Պետրոս Մելքոնյանի անվան Վանաձորի մասնաճյուղ

Ժամանակակից լաբորատոր բազա

ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղի լաբորատոր պայմանները թույլ են տալիս ուսանողներին՝ կատարել արդյունավետ հետազոտություններ
Մանրամասն 

Հարուստ պատմություն

ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղը հիմնադրվել է 1959թ. և մինչ այժմ տվել է շուրջ 9000 շրջանավարտ
Մանրամասն 

Միջազգային ծրագրեր

ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղը եվրոպական համալսարանների ցանցի անդամ է և ունի բազմաթիվ համագործակից բուհեր ամբողջ աշխարհում
Մանրամասն 

ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղի Ռոբոտատեխնիկայի լաբորատորիայում տեղի ունեցավ «Ռոբոտատեխնիկա և ալգորիթմական ծրագրավորում» դասընթացի վերջնարդյունքների ներկայացում։ Դասընթացավարը ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղի ուսանողական խորհրդի նախագահ Վարդան Շերմազանյանն էր,  ով այդ ոլորտում ունի մեծ փորձ, որն իրականացնում է դասավանդման նորագույն մեթոդներով։

Ժամանակակից սարքավորումներով հագեցած Ռոբոտատեխնիկայի լաբորատորիայում աշակերտները 3 ամիս շարունակ ուսումնասիրել են Ռոբոտատեխնիկայի հիմունքները, ծրագրավորման տեխնոլոգիաները և  թիմային աշխատանքի արդյունքում ստեղծել են իրենց ռոբոտները՝ Դոգին,  Թրիքս Բոյը, Թաչին և Գիրո տանկը։ Աշակերտները ցուցադրեցին իրենց ռոբոտների կառուցվածքն ու գործառույթները։ Վերջիններս կարողացան և՛ տեսականորեն, և՛ գործնականում ներակայացնել իրենց պրոյեկտները։

Նմանօրինակ դասընթացների նպատակն է՝ նախագծումից մինչև արտադրանք, և հպարտորեն կարող ենք ասել, որ մեր աշակերտների մոտ դա հաջողվում է՝ ըստ իրենց գրանցած արդյունքների։

Այս ամենը հնարավորություն է տալիս աշակերտներին ընդլայնել տվյալ ոլորտի գիտելիքները, զարգացնել նրանց տեխնիկական և ստեղծարար հմտությունները։      

Վերջում ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղի ավագ դպրոցի տնօրեն Լուսինե Սարգսյանը աշակերտներին հանձնեց հավաստագրեր՝ դասընթացը հաջողությամբ ավարտելու կապակցությամբ։

ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղը շարունակելու է խթանել ուսանողների մասնագիտական զարգացմանը՝ ընձեռելով նրանց նոր հնարավորություններ։