Հայաստանի Ազգային Պոլիտեխնիկական Համալսարանի

Պետրոս Մելքոնյանի անվան Վանաձորի մասնաճյուղ

Ժամանակակից լաբորատոր բազա

ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղի լաբորատոր պայմանները թույլ են տալիս ուսանողներին՝ կատարել արդյունավետ հետազոտություններ
Մանրամասն 

Հարուստ պատմություն

ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղը հիմնադրվել է 1959թ. և մինչ այժմ տվել է շուրջ 9000 շրջանավարտ
Մանրամասն 

Միջազգային ծրագրեր

ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղը եվրոպական համալսարանների ցանցի անդամ է և ունի բազմաթիվ համագործակից բուհեր ամբողջ աշխարհում
Մանրամասն 

IMG_5591Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում բազմաթիվ են այն ուսանողները, ովքեր իրենց ուսումնառությունն անցկացրել և այժմ էլ ուսում են ստանում արտասահմանյան բազմաթիվ բուհերում:

ՀԱՊՀ-ն ակտիվ համագործակցում է Հայաստանում գործող միջազգային կրթական կազմակերպությունների հետ, մասնավորապես, Տեմպուսի ազգային գրասենյակի, Գերմանական ակադեմիական փոխանակության ծառայության գրասենյակի (DAAD) հետ, որոնք հնարավորություն են ընձեռում հայ ուսանողներին ուսումը շարունակելու, կարճաժամկետ ուսումնական այցեր կատարելու արտասահմանյան բուհեր, դասախոսներին` հետազոտական աշխատանքներ կատարելու կամ էլ վերապատրաստվելու արտերկրում: Այս համագործակցության շրջանակներում, ուսանողների ներգրավվածությունը միջազգային ծրագրերում խթանելու և տեղեկացվածության մակարդակը բարձրացնելու ակնկալիքով, բազմիցս հանդիպումներ են կազմակերպվել միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:

Մարտի 17-ին ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղում տեղի ունեցավ DAAD-ի տեղեկատվական միջոցառումը, որի նպատակն էր ուսանողներին, դասախոսական կազմին իրազեկել կրթական, հետազոտական, դրամաշնորհային և այլ ծրագրերի մասին:IMG_5565

Հանդիպման ժամանակ համառոտ նշվեց գերմանական կրթահամակարգի մի շարք առավելություններ, որոնք առավել գրավիչ են դարձնում գերմանական բարձրագույն ուսումնական հաստատությունները: Մասնավորապես, նշվել է երկու փաստ. այլ երկրների հետ համեմատած, Գերմանիայում սովորելն ավելի մատչելի է, և, թերևս, ամենակարևորն այն է, որ գերմանական համալսարաններում ուսանողներն ավելի վաղ շրջանից են սկսում ընդգրկվել հետազոտական գործընթացներում և բաղկացուցիչ մասն են համալսարան-արդյունաբերություն շղթայի:

IMG_5560 IMG_5581

12814211_1045935102129854_8412880448190405966_n2015-2016 ուստարում առաջին անգամ Erasmus+ փոխանակման  ծրագրով ՀԱՊՀ վեց ուսանողներ մրցույթով ընտրվեցին՝ մագիստրոսական կրթության երկրորդ կուրսն ուսումնառելու Պորտուգալիայի Բրագանսայի Պոլիտեխնիկ ինստիտուտում:  Ծրագրին ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղից մասնակցում է Դավիթ Խառատյանը, ՀԱՊՀ երևանյան կրթահամալիրից «Կապի ճյուղի տնտեսագիտություն և կառավարում» մասնագիտության մագիստրատուրայի երկրորդ կուրսի երեք մագիստրոսներ և երկու մագիստրոսներ՝ «Քիմիական տեխնոլոգիաներ» ֆակուլտետից:

