ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղի ուսանողուհին՝ Հայաստանի հաշվապահների ասոցիացիայի անվանական կրթաթոշակի 2026-2027 ուսումնական տարվա մրցույթի հաղթող

Սեպտեմբերի 24-ին «Էլիտ Պլազա» բիզնես կենտրոնում տեղի է ունեցել Հայաստանի հաշվապահների ասոցիացիայի անվանական կրթաթոշակի 2026-2027 ուսումնական տարվա մրցույթի հաղթող ուսանողների հավաստագրերի հանձնման պաշտոնական արարողությունը։
Միջոցառմանը մասնակցել են տարբեր բուհերի ներկայացուցիչներ, այդ թվում՝ ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղի կարիերայի և արտաքին կապերի համակարգող Տաթևիկ Մարգարյանը։
Անվանական կրթաթոշակի մրցույթի հաղթողներից մեկը ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղի «Տնտեսագիտություն» մասնագիտության 4-րդ կուրսի ուսանողուհի Միլենա Սուքիասյանն է։ Որախ ենք տեղեկացնել, որ Ասոցիացիայի և գործընկեր կազմակերպությունների հետ համագործակցության արդյունքում Միլենան աշխատանքի է անցել Ասոցիացիայի անդամ «Բիզնես Աջակից» ընկերությունում։

Միջոցառման վերջում Ասոցիացիայի նախագահ Հերմինե Թովմասյանը և ուսումնական հաստատությունների ներկայացուցիչները հաղթող ուսանողներին հանձնեցին անվանական կրթաթոշակի հավաստագրեր և գրքեր։
Մասնաճյուղի տնօրեն, տ․գ․թ․, դոցենտ Արմեն Խառատյանը հանդիպել է կրթաթոշակակիր Միլենա Սուքիասյանին և «Բիզնես Աջակից» ընկերության տնօրեն Սեդա Ղազարյանին՝ շնորհավորելով ուսանողուհուն ձեռքբերման առթիվ և կարևորելով բուհ-գործատու արդյունավետ համագործակցությունը։
Ուսանողների արդի և կիրառական գիտելիքներով զինմանը նպաստելու նպատակով՝ պարոն Խառատյանի առաջարկով Սեդա Ղազարյանը համալրել է մասնաճյուղի դասախոսական կազմը՝ իր մասնագիտական փորձն ու գործնական գիտելիքները փոխանցելու ուսանողներին։
Հայաստանի հաշվապահների ասոցիացիայի անվանական կրթաթոշակի մրցույթը շարունակական նախաձեռնություն է, որի նպատակն է խթանել ուսանողների հետաքրքրությունը կրթության նկատմամբ, աջակցել նրանց մասնագիտական զարգացմանը և նպաստել կրթության ու աշխատաշուկայի միջև կապի ամրապնդմանը։





Post Comment