Պետրոս Մելքոնյանի անվան Վանաձորի մասնաճյուղ

Ժամանակակից լաբորատոր բազա

ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղի լաբորատոր պայմանները թույլ են տալիս ուսանողներին՝ կատարել արդյունավետ հետազոտություններ
Մանրամասն 

Հարուստ պատմություն

ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղը հիմնադրվել է 1959թ. և մինչ այժմ տվել է շուրջ 9000 շրջանավարտ
Մանրամասն 

Միջազգային ծրագրեր

ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղը եվրոպական համալսարանների ցանցի անդամ է և ունի բազմաթիվ համագործակից բուհեր ամբողջ աշխարհում
Մանրամասն 

Մխիթարյան Լյուդմիլա Նիկոլայի

 

Հեռ.՝ (0322)58696, (093)051737

 

 

Ծնվել է 1951 թ. հուլիսի 13-ին:

1958-1962 թթ. սովորել է Ալմա-Աթայի ռուսական միջնակարգ դպրոցում:
1962-1968 թթ. սովորել  և ավարտել է Լենինականի Կիրովի անվան (թիվ 2) ռուսական դպրոցը:

1968-1972 թթ. սովորել է Լենինականի Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտը՝  «Ռուսաց լեզվու և գրականություն»  մասնագիտությամբ:

20.08.1972-10.09.1979 թթ. աշխատել է Լենինականի թիվ 33 դպրոցում ՝ռուսաց լեզվի ուսուցչուհի: Աշխատանքի ընթացքում ժողկրթբաժնի ատեստացիոն հանձնաժողովի կողմից պարգևատրվել է պատվոգրով:

1979-ին տեղափոխվել է Կիրովական և մրցույթով ընտրվել ԵրՊԻ Կիրովականի մասնաճյուղի «Ռուսաց և օտար լեզուների» ամբիոնում՝ որպես դասախոս:

01.09.1997 թ-ից համատեղության կարգով աշխատել է ՀՊՃՀ Վանաձորի հենակետային վարժարանում՝ որպես ռուսաց լեզվի ուսուցչուհի:

01.09.2011 թ-ից հիմնական աշխատում է նույն վարժարանում, որն այժմ վերանվանվել է ՀՊՃՀ Վանաձորի մասնաճյուղի ավագ դպրոց:
2012 թ.-ին մասնակցել է հանրակրթական ուսումնական հաստատության ատեստավորման ենթակա ուսուցիչների համար իրականացրած վերապատրաստման դասընթացին և ստացել վկայական:

Հրատարակել է 22 գիտական աշխատանք (հոդվածներ, թեզիսներ),  ուսումնական 5 ձեռնարկ, որոնք բոլորը հաստատված են ԿԳ նախարարության կողմից:  Վերջին հոդվածը լույս է տեսել 2013 թ.-ին՝  «Русский язык в Армении» ամսագրում

Ամուսնացած է, ունի 2 դուստր:

 

Անահիտ Աղաբեկի Օդաբաշյան

Քիմիա-Կենսաբանության ուսուցչուհի

 

IMG_0199Ծնվել է 1958թ. Լենինական քաղաքում (այժմ` Գյումրի)` մանկավարժների ընտանիքում: Սովորել և ավարտել է Կիրովականի թիվ 13 դպրոցը: 1982թ.-ին ավարտել է Կիրովականի (այժմ` Վանաձոր) Պետական մանկավարժական ինստիտուտի քիմիա-կենսաբանության ֆակուլտետը: Ուսումնառության տարիներին զուգահեռ աշխատել է Կիրովականի քիմիա-տեխնոլոգիական տեխնիկումում` որպես լաբորանտ: 1984թ.-ից մինչև 1997թ.-ը աշխատել է Վանաձորի թիվ 13 միջնակարգ դպրոցում` որպես կենսաբանության ուսուցչուհի: 13-րդ դպրոցում աշխատելու տարիներին զուգահեռ 1996-2001թթ. աշխատել է Վանաձորի Վազգեն Առաջինի անվան թիվ 1 կրթահամալիրի ավագ դպրոցում` որպես կենսաբանության ուսուցչուհի,  իսկ դրան զուգահեռ 1996թ.ին, երբ կազմավորվեց ՀՊՃՀ-Ի Վանաձորի մասնաճյուղի հենակետային վարժարանը, աշխատել է այդ նույն վարժարանում մինչև օրս: Մասնակցել է քաղաքում կազմակերպված մանկավարժական ընթերցումներին, բնապահպանական միջոցառումներին և արժանացել խրախուսանքների, դիպլոմների և հավաստագրերի: Մասնակցել է քաղաքային առարկայական օլիմպիադաներին: Եղել է ԲՈՒՀ-ական ընդունելության քննությունների հանձնաժողովի անդամ: Լոռու մարզպետի կողմից արժանացել է լավագույն ուսուցչի կոչմանը: Մասնակցել է «ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելում և անվտանգ վարքագիծ» դասընթացին, ստացել է վկայական, որով կարող է դասավանդել այդ դասընթացը: 2013թ. մասնակցել է  ուսուցիչների վերապատրաստման դասընթացներին և ատեստավորվել է:

