2015-2016 ուստարում առաջին անգամ Erasmus+ փոխանակման ծրագրով ՀԱՊՀ վեց ուսանողներ մրցույթով ընտրվեցին՝ մագիստրոսական կրթության երկրորդ կուրսն ուսումնառելու Պորտուգալիայի Բրագանսայի Պոլիտեխնիկ ինստիտուտում: Ծրագրին ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղից մասնակցում է Դավիթ Խառատյանը, ՀԱՊՀ երևանյան կրթահամալիրից «Կապի ճյուղի տնտեսագիտություն և կառավարում» մասնագիտության մագիստրատուրայի երկրորդ կուրսի երեք մագիստրոսներ և երկու մագիստրոսներ՝ «Քիմիական տեխնոլոգիաներ» ֆակուլտետից:
Նշենք, որ Բրագանսայի Պոլիտեխնիկ ինստիտուտը հզոր միջազգային ծրագրեր իրականացնող բուհ է, և այնտեղ ուսանում են տարբեր երկրների ուսանողներ և մագիստրոսներ: Մեր մագիստրոսները հաջողությամբ ավարտել են առաջին քննաշրջանը, բոլոր քննությունները հանձնել են անգլերենով և այլ երկների ներկայացուցիչ խմբերի մեջ գրանցել են ամենաբարձր ցուցանիշները: Ընդ որում, հայաստանյան ներկայացուցիչներից իր բարձր առաջադիմությամբ առանձնացել է մեր մագիստրոս Դավիթ Խառատյանը:
Վերջերս ՀԱՊՀ-ից ծրագրի ղեկավարներ Արուսյակ Աբրահամյանը, Վահե Օդաբաշյանը և այլոք մեկնել են Բրագանսայի համալսարան, հանդիպել մեր մագիստրոսներին: Ծրագրի ղեկավարները ոգևորությամբ և հպարտությամբ նշել են, որ ՀԱՊՀ ուսանողներն ունեցել են մեծ նվաճումներ և առանձնացել են իրենց փայլուն գիտելիքներով: