Պետրոս Մելքոնյանի անվան Վանաձորի մասնաճյուղ

Ժամանակակից լաբորատոր բազա

ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղի լաբորատոր պայմանները թույլ են տալիս ուսանողներին՝ կատարել արդյունավետ հետազոտություններ
Մանրամասն 

Հարուստ պատմություն

ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղը հիմնադրվել է 1959թ. և մինչ այժմ տվել է շուրջ 9000 շրջանավարտ
Մանրամասն 

Միջազգային ծրագրեր

ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղը եվրոպական համալսարանների ցանցի անդամ է և ունի բազմաթիվ համագործակից բուհեր ամբողջ աշխարհում
Մանրամասն 

ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղի տնօրենը, Որակի ապահովման և վերահսկման բաժնի վարիչը, արտաքին կապերի համակարգողը, դասախոսները և ուսանողները մասնակցություն ունեցան Հայաստանում Էրազմուս+ ծրագրի ազգային գրասենյակի կողմից մեկնարկած էրազմուս+ ծրագրի 2022թ․ առաջարկների ներկայացման մրցույթին (https://bit.ly/3pbhqeO)՝ նվիրված Տեղեկատվական օրերին։ Հանդիպումը տեղի ունեցավ Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում:

Միջոցառման ընթացքում ներկայացվեց բուհերի պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների համար հասանելի դրամաշնորհային հնարավորությունները։ Միջոցառմանը ներկա էին Էրազմուս+ բարձրագույն կրթության փորձագետները, ինչպես նաև այլ համալսարանների ներկայացուցիչներ, ովքեր իրենց բուհերում կազմակերպում և իրականացնում են Էրազմուս+ շարժունության և կարողությունների զարգացման ծրագրեր։

Հանդիպման ընթացքում Էրազմուս+ ազգային գրասենյակի համակարգող Լանա Կառլովան և Ծրագրի պատասխանատու Վարդ Ղուկասյանը մանրամասն ներկայացրին ընթացիկ տարվա համար հասանելի ծրագրերը, որոնք միտված են Կարողությունների զարգացմանը, Միջազգային կրեդիտային փոխանակմանը, Վիրտուալ փոխանակումներին, Էրազմուս Մունդուս համատեղ մագիստրոսական ծրագրերին, ինչպես նաև՝ Էրազմուս Մունդուս նախագծերին։

Էրազմուս+ տեղեկատվական օրերի նպատակն է խրախուսել փորձի փոխանակում Էրազմուս+ իրականացնող բուհերի և անհատների միջև, խթանել ծրագրում դեռևս չընդգրկված բուհերին, ինչպես նաև հարթակ հանդիսանալ հարց ու պատասխանների համար։