Անցյալ դարի 50-ական թթ սկսած արդյունաբերության տարբեր ճյուղերի բուռն զարգացումը խթանիչ դեր խաղաց արդյունաբերական և քաղաքացիական շինարարության առաջընթացի համար:
Շինարարության զարգացման բարձր տեմպերի շարունակումը հնարավոր էր միայն ճարտարագետ-շինարարներ մասնագետների առկայության պայմաններում: Այդ նպատակով 1960թ. ԵրՊԻ Կիրովականի մասնաճյուղի երեկոյան, իսկ հետագայում նաև ցերեկային և հեռակա ուսուցման բաժիններում բացվեցին «Արդյունաբերական և քաղաքացիական շինարարություն» (ԱՔՇ), այնուհետև «Շինարարական իրերի և կոնստրուկցիաների արտադրություն» (ՇԻԿԱ) մասնագիտությունները: Ուսումնաարտադրական և գիտահետազոտական աշխատանքների արդյունավետ կազմակերպման նպատակով 1967թ. հիմնադրվեցին «Շինարարական արտադրություն» և «Շինարարական կոնստրուկցիաներ» ամբիոնները:
«Շինարարական արտադրություն» ամբիոնի առաջին վարիչ է ընտրվել դոցենտ Նապոլեոն Հակոբյանը, որին հետագայում փոխարինել է նույն մասնաճյուղի շրջանավարտ, տ.գ.թ., դոցենտ Լյովա Պալյանը:
Ամբիոնի աշխատակիցները զբաղվել են ուսումնամեթոդական և գիտահետազոտական աշխատանքներով, հրատարակել 50-ից ավելի գիտական հոդվածներ:
Ամբիոնում երկար տարիներ աշխատել են նաև ավագ դասախոսներ Վեներա Կլեկչյանը, Վիլսոն Մանասյանը, Ֆուրման Պետրոսյանը, Ռոբերտ Մաթևոսյանը, ընթերականներ Գագիկ Խառատյանը, Էդիսոն Ղումաշյանը, Ֆրոդիկ Մագթաղյանը, Անժիկ Մազմանյանը, Վերա Հակոբյանը և այլոք:
«Շինարարական կոնստրուկցիաներ» ամբիոնի աշխատանքները սկզբում ղեկավարել է տ.գ.թ., դոցենտ Գիվի Միրզոևը: 1975թ. ամբիոնի վարիչ է ընտրվել տ.գ.թ., դոցենտ, հետագայում պրոֆեսոր Արտաշես Թելոյանը, որին 1980թ. փոխարինել և մինչև ամբիոնի փակվելն այն ղեկավարել է մեր մասնաճյուղի շրջանավարտ, տ.գ.թ., այժմ՝ տ.գ.դ., պրոֆեսոր Ռազմիկ Աթաբեկյանը:
Ուսումնամեթոդական և գիտահետազոտական աշխատանքների արդյունքները ամփոփիչ ձևով հրատարակվել են 8 ուսումնական ձեռնարկների և մենագրությունների, 5 մեթոդական ցուցումների և 150-ից ավելի գիտական հոդվածների տեսքով, այդ թվում՝ ուսումնական 3 ձեռնարկներ և մեթոդական 2 ցուցում-ները հրատարակվել են դոցենտ Ջիվան Չատինյանի հեղինակությամբ:
Տարբեր ժամանակահատվածներում ամբիոնում աշխատել և շարունակում են աշխատել նաև տ.գ.թ., (հետագայում՝ դոկտոր) Աշոտ Թամրազյանը, տ.գ.թ., դոցենտ Հրանտ Գյուրջինյանը, տ.գ.թ.-ներ Մերուժան Մազմանյանը և Հակոբ Հակոբյանը, դոցենտ Իգնատ Բուռնազյանը, ավագ դասախոսներ՝ Զալիկո Պապիկյանը, Ներսես Շահվերդյանը, Վաչիկ Ղազարյանը, Իսմայիլ Սիրադեղյանը, Վալերի Գաբրիելյանը, Աշոտ Ջանջուղազյանը, ընթերականեր Արծրուն Անտոնյանը, Ռոբերտ Վարդանյանը, Ռոման Ղևոնդյանը, Սամվել Հարությունյանը, Ասլան Արզումանյանը, Սեյրան Աթոյանը, Հրահատ Մուրադյանը, Կրեդնակ Պողոսյանը, Ժորա Սաֆարյանը և այլոք:
ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԸ կազմավորվել է 1968թ.: Առաջին դեկան է ընտրվել դոցենտ Նա¬պոլեոն Հակոբյանը: 1971-75թթ դեկան է աշխատել տ.գ.թ., դոցենտ Սպարտակ Եսայանը, 1975-83թթ.՝ տ.գ.թ., դոցենտ Հրանտ Գյուրջինյանը, իսկ 1983թ. մինչև ֆակուլտետի փակումը՝ տ.գ.թ., դոցենտ Լևոն Ասլանյանը:
Շինարարական ֆակուլտետի ուսանողները արտադրական պրակտիկաներն անց են կացրել Երևանում, Մոսկվայում, Կիևում, Վիլնյուսում և այլուր:
Մեր շրջանավարտներից 10-ից ավելին ստացել են գիտական կոչումներ՝ նրանց թվում են տ.գ.դ.-ներ Աշոտ Թամրազյանը, Ռազմիկ Աթաբեկյանը, Ալեքսանդր Մելիքսեթյանը, տ.գ.թ.-ներ, Վլադիմիր Արսենյանը, Մերուժան Մազմանյանը, Արմեն Արղուշյանը, Լյովա Պալյանը, Դավիթ Կլեկչյանը, Ռուբեն Հարությունյանը, Աշոտ Գյուրջինյանը և դոցենտ Վեներա Կլեկչյանը:
1987թ. դադարեցվեց շինարարական մասնագիտությամբ դիմորդների ընդունելությունը:
