Պետրոս Մելքոնյանի անվան Վանաձորի մասնաճյուղ

Ժամանակակից լաբորատոր բազա

ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղի լաբորատոր պայմանները թույլ են տալիս ուսանողներին՝ կատարել արդյունավետ հետազոտություններ
Մանրամասն 

Հարուստ պատմություն

ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղը հիմնադրվել է 1959թ. և մինչ այժմ տվել է շուրջ 9000 շրջանավարտ
Մանրամասն 

Միջազգային ծրագրեր

ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղը եվրոպական համալսարանների ցանցի անդամ է և ունի բազմաթիվ համագործակից բուհեր ամբողջ աշխարհում
Մանրամասն 

Մարտի 2-ին Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում անցկացվեց տեղեկատվական օր՝ «Ճարտարապետության և քաղաքացիական ճարտարագիտության կրթության վերափոխումը կայուն մոդելի» TACEESM խորագրով, որն իրականացվում է Erasmus+ նախագծի շրջանակներում։ Հանդիպման նպատակը համալսարանի և այլ շահակիցների լայն լսարանին ներկայացնել Եվրամիության կողմից ֆինանսավորվող 16 գործընկեր համալսարանների և կազմակերպությունների կողմից իրականացվող TACEESM Erasmus+ նախագծի նպատակները, խնդիրները և ակնկալվող արդյունքները: ՀԱՊՀ-ն որպես շահառու հանդես է գալիս, ի դեմս նաև ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղի՝ հիմք ընդունելով «Շինարարական ճարտարագիտություն» մասնագիտությունը և Մասնաճյուղի սերտ համագործակցությունը «Արխիդաչ» հոլանդական ընկերության հետ։ TACEESM Erasmus+ ծրագրի շրջանակներում նախատեսվում են «Շինարարական ճարտարագիտություն» մասնագիտության բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերի մեկական առարկաների ծրագրային փոփոխություն՝ հաշվի առնելով գործատուների առաջարկները։

Ներկաներին ողջունեց Թվային տեխնոլոգիաների կենտրոնի տնօրեն Ռուբեն Աղգաշյանը, ով նշեց, որ ծրագրի նպատակներից մեկը ճարտարապետական և քաղաքաշինական ոլորտում գործող կրթական ծրագրերի վերափոխումն է՝ ուղղված արդի կայուն մոդելների ձևավորմանը:  Մասնաճյուղի աշակերտներին, ուսանողներին, պրոֆեսորադասախոսական կազմին ողջունեց նաև ՀԱՊՀ միջազգային համագործակցության և կրթական բարեփոխումների գծով պրոռեկտոր Սարգիս Ասատրյանցը, ով նաև պատասխանեց ուսանողների հարցերին, թե ինչպես կարելի է ընդգրկվել միջազգային ծրագրերում, և ինչ չափորոշիչներ են պետք վերջինիս դիմելու համար։

ՀԱՊՀ Տեղեկատվական անվտանգության և ծրագրային ապահովման ամբիոնի վարիչ Գևորգ Մարգարովը հանգամանալից ներկայացրեց ծրագրի բովանդակությունը, սպասվող ակնկալիքները և խոսեց Մասնաճյուղի ներգրավվածության կարևորության մասին։

Տեղեկատվական օրը ՎՏԿ-ում մեզ ողջունեց ՎՏԿ ծրագրերի համակարգող Աննա Հովհաննիսյանը, հանդիպմանը հրավիրված էր նաև «Արխիդաչ» ընկերության աշխատակիցները և տնօրեն Կարինե Աբրահամյանը։ Ընկերության տնօրենը ողջունեց ներկաներին և խոսեց հետագա բարեփոխումների և համատեղ ծրագրերի մասին։

Մասնաճյուղի տնօրեն Արմեն Խառատյանը շնորհակալություն հայտնեց ՀԱՊՀ ներկայացուցիչներին՝ տեղեկատվական օրը Վանաձորում իրականացնելու համար, կարևորեց միջազգային ծրագրերում ներգրավվածությունը, օտար լեզվի իմացությունը և ոգևորեց ուսանողներին և աշխատակազմին առավել ինտեգրված լինել նման ծրագրերում։

Պարոն Խառատյանը շնորհավորեց բոլորիս ՀԱՊՀ հիմնադրման օրվա առթիվ, նշեց, որ ինչպես մարտի մեկը հանդիսանում է գարնան առաջին օր, զարթոնքի օր, այնպես էլ Պոլիտեխնիկի ծնունդը մեր երկրի համար եղավ տեխնոլոգիական կրթության և արդյունաբերության զարթոնքի և զարգացման սկիզբ։

Հանդիպման վերջում հյուրընկալվեցինք մեր գործընկեր, «Արխիդաչ»-ում, որտեղ Մասնաճյուղի «Շինարարություն» բաժնի շրջանավարտ, ընկերության աշխատակից Սասուն Ղազարյանը ներկայացրեց գործիքակազմը և ծրագրերը, որով նրանք աշխատում են եվրոպական և տեղական շուկայի համար։