Հայաստանի Ազգային Պոլիտեխնիկական Համալսարանի

Պետրոս Մելքոնյանի անվան Վանաձորի մասնաճյուղ

Ժամանակակից լաբորատոր բազա

ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղի լաբորատոր պայմանները թույլ են տալիս ուսանողներին՝ կատարել արդյունավետ հետազոտություններ
Մանրամասն 

Հարուստ պատմություն

ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղը հիմնադրվել է 1959թ. և մինչ այժմ տվել է շուրջ 9000 շրջանավարտ
Մանրամասն 

Միջազգային ծրագրեր

ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղը եվրոպական համալսարանների ցանցի անդամ է և ունի բազմաթիվ համագործակից բուհեր ամբողջ աշխարհում
Մանրամասն 

IMG_6353ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղում տեղի ունեցավ հանդիպում Պորտուգալիայի Բրագանսայի Պոլիտեխնիկ ինստիտուտի ներկայացուցիչների հետ: Նրանք ներկայացնում էին Erasmus+ փոխանակման  ծրագրերը, որոնք հնարավորություն են տալիս մեր ուսանողներին ուսումը շարունակել արտերկրում: Բրագանսայի Պոլիտեխնիկ ինստիտուտը  հզոր միջազգային ծրագրեր իրականացնող բուհ է: Այն իր վարկանիշով համարվում է Պորտուգալիյաի առաջատար բուհը: Այնտեղ ուսանում են տարբեր երկրների ուսանողներ, մագիստրոսներ, այդ թվում նաև ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղի ուսանող Դավիթ Խառատյանը: Ընդ որում, հայաստանյան ներկայացուցիչներից մեր մագիստրոս Դավիթ Խառատյանի կարծիքը ներառված է բուհի գովազդային բուկլետի մեջ: Պրոֆեսորները հանգամանալից ներկայացրին «երկակի դիպլոմ» կրթության առավելությունները, դիմելու ձևերը և հեռանկարները: Պորտուգալացի պրոֆեսորները նշեցին, որ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ուսանողներն իրենց գիտելիքներով և կատարած գիտահետազոտական աշխատանքներով առանձնանում են մնացած ուսանողներից: Այս ծրագրերը մեծ հետաքրքրություն են առաջացնում մեր ուսանողների շրջանում:Picture1

Հուսով ենք, որ արտասահմանում սովորող մեր ուսանողների թիվը գնալով կավելանա՝ վերադառնալու և իրենց գիտելիքները սեփական երկրի բարօրության համար օգտագործելու ակնկալիքով:

IMG_6349 IMG_6328

IMG_6320 IMG_6356

IMG_6322 IMG_6329

IMG_6243Ապրիլի 21-22-ին ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղում տեղի ունեցավ արդեն ավանդույթ դարձած ուսանողական տարեկան գիտաժողով, որը նվիրված էր ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղի ավագ դպրոցի հիմնադրման 20-ամյակին: Ներկայացվեց 81 ելույթ: Ողջույնի խոսքով հանդես եկավ մասնաճյուղի տնօրեն Արմեն Խառատյանը՝ նշելով, որ լիարժեք բարձրագույն կրթություն ստանալու համար անհրաժեշտ են ոչ միայն տեսական գիտելիքներ, այլև ուսանողի կողմից իրագործվող գիտահետազոտական աշխատանքներ: Նաև հավելեց, որ ստեղծվող տեխնոլոգիական համալիրը մեծ խթան կլինի ինժեներական նորաստեղծության համար:

