Պետրոս Մելքոնյանի անվան Վանաձորի մասնաճյուղ

Ժամանակակից լաբորատոր բազա

ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղի լաբորատոր պայմանները թույլ են տալիս ուսանողներին՝ կատարել արդյունավետ հետազոտություններ
Մանրամասն 

Հարուստ պատմություն

ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղը հիմնադրվել է 1959թ. և մինչ այժմ տվել է շուրջ 9000 շրջանավարտ
Մանրամասն 

Միջազգային ծրագրեր

ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղը եվրոպական համալսարանների ցանցի անդամ է և ունի բազմաթիվ համագործակից բուհեր ամբողջ աշխարհում
Մանրամասն 
Վերջին նորություններ

Հայաստանի Պետական Ճարտարագիտական Համալսարանի Վանաձորի մասնաճյուղի ուսանողական խորհուրդը, որպես ուսանողական ինքնակառավարման մարմին,  ձևավորվել է 2003 թվականին:

ՈՒԽ նպաատակներն են`

•          պաշտպանել ուսանողների շահերը և իրավունքները,

•          մասնակցել ուսումնական գործընթացի կազմակերպմանը, ուսուցման արդյունավետության և որակի ապահովման ուղղված ծրագրերի իրականցմանը,

•          նպաստել ուսանողության համար բարենպաստ միջավայրի ձևավորմանը և խթանել ուսանողների գիտական, կրթական, հոգևոր, մշակութային, ստեղծագործական և ֆիզիկական զարգացումը,

•          աջակցել ուսանողների սոցիալական վիճակի բարելավմանը, կազմակերպել ուսանողների ազատ ժամանցը և հանգիստը:

ՈՒԽ գործունեության կարևոր մասն է  հանդիսանում սոցիալապես անապահով ուսանողներին համապատասխան աջակցության ցուցաբերումը, համալսարանում տարբեր գիտակրթական, ինտելեկտուալ, սպորտային, մշակույթային, ժամանցի և հանգստի միջոցառումների մազմակերպումը: ՈՒԽ կարևորագույն գործառույթն է հանդիսանում` ուսանողների շահերի և իրավունքների պաշտպանումը:

Համաձայն ՀՊՃՀ կանոնադրության  ՀՊՃՀ ՎՄ-ի գիտական խորհրդի և ֆակուլտետային խորհուրդի անդամների 25%-ը ուսանողներ են` բարձր առաջադիմությամբ, որոնց ընտրությունն իրականացնում է համապատասխան մակարդակի ՈՒԽ-ն: Այսպիսով, ՈՒսանողական խորհուրդը ընտրում է գիտխորհրդի և ֆակուլտետային խորհրդի անդամներին, ովքեր ապահովում են ուսանողների մասնակցությունը համալսարանի կառավարմանը:

ՈՒսանողական Խորհրդի կողմից կազմակերպվող միջոցառումները ֆինանսավորվում են հետևյալ կառույցների և կազմակերպությունների կողմից`

•          Համալսարանի ռեկտորատ

•          Համալսարանի արհկոմիտե

•          ՀԵՀ

•          այլ կազմակերպություններ