Պետրոս Մելքոնյանի անվան Վանաձորի մասնաճյուղ

Ժամանակակից լաբորատոր բազա

ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղի լաբորատոր պայմանները թույլ են տալիս ուսանողներին՝ կատարել արդյունավետ հետազոտություններ
Մանրամասն 

Հարուստ պատմություն

ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղը հիմնադրվել է 1959թ. և մինչ այժմ տվել է շուրջ 9000 շրջանավարտ
Մանրամասն 

Միջազգային ծրագրեր

ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղը եվրոպական համալսարանների ցանցի անդամ է և ունի բազմաթիվ համագործակից բուհեր ամբողջ աշխարհում
Մանրամասն 

ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղի ավագ դպրոցի աշակերտները և ուսանողները հանդիպումունեցան «ԻնստիգեյթՄոբայլ» և «Ինստիգեյթ Կիսահաղորդիչներ»  ընկերությունների ներկայացուցիչների հետ, որոնց շարքում կային նաև մեր շրջանավարտները, ովքեր եկել էին կիսվելու իրենց փորձով և հաջողություններով: Ընկերության ղեկավարները ներկայացրին իրենց ընկերությունները, տարածաշրջանային ռազմավարությունը, պատմեցին ծրագրի առաքելության, նպատակների մասին, բացատրեցին դասընթացի տեխնիկական մանրամասները, մասնակցության կարգն ու պայմանները։ Նշեցին նաև, որ մտադիր են իրականացնել դասընթացներ բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են առաջին քայլը կատարել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում՝ Վանաձոր քաղաքում։ Դասընթացները կազմակերպվելու են անվճար, իսկ լավագույն շրջանավարտները հնարավորություն կունենան աշխատանք ձեռք բերել հենց Վանաձոր քաղաքում։

Դասընթացների մասնակիցները դասերի ավարտից հետո ձեռք են բերում համակարգչային գիտության և ծրագրավորման վերաբերյալ հիմնարար գիտելիքներ, ալգորիթմական մտածելակերպ և խնդիրների արդյունավետ լուծման կարողություններ, աբստրակցիայի,  տվյալների կառուցվածքների, ինկապսուլյացիայի, ռեսուրսների կառավարման, անվտանգության, ծրագրային ապահովման ճարտարագիտության և վեբ տեխնոլոգիաների բազային գիտելիքներ, անհատական և թիմային աշխատանքի հմտություններ, ծրագրավորման մի շարքլեզուներ (C++, JavaScript, HTML), VLSI design flow, Verilog հիմունքներ։

Հանդիպման ժամանակ ներկայացվեց նաև Հայաստանում ՏՏ ոլորտի պատմությունը, զարգացումն ու հեռանկարները, առանձնահատկությունները, խոսվեց ՏՏ աշխատաշուկա մտնելու անհրաժեշտ նախապայմանների և գիտելիքների մասին։ Հանդիպման ընթացքում ընկերության ներկայացուցիչները պատասխանեցին ուսանողներին հետաքրքրող բոլոր հարցերին։

Նշվեց, նաև որ ընկերության և Մասնաճյուղի սերտ կապը ունի տարիների պատմություն և մեծ կարևորություն է տրվում այդ արդյունավետ համագործակցությանը: Ընկերությունում գերակշիռ մաս են կազմում Մասնաճյուղի ուսանողներն ու շրջանավարտները, որը կունենա շարունակական և պարբերաբար թարմացվող բնույթ:

Շնորհակալություն ենք հայտնում «Ինստիգեյթ Մոբայլ» և «Ինստիգեյթ Կիսահաղորդիչներ» ընկերություններին՝ մեզ այցելելու համար: