Հայաստանի Ազգային Պոլիտեխնիկական Համալսարանի

Պետրոս Մելքոնյանի անվան Վանաձորի մասնաճյուղ

Ժամանակակից լաբորատոր բազա

ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղի լաբորատոր պայմանները թույլ են տալիս ուսանողներին՝ կատարել արդյունավետ հետազոտություններ
Մանրամասն 

Հարուստ պատմություն

ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղը հիմնադրվել է 1959թ. և մինչ այժմ տվել է շուրջ 9000 շրջանավարտ
Մանրամասն 

Միջազգային ծրագրեր

ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղը եվրոպական համալսարանների ցանցի անդամ է և ունի բազմաթիվ համագործակից բուհեր ամբողջ աշխարհում
Մանրամասն 

10849855_849141681802985_9072514308160891558_nՎերջերս ՀՊՃՀ Վանաձորի մասնաճյուղում բուհի ուսանողական խորհրդի և «Հումանիտար առարկաների և մարմնակրթության» ամբիոնի նախաձեռնությամբ անցկացվեց «Բրեյն-ռինգ» ինտելեկտուալ խաղ-մրցույթ: Մրցույթին մասնակցում էր  ութ թիմ, որոնց թվում նաև՝ մասնաճյուղի ավագ դպրոցի թիմը: Միջոցառումը մեծ ոգևորություն էր առաջացրել ուսանողության մեջ: Թեժ և լարված պայքարից հետո հաղթող ճանաչվեց ավագ դպրոցի թիմը, ինչը փոքր-ինչ անսպասելի էր և, իհարկե, շատ ոգևորիչ ապագա ուսանողների համար: Երկրորդ և երրորդ տեղերը համապատասխանաբար զբաղեցրին «Google»  և «ՎձՏ 401Բ»  թիմերը:

Հուսով ենք՝ այս նախաձեռնությունը լավ սկիզբ կլինի այլ հետաքրքիր միջոցառումների համար, որոնց շնորհիվ ուսանողների առօրյան կդառնա ավելի հետաքրքիր և բովանդակալից:

10801899_849141685136318_8001175528671634447_n

EIF   Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը հայտարարում է նորարարության զարգացման համաֆինանսավորվող դրամաշնորհի, Գյումրու և Վանաձորի համաֆինասնավորվող դրամաշնորհների մրցույթ: Մրցույթի նպատակն է աջակցել ՏՀՏ և բարձր տեխնոլոգիաների ոլորտներում գործող ընկերություններին՝ մշակել նոր ապրանքներ և ծառայություններ, ինչպես նաև ներդնել ՏՀՏ և բարձր տեխնոլոգիաները տարբեր գործընթացների ադապտացման, բարելավման և/կամ զարգացման համար: Նախագծեր իրականացնելու համար հեղինակները կստանան 50%, իսկ Գյումրիում և Վանաձորում` 85% համաֆինանսավորում:

Դրամաշնորհային գումարը յուրաքանչյուր նախաձեռնության համար կազմում է նվազագույնը 10000$, առավելագույնը՝ 50000$։ Ներկայացվող ծրագրի առավելագույն տևողությունը 1 տարի է:
Հայտերն էլեկտրոնային եղանակով ներկայացնել ՁԻՀ. info@eif.am cc: mari.barseghyan@eif.am, մինչև 2014թ. դեկտեմբերի 26-ը: Վերջնաժամկետից հետո ներկայացված հայտերը կդիտարկվեն հաջորդ փուլում։

Հետաքրքրված հայտատուների համար կկազմակերպվի «Կողմնորոշիչ սեմինար»՝ հայտերի կազմման և ներկայացման գործընթացը ներկայացնելու և բարձրացված հարցերին պատասխանելու համար: Սեմինարին մասնակցելու համար պետք է նախապես գրանցվել կամ նամակ ուղարկել info@eif.am հասցեին:

Մրցույթի Գործառնական ձեռնարկը՝ ներառյալ հայտերի ներկայացման կարգը և Դիմումի ձևը կարող եք գտնել ՁԻՀ-ի կայքում (www.eif.am):

Հարցերի դեպքում, համապատասխան նամակ ուղարկեք info@eif.am հասցեով կամ զանգահարեք +37410 219797:

Կազմակերպական բնույթի հարցերի դեպքում կարող եք դիմել նաև Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնի պատասխանատուներին (ՀՊՃՀ ՎՄ, 3302, 3307 սենյակ):

IMG_2378   ՀՊՃՀ Վանաձորի մասնաճյուղի ուսանողներն ու ավագ դպրոցի աշակերտները իրենց շնորհակալությունն են հայտնում “Հայաստան” համահայկական հիմնադրամին՝ ՀՊՃՀ Վանաձորի մասնաճյուղի ավագ դպրոցին երեք նոր համակարգիչ և մեկ բազմաֆունկցիոնալ տպիչ սարք նվիրաբերելու համար: Համոզված ենք, որ նոր տեխնիկան կնպաստի աշակերտների գիտելիքների բարձրացմանը և ավելի արդյունավետ կդարձնի ուսումնական գործընթացը:
Կրկին շնորհակալություն հայտնելով մասնաճյուղի անձնակազմի և սովորողների անունից՝ ակնկալում ենք, որ մեր համագործակցությունը շարունակական բնույթ կկրի:

IMG_2381

IMG_2382

shushan Նոյեմբերի 22-ին ՀՊՃՀ Վանաձորի մասնաճյուղի ավագ դպրոցի ռոբոտատեխնիկայի խմբակի աշակերտները, իրենց խմբակավարի և մասնաճյուղի երկու դասախոսների առաջնորդմամբ Երևանում մասնակցեցին «Գծին հետևող և իրեր դասակարգող ռոբոտ» մրցույթին: Վերջինս անցկացվում էր ԱրմՌոբոտիքս ծրագրի շրջանակներում:

   Մրցույթին մասնակցում էին Երևանի և Հայաստանի մարզերում գործող ռոբոտատեխնիկայի խմբակների կողմից ներկայացված ռոբոտներ, որոնք առանձնանում էին իրենց յուրահատուկ լուծումներով: Իր տեխնիկական և ծրագրային լուծումներով տպավորիչ էր ՀՊՃՀ Գյումրու մասնաճյուղի ավագ դպրոցի ռոբոտատեխնիկայի խմբակի ռոբոտը: Մեր աշակերտները մի քանի հանդիպումներ ունեցան ժյուրիի անդամների և այդ ոլորտի ղեկավար անձնակազմի ներկայացուցիչների հետ, որոնց ներկայացրեցին նորաստեղծ խմբակի կատարած աշխատանքները և իրենց հուզող խնդիրները: Աշակերտները հավաստեցին, որ հաջորդ մրցույթին հանդես կգան այլ՝ լիիրավ մասնակցի կարգավիճակով, և իրենց ռոբոտը մրցունակ կլինի առաջատար խմբակների ռոբոտների հետ: Խմբակի բոլոր անդամները՝ ոգևորված, հետաքրքիր գաղափարներով և ավելին սովորելու վճռականությամբ լի, վերադարձան Վանաձոր:
Շնորհակալություն ենք հայտնում ՀՊՃՀ Վանաձորի մասնաճյուղի տնօրենությանը՝ մեր աշակերտներին օժանդակելու համար:

txanerrobotashakertner

IMG_2128Նոյեմբերի 20-ին ՀՀ նախագահի դրամաշնորհի շրջանակներում և երիտասարդական հիմնադրամի աջակցությամբ «Արծվաշեն և որդիներ» կազմակերպության կողմից մեր համալսարանում անցկացվեց «Զինվորը չի մեռնում» ծրագրի հանդիպում-սեմինարը: Սեմինարին մասնակցեցին արցախյան ազատամարտի հերոսներ, ովքեր ուսանողներին, աշակերտներին պատմեցին իրենց հերոսական պատմություններից, ներկայացրին նաև զվարճալի դեպքեր այդ օրերի մասին: Այս հանդիպումը նպաստեց ուսանողների ևաշակերտների ռազմահայրենասիրական դաստիարակության մակարդակը  բարձրացնելուն:  Ներկայացվեցին հերոսների պատմությունները, ցուցադրվեցին Վանաձորի գումարտակի մասին նկարահանված  «Խոնարհ հերոսներ» և «Կանք, պիտի լինենք» ֆիլմերը: Հայրենակցական կազմակերպության ներկայացուցիչները համոզմունք հայտնեցին, որ նմանատիպ միջոցառումները պիտի շարունակական բնույթ կրեն, քանզի դրանք նպաստում են երիտասարդների հայրենասիրական ոգու դաստիարակությանը:

IMG_2088IMG_2278

 

IMG_2287IMG_2283

6ՀՊՃՀ Վանաձորի մասնաճյուղի ուսանողական խորհուրդը Լոռու բազկամարտի ֆեդերացիայի հետ համատեղ Նոյեմբերի 6-ին կազմակերպեց բազկամարտի առաջնություն` նվիրված ՀՊՃՀ ՎՄ-ի հիմնադրման 55-ամյակին:
Բազկամարտի առաջնությանը մրցակցում էին ՀՊՃՀ ՎՄ-ի ուսանողները, ավագ դպրոցի աշակերները և Լոռու  բազկամարտի ֆեդերացիայի անդամները:
Ներկայացնում ենք մրցույթում հաղթողների ցանկը և միջոցառման լուսանկարները:2

1. Վաչագան Հովհաննիսյան (ձախ ձեռքով), ՀրաչյաԱթոյան (աջ ձեռքով)
2. Գնել Հայրապետյան (ձախ ձեռքով), Էդմոն Դանիելյան (աջ ձեռքով)
3. Հրաչյա Աթոյան (ձախ ձեռքով), Արեն Մարկոսյան (աջ ձեռքով)
Շնորհավորում ենք հաղթողներին և մաղթում նորանոր հաջողություններ:

Ուսանողական Խորհուրդ

31

 

 

IMG_04542013-2014 ուստարվա ամառային քննաշրջանի ընթացքը վերահսկելու և համալիր մշտադիտարկում անցկացնելու նպատակով ՀՊՃՀ Վանաձորի մասնաճյուղի տնօրեն Արմեն Խառատյանի 03.06.2014թ. հրամանով ստեղծվել էր հանձնաժողով, որի կազմում ընդգրկվել էին մասնաճյուղի ուսումնական մասի վարիչ Միքայել Նաջարյանը (նախագահ), որակի ապահովման և վերահսկման բաժնի վարիչ Վահան Մամյանը և աշխատաշուկայի ուսումնասիրման և մասնագիտական կարիերայի կենտրոնի համակարգող Նելսոն Մամուլյանը: Հանձնաժողովի նշված կազմի ընտրությունը պատահական չէր, քանի որ նշված անձինք բուհի հավատարմագրման գործընթացը համակարգողներն ու որակի ներքին համակարգի պատասխանատուներն են: Ի դեպ, նրանք վերջերս, անցնելով ՀՀ մասշտաբով կրթության որակի բնագավառում կազմակերպված վերապատրաստման դասընթացներին, ընդգրկվել ենորակի ապահովման ազգային կենտրոնի փորձագետների տվյալների բազայում:

Մասնաճյուղը վերջին շրջանում բարեփոխումների համատեքստում տարբեր գործընթացների մեջ է եղել՝ հավատարմագրում, ինքնավերլուծություն, որակի համակարգի ստեղծում և զարգացում և այլն: Հավատարմագրման գործընթացի վերջերս կիրարկված տասը չափորոշիչներից վերցվել է մի դրվագ՝ ուսումնական գործընթացի քննաշրջան բաղադրիչը և տնօրինության կողմից հանձնարարվել մանրամասն մշտադիտարկմամբ պարզել, թե ինչպես է այն ընթանում, ինչպիսի թերություններ և բացթողումներ կան այդ ոլորտում: Մշտադիտարկման ընթացքում նկատված այն թերությունները, որոնք հնարավոր էր տեղում շտկել, անմիջապես կարգի էին բերում, իսկ նրանք, որոնք համակարգային բնույթ էին կրում, արձանագրվում էին, ամեն օր մուտքագրվում համակարգչում: Ինչպես նշեց Ն.Մամուլյանը, քննաշրջանի ավարտից հետո հանձնաժողովը մանրամասն հաշվետվություն ներկայացրեց տնօրինությանն ու գիտխորհրդի նիստին՝ ի ցույց դնելով գործընթացում նկատված բոլոր խնդիրները, բացասական կողմերն ու ռիսկերը և առաջարկելով դրանց վերացման և շտկման կոնկրետ ուղիներ:

Ինչպես հավաստիացրեց Մ.Նաջարյանը, մշտադիտարկան գործընթացը պիտի շարունակական բնույթ կրի. «Մեր նպատակն այն է, որ մշտադիտարկման ենթարկվի նաև միջանկյալ ստուգումների ամբողջ գործընթացը, որի արդյունքում կկատարվեն համապատասխան հետևություններ: Եթե այդտեղ կնկատվեն բացթողումներ, կփորձենք անմիջապես շտկել, իսկ այն խնդիրները, որոնք համակարգային և մտահոգիչ բնույթ կունենան, կարձանագրենք և կփորձենք դրանց վերացման կոնկրետ եղանակներ և ուղիներ մատնանշել»: Նա միաժամանակ ընդգծեց, որ այս փուլում մշտադիտարկումը երկու հիմնական նպատակ էր հետապնդում՝ կիսամյակի ընթացքում ուսանողների ստացած գիտելիքների պաշարի բացահայտում և ՀՊՃՀ ուսանողների գիտելիքների հսկման և գնահատման ռեյտինգային համակարգի դրույթների իրականացում:

Վ.Մամյանն ասաց, որ հետագայում իրենք աշխատելու են երեք հիմնական ուղղություններով՝ 1) փաստաթղթային և մեթոդական ապահովվածության մշտադիտարկում, 2) բուն ուսումնական գործընթացի բովանդակային կողմի մշտադիտարկում՝ դասալսումների, հարցաթերթիկների բովանդակային կողմի ստուգման միջոցով, 3) մեթոդական օգնության ցուցաբերում պրոֆեսորադասախոսական անձնակազմին՝ բաց դասախոսությունների, շնորհանդեսների, լավագույն մասնագետների փորձի փոխանակման միջոցով:

Ամփոփելով կատարված աշխատանքները՝ մասնաճյուղի տնօրեն Ա.Խառատյանն ասաց, որ մշտադիտարկման ընթացքում հանձնաժողովի կողմից նկատվել են որոշակի թերություններ և բացթողումներ, որոնք ներկայացվել են գիտխորհրդին: Դրանք հիմնականում ունեն տեխնիկական, երբեմն էլ՝ բովանդակային բնույթ: Նա հավելեց, որ այդ բացթողումների վրա չի կարելի աչք փակել և անհրաժեշտ է վերացնել դրանք: Այդ նպատակով առաջարկվել է խստացնել մասնաճյուղի համապատասխան ստորաբաժանումների վերահսկողությունը: Նա հավելեց, որ այս փուլում մշտադիտարկումը երկու հիմնական նպատակ էր հետապնդում՝ կրթության որակի մակարդակի բարձրացում և բացահայտում այն հարցի, թե քննաշրջանը որքանով է ծառայում և օգտակար ուսանողների կրթության վերջնարդյունքների ձևավորման համակարգում: Իսկ այս հարցերի պատասխանը կտա ձմեռային քննաշրջանի մշտադիտարկումը, որի արդյունքում պարզ կդառնա, թե ինչպիսի դրական արդյունքեր են արձանագրվել ամառային քննաշրջանի մշտադիտարկումից հետո, ինչպիսի բացթողումներ կան, որոնք դեռևս շտկման կարիք ունեն: IMG_0513

1795248_694601803947779_8784968121273228507_oՀոկտեմբերի 3-5-ը Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի (Մերգելյան) «Երևան Էքսպո» կենտրոնում կայացավ տեխնոլոգիական ոլորտի ամենախոշոր միջոցառումը` «Digitec EXPO-2014» միջազգային ցուցահանդեսը:  

ՀՊՃՀ Վանաձորի մասնաճյուղի տնօրինության օժանդակությամբ ցուցահանդես այցելեցին մասնաճյուղի ուսանողներն ու ավագ դպրոցի ռոբոտատեխնիկայի խմբակի աշակերտները: Ուսանողներն ու աշակերտները մասնակցեցին «Ռոբոտներն առօրյայում» փառատոնին, ԻՏՁՄ տնօրեն Կարեն Վարդանյանի «ԱրմՌոբոտիքս» ծրագրի ներկայացում սեմինարին, ՀՊՃՀ ուսանող Հայկ Հարությունյանի «Ռոբոտ ձեռք» և Սայմոտեկ ընկերության աշխատակից Հրաչ Խաչատրյանի «Ռոբոտներն ամենուրեք» թեմայով սեմինարներին: Աշակերտները շատ ոգևորվեցին` իրենց հասակակիցների ստեղծած ռոբոտները և նախագծերը տեսնելով: Նրանք համոզմունք հայտնեցին, որ հաջորդ տարի ցուցահանդես կգան ոչ թե որպես այցելուներ, այլ որպես մասնակիցներ՝ ներկայացնելու իրենց ստեղծած ռոբոտներն ու այլ աշխատանքները:printer

«Digitec EXPO-2014» ցուցահանդեսին մասնակցում էր ավելի քան 130 կազմակերպություն: ՀՊՃՀ-ն այս տարի ներկայացնում էր ոչ միայն ճարտարագիտական նոր լուծումներ առաջարկող նախագծեր, այլև լրացուցիչ մասնագիտական կրթական ծառայություններ: Բավականին տպավորիչ էին Հայկական ազգային ճարտարագիտական լաբորատորիաները (ANEL), որտեղ ներկայացված էին 30-ից ավել ուսանողական հետաքրքիր նախագծեր՝ հողմակայան՝ գիշերային լուսավորության համար, տոմսերի զննման համակարգ, մետեոկայան, գույնի տարբերակիչ, իոնոֆոն, «Smart» անձրևանոց, «Smart» լուսացույց, բուրգ հոլոգրամ և այլն:

Տեխնոլոգիական տոնը հայկական մշակույթով գեղեցկացրեց մասնաճյուղի գործընկեր «Ինստիգեյթ ուսումնական կենտրոն» հիմնադրամը, ում աշխատակիցները պարեցին հայկական ավանդական քոչարին Մերգելյան ինստիտուտի բակում:

Ուսանողները, այցելելով տեխնոլոգիական ցուցահանդեսը, զրուցելով տարբեր ձեռնարկությունների աշխատակիցների հետ, համոզվեցին, որ ճիշտ են ընտրել իրենց ապագա մասնագիտությունը: Իսկ աշակերտներից շատերն այդ օրը որոշեցին, որ պետք է դառնան ծրագրավորողներ:

usanox10700195_694601823947777_3940626310818080694_orobot

IMG_4149   Օրերս Երևանի պետական ֆիզկուլտուրայի ինստիտուտում անցկացվեց բազկամարտի ուսանողական հանրապետական միջբուհական մրցաշար, որը կազմակերպվել էր ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հովանավորությամբ: Մրցաշարին մասնակցում էր նաև ՀՊՃՀ Վանաձորի մասնաճյուղի ինֆորմատիկա և հաշվողական տեխնիկա բաժնի 1-ին կուրսի ուսանող Վաչագան Հովհաննիսյանը: Մինչև 60 կգ քաշային կարգում մեր մարզիկը հաղթեց բոլոր մրցակիցներին և արժանիորեն նվաճեց չեմպիոնի կոչումը: ՀՊՃՀ Վանաձորի մասնաճյուղի ողջ անձնակազմի կողմից սրտանց շնորհավորում ենք Վաչագանին` նրան մաղթելով նորանոր հաջողություններ ինչպես սպորտի, այնպես էլ ուսման բնագավառում:

   photo 1Օրերս մաթեմատիկա առարկայից ուսանողական օլիմպիադա անցկացվեց ՀՊՃՀ Վանաձորի մասնաճյուղում: Այն կազմակերպվել էր մաթեմատիկայի և գրաֆիկայի ամբիոնի կողմից` ֆիզմաթ գիտությունների դոկտոր Ռ. Դալլաքյանի նախաձեռնությամբ: Օլիմպիադան նվիրված էր մասնաճյուղի հիմնադրման 55-ամյակին: Անցկացվեց առաջին փուլը, որին մասնակցեցին մասնաճյուղի առաջին կուրսերի վաթսունից ավելի ուսանողներ: Ինչպես իր բացման խոսքում ասաց տնօրեն Արմեն Խառատյանը,  մասնաճյուղում շատ են անցկացվել դպրոցական օլիմպիադաներ, մինչդեռ ուսանողական օլիմպիադա անցկացվում է առաջին անգամ: Նա համոզմունք հայտնեց, որ նման օլիմպիադաները շարունակական բնույթ կկրեն և կնպաստեն ուսանողների մտահորիզոնի և մտքի ճկունության զարգացմանը: Արմեն Խառատյանը ընդգծեց այն կարևոր դերը, որ խաղացել է մասնաճյուղը տարածաշրջանի և մասնավորապես` Վանաձոր (նախկին Կիրովական) քաղաքի արդյունաբերության զարգացման հարցում: Այսօր էլ մեծ առաքելություն է դրված բուհի առջև՝ անհրաժեշտ է վերականգնել մեր քաղաքի երբեմնի արդյունաբերական պոտենցիալը, որի համար առաջին հերթին անհրաժեշտ են լավ մասնագետներ: Նա հույս հայտնեց, որ այսօրվա օլիմպիադայի մասնակիցները կդառնան լավագույն մասնագետներ և կնպաստեն վաղվա Հայաստանի Հանրապետության զարգացմանