ՀԱՍՄԻԿ ՎԱՉԱԳԱՆԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ՀՊՃՀ Վանաձորի մասնաճյուղի
ավագ դպրոցի փոխտնօրեն
Հեռախոս՝ (0322) 5-66-58
Հասմիկ Վաչագանի Հովհաննիսյանը ավագ դպրոցի փոխտնօրենն է 2011 թ. սեպտեմբերից:
Ծնվել Է 1961 թ. հուլիսի 17-ին Նոյեմբերյանի շրջանի Բագրատաշեն գյուղում, ծառայողի ընտանիքում:
1968-1978 թթ. սովորել է Կիրովականի N6 միջնակարգ դպրոցում:
1977-1981 թթ. սովորել է Կիրովականի Մ. Թավրիզյանի անվան երաժշտական ուսումնարանում՝ դաշնամուրային բաժնում:
1982-1987 թթ. սովորել է ՌԴ Պյատիգորսկի օտար լեզուների պետական մանկավարժական ինստիտուտում՝ <<Անգլերեն լեզու>> մասնագիտությամբ:
1981-1998 թթ. աշխատել է Կիրովականի N1 երաժշտական դպրոցում՝ որպես դաշնամուրի դասատու:
1987-1989 թթ. համատեղությամբ աշխատել է Կիրովականի շինարարական տեխնիկումում՝ որպես անգլերեն լեզվի ուսուցչուհի:
1993-1994 թթ. համատեղությամբ աշխատել է ՀՊՃՀ Վանաձորի կրթահամալիրում՝ որպես անգլերեն լեզվի դասախոս:
1996 թվից առ այսօր աշխատում է ՀՊՃՀ Վանաձորի մասնաճյուղի <<Հումանիտար գիտությունների և մարմնակրթության>> ամբիոնում՝ որպես անգլերենի դասախոս:
Հեղինակ է 16 գիտամեթոդական աշխատանքների, որոնցից 3-ը մեթոդական ձեռնարկներ են:
2000 թ-ից համատեղությամբ աշխատում է ՀՊՃՀ –ի Վանաձորի մասնաճյուղին կից հենակետային վարժարանում, որը 2010 թ-ից վերանվանվել է ավագ դպրոցի:
2013թ. հուլիսին մասնակցել է Գերմանիայի Կոբլենց-Լանդաու համալսարանում կազմակերպված ամառային դպրոցի դասընթացներին հետևյալ ուղղություններով. Կրթական վերջնարդյունքներ, բարձրագույն կրթության քաղաքականություն, տեղեկատվական տեխնոլոգիաները կրթության մեջ, գործաբանական մոտեցում և հաջողությամբ ավարտելու համար ստացել է վկայական:
ՀՊՃՀ-ի 75-ամյակի և 80-ամյակի կապակցությամբ ի գնահատումն Համալսարանում արգասաբեր աշխատանքային գործունեության արժանացել է ՀՊՃՀ շնորհակալագրերի:
2013թ. նոյեմբերին պաշտպանել է թեկնածուական ատենախոսությունը՝ <<Գործաբանական իրազեկության զարգացման հիմնախնդիրը տնտեսագիտական կողմնորոշման գործարարական անգլերենի դասընթացում>>՝ ստանալով մանկավարժական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:
Ամուսնացած է, ունի երկու որդի: