Պետրոս Մելքոնյանի անվան Վանաձորի մասնաճյուղ

Ժամանակակից լաբորատոր բազա

ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղի լաբորատոր պայմանները թույլ են տալիս ուսանողներին՝ կատարել արդյունավետ հետազոտություններ
Մանրամասն 

Հարուստ պատմություն

ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղը հիմնադրվել է 1959թ. և մինչ այժմ տվել է շուրջ 9000 շրջանավարտ
Մանրամասն 

Միջազգային ծրագրեր

ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղը եվրոպական համալսարանների ցանցի անդամ է և ունի բազմաթիվ համագործակից բուհեր ամբողջ աշխարհում
Մանրամասն 

IMG_1385ՀՊՃՀ  Վանաձորի մասնաճյուղի  հենակետային վարժարանը հիմնադրվել է 1996թ.-ին կրթահամալիրի գիտխորհրդի որոշմամբ: Առաջին տնօրենը Մ. Մ. Սիմոնյանն էր: 1997-1998 թթ. տնօրեն է նշանակվել տ. գ. թ., դոցենտ Ա. Գ. Խառատյանը: 2009-2010 թթ.-ից  տնօրենի պաշտոնակատար է նշանակվել Ա. Հ. Սիրադեղյանը: Նա պաշտոնավարել է մինչև 2018թ. նոյեմբեր ամիսը: Հիմա ավագ դպրոցի տնօրենն է Լուսինե Սարգսյանը:

Վարժարանի հիմնադրման առաջին իսկ  օրվանից այստեղ դասավանդում են բանիմաց և փորձառու ուսուցիչներ, գիտությունների դոկտոր, գիտությունների թեկնածուներ, դասախոսներ: Հիմք ընդունելով  ՀՀ Կառավարության 2011 թ. հուլիսի 7-ի թիվ 942-Ն  որոշումը  և  ՀՊՃՀ սեպտեմբերի 08-ի թիվ 01-03/408 հրամանը՝ «ՀՊՃՀ  Վանաձորի  մասնաճյուղի  հենակետային վաժարան» նախկին ՊՈԱԿ-ի ներքոհիշյալ աշխատակազմը  սեպտեմբերի 1-ից տեղափոխման կարգով ներառել ՀՊՃՀ-ի  (Պոլիտեխնիկ) նոր ձևավորված Վանաձորի մասնաճյուղի ավագ դպրոց կառուցվածքային ստորաբաժանման մեջ: Ավագ դպրոցն ունի բնագիտամաթեմատիկական հոսք՝ ֆիզմաթ  ենթահոսք  (մաթեմատիկայի  և ֆիզիկայի խորացված ուսուցմամբ), ինժեներական ենթահոսք (մաթեմատիկայի, ֆիզիկայի և գծագրության խորացված ուսուցմամբ) և տնտեսագիտության ենթահոսք :

1996 թ.-ից մինչ այսօր վարժարանը տվել է 1200-ից ավելի շրջանավարտ, որոնց 97 տոկոսից ավելին  հենց նույն տարին ընդունվել է Հայաստանի  Հանրապետության  պետական բուհեր, իսկ նրանց գերակշռող  մասը՝ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան: Ավագ դպրոցի դասերն անցկացվում են հիմնանորոգված մասնաշենքում, օգտագործվում են նաև  համալսարանի լաբորատորիաները: Ավագ դպրոցում գործում է Արմաթ ինժեներական լաբորատորիա: Ավագ դպրոցում ուսուցումն անվճար է:

Ավագ դպրոցի հաջողությունների հայելին, նրա գլխավոր այցեքարտը շրջանավարտներն են: Նրանց գերակշռող մասը համալսարանի գերազանցիկ ուսանողներն են, ավագները, ակտիվիստները, ուսխորհրդի անդամները, ապագա մագիստրոսներն ու ասպիրանտները:

5 շրջանավարտ փայլուն կերպով պաշտպանել է ատենախոսություն` ստանալով գիտությունների թեկնածուի գիտական աստիճան: Շրջանավարտներից շատերը հետագայում ուսումը շարունակել են մագիստրատուրայում` ոչ միայն Հայաստանի Հանրապետությունում, այլև Գերմանիայի, Շվեդիայի, Իսպանիայի բարձրակարգ համալսարաններում:  Ուսուցիչներ

Ավագ դպրոցի մասին ավելի մանրամասն տեղեկատվություն կարող եք ստանալ հետևյալ կայքում