Պետրոս Մելքոնյանի անվան Վանաձորի մասնաճյուղ

Ժամանակակից լաբորատոր բազա

ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղի լաբորատոր պայմանները թույլ են տալիս ուսանողներին՝ կատարել արդյունավետ հետազոտություններ
Մանրամասն 

Հարուստ պատմություն

ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղը հիմնադրվել է 1959թ. և մինչ այժմ տվել է շուրջ 9000 շրջանավարտ
Մանրամասն 

Միջազգային ծրագրեր

ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղը եվրոպական համալսարանների ցանցի անդամ է և ունի բազմաթիվ համագործակից բուհեր ամբողջ աշխարհում
Մանրամասն 

ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղի գնումների և տնտեսավարման բաժնի վարիչը, Էրազմուս+ միջազգային կրեդիտային անձնակազմի շարժունության ծրագրի շրջանակներում, ապրիլի 4-ից 8-ը գործնական այց կատարեց  Կրետեի տեխնիկական համալսարան՝ մասնակցելով աշխատակիցների վերապատրաստման դասընթացին։ Կրետեի տեխնիկական համալսարանը երիտասարդ համալսարան է, որն ունի հստակ առաքելություն՝ նպաստել հասարակությանը գիտակրթական հետազոտությունների միջոցով: Այն ունի ավելի քան 70 լաբորատորիաներ՝ ժամանակակից սարքավորումներով, բարձր տեխնոլոգիական ենթակառուցվածքով և բարձր որակավորում ունեցող անձնակազմով: Կրետեի տեխնիկական հալսարանի աշխատակիցների հետ կազմակերպված հանդիպման ժամանակ մանրամասն ներկայացվեց ՀԱՊՀ-ն, զուգահեռներ անցկացվեցին ՀԱՊՀ-ի և  Կրետեի տեխնիկական համալսարանի միջև։ Ընդգծվեց երկու առաջատար տեխնիկական բուհերի կարևորությունը տնտեսության զարգացման և գիտատեխնիկական առաջընթացի համար, ինչպես նաև Էրազմուս+ ծրագրին մասնակցության կարևորությունը բուհերի զարգացման գործում։

ՀԱՊՀ աշխատակցի վերապարտաստումը իրականացվեց Կրետեի տեխնիկական համալսարանի երեք բաժիններում՝ գնումների կազմակերպման, գույքի կառավարման և տնտեսավարման։

Գույքի կառավարման բաժնում ծանոթացանք  համալսարանի կողմից բացված կազմակերպության լիազորությունների և գործունեության հետ, որը զբաղվում է համալսարանին պատկանող գույքի տնօրինմամբ:

Գնումների բաժնում ներկայացվեցին  եվրոպական գիտահետազոտական ծրագրերի և պետության կողմից  համալսարանին  տրամադրված դրամական միջոցներով գնումների պլանավորմումն ու կազմակերպումը։ Գործընկերների հետ քննարկվեցին Հայաստանում և Հունաստանում գնումների կազմակերպման նմանություններն ու տարբերությունները,  էլեկտրոնային գնումների խնդիրները և այն հնարավորությունները, որոնք տալիս է այդ համակարգը։

Տնտեսավարման բաժնում ծանոթացան համալսարանի ենթակառուցվածքների հետ։ Համալսարանը իրականացնում է  մի շարք միջոցառումներ  շրջակա միջավայրի աղտոտվածությունը նվազեցնելու համար։ Տնտեասվարման բաժնի աշխատանիցները համալսարանի տարածքով շրջում են էլեկտրական մեքնաներով և հեծանիվներով, որոնց վերալիցքավորումը կատարվում է  համալսարանի ներսի արևային կայանի հոսանքով։ Լաբորատոր փորձերի արդյունքում առաջացած հեղուկները երթարկվում են բազմակի ֆիլտրացիայի ջրահեռացման համակարգ լցնելուց առաջ։ Համալսարանը ունի արդի հակարդեհային, էլեկտրամատակարարման, ջեռուցման, ջրամատակարարման և ջրահեռացման  համակարգեր։

Վերապատրաստումը արդյունավետ էր, հագեցած և հետաքրքիր։  Կրետեի տեխնիկական համալսարանի աշխատակիցները բաց են քննարկումների և փորձի փոխանակման համար։ ՀԱՊՀ-ի և Կրետեի տեխնիկական համալսարանի համագործակցությունը ամրապնդվեց և սկիզբ դրվեց նոր գործընկերական հարաբերությունների։