-ին ամբիոնի շրջանավարտը փոխանակման ծրագ­րով սովորում է Իտալիայի Թուրինի համալ­սարանի մագիստրա­տուրայում):
  • Ուսումնական գործընթացում տեղեկատվական տեխնոլո­գիա­նե­րի կիրառում, ներառյալ գնահատ­ման համակարգում՝ էլեկտրոնային քննություն:
  • Ձեռնարկվող քայլեր՝ վիրտուալ լաբորատոր փաթեթ-սարքավորումների ձեռքբեր­ման և ուսում­նական գործընթացում կիրառելու ուղղությամբ:
  • Շրջանավարտներ՝ ԱԺ պատգամավոր, հա­մայնքների ղեկավար­ներ և ավա­գանու ան­դամ­ներ, գոր­ծարան­ների տնօրեն­ներ, ար­տադրութ­յան կազ­մակերպիչներ, տրանսպորտի, փոխա­դ­րումների կազմա­կերպման և կառավար­ման և այլ ոլորտներում առաջատար մասնագետներ: