Պետրոս Մելքոնյանի անվան Վանաձորի մասնաճյուղ

Ժամանակակից լաբորատոր բազա

ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղի լաբորատոր պայմանները թույլ են տալիս ուսանողներին՝ կատարել արդյունավետ հետազոտություններ
Մանրամասն 

Հարուստ պատմություն

ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղը հիմնադրվել է 1959թ. և մինչ այժմ տվել է շուրջ 9000 շրջանավարտ
Մանրամասն 

Միջազգային ծրագրեր

ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղը եվրոպական համալսարանների ցանցի անդամ է և ունի բազմաթիվ համագործակից բուհեր ամբողջ աշխարհում
Մանրամասն 

Սույն թվականի նոյեմբերի 13-ին ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղը հյուրընկալեց USAID/OTI (ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության/Անցումային նախաձեռնությունների գերասենյակի) հայաստանյան ներկայացուցիչ Ջոն Գատտորնին, Հայաստանի աջակցման ծրագրի (ՀԱԾ) ղեկավար Ռանա Դադանյանին և ՀԱԾ այլ աշխատակիցներին, ովքեր շրջայց կատարեցին նոր լաբորատորիաներով։ Վերջիններս տեղեկացան Ռոբոտատեխնիկայի և Ինժեներական լաբորատորիաներում կազմակերպվող դասընթացների, սովորողների հավաքագրման փուլի, նրանց ինտեգրման մասին, ծանոթացան նաև դասընթացավարների հետ, ովքեր հանգամանորեն պատասխանեցին հետաքրքրող հարցերին։

Ինչպես գիտեք,  STEM գիտելիքների խթանման նպատակով ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղում ՀԱՊՀ անմիջական միջնորդությամբ և USAID/OTI-ի աջակցությամբ ստեղծվել են ժամանակակից սարքավորումներով հագեցած Ռոբոտատեխնիկայի և Ինժեներական լաբորատորիաներ, որտեղ և՛ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված աշակերտները, և՛ ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղի ավագ դպրոցի աշակերտները  մասնակցելու են անվճար հիմունքներով կազմակերպվող հետևյալ դասընթացներին՝

  • Ռոբոտատեխնիկա և ալգորիթմական ծրագրավորում,
  • Հետաքրքրաշարժ մաթեմատիկա,
  • Python ծրագրավորման լեզու,
  • Գրաֆիկ դիզայն,
  • Էլեկտրոմեխանիկա,
  • Եռաչափ մոդելավորում,
  • Աշխատանք թվածրագրային հաստոցների հետ:

STEM խմբակներում կազմակերպվող դասերը կրելու են շարունակական բնույթ: Դասավանդելու են լավագույն փորձ և լավագույնս իրենց ոլորտին տիրապետող մասնագետներ՝ նորագույն մեթոդներով և գործիքակազմով:

USAID/OTI-ի և ՀԱԾ-ի ներկայացուցիչները տպավորված էին նորաստեղծ լաբորատորիաներով, նշեցին ուրախ են, որ կարողացել են ներդրում կատարել ինժեներական կրթության ոլորտում՝ ի նպաստ արցախահայ և պոլիտեխնիկցի աշակերտների զարգացմանը։