1988թ. Սպիտակի երկրաշարժն ավերեց Հայաստանի հյուսիսային շրջանները, և ԵրՊԻ մասնաճյուղում կրկին շինարարական մասնագիտություն բացելու անհրաժեշտություն առաջացավ:
1993թ. բացվում է «ԱՔՇ» մասնագիտությունը, 1997թ. «Շինարարական ճարտարագիտություն» սեկտորը, որը 2004թ. վերանվանվեց ԱՔՇ: 2007թ-ին բացվում է «Շինարարություն և լեռնային գործ» ամբիոնը: Ամբիոնը սկզբնական շրջանում հասարակական կարգով ղեկավարում էր տ.գ.թ.,դոցենտ Հրանտ Գյուրջինյանը: Նա էլ 20.01.1998թ. ընտրվել է սեկտորի, իսկ հետագայում նաև ամբիոնի վարիչ և այն ղեկավարել է մինչև 2012թ.:
Կրթության շարունակելիությունն ապահովելու և ճարտարագետ-շինարար գիտնականների հերթափոխ նախապատրաստելու նպատակով 2008-2009թթ ուսումնական տարվանից բացվել է «Շինարարություն» մասնագիտությամբ մագիստրատուրա:
2007-2008թթ ուս. տարվանից իրականացվում է ԱՔՇ մասնագիտությամբ հեռակա ուսուցում:
2012թ. ամբիոնի վարիչ է ընտրվել տ.գ.թ., դոցենտ Աշոտ Գյուրջինյանը:
Մասնագիտական առարկաները բարձր մակարդակով դասավանդելու նպատակով կրկին աշխատանքի հրավիրվեցին գիտական կոչումներ և գիտամանկավարժական փորձ ունեցող նախկին աշխատակիցներ: Այդ տարիներին դասախոսել են՝ տ.գ.դ., պրոֆ. Սպարտակ Եսայանը, տ.գ.դ., պրոֆեսոր Ռազմիկ Աթաբեկյանը, տ.գ.թ., դոցենտներ Հրանտ Գյուրջինյանը, Աշոտ Գյուրջինյանը, դոցենտ Վեներա Կլեկչյանը, դասախոսներ՝ Ներսես Շահվերդյանը, Արծրուն Անտոնյանը, Ասլան Արզումանյանը, Կառլեն Ծատուրյանը, Գևորգ Նազարյանը, Սուրեն Աբովյանը, Նվեր Օհանյանը, Ռազմիկ Խառատյանը, Սարգիս Բոջուկյանը, Աշխեն Արզումանյանը և Ոսկան Բարսամյանը, որոնց մի մասը դասավանդում են առ այսօր:
Այդ ընթացքում ամբիոնի աշխատակիցներից երկուսը պաշտպանել են դոկտորական ատենախոսություններ (Ռազմիկ Աթաբեկյան և Սպարտակ Եսայան) և մեկ թեկնածուական (Աշոտ Գյուրջինյան), Վ. Կլեկչյանը ստացել է դոցենտի կոչում:
Ամբիոնի աշխատակիցները (ղեկ. Հ.Գյուրջինյան) կատարել են ՀՀ պետական բյուջեից ֆինանսավորվող գիտական և գիտատեխնիկական գործունեություն պայմանագրային հիմունքներով՝ «Լոռու մարզի բնական ծակոտկեն լցիչների հետազոտումը և ներդրումը որպես տեղական հումք կոնստրուկտիվ թեթև բետոնների պատրաստման համար» թեմայով: 2008թ. ամբիոնի աշխատակիցները շահել են ևս երկու մրցույթ՝ ծավալելու ՀՀ պետական բյուջեից ֆինանսավորվող գիտական և գիտատեխնիկական գործունեություն պայմագնագրային հիմունքներով: Նշված թեմաներն են.
1. «Շենքերի ու կառուցվածքների սեյսմակայունության մեծացումը հիմնատակ-կառուցվածք փոխազդեցության կարգավորման և շինարարական նյութերի ընտրության ճանապարհով» (ղեկ. Ռ.Աթաբեկյան):
2. «Մետաղաթիթեղային ամրանավորման միջոցով առավել սեյսմակայուն երկաթբետոնյա կառուցվածքների ստեղծումն ու նրանց փորձնական և տեսական հետազոտությունը» (ղեկ. Ս.Եսայան):
Ամբիոնին կից գործում են շինարարական նյութերի, կոնստրուկցիաների փորձարկումների, երկրաբանության և շինարարական մեքենաների լաբորատորիաները:
Կնքվել են բազմաթիվ համագործակցության պայմանագրեր, որոնք հնարավորություն են տալիս բարձր մակարդակով իրականացնել արտադրական և նախաավարտական պրակտիկաները, կիրառել դասավանդման ժամանակակից մեթոդներ, մասնավորապես օգտագործվում են Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում տեղակայված հոլանդական Archidutch ընկերության հնարավորությունները: Որպես գիտահետազոտական և ուսումնամեթոդական աշխատանքների արդյունքների ամփոփում աշխատակիցների կողմից հրատարակվել են 300-ից ավելի գիտական հոդված, 5 դասագիրք, 3 մենագրություն, 21 ուսումնական ձեռնարկ և 19 մեթոդական ցուցում:
2019թ. ամբիոնը վերանվանվեց «Շինարարական ճարտարագիտություն»: