×

Կիրառական ֆիզիկայի և ճարտարագիտական գրաֆիկայի ամբիոն

ՄԵԽԱՆԻԿԱՅԻ  ԱՄԲԻՈՆ

«Ընդհանուր տեխնիկական առարկաների» ամբիո­նը, որը հիմնադրել և ղեկավարել է տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ, ներկայումս տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սպարտակ Եսայանը, վերակառուցվելով, 1967թ. վերանվանվել է «Մեխանիկայի ամբիոն»: Այս ամ­բի­ո­նի վարիչ է հաս­տատվել և մինչև 1978թ. հոկ­տեմ­բե­րը ղե­կա­վա­րել է Սպարտակ Եսայանը: Այդ ժա­մա­նակ ամբ­իո­նում դասավանդվել են «Տեսական մե­խա­­նի­կա», «Նյութերի դիմադրություն», «Առաձ­գա­կա­նութ­յան և պլաս­տիկության տեսություն», «Շի­նա­րա­րա­կան մե­խա­­նիկա» առարկաները: Հետագայում դա­­սա­վանդ­վող առարկաների ցանկում մտցվում են նաև «Մե­քե­նա­ների և մեխանիզմների տեսություն» և «Կի­­րա­ռա­կան մեխանիկա» առարկաները:

Ամբիոնի դասախոսական կազմում էին տեխնի­կա­կան գիտությունների թեկնածուներ, դոցենտներ Սպարտակ Եսայանը, Ստեփան Գարանյանը, Դա­վիթ Ջաղացպանյանը, ավագ դասախոսներ Ռուբիկ Թու­մանյանը, Մարտունի Գրիգորյանը, Վենյա Սի­րուն­­յանը, Գևորգ Պողոսյանը, Վլադիմիր Ար­սեն­յա­նը, Վոլոդյա Գասպարյանը, Ներսես Շահվերդյանը, ըն­թերականեր Դավիթ Կլեկչյանը և Կարլեն Ծա­տուր­յանը:

Դասախոսական կազմը համալրել են տ.գ.թ., դո­ցենտ Վլադիմիր Թայիրյանը, մասնաճյուղի շրջա­նա­վարտներ, հետագայում տեխնիկական գի­տութ­յուն­ների թեկնածուներ, դոցենտներ Արմեն Խա­ռատ­յա­նը, Սամվել Մարիկյանը, ավագ դասախոսներ Մկրտիչ Աշչյանը, Արտյոմ Մարգարյանը,  Վալերի Շահ­նազարյանը, Ավագ Ավագյանը:

Ամբիոնի վարիչ են աշխատել դոցենտներ Դավիթ Ջա­ղացպանյանը /1978-1985թթ./, Ստեփան Գա­րան­յա­նը /1985-1991թթ./, Արմեն Խառատյանը /1991-1995թթ./:

Մեխանիկայի ամբիոնի գիտական հետազո­տութ­յուն­ների գլխավոր բնագավառը առաձ­գա­կա­նութ­յան, ինչպես նաև՝ մեխանիզմների սինթեզի տե­սութ­յուն­ներ են:

Գիտահետազոտական ուսումնասիրություններ են կա­­տարվել նվազագույն շարժունակության աս­տի­ճան­­ներով տարածական մանիպու­լյացիոն մե­խա­նիզ­­մի ստեղծման և հետազոտ­ման, առաձգական ան­­վերջ սալի և օղակաձև վերդրակների միջև կոն­տակ­­տային փոխազդեցության, սողքի տեսության, տա­­տանումների և պլաստիկության տեսություն թե­մա­­ներով:

Ամբիոնում ստեղծվել, կահավորվել են նյութերի դի­մադրության, մեքենաների և մեխանիզմների տե­սութ­յան լաբորատորիաներ և տեսական մե­խա­նի­կա­յի կաբինետ: Մասնաճյուղի համալսարանական կա­­ռույցի անցնելու կապակցությամբ 1995թ. օգոս­տո­սին ամբիոնը լուծարվել է, ընդգրկվելով “Մե­խա­նի­կա, ֆիզիկա և քիմիա” սեկտորի կազմում:

2011թ․ դեկտեմբերին «Էլեկտրամատակարարում» ամբիոնը միացվել է «Մեխանիկա և ֆիզիկա» ամբիոնին և 2012թ․ հունվարից «Մեխանիկա և ֆիզիկա» ամբիոնը վերանվանվել է «Կիրառական ֆիզիկա»։ Ամբիոնի վարիչի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել ֆ․մ․գ․թ․, դոցենտ Ռուբիկ Թումանյանը, որը 2012թ․ ապրիլին մրցութային կարգով ընտրվել է ամբիոնի վարիչ։ 2015թ․ հունվարից ամբիոնի վարիչի պաշտոնակատար է նշանակվել տ․գ․թ․ Արամ Ռամազյանը։

ՄԵԽԱՆԻԿԱՅԻ  ԵՎ  ՖԻԶԻԿԱՅԻ ԱՄԲԻՈՆ

Գործել սկսել է 1995թ. սեպտեմբերից «Մե­խա­նի­կա­յի, ֆիզիկայի և քիմիայի» սեկտորի կազմում, որտեղ մի­ա­վորվել էին ինչպես նախկին «Մեխանիկայի», այնպես էլ «Քիմիայի և քիմիական տեխ­նո­լո­գի­ա­նե­րի» ամբիոններում դասավանդող առարկաները: Առ 1997թ. սեպտեմբեր այն գլխավորել է ք.գ.թ., դոցենտ Սեր­գեյ Ղազարյանը:

1997թ. սեպտեմբերից առանձնացվել են քիմիական տեխ­նոլոգիաներին վերաբերող առարկաները և մի­ա­վորվել առանձին մասնագիտական սեկտորի կազ­մում:

Նույն ժամանակվանից սկսել է գործել նաև «Մե­խա­­նիկայի և ֆիզիկայի» ինքնուրույն սեկտորը, որի վա­րի­չի պարտականությունը համատեղության կար­­­գով կատարել է մասնաճյուղի փոխտնօրեն, հիմ­­նարար և ընդհանուր ճարտարագիտական պատ­­­րաստականության դեպարտամենտի վարիչ Ար­մեն Խառատյանը, իսկ 1998թ. նոյեմբերից այն գլխավորել է տ.գ.թ., դոցենտ Մարտունի Գրի­գոր­յա­նը: 2004թ. սեպտեմբերից ամ­բի­ո­նի վարիչ է ընտրվել ֆի­զի­կա­մաթեմատիկական գի­տութ­­յունների թեկ­նա­ծու, դո­ցենտ Ռուբիկ Թումանյանը: Ամբիոնն ապա­հո­վում է մաս­­նա­ճյուղի ընդ­հա­նուր ճար­­տա­­­րա­գի­տա­կան առար­­կա­­նե­րի դա­սա­վան­դու­մը, այդ թվում՝ ֆի­զիկա, հիդ­­րավ­­լիկա, ջեր­մա­տեխ­նի­կա, մե­­քե­նա­նե­րի և մե­խա­նիզմ­­նե­րի տե­սութ­յուն, տե­սա­կան մե­խա­­նի­կա, կի­րա­ռա­կան մե­­խա­նի­կա, նյութերի դի­մադ­րութ­յուն: Ամբիոնում աշխատել են տ.գ.թ., դոցենտներ Ար­մեն Խառատյանը, Մարտունի Գրիգորյանը, ֆի­զի­կա­մաթեմատիկական գիտությունների թեկնածու, դո­ցենտ Ռուբիկ Թումանյանը, դասախոսներ Ար­տակ Ղոչիկյանը, Սասնիկ Խանզադյանը, Մկրտիչ Աշչ­յանը, Մա­րինե Մանուկյանը, Գայանե Հակոբյանը, լաբորատորիաների վա­րիչ Կարլեն Ծատուրյանը: Նրանք հեղինակ են բազ­մա­թիվ գիտական հոդվածների, մի շարք ու­սում­նա­մե­թո­դական աշխատանքների, հանդես են եկել մի­ջազ­գա­յին հանրապետական գիտաժողովներում, մաս­նա­­ճյուղի գիտատեսական կոնֆերանսներում:

Կիրառական ֆիզիկայի  ամբիոն

Նորաստեղծ ամբիոնում ավելացվեցին «Էլեկտրաէներգետիկա» մասնագիտության գծով առարկաներ և բակալավրի ծրագրով «Կիրառական ֆիզիկա» ամբիոնները շրջանավարտներ էր տալիս «Էլեկտրաէներգետիկա» մասնագիտությամբ, որոնք կարող են աշխատել գործընկեր կազմակերպություններում՝ «Բարձրավոլտ էլեկտրական ցանցեր» ՓԲԸ «Հյուսիսային մասնաճյուղում», «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ «Դեբետ» մասնաճյուղում, որտեղ և անց էին կացնում իրենց արտադրական և նախաավարտական պրակտիկաները։

 «Կիրառական ֆիզիկա» ամբիոնում աշխատել են տ․գ․թ․, դոցենտ, մասնաճյուղի տնօրեն Արմեն Խառատյանը, տ․գ․թ․, դոցենտ Մարտունի Գրիգորյանը, ավագ դասախոսներ Սասնիկ Խանզադյանը, Սամվել Մարկոսյանը, Անատոլի Ավոյանը, մ․գ․թ․, դոցենտ Մարինե Թումանյանը, դասախոս, լաբորատորիայի վարիչ Մարինե Մանուկյանը։

2019թ․ սեպտեմբերից ամբիոնի վարիչի պաշտոնակատար է նշանակվել դասախոս Ոսկան Պետրոսի Բարսամյանը։ 2018թ․ հոկտեմբերի 15-ից ամբիոնը վերանվանվել է «Կիրառական ֆիզիկա և ճարտարագիտական գրաֆիկա»։ Ներկայումս ամբիոնում աշխատում են տ․գ․թ․, դոցենտ մասնաճյուղի տնօրեն Արմեն Խառատյանը, մ․գ․թ․, դոցենտ Մարինե Թումանյանը, ամբիոնի վարիչի պաշտոնակատար, դասախոս Ոսկան Բարսամյանը, դասախոս, լաբորատորիայի վարիչ Մարինե    Մանուկյանը,    դասախոս   Գևորգ  Քառյանը, արտաքին համատեղությամբ դասախոսներ Ռաֆայել Մելիքսեթյանը, Շավարշ Ոսկանյանը, ներքին համատեղությամբ տ․գ․թ․, դոցենտ Վերժինե Նաջարյանը։

Ամբիոնի առաքելությունն է՝

Ներկայումս ամբիոնում դասավանդվում են ֆիզիկա, ճարտարագիտական և համակարգչային գրաֆիկա, տեսական մեխանիկա, առաձգականության և պլաստիկության տեսություն, հիդրավլիկա և ՊՀՍ, թերմոդինամիկա և ջերմափոխանցում, նախագծման ծրագրային միջոցներ, մեխանիզմների և մեքենաների տեսություն, էլեկտրառադիոնյութեր, ընդհանուր էլեկտրատեխնիկա, շինարարական մեխանիկա, նյութերի դիմադրություն և մեքենաների նախագծման հիմունքներ առարկաները։

1․ Բարձրորակ դասապրոցեսի կազմակերպում ամբիոնի բոլոր առարկաների գծով։

2․ Ուսուցման որակը բարձրացնող գիտամեթոդական աշխատանքների ստեղծում։

Ամբիոնում գործում են նյութերի դիմադրության, ֆիզիկայի, էլեկտրատեխնիկայի, մեքենաների և մեխանիզմների տեսության լաբորատորիաներ։

Գիտահետազոտական գործունեության հիմնական ուղղություններին են․

1․ Նվազագույն թվով շարժուբերներով տարածական մանիպուլյացիոն մեխանիզմների և վերակոնֆիգուրացվող մեխանիզմների նախագծում և հետազոտում։

2․ Կոմպոզիտային նյութերի դիմադրություն։ Դինամիկական ամրության հետազոտում։

3․  Գրունտների սահմանային հավասարակշռության տեսություն։

Ոսկանյան Շավարշ Ռոբերտի