Գիտաժողովի առաջին փուլում ներկայացվեց 3 ելույթ.IMG_6244

  • Մարգարիտա Մարուքյան. «Ձեռքբերումների երկու տասնամյակ», որտեղ հանգամանորեն նշվեց ավագ դպրոցի անցած ուղին, գրանցած հաջողությունները, ներկայացվեց կրթահամալիրի տված ուսանողների ներկայիս մեծ ձեռքբերումները: 1996թ.-ին սեպտեմբերի 9-ին հիմնադրվեց ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղին կից հենակետային վարժարանը, հետագայում 2011թ.-ին այն դարձավ ավագ դպրոց: Քսան տարվա ընթացքում վարժարանը՝ ներկայիս ավագ դպրոցը, ունեցել է հազարից ավելի շրջանավարտ, ովքեր ուսումը շարունակել են ինչպես Պոլիտեխնիկում, այնպես էլ արտասահմանայան բուհերում:
  • Գոհար Դարբինյան, Աստղիկ Սարոյան, Էդիտա Հովհաննիսյան. «Վանաձորի Չինվան ՍՊԸ-ի այգեփոր մեքենայի ներդրման խնդիրները շուկայում»: Ուսանողները, ՎՏԿ-ի հետ համագործակցելով, ուսումնասիրություն են կատարել գյուղատնտեսության ոլորտում: Ուսումնասիրել են ՀԱԱՀ-ի կողմից նախագծված այգեփոր մեքենայի մոդելը, որը հնարավորություն կտա մշակումներն իրականացնել ավելի արդյունավետ և այն կփոխարինի 20 մարդու ձեռքի աշխատանքի: Մեր ուսանողները կատարել են շուկայի ուսումնասիրություն, վերանայել են ձեռնարկության բիզնես պլանը և մշակել են ներդրումային ռազմավարության պլան:
  • Մարիամ Օհանյան, Մելինե Օհանյան. «Հայաստանի տարազների տարբերությունները և յուրահատկությունները ըստ տարածաշրջանի»:

IMG_6272Ուսանողները ներկայացրին իրենց կողմից ստեղծված հայկական զարդանախշերով հագուստների հավաքածու: Նրանք պատրաստվում են բացել սեփական փոքրիկ կարի արտադրամաս և թողարկել հայկական ավանդական և ժամանակակից հագուստներ:

Մասնաճյուղի տնօրեն Արմեն Խառատյանը կարևորում է նման գիտաժողովների անցկացումը և´ բակալավրիատի, և´ մագիստրատուրայի ուսանողների համար, քանի որ դրանք կօգնեն հետագայում ուսումն ասպիրանտուրայում շարունակելիս, կնպաստեն, որ բուհի շրջանավարտները դառնան ստեղծագործող ճարտարագետներ:

Ողջույնի խոսքով հանդես եկան Մասնաճյուղի ԳԳ փոխտնօրեն Վոլոդյա Բալայանը, ՈւԳԸ նախագահ Շուշանիկ Մանուկյանը:

Լավագույն աշխատանքների հեղինակները կխրախուսվեն: Միաժամանակ որոշվեց լրամշակումից հետո որոշ աշխատանքներ ներկայացնել տպագրության:

IMG_6231 IMG_6254 IMG_6264 IMG_6267 IMG_6276 IMG_6279 IMG_6301 IMG_6307 20160422_143025

DSC_1107ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղը հանդիպում ունեցավ Հայաստանի մանուկներ հիմնադրամ (COAF) բարեգործական կազմակերպության հետ, որի նպատակն է բարձրացնել գյուղաբնակների կյանքի որակը համայնքային զարգացման երեխայակենտրոն ծրագրերի միջոցով: Հաշվի առնելով մասնագիտական աջակցության և վերապատրաստման սահմանափակ հնարավորությունները գյուղական համայնքներում՝ (COAF) բարեգործական կազմակերպությունը շրջայցեր է կազմակերպում Հայաստանում գործող լավագույն կրթական հաստատություններում: Այս անգամ  (COAF)-ը հյուրընկալվել էր ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղ, որտեղ աշակերտների հետ հանդիպում ունեցան մասնաճյուղի տնօրեն Արմեն Խառատյանը, արտաքին կապերի բաժնի համակրգող Տաթևիկ Մարգարյանը, ընդունելության քննությունների պատասխանատու քարտուղար Աշոտ Գյուրջինյանը: Աշակերտներն այցելեցին ճարտարագիտական լաբորատորիաներ, շրջեցին տեխնիկապես գերհագեցած լաբորատորիաներով, ծանոթացան սարքավորումներին, փորձարկումներին: DSC_1072Աշակերտները ռոբոտաշինության լաբորատորիայում նախ ընդհանուր տեղեկություններ ստացան ռոբոտների վերաբերյալ, այնուհետև ծանոթացան ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղի ավագ դպրոցի աշակերտների պատրաստած ռոբոտի հետ և դրա գործառույթներին: Նրանք տեղեկացան հեռակառավարման սկզբունքով էլեկտրոնային կապի մասին մայր համալսարանի հետ, որը հնարավորություն է ստեղծում կազմակերպել տեսակոնֆերանսներ ՀԱՊՀ-ի մասնաճյուղերի և կենտրոնական կրթահամալիրների միջև: Վերջում կնքվեց համաձայնագիր, որն ավելի ամրապնդեց երկու կողմերի համագործակցությունը:

DSC_1102 DSC_1100

DSC_1098 DSC_1079

DSC_1066

HarԼրացավ Հայաստանի  ազգային պոլիտեխնիկական համալսարանի  Վանաձորի մասնաճյուղի  բնական գիտությունների և տեղեկատվական  համակարգերի ֆակուլտետի դեկան, ֆիզիկա-մաթեմատիկական գիտությունների թեկնածու, դոցենտ Էդիկ Պանդուխտի Հարոյանի  ծննդյան 65-ամյակը, նաև մասնաճյուղում գիտամանկավարժական  գործունեության  40-ամյակը:

Բնական  գիտությունների նկատմամբ  առանձնահատուկ սերը, հակումը նրա մոտ ի հայտ են գալիս  դպրոցական վաղ տարիներին: Էդիկ Հարոյանը 1996 թվականին ընդունվում է Երևանի պետական  համալսարանին կից Ա. Շահինյանի անվան ֆիզիկա-մաթեմատիկական  միջնակարգ դպրոցը, որը գերազանցությամբ ավարտելով՝  ընդունվում է նույն համալսարանի մեխանիկա-մաթեմատիկական ֆակուլտետը: Ինչպես դպրոցական, այնպես էլ համալսարանական տարիները  իրենց խորը, իմաստալից, անփոխարինելի հետքը թողեցին նրա՝ որպես մասնագետ, մարդ և քաղաքացի ձևավորման  բնականոն ընթացքի վրա: Այդ տարիներին նա նորովի է կարդում և յուրովի  ուսումնասիրում հայ և համաշխարհային  դասականներին: Էդիկ Հարոյանը հաճախում է Երվանդ Քոչարի և Մինաս Ավետիսյանի արվեստի դասերին: Համալսարանն ավարտելուց հետո՝ որպես երիտասարդ  մասնագետ, գործուղվում է աշխատելու Մոսկվայի  ատոմային էներգետիկայի  գիտահետազոտական ինստիտուտի Երևանի նորաբաց մասնաճյուղում, որն իր կարևորագույն և անուրանալի դերն է ունեցել Մեծամորի ատոմակայանի  անվտանգության ապահովման հարցում:

1976 թվականից Է. Հարոյանը աշխատում է ԵրՊԻ (ՀԱՊՀ) Վանաձորի մասնաճյուղի  բարձրագույն մաթեմատիկայի ամբիոնում: Այս և հետագա տարիներին հոբելյարի գործունեությունը ամբողջովին կենտրոնանում է նույն մասնաճյուղում, որտեղ նա սկզբում եղել է լաբորատորիայի վարիչ, ասիստենտ, ավագ դասախոս, դոցենտ, իսկ 2010-ին ընտրվում է ընդհանուր ճարտարագիտական կրթության ֆակուլտետի դեկան: Է. Հարոյանը  ասպիրանտական տարիները անցկացրել է Խորհրդային միության լավագույն կրթօջախներից և գիտական կենտրոններից մեկում` Լենինգրադի (Սանկտ-Պետերբուրգ) պետական համալսարանում, որտեղ էլ <<Տոպոլոգիական  կիսախմբերի  գծային և երկգծային արտապատկերումները>> թեմայով 1987 թվականին պաշտպանում է թեկնածուական ատենախոսությունը և ստանում ֆիզիկա-մաթեմատիկական  գիտությունների թեկնածուի գիտական աստիճան (գիտական ղեկավարներն էին  պրոֆ. Մ.Լեսոխինը և հանրաճանաչ գիտնական, դոկտորական թեզերի պաշտպանության  խորհրդի նախագահ Մ.Բորևիչը): 1988 թվականի աղետալի երկրաշարժից անմիջապես հետո տնակային, անհավատալի պայմաններում Վանաձորի մասնաճյուղի ողջ անձնակազմը, այդ թվում և Է. Հարոյանը շարունակեցին իրենց նվիրյալ աշխատանքը: Հասարակածային Գվինեայում (Կոնակրիի համալսարան) աշխատելու համար Է. Հարոյանը, ԽՍՀՄ արտաքին կապերի  կոմիտեի կողմից դասախոսական աշխատանքի գործուղվելու նպատակով, 1989-90 թվականներին անցել է Մոսկվայի Մ.Թորեզի անվան  օտար լեզուների ինստիտուտում կազմակերպված ֆրանսերենի մեկամյա դասընթացը: Գիտամանկավարժական ողջ աշխատանքային գործունեության ընթացքում նա ակտիվ մասնակցություն է ունեցել մասնաճյուղի և համալսարանի տարաբնույթ միջոցառումներին, ՀԱՊՀ-ի գիտական խորհրդի անդամ է, ֆակուլտետի խորհրդի նախագահ: 2002-2007 թվականներին եղել է  թիվ 37 ընտրատարածքային  ընտրական հանձնաժողովի նախագահ: Պարգևատրվել է համալսարանի և մասնաճյուղի վաստակագրով, շնորհակալագրերով: Ամուսնացած է, ունի 4 երեխա և ութ թոռնիկ:

Հարգելի´ պարոն Հարոյան, ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղի ողջ անձնակազմը,  երախտիքի զգացումով,  շնորհավորում  է  Ձեր 65-ամյակը: Ձեր անմնացորդ նվիրումը բուհական կրթության և մատաղ սերնդի դաստիարակման գործին մշտապես իր արձագանքն է գտել գործընկերների և ուսանողների սրտերում: Մենք գնահատում ենք այն ավյունն ու ավանդը, որ ներդրել եք մեր ուսանողների կրթության և դաստիարակության մեջ: Ձեզ երկար, առողջ տարիների կյանք և արգասավոր աշխատանք:

2529Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում կայացավ ԵՄ Տեմպուսի «Արարատ» ազգային ծրագրի («Համալսարան-գործատու հայկական համակարգող գործակալություն») ամփոփիչ համաժողովը՝ ի ցույց հանելով այն արդյունքը, ձեռքբերումները, որոնք Հայաստանում համալսարան-գործատու համագործակցության ցանցի հաստատման և գործարկման միջոցով նպատակաուղղված են ապահովելու բարձրագույն կրթության համապատասխանելիությունը փոփոխվող աշխատաշուկայի կարիքներին և նախանշելու ստեղծված համագործակցության շարունակականությունը: «Ամփոփիչ համաժողովին ներկա էին ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղի տնօրեն, դոցենտ Արմեն Խառատյանը, «Որակի ապահովում և վերահսկում» բաժնի վարիչ Վահան Մամյանը, ՀՊՏՀ ռեկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանը, «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի (ՈԱԱԿ) տնօրեն Ռուբեն Թոփչյանը, Հայաստանում «Էրազմուս պլյուս» ծրագրի ազգային գրասենյակի համակարգող Լանա Կառլովան, Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը, ՀՀ կրթության և գիտության նախարարության ներկայացուցիչ Էդգար Ալեքսանյանը, ծրագրի կոնսորցիումի անդամ համալսարանների ներկայացուցիչներ, ՀՊՏՀ դեկաններ, ամբիոնի վարիչներ, պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչներ:2536