Ամուսնացած է, ունի երկու երեխա:

 

 

 

Էմիլյա Վոլոդյայի Մարտիրոսյան

 

Էմիլյա Վոլոդյայի Մարտիրոսյանը ավագ դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհին է 2012 թ. սեպտեմբերից:

Ծնվել Է 1957 թ. ապրիլի 16-ին Երևանում:

1968-1978 թթ. սովորել է Կիրովականի N23 միջնակարգ դպրոցում:

1977 թ. ընդունվել և 1982թ. ավարտել է Կիրովականի Պետական մանկավարժական ինստիտուտի լրիվ դասընթացը  «Հայոց լեզու և գրականություն» մասնագիտությամբ:

Ավարտելուց հետո անմիջապես աշխատանքի է անցել Վանաձորի տարբեր դպրոցներում:

1975թ. թիվ 12 միջնակարգ դպրոցում,

1987թ. թիվ 20 միջնակարգ դպրոցում,

1992թ. թիվ 4 միջնակարգ դպրոցում,

2004թ.–ից աշխատում է ՀՊՃՀ Վանաձորի մասնաճյուղի «Հումանիտար առարկաներ և մարմնակրթություն» ամբիոնում որպես հայոց լեզվի դասախոս:

2012թ. աշխատում է ՀՊՃՀ Վանաձորի մասնաճյուղի ավագ դպրոցում:

 

ՎԱՀԵ ՍԱՄՎԵԼԻ ՍԱՀԱԿՅԱՆ

ՀՊՃՀ Վանաձորի մասնաճյուղի

ավագ դպրոցի ուսուցիչ

Էլ. փոստ.  vahe1982@yandex.ru

 

IMG_0211Ծնվել է 1982թ. օգոսոտսի 5-ին Վանաձորում:

1989-1999թթ. սովորել է Վանաձորի թիվ 2 միջնակարգ դպրոցում:

1999-2004թթ. սովորել է ՎՊՄԻ պատմաաշխարհագրության ֆակուլտետի պատմության բաժնում:

2004-2006թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում: Պահեստազորի սպա է:

2007թ. մինչ օրս աշխատում  է ՀՊՃՀ Վանաձորի մասնաճյուղի «Հումանիտար առարկաներ  մարմնակրթություն ամբիոնում» և նույն մասնաճյուղի ավագ դպրոցում:

2001թ.-ից հայցորդ է ԵՊՀ «Հայոց պատմություն» ամբիոնում: Թեկնածուական ատենախոսության թեման է  «Սոցիալական վերափոխումների քաղաքականությունը ՀՀ-ում 1990-2001թթ.»: Հինգ հոդվածների հեղինակ է:

Ամուսնացած է, ունի մեկ երեխա:

 

Տաթևիկ Արթուրի Մարգարյան

 

TatevՀՊՃՀ Վանաձորի մասնաճյուղի

ավագ դպրոցի ուսուցչուհի

                                                                                    Էլ. փոստ.  tatevarturovna@mail.ru

 

Տաթևիկ Արթուրի Մարգարյանը ծնվել Է 1989 թ. հոկտեմբերի 18-ին, Վանաձորում:

1996-2006 թթ. սովորել է Վանաձորի N5 միջնակարգ դպրոցում:

2006-2010 թթ.  սովորել է Երևանի Պետական Լեզվաբանական Համալսարանում, ստացել է բակալավրի կոչում՝ լեզվաբան-մանկավարժ, անգլերեն-հունարենի մասնագետ:

2010-2012 թթ. ստացել է մագիստրոսի կոչում՝ թարգմանիչ-տեսաբան մասնագիտությամբ:

2013 թ.-ին աշխատում է ՀՊՃՀ Վանաձորի մասնաճյուղի ավագ դպրոցում:

Ամուսնացած չէ:

 

Տաթևիկ Ռաֆիկի Աշուղաթոյան

Էլ. փոստ` artatev@mail.ru

IMG_0189Ծնվել է 1981 թ.-ին Սպիտակի տարածաշրջանի Մեծ Պարնի գյուղում:

1997 թ. ավարտել է Վանաձորի Ս. Աբովյանի անվան (թիվ 1) վարժարանը:

2003 թ. ավարտել է Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտը՝ «Հայոց լեզու և գրականություն» մասնագիտությամբ:

2004 թ.-ին աշխատել է «Վանատուր» թերթում:  2005-2006-ին աշխատել է «Լոռու մարզ» թերթում նախ՝ որպես բաժնի վարիչ, հետո՝ պատասխանատու քարտուղար:

2006-2012 թթ. աշխատել է ՎՊՄԻ-ում՝ որպես լրատվության պատասխանատու, 2013-ին՝ լրագրության դասախոս:

2012-ի սեպտեմբերից առ այսօր համատեղությամբ աշխատում է «Լոռու մարզ» թերթում՝ որպես սրբագրիչ:

2013 թ. դեկտեմբերի 19-ից «Հայոց լեզու և գրականություն» է դասավանադում  ՀՊՃՀ Վանաձորի մասնաճյուղի ավագ դպրոցում:

2007 թ.-ին որակավորման քննություններ է հանձնել «Ինֆորմատիկա» և «Փիլիսոփայություն» առարկաներից:

Մասնակցել է մի շարք դասընթացների:

2005 թ.՝ «Տարածաշրջանային ժուռնալիստիկայի զարգացումը Հայաստանում» (Լոնդոնի պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտ),

2010 թ.՝ Կառավարման պլանավորում (ՎՊՄԻ),

2011 թ.՝ «Քաղաքացիական ակտիվություն նոր մեդիայի միջոցով» («Եվրասիա» համագործակցության հիմնադրամ),

2011 թ. ՝ հայագիտական արշավային դասընթաց «Հայոց լեզվի և մշակույթի ակունքներն ու պատմական զարգացումը» (ղեկավար՝  Լեյդենի (Նիդերլանդներ) համալսարանի պրոֆեսոր Հրաչ Մաչտիրոսյան) և այլն:

 

ԱՐԵՎՀԱՏ  ԱՐՏԻԿԻ  ՊԱՊՈՅԱՆ

մաթեմատիկայի ուսուցչուհի

հեռախոս (0322) 4-25-06

IMG_0203

 24.02.1978թ.

Ծնվել է Լոռու մարզի Դսեղ գյուղում,  մանկավարժների ընտանիքում:

1985-1995թթ.

Սովորել է Վանաձորի Խ. Աբովյանի անվան թիվ 9 միգնակարգ դպրոցում:

 1986-1993թթ.

Սովորել է թիվ 4 երաժշտական դպրոցում:

 

1995-2000թթ.

Սովորել և գերազանցության դիպլոմով ավարտել է ՎՊՄԻ-ի ֆիզ-մաթ ֆակուլտետի  մաթեմատիկայի առկա բաժինը` ստանալով մաթեմատիկայի ուսուցչի որակավորում:

2000-2001թթ.

Աշխատել է «Սանահին» կառավարման ինստիտուտի բարձրագույն մաթեմատիկայի ամբիոնում` որպես մաթեմատիկայի դասախոս:

2001-2003թթ.

Աշխատել է Վանաձորի Վահան Տերյանի անվան թիվ 5 դպրոցում որպես մաթեմատիկայի ուսուցչուհի:

2003-2010թթ.

Աշխատել է ՎՊՄԻ-ի ֆիզ-մաթ ֆակուլտետի Մաթեմատիկայի և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնում` որպես դասախոս:

2010թ.

Մասնակցել է «Ավագ դպրոցի ուսուցիչների մասնագիտական որակավորումների բարձրացում» ծրագրում ներառված դասընթացներին, ստացել համապատասխան հավաստագիր:

2011թ.-ից մինչ օրս

Աշխատում է ՀՊՃՀ-ի Վանաձորի մասնաճյուղի ավագ դպրոցում` որպես մաթեմատիկայի ուսուցչուհի: 4 գիտա-մեթոդական հոդվածների հեղինակ է:

 

ՈՒնի մեկ որդի

 

 

Նարա Էդուարդի Աղամովա

 Nara

ՀՊՃՀ Վանաձորի մասնաճյուղի

ավագ դպրոցի գործավար

                                                                                                                                                            էլ. փոստ՝ nagamova@mail.ru

 

Նարա Էդուարդի Աղամովան 2010-ից ավագ դպրոցի գործավարն է:

Ծնվել Է 1976 թ. օգոստոսի 22-ին Կիրովականում:

1983-1993 թթ. սովորել է Կիրովականի N11 միջնակարգ դպրոցում:

2005 թ. ավարտել է   Մոսկվայի պետական մանկավարժական համալսարանի Վանաձորի մասնաճյուղի օտար լեզուների բաժինը:

Ունի երկու երեխա:

 

ՄԱՐԹԱ ԳԱԼՍՏՅԱՆ

 

ՀՊՃՀ Վանաձորի մասնաճյուղի

ավագ դպրոցի ԴԱԿ

Հեռախոս՝ (0322) 5-66-58

 

Մարթա Խաչիկի Գալստյանը ավագ դպրոցի դաստիարակչական աշխատանքների կազմակերպիչն է 2013թ-ից:

Ծնվել Է 1984 թ. մայիսի 30-ին Կիրովական քաղաքում:

1990-1998 թթ. սովորել է Կիրովականի N9 միջնակարգ դպրոցում, 1998-2000 թթ. սովորել է ՎՊՄԻ հենակետային վարժարանի ֆիզմաթ հուսքում:

1990-1997թթ. սովորել է երաժշտական դպրոցի դաշնամուրային բաժինը:

2000-2005 թթ.  սովորել է ՎՊՄԻ ֆիզմաթ ֆակուլտետի ֆիզիկայի  բաժինը` ստանալով ֆիզիկայի և ինֆորմատիկայի ուսուցչի որակավորում:

Ամուսնացած է, ունի երկու երեխա: