Պետրոս Մելքոնյանի անվան Վանաձորի մասնաճյուղ

Ժամանակակից լաբորատոր բազա

ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղի լաբորատոր պայմանները թույլ են տալիս ուսանողներին՝ կատարել արդյունավետ հետազոտություններ
Մանրամասն 

Հարուստ պատմություն

ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղը հիմնադրվել է 1959թ. և մինչ այժմ տվել է շուրջ 9000 շրջանավարտ
Մանրամասն 

Միջազգային ծրագրեր

ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղը եվրոպական համալսարանների ցանցի անդամ է և ունի բազմաթիվ համագործակից բուհեր ամբողջ աշխարհում
Մանրամասն 
Վերջին նորություններ

Ամբիոնը հիմնադրվել է 1969 թ.: Ամբիոնի առաջին վարիչ եղել է տ.գ.թ., դոցենտ Մարտուն Խաչատուրի Գրիգորյանը:

Նրա պաշտոնավարման 8 տարիների ընթացքում ամբիոնը հասնում է զգալի հաջողությունների` կադրերի պատրաստման, ուսումնական, գիտական լաբորատորիաների, ուսանողական կոնստրուկտորական բյուրոյի ստեղծման, ինչպես նաև տնպայմանագրային աշխատանքների կատարման գործում:

1977- 98 թ.թ. Մ.Տ ամբիոնը ղեկավարել է ՀԽՍՀ վաստակավոր ինժեներ, տ.գ.թ., դոցենտ Կառլեն Ղազարյանը:

Այս ժամանակաշրջանում ամբիոնը համալրվում է հրավիրված մասնագետներով և ֆակուլտետի լավագույն շրջանավարտներով: Կ.Ղազարյանի ղեկավարությամբ կատարվում են նոր պայմանագրային աշխատանքներ Կիրովականի “Ավտոմատիկա”  և “Ճշգրիտ հաստոցաշինական”  գործարանների հետ: Ընդարձակվում են ամբիոնի լաբորատորիաները, վերազինվում գործող ամբիոնի մասնաճյուղի լսարաններ և լաբորատորիաներ:

ՄՏ ամբիոնից 1977թ. առանձնանում է “Մետաղահատ հաստոցներ և գործիքներ”  ամբիոնը: Տարբեր տարիների ամբիոնը ղեկավարել են դոցենտ Վլադիմիր Մանվելյանը (1977-82թ.թ.) ,տ.գ.թ., դոցենտ Հենրիկ Պողոսյանը (1982-88թ.թ.), համատեղությամբ` տ.գ.թ, դոցենտ Միքայել Նաջարյանը (1988-89թ.թ.), տ.գ.թ., դոցենտ Նորայր  Լամբարյանը (1989-96թ.թ.): Այդ տարիներին սկսվում է ուսումնա-գիտական լաբորատորիաների ստեղծման գործընթացը, ստեղծվում են նոր լաբորատորիաներ ռոբոտոտեխնիկայի, բեռանբարձ փոխակրիչ մեքենաների, շփագիտության, ուսումնա-արտադրական բազա, տեխնիկական միջոցներով հագեցված մասնագիտական լսարան, իրականացվում են  մի շարք տնտպայմանագրային աշխատանքներ: Շարունակվում է կադրերի որակի բարձացման գորձընթացը:  Ամբիոնում դասախոսություններով հանդես են գալիս ակադեմիկոսներ Մարտին Կասյանը, Յուրի Սարգսյանը, գիտության վաստակավոր գործիչ տ.գ.թ.,պրոֆ .Ա.Մատալինը` Լենինգրադից, ակադեմիկոս Պ.Կիսլին և տ.գ.թ. Է.Պոսվյատենկոն` ՈՒկրաինայից, տ.գ.թ., պրոֆ. Ա.Ռեզնիկովը Տոլյատիի պոլիտեխնիկական ինստիտուտից և ուրիշներ:

Տարբեր տարիներում որպես պետական քննական հանձնաժողովների նախագահներ են եղել Կիրովականի (Վանաձորի) արտադրական ձեռնարկությունների տնօրեններ Լևոն Խաչատրյանը, Հրայր Ղամբարյանը, Էդուարդ Գրիգորյանը, Էդմոնդ Բոջուկյանը, Հրաչիկ Ղամբարյանը, Մարատ Շահնազարյանը, Միխաիլ Սեդրակյանը, Հերբերտ Թովմասյանը և ուրիշներ: Ամբիոնի շրջանավարտների բազմաթիվ դիպլոմային աշխատանքներ պաշտպանվել են տարբեր արտադրական ձեռնարկություններում, որտեղ և իրենց ներդրումն են գտել:

ՄՏ և ՄՀ և Գ ամբիոնների բազայի վրա 1995թ. ստեղծվել է Մեքենաշինության տեխնոլոգիա” սեկտորը: 1998-2005թ սեկտորի վարիչ է աշխատել  տ.գ.թ., դոցենտ Սամվել Մարիկյանը:

Կրթահամալիրի ամենախոշոր սեկտորի հիմնական խնդիրն է հանդիսացել “Մեքենաշինության տեխնոլոգիա”, “Տրանսպորտային և տեխնոլոգիական մեքենաների ու սարքավորումների սպասարկում և տխնիկական շահագործում”  “Ձեռնարկությունների տնտեսագիտություն և կառավարում (մեքենաշինության ճյուղում)” “Ճանապարհային երթևեկության կազմակերպում” մասնագիտությունների գծով ճարտարագետ բակալավրի որակավորումով մասնագետների պատրաստումը: Վերջին 2 մասնագիտոթյունների գծով սեկտորը իր առաջին շրջանավարտները տվել է համապատասխանաբար 1999-2000 և 2000-2001 ուսումնական տարիներին:

Կապված նոր մասնագիտությունների բացման հետ, կատարվել են զգալի աշխատանքներ մասնագիտական լաբորատորիաների ստեղծման, նոր ուսումնա-մեթոդական աշխատանքների կազմման, նչպես նաև ավարտական աշխատանքների թեմաների բովանդակության ու ծավալի հաստատման ուղղությամբ: Վանաձորի “Սլացք”, “Ավտոգեն-Մ” և “Էյ-ՍԻ-ՓԻ” ձեռնարկություններում  են կազմակերպվում նաև ուսումնական և արտադրական պրակտիկաները:

ՄՏ սեկտորը 2007թ. վերանվանվում է “Մեքենաշինություն և մետալուրգիա” ամբիոնի և նրանից առանձնանում է “Տրանսպորտային մեքենաներ” ամբիոնը:   Ներկայումս ամբիոնի աշխատանքները ղեկավարում է տեխն. գիտ. դոկտոր  Ն.Գ. Մելիքսեթյանը:

Դասախոսական կազմի գերակշռող մասը մանկավարժական աշխատանքին զուգահեռ զբաղվում է գիտական հետազոտություններով, որոնց շրջանակները բավականին լայն են: Դրանցից կարելի է առանձնացնել հետևյալ ուղղությունները. “Մեխանիկական հարվածների և ջերմային երևույթների ազդեցությունը գործիքի կայունության վրա ընդհատ կտրման ժամանակ” “Ասբեստազերծ արգելակային կոճղակների շփամաշվածքային բնութագրերի հետազոտումը”, “Կտրող գործիքների և տեխնոլոգիական արքավորումների կառուցվածքների ուսումնասիրումը”:

Գիտահետազոտական աշխատանքների արդյունքում տպագրված հոդվածների և ստացված հեղինակային վկայականների թիվը 550-ից ավելի է: Ամբիոնի կողմից կատարված գիտա-հետազոտական աշխատանքների արդյունքները ներ են դրվել Իրանի Իսլամական Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության տարբեր ձեռնարկություններում:

Ամբիոնով թողարկվող ճարտարագետ բակալավրը կարող է լուծել այնպիսի կարևոր խնդիրներ, ինչպիսիք են առաջավոր տեխնոլոգիաների մշակումը ,նախատեսնված մրցունակ մետաղահատ հաստոցների և տեխնոլոգիական սարքավորումնների ստեղծման, ինչպես նաև տրանսպորտային միջոցների վերանորոգման, սպասարկման և տեխնիկական շահագործման համար:

Ամբիոնի աշխատակիցները ակտիվ են նաև մասնաճյուղի հասարակական քաղաքական աշխատանքներում: 1988 թ. երկրաշարժից հետո, երբ դրված էր մասնաճյուղի լինել չլինելու հարցը Մ.Մ. Սիմոնյանի և Է.Ա. Գևորգյանի ղեկավարությամբ ստեղծվեց շինարարական ջոկատ, որը կարճ ժամանակում պատրաստեց տնակային համալիր ուսումնական գործընթացի կազմակերպման համար:

Ամբիոնի կողմից որդեգրված ռազմավարությունն է հենվելով անցյալում կուտակված փորձի ու բարի ավանդույթների վրա ընդառաջ գնալ կյանքի նոր պահանջներին, գտնել զարգացման նոր ուղիներ ու հեռանկարներ, լուրջ քայլեր կատարել նաև եվրոպական կրթական համակարգին ինտեգրվելու ուղղությամբ:

Էլեկտրոնային դասագրքեր

ՄԵՏԱՂՆԵՐԻ ԿՏՐՈՒՄ – ԴԱՍԱԳԻՐՔ

Резание металлов. — учебник

ՈՒԺԵՐԸ ԵՎ ՋԵՐՄԱՅԻՆ ԵՐԵՎՈՒՅԹՆԵՐԸ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԿՏՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ

Силы и тепловые явления в процессе резания металлов. — учебное пособие