Ծրագրի արդյունքում բուհերում ստեղծվել են կրթություն-աշխատաշուկա համագործակցության միավորներ՝ միասնանալով ընդհանուր ցանցում, մշակվել են ցանցի գործունեության կանոնակարգը և էլեկտրոնային հարթակը, կանոնակարգվել է դրանում ուսանողների մասնակցությունը, կրթության և աշխատաշուկայի կապն արդյունավետ իրականացնելու նպատակով հզորացվել են գործընկերների կարողությունները, ըստ 3 ոլորտների գործատուների և այլ շահակիցների հետ քննարկվել և մշակվել են ոլորտային որակավորումների բնութագրեր, պատրաստվել է ոլորտային որակավորումների մշակման մեթոդաբանություն և կիրառման ընթացակարգ։

Համաժողովը շարունակվեց առանձին թեմատիկ ուղղություններով՝ «Կարողությունների ձևավորում», «Համալսարան-աշխատաշուկա ՀՀ ազգային ցանցի ստեղծում», «Տվյալների բազայի հիմնում և գործիքակազմի մշակում», «Որակավորումների ոլորտային շրջանակի գործարկում», «Որակի ապահովում և մշտադիտարկում»: Ելույթ ունեցան Գերմանիայի, Ավստրիայի, Իսպանիայի, Իտալիայի, Լեհաստանի, Լատվիայի և մեր հանրապետության շահառու համալսարանների ներկայացուցիչները»։

ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղը ակտիվ մասնակցում է միջազգային ծրագրերին և գրանցում է բարձր արդյունք:

12903948_919548994825603_1376114775_o 12914910_919549031492266_529097688_o

12916166_1106299276058167_7630483752443998100_oՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղում տեղի ունեցավ հերթական սեմինարը, որը վարում էին TeleTrade  և OldRich ընկերությունների ներկայացուցիչները:

Սեմինարին ներկա էին մոտ վաթսուն ուսանողներ, ովքեր հետաքրքրված էին ֆինանսական շուկայի խնդիրներով: Մասնագետները ներկայացրին՝ ինչ է ֆինանսական շուկան, որոնք են գործառույթները, ովքեր են մասնակիցները և այլն:
Փոխանցված գիտելիքները իրենց աջակցությունը կունենան նաև բանկային ոլորտի աշխատակիցների համար՝ շուկայի վերաբերյալ իրական պատկերացում կազմելու համար:12898175_1106299272724834_2819895889407920840_o

TeleTrade-Armlevel ընկերությունը, հավատարիմ մնալով իր սկզբունքներին, զարկ է տալիս հասարակության լայն և նեղ շրջանակներում ֆինանսական գիտելիքների և գրագիտության բարձրացմանը: Հենվելով գլոբալացման ռազմավարության վրա` TeleTrade-ը պարբերաբար կազմակերպում է միջազգային ստանդարտների ուսումնամեթոդաբանական սեմինարներ: Սեմինարի ընթացքում ուսանողները հնարավորություն ունեցան ձեռք բերել ֆինանսական գիտելիքներ, ուսումնասիրել շուկայական վերլուծություն, արժութային, ֆոնդային և ապրանքահումքային շուկաների հարաբերակցություններ, ֆինանսատնտեսական վերլուծություններ` արդիականացված մեթոդներով՝ TeleTrade Armlevel-ի առաջատար մասնագետների կողմից:

12779261_1106299159391512_306282566501172347_o

12924379_909591852471847_6574515045380345186_nՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղը սկսել է հերթական միջոցառումների ցանկը, որոնք նվիրված են ՀԱՊՀ Վ/մ-ի ավագ դպրոցի հիմնադրման քսանամյակին:

ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղի ուսանողական խորհուրդը մարտի 25-ին կազմակերպեց «Բրեյն-ռինգ» ինտելեկտուալ խաղ-մրցույթ:

