Սիրով հայտնում ենք, որ օրերս Միացյալ Թագավորության հեղինակավոր Taylor and Francis Group հրատարակչությունում տպագրվեց “Remanufacturing and Advanced Machining Processes for New Materials & Components” (185 էջ) գիտական մենագրությունը՝ անգլերեն լեզվով։ Գրքի համահեղինակ են տեխնիկական գիտությունների դոկտոր, Ուկրաինայի երկաթուղային տրանսպորտի պետական համալսարանի պրոֆեսոր, ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղի շրջանավարտ Էդվին Սպարտակի Գևորգյանը և ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղի տնօրեն, Հայաստանի ճարտարագիտական ակադեմիայի իսկական անդամ, տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ Արմեն Գերասիմի Խառատյանը։
Մենագրությունը տպագրվել է երեք բուհերի գիտնականների համագործակցության արդյունքում. Լեհաստանի Ռադոմի տեխնոլոգիա-հումանիտար համալսարան, Ուկրաինայի երկաթուղային տրանսպորտի պետական համալսարան և Հայասատանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Վանաձորի մասնաճյուղ։