Նշենք, որ Բրագանսայի Պոլիտեխնիկ ինստիտուտը  հզոր միջազգային ծրագրեր իրականացնող բուհ է, և այնտեղ ուսանում են տարբեր երկրների ուսանողներ և մագիստրոսներ: Մեր մագիստրոսները հաջողությամբ ավարտել են առաջին քննաշրջանը, բոլոր քննությունները հանձնել են անգլերենով և այլ երկների ներկայացուցիչ խմբերի մեջ գրանցել են ամենաբարձր ցուցանիշները: Ընդ որում, հայաստանյան ներկայացուցիչներից իր բարձր առաջադիմությամբ առանձնացել է մեր մագիստրոս Դավիթ Խառատյանը:12802975_1162805107065098_8311669432135903007_n

Վերջերս ՀԱՊՀ-ից ծրագրի ղեկավարներ Արուսյակ Աբրահամյանը, Վահե Օդաբաշյանը և այլոք մեկնել են Բրագանսայի համալսարան, հանդիպել մեր մագիստրոսներին: Ծրագրի ղեկավարները ոգևորությամբ և հպարտությամբ նշել են, որ ՀԱՊՀ ուսանողներն ունեցել են մեծ նվաճումներ և առանձնացել են իրենց փայլուն գիտելիքներով:

20160309_124728ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղը հյուրընկալեց «Կրթություն Հայաստան» ծրագրի հավաքագրման և ընտրության տնօրեն Թենի Ավագյանին, ով ներկայացրեց «Կրթություն Հայաստան» ծրագրի առաքելությունը, դիմելու կարգը, պատասխանեց նաև ներկաների հարցերին։

Հայաստանի մարզերում կան դպրոցներ, որտեղ որոշ առարկաներ տարիներ շարունակ չեն դասավանդվում։  Հայաստանում 4 աշակերտներից մեկն անգամ չի ավարտում ավագ դպրոցը։  Այժմ ուսանողներն հնարավորություն ունեն կերտելու իրենց կարիերան, դառնալու կայացած մասնագետներ, փայլուն առաջնորդական հմտություններով ուսուցիչներ՝ միևնույն ժամանակ նպաստելով վերոնշյալ խնդիրների լուծմանը։  «Կրթություն Հայաստան» ծրագիրը հավաքագրում և վերապատրաստում է համալսարանների շրջանավարտներին որպես ուսուցիչներ, այնուհետև երկու տարով գործուղում Հայաստանի մարզային դպրոցներ, որտեղ կա նրանց մասնագիտությամբ ուսուցիչների կարիք։ Ծրագրի առանձնահատկությունն այն է՝ պարտադիր չէ, որ մասնակիցը մասնագիտությամբ լինի մանկավարժ, միայն հարկավոր է ունենալ դասավանդելու և Հայաստանի զարգացմանը նպաստելու ցանկություն, մյուս խնդիրները, ինչպիսիք են վերապատրաստումը, տեղավորումը մարզային դպրոցներում, վարձատրությունը կլուծի ծրագիրը: «Կրթություն Հայաստան» ծրագիրը «Կրթություն բոլորի համար» միջազգային ցանցի մասն է կազմում, իսկ վերջինս արդեն ունի քսանհինգ տարվա փորձ և ավելի քան երեսունութ անդամ կազմակերպություն, որոնք բոլորն ունեն մեկ միասնական նպատակ՝ հավասար կրթական հնարավորությունների ստեղծում բոլոր երեխաների համար։

Հուսով ենք, որ ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղի ուսանողներն իրենց որոշակի ներդրումը կունենան այս ծրագրում՝ կիրառելով իրենց համալսարանական գիտելիքները:

20160309_124739 20160309_124718

20160309_124323 20160309_124251

20160229_152537Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Վանաձորի մասնաճյուղի «Մաթեմատիկա և գրաֆիկա» ամբիոնը կազմակերպել էր հերթական սեմինար, որը վարում էր ամբիոնի վարիչ պարոն Ռ. Դալլաքյանը: Սեմինարին քննարկվեցին երկու զեկույց: Զեկուցողներն էին «Քիմիական տեխնոլոգիաներ» ամբիոնի դոցենտ պարոն Ս.Ղազարյանը՝ «Նավթն ունի կարբիդ-հիդրիդային ծագում» թեմայով և որակի ապահովման և վերահսկման բաժնի վարիչ Վ. Մամյանը՝ «Ամպային տեխնոլոգիաներ» թեմայով: Սեմինարին ներկա էին տնօրեն պարոն Խառատյանը, ուսումնական մասի վարիչ պարոն Նաջարյանը, ամբիոնի վարիչներ, դասախոսներ և ուսանողներ: Սեմինարն իսկապես բովանդակալից և տեղեկատվական էր ներկաների համար: Պարոն Ղազարյանի ներկայացրածը բոլորովին նոր տեսություն էր, որն առաջին անգամ առաջադրվել էր իր կողմից: Դեռևս 1971թ.-ի նավթի ծագմանը վերաբերող միջազգային 8-րդ կոնգրեսում ընդունել էին, որ նավթն ունի օրգանական ծագում և այն համարվում է սպառվող բնական ռեսուրս և մոտակա 30-40 տարում այս տեմպերով շահագործվելու դեպքում՝ այն կսպառվի: Սակայն, ըստ պարոն Ս.Ղազարյանի տեսության, նավթն ունի կարբիդ-հիդրիդային ծագում և նրա պաշարները երկրագնդի ընդերքում համարվում են անսպառ, և ոչ միայն նավթի պաշարները չեն սպառվի, այլ նաև նավթ կա բոլոր երկրներում, այդ թվում նաև Հայաստանում, ուղղակի այն գտնվում է տարբեր խորությունների վրա և պիտի փորատվի մինչև նավթի շերտին հասնելը:

Պարոն Մամյանը ներկայացրեց ամպային տեխնոլոգիաների կիրառումը կրթական համակարգում, ինչպես նաև ներկայացրեց ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղի հաղորդակցման էլեկտրոնային հարթակը, մասնավորապես՝ հարթակի կառուցվածքը, կազմակերպչական սխեման, տեխնիկական լուծումները, ուսուցումը և այլ հարցեր: Մանրամասնեց, թե որոնք են հանդիսանում ամպային տեխնոլոգիաները՝ հաշվողական ռեսուրսներ և կիրառություններ, որոնք հասանելի են INTERNET-ում՝ ծառայությունների և շտեմարանների տեսքով, օգտագործողների տարբեր խմբերի համար:

Վերջում տեղի ունեցավ մտքերի ակտիվ փոխանակում:

20160229_144602 20160229_142008

 

 

 

 

 

 

20160229_142825 20160229_142008

3Փետրվարի տասնիննին՝ ավագ դպրոցների հետ համագործակցության պայմանագրի շրջանակներում, Վանաձորի թիվ 24 դպրոցի աշակերտներն այցելեցին ՀԱՊՀ-ի Վանաձորի մասնաճյուղ: Աշակերտներն այցելեցին ճարտարագիտական լաբորատորիաներ, որոնք հիմնականում նախատեսված են ՀԱՊՀ-ի ուսանողների լաբորատոր և գիտահետազոտական աշխատանքների կատարման համար: Աշակերտները նախ շրջեցին տեխնիկապես գերհագեցած լաբորատորիաներով, ծանոթացան սարքավորումներին: Նրանք առանձնապես տպավորված էին ճշգրիտ փորձարկումների, ռոբոտաշինության, հեռահաղորդակցման և սարքավորումներով հագեցած լաբորատորիաներով: Աշակերտները ռոբոտաշինության լաբորատորիայում նախ ընդհանուր տեղեկություններ ստացան ռոբոտների վերաբերյալ, այնուհետև աշխատեցին ռոբոտների հետ, նաև մասնակցեցին փորձին, որի ժամանակ մեր ռոբոտը, որին անվանել ենք «Մաքրուհի», հավաքեց հատակին թափված թղթերը: Նրանք տեղեկացան հեռակառավարման սկզբունքով էլեկտրոնային կապի մասին մայր համալսարանի հետ, որը հնարավորություն է ստեղծում կազմակերպել տեսակոնֆերանսներ ՀԱՊՀ-ի մասնաճյուղերի և կենտրոնական կրթահամալիրի միջև: Վերջում աշակերտները ծանոթացան ՀԱՊՀ-ի Վանաձորի մասնաճյուղի տնօրեն պրն. Ա. Խառատյանի հետ: Նա նշեց, որ ՀԱՊՀ-ն համարվում է ամենակենսական և կարևոր բուհերից մեկը, որը պատրաստում է ինժեներներ, ովքեր ստեղծում են կյանքի նյութական բարիքները՝ առավել հետաքրքիր դարձնելով շրջապատող աշխարհը:

Մեր կողմից ողջունելի են նման հանդիպումները, քանի որ այն խթանում է բուհ-դպրոց համագո5րծակցության զարգացմանը: 2 1

4

1ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղի ուսանողները փետրվարի 3-ին` Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնի նախաձեռնությամբ, հնարավորություն ունեցան հանդիպելու SYNERGY International Systems ընկերության հիմնադիր տնօրեն Աշոտ Հովհաննիսյանի հետ: Հանդիպումը հնարավորություն ընձեռեց՝ ուսանողներին անձամբ հաղորդակցվել գործատուի հետ, իրենց հետաքրքրող հարցերն ուղղել նրան, ծանոթանալ գործատուի պահանջներին և ավելի պատրաստված մտնել աշխատաշուկա:

 

 

2 3 4

mrcanakՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղի ավագ դպրոցի ռոբոտաշինության խմբակի աշակերտները մասնակցեցին հանապետական նշանակություն ունեցող միջոցառումներից հերթականին՝  DigiCode կիրառական ծրագրավորման պատանեկան մրցույթին։

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) և «Քրոնիմետ» բարեգործական հիմնադրամի նախաձեռնած այս մրցույթի նպատակն է դպրոցականների շրջանում խթանել կոդավորման նկատմամբ հետաքրքրությունը, զարգացնել ալգորիթմային մտածողությունը և ստեղծագործականությունը, ինչպես նաև բացահայտել տաղանդավոր պատանիներին ու հնարավորություն տալ զարգացնել ունակությունները` խաղ խաղացողից վերածելով խաղ ստեղծողի:

Մրցույթն անցկացվում էր երկրորդ անգամ։ Մեր ավագ դպրոցի ռոբոտաշինության խմբակի աշակերտներն ակտիվորեն մասնակցել են երկու մրցույթներին, և երկու անգամ էլ անցել եզրափակիչ փուլ։DSC03023

Այս տարի խմբակի աշակերտները գրել էին հետաքրքիր, ուսուցողական և ժամանցային 11 խաղեր, որոնցից 6-ն անցան եզրափակիչ փուլ։ DigiCode ծրագրավորման մրցույթի եզրափակիչ փուլը տեղի ունեցավ Հայաստանի Ամերիկյան համալսարանում, ուր մեր աշակերտները ներկայացրեցին իրենց աշխատանքները։ Ժյուրին իր գնահատականում նշեց, որ մեր խմբակի աշակերտները մեկ տարվա մեջ ակնառու հաջողությունների են հասել․ նրանց գրած խաղերն ու ուսուցողական անիմացիաներն էլ ավելի են բարդացել և դարձել առավել հետաքրքիր։ Նշվեց, որ աշակերտների մեջ զարգացել է թիմային մտածելակերպը, ինչը շատ կարևոր գործոն է ապագա ծրագրավորողի համար։ Այդ ամենի մեջ ժյուրին բարձր գնահատեց խմբակավարի աշխատանքը։

Որպես խրախուսանք՝ Ռոբոտաշինության խմբակը կստանա ռոբոտի լրացուցիչ դետալներ, որպեսզի հետագայում մենք կարողանանք մասնակցել ռոբոտների մրցույթներին։

DSC02988 DSC02965 DSC02968 DSC02986 DSC02961 DSC02970 DSC02943 DSC02959 DSC02985

 

image-c56422aa958c36ff5be1b4dd5437ea0d4e00cb45bf71bebf52d033013fbdf3ba-V  Այսօր ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղի արտաքին կապերի և ուսանողական կարիերիայի կենտրոնի համակարգողը և բուհի լավագույն շրջանավարտներից Հասմիկն ու Անահիտը հանդիպում ունեցան թիվ 5 ավագ դպրոցի աշակերտների հետ` մասնագիտական կողմնորոշման նպատակով: Շրջանավարտները խոսեցին պոլիտեխնինական կրթության կարևորության մասին, ինչպես նաև նշեցին, թե ինչ առավելություններ են ունեցել` ավարտելով ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղը: Այսօր նրանք ունեն իրենց ուրույն տեղը աշխատաշուկայում և կերտում են իրենց կարիերան:

Շատ ջերմ և արդյունավետ հանդիպում ունեցանք, աշակերտները ոգևորությամբ հղում էին իրենց հարցերը և ստանում սպառիչ պատասխաններ: Բուհը կշարունակի համագործակցել դպրոցների հետ և իր հյուրընկալ դռները կբացի բոլոր աշակերտների համար:

image-8af03c4cd9c058d6875d57f996dea4e3b29e92473f496ea606326a4c78ba11d3-V (1) image-c9a0b165f65398f3e9fb9204e681421cec482ffaf9e699e5ceb9bce3a83e8536-V image-66f6847b01e5aa1f70e3103aeadf5546a32d7fe5687ef84b96e5c9b50fe05be8-V

 

IMG_5284   Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Վանաձորի մասնաճյուղի ուսանողները, Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնի նախաձեռնությամբ, հնարավորություն ունեցան մասնակցելու «Էներջայզ Գլոբալ Սերվիսիզ»–ի կողմից կազմակերպված աշխատանքային տոնավաճառին: Մասնակցելու հնարավորություն էր ընձեռված ոչ միայն փորձառու, այլև սկսնակ ծրագրավորողների համար:

Տոնավաճառի ընթացքում ուսանողները հնարավորություն ունենցան համեմատել իրենց գիտելիքները Հայաստանի առաջատար ՏՏ ընկերություններից մեկի պահանջների հետ:

Հուսով ենք, որ մեր ուսանողները և շրջանավարտները հաջողությամբ են հանձնել ընկերության կողմից կազմակերպած ստուգարքը և նրանք կհամալրեն «Էներջայզ Գլոբալ Սերվիսիզ» ընկերության՝ ապագայում ստեղծվող Վանաձորի մասնաճյուղը:IMG_5288

«Էներջայզ Գլոբալ Սերվիսիզ»-ը Հայաստանի առաջատար ՏՏ ընկերություններից է, որն ունի 200 աշխատակից Երևանում, վերջերս մասնաճյուղ է բացել Գյումրիում և մտադիր է մասնաճյուղ հիմնել նաև Վանաձորում:

ՀԱՊՀ Վ/մ և ՎՏԿ համագործակցության արդյունքում մեր ուսանողները հնարավորություն կունենան մասնակցելու նմանատիպ միջոցառումներին և իրենց գիտելիքները գործնականորեն օգտագործել առաջարկվող ընկերություններում:

 

 

IMG_5283IMG_5281 IMG_5279 IMG_5282