«Բրեյն-ռինգ» ինտելեկտուալ խաղ-մրցույթին մասնակցում էր  ութ թիմ, որոնց թվում նաև՝ մասնաճյուղի ավագ դպրոցի թիմը: Միջոցառումը մեծ ոգևորություն էր առաջացրել ուսանողության մեջ Թեժ և լարված պայքարից հետո հաղթող ճանաչվեց ՎԻՀ 508Բ խմբի թիմը, երկրորդ և երրորդ տեղերը համապատասխանաբար զբաղեցրին ՀԱՊՀ ավագ դպրոցի և ՎՁՏ 401Բ խմբի թիմերը: Լավագույն խաղացող ճանաչվեց Արգիշտի Պետրոսյանը:
ՈՒսանողական խորհուրդը շնորհավորում է հաղթող թիմերին և մաղթում նորանոր հաջողություններ: 1891058_909591839138515_4636914540353197078_n

Հուսով ենք՝ այս նախաձեռնությունը լավ սկիզբ կլինի այլ հետաքրքիր միջոցառումների համար, որոնց շնորհիվ ուսանողների առօրյան կդառնա ավելի հետաքրքիր և բովանդակալից:

11219614_909591735805192_7300857137781771929_n

IMG_5591Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում բազմաթիվ են այն ուսանողները, ովքեր իրենց ուսումնառությունն անցկացրել և այժմ էլ ուսում են ստանում արտասահմանյան բազմաթիվ բուհերում:

ՀԱՊՀ-ն ակտիվ համագործակցում է Հայաստանում գործող միջազգային կրթական կազմակերպությունների հետ, մասնավորապես, Տեմպուսի ազգային գրասենյակի, Գերմանական ակադեմիական փոխանակության ծառայության գրասենյակի (DAAD) հետ, որոնք հնարավորություն են ընձեռում հայ ուսանողներին ուսումը շարունակելու, կարճաժամկետ ուսումնական այցեր կատարելու արտասահմանյան բուհեր, դասախոսներին` հետազոտական աշխատանքներ կատարելու կամ էլ վերապատրաստվելու արտերկրում: Այս համագործակցության շրջանակներում, ուսանողների ներգրավվածությունը միջազգային ծրագրերում խթանելու և տեղեկացվածության մակարդակը բարձրացնելու ակնկալիքով, բազմիցս հանդիպումներ են կազմակերպվել միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:

Մարտի 17-ին ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղում տեղի ունեցավ DAAD-ի տեղեկատվական միջոցառումը, որի նպատակն էր ուսանողներին, դասախոսական կազմին իրազեկել կրթական, հետազոտական, դրամաշնորհային և այլ ծրագրերի մասին:IMG_5565

Հանդիպման ժամանակ համառոտ նշվեց գերմանական կրթահամակարգի մի շարք առավելություններ, որոնք առավել գրավիչ են դարձնում գերմանական բարձրագույն ուսումնական հաստատությունները: Մասնավորապես, նշվել է երկու փաստ. այլ երկրների հետ համեմատած, Գերմանիայում սովորելն ավելի մատչելի է, և, թերևս, ամենակարևորն այն է, որ գերմանական համալսարաններում ուսանողներն ավելի վաղ շրջանից են սկսում ընդգրկվել հետազոտական գործընթացներում և բաղկացուցիչ մասն են համալսարան-արդյունաբերություն շղթայի:

IMG_5560 IMG_5581

12814211_1045935102129854_8412880448190405966_n2015-2016 ուստարում առաջին անգամ Erasmus+ փոխանակման  ծրագրով ՀԱՊՀ վեց ուսանողներ մրցույթով ընտրվեցին՝ մագիստրոսական կրթության երկրորդ կուրսն ուսումնառելու Պորտուգալիայի Բրագանսայի Պոլիտեխնիկ ինստիտուտում:  Ծրագրին ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղից մասնակցում է Դավիթ Խառատյանը, ՀԱՊՀ երևանյան կրթահամալիրից «Կապի ճյուղի տնտեսագիտություն և կառավարում» մասնագիտության մագիստրատուրայի երկրորդ կուրսի երեք մագիստրոսներ և երկու մագիստրոսներ՝ «Քիմիական տեխնոլոգիաներ» ֆակուլտետից:

Նշենք, որ Բրագանսայի Պոլիտեխնիկ ինստիտուտը  հզոր միջազգային ծրագրեր իրականացնող բուհ է, և այնտեղ ուսանում են տարբեր երկրների ուսանողներ և մագիստրոսներ: Մեր մագիստրոսները հաջողությամբ ավարտել են առաջին քննաշրջանը, բոլոր քննությունները հանձնել են անգլերենով և այլ երկների ներկայացուցիչ խմբերի մեջ գրանցել են ամենաբարձր ցուցանիշները: Ընդ որում, հայաստանյան ներկայացուցիչներից իր բարձր առաջադիմությամբ առանձնացել է մեր մագիստրոս Դավիթ Խառատյանը:12802975_1162805107065098_8311669432135903007_n

Վերջերս ՀԱՊՀ-ից ծրագրի ղեկավարներ Արուսյակ Աբրահամյանը, Վահե Օդաբաշյանը և այլոք մեկնել են Բրագանսայի համալսարան, հանդիպել մեր մագիստրոսներին: Ծրագրի ղեկավարները ոգևորությամբ և հպարտությամբ նշել են, որ ՀԱՊՀ ուսանողներն ունեցել են մեծ նվաճումներ և առանձնացել են իրենց փայլուն գիտելիքներով:

20160309_124728ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղը հյուրընկալեց «Կրթություն Հայաստան» ծրագրի հավաքագրման և ընտրության տնօրեն Թենի Ավագյանին, ով ներկայացրեց «Կրթություն Հայաստան» ծրագրի առաքելությունը, դիմելու կարգը, պատասխանեց նաև ներկաների հարցերին։

Հայաստանի մարզերում կան դպրոցներ, որտեղ որոշ առարկաներ տարիներ շարունակ չեն դասավանդվում։  Հայաստանում 4 աշակերտներից մեկն անգամ չի ավարտում ավագ դպրոցը։  Այժմ ուսանողներն հնարավորություն ունեն կերտելու իրենց կարիերան, դառնալու կայացած մասնագետներ, փայլուն առաջնորդական հմտություններով ուսուցիչներ՝ միևնույն ժամանակ նպաստելով վերոնշյալ խնդիրների լուծմանը։  «Կրթություն Հայաստան» ծրագիրը հավաքագրում և վերապատրաստում է համալսարանների շրջանավարտներին որպես ուսուցիչներ, այնուհետև երկու տարով գործուղում Հայաստանի մարզային դպրոցներ, որտեղ կա նրանց մասնագիտությամբ ուսուցիչների կարիք։ Ծրագրի առանձնահատկությունն այն է՝ պարտադիր չէ, որ մասնակիցը մասնագիտությամբ լինի մանկավարժ, միայն հարկավոր է ունենալ դասավանդելու և Հայաստանի զարգացմանը նպաստելու ցանկություն, մյուս խնդիրները, ինչպիսիք են վերապատրաստումը, տեղավորումը մարզային դպրոցներում, վարձատրությունը կլուծի ծրագիրը: «Կրթություն Հայաստան» ծրագիրը «Կրթություն բոլորի համար» միջազգային ցանցի մասն է կազմում, իսկ վերջինս արդեն ունի քսանհինգ տարվա փորձ և ավելի քան երեսունութ անդամ կազմակերպություն, որոնք բոլորն ունեն մեկ միասնական նպատակ՝ հավասար կրթական հնարավորությունների ստեղծում բոլոր երեխաների համար։

Հուսով ենք, որ ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղի ուսանողներն իրենց որոշակի ներդրումը կունենան այս ծրագրում՝ կիրառելով իրենց համալսարանական գիտելիքները:

20160309_124739 20160309_124718

20160309_124323 20160309_124251