×

Վանաձորի մասնաճյուղում կրկին մեկնարկել են խոսակցական անգլերենի անվճար դասընթացները։ 

Ուրախ ենք տեղեկացնել, որ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Վանաձորի մասնաճյուղում կրկին մեկնարկել են խոսակցական անգլերենի անվճար դասընթացները։ 

Մեզ համար օտար լեզուների, հատկապես անգլերենի իմացության բարելավումը կարևոր է, քանի որ այն ուսանողներին հնարավորություն է տալիս ավելի ակտիվ ներգրավվելու միջազգային կրթական ծրագրերում, նոր կապեր ստեղծելու և մասնագիտական ու անձնական զարգացման նոր հնարավորություններ բացելու։ 

Դասընթացներն իրականացվում են «Խաղաղության կորպուս»-ի հետ համագործակցության շրջանակում։ Մեր ուսանողների հետ մեկ ամբողջ տարի աշխատելու են Խաղաղության կորպուսի երկու կամավորներ՝ Զաքարին և Էմիլին։ 

Զաքարին Վաշինգտոնից է և ավարտել է Չիկագոյի համալսարանի քաղաքագիտության ֆակուլտետը։ Էմիլին Բոստոնից է և ավարտել է Բենթլի համալսարանի ակտուարական գիտության և տվյալների վերլուծության ֆակուլտետը։ 

Լեզվակիր կամավորները պատրաստակամ են իրենց գիտելիքներով և փորձով կիսվելու մեր ուսանողների հետ՝ օգնելով նրանց ավելի ազատ ու վստահ հաղորդակցվել անգլերենով։