Պետրոս Մելքոնյանի անվան Վանաձորի մասնաճյուղ

Ժամանակակից լաբորատոր բազա

ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղի լաբորատոր պայմանները թույլ են տալիս ուսանողներին՝ կատարել արդյունավետ հետազոտություններ
Մանրամասն 

Հարուստ պատմություն

ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղը հիմնադրվել է 1959թ. և մինչ այժմ տվել է շուրջ 9000 շրջանավարտ
Մանրամասն 

Միջազգային ծրագրեր

ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղը եվրոպական համալսարանների ցանցի անդամ է և ունի բազմաթիվ համագործակից բուհեր ամբողջ աշխարհում
Մանրամասն 

ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղում STEM գիտելիքների խթանման նպատակով ստեղծված, ժամանակակից սարքավորումներով հագեցած Ինժեներական լաբորատորիայում արցախահայ աշակերտներն ու Մասնաճյուղի ավագ դպրոցի սաները մասնակցել են «Հետաքրքրաշարժ Python» անվճար դասընթացին։

Դասընթացի ավարտին թե՛ արցախահայ աշակերտները, թե՛ ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղի ավագ դպրոցի աշակերտները ներկայացրել են իրենց ավարտական աշխատանքները՝ ստեղծելով տարբեր խաղեր։

Դասընթացի ընթացքում աշակերտները ձեռք են բերել ոչ միայն ինժեներական և տեխնիկական գիտելիքներ, այլև զարգացրել են փափուկ հմտություններ՝ սովորելով, թե ինչպես ներկայացնել իրենց վերջնական արդյունքները, ինչպես լինել ստեղծագործ, աշխատել թիմով և համագործակցել։

Python ծրագրավորման լեզվի դասընթացը վարել է ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղի լաբորատորիայի վարիչ, ավագ դպրոցի ինֆորմատիկայի ուսուցչուհի Արաքսյա Բալյանը, ով ՏՏ ոլորտում անցել է մի շարք վերապատրաստումներ, իսկ նրա աշակերտները բազմիցս արժանացել են մրցանակների միջազգային և տեղական մրցույթներում։

ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղը կարևորում է համագործակցությունը և կապերի հաստատումը։ Դասընթացների ընթացքում արցախահայ և մեր ավագ դպրոցի աշակերտները մտերմացել են, աջակցել են միմյանց իրենց վերջնական արդյունքների ստեղծման գործում։

Վերջում ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղի ուսումնամեթոդական աշխատանքների և միջազգայնացման գծով փոխտնօրեն Աշոտ Գյուրջինյանը, ուսումնամեթոդական բաժնի վարիչ Միքայել Նաջարյանը և ավագ դպրոցի տնօրենի՝ մասնագիտացված կրթական աջակցությունների գծով տեղակալ Հասմիկ Հովհաննիսյանը հավաստագրեր հանձնեցին դասընթացը հաջողությամբ ավարտած աշակերտներին, շնորհավորեցին նրանց և հորդորեցին լինել նախաձեռնող, շարունակել զարգանալ և լինել առաջադեմ։

ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղը շարունակելու է կազմակերպել նմանօրինակ դասընթացներ թե՛ արցախահայ աշակերտների, թե՛ մասնաճյուղի ուսանողների և ավագ դպրոցի սաների համար՝ խթան հանդիսանալով նրանց մասնագիտական զարգացմանը և ընձեռելով նոր հնարավորություններ։