ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղը հանդիպել է Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիայի ներկայացուցիչների հետ


Հոկտեմբերի 6-ին ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղում տեղի ունեցավ հանդիպում Հայաստանի Հաշվապահների
Ասոցիացիայի ներկայացուցիչների հետ, մասնավորապես՝ Ասոցիացիայի նախագահ Հերմինե Թովմասյանի և
Ասոցիացիայի անդամ Շուշանիկ Շուշանյանի հետ։ Մասնաճյուղը հյուրընկալել է նաև Ասոցիացիայի անդամ
«Բիզնես Աջակից» հաշվապահական գրասենյակի տնօրեն Սեդա Ղազարյանին։
Հանդիպման ընթացքում Ասոցիացիայի նախագահ Հերմինե Թովմասյանը ուսանողներին ներկայացրեց Հայաստանի
Հաշվապահների Ասոցիացիան, վերջինիս առաքելությունը, գործունեության հիմնական ուղղություններն ու
հնարավորությունները՝ կարևորելով մասնագիտական կրթության և շարունակական զարգացման դերը։
Ներկայացվեցին նաև Ասոցիացիայի անվանական կրթաթոշակի ծրագիրը, դրան դիմելու կարգն ու պայմանները,
ինչպես նաև կրթաթոշակ ստանալու և մասնագիտական զարգացման հետագա հնարավորությունները։
Միջոցառմանը ներկա էր նաև 2026-2027 ուսումնական տարվա անվանական կրթաթոշակի հաղթող՝ Մասնաճյուղի
«Տնտեսագիտություն» մասնագիտության ուսանող և «Բիզնես Աջակից» հաշվապահական գրասենյակի աշխատակից
Միլենա Սուքիասյանը։ Միլենան ուսանողների հետ կիսվեց իր փորձառությամբ՝ ներկայացնելով կրթաթոշակի ծրագրի
շրջանակում իր անցած ճանապարհն ու ընձեռված հնարավորությունները։



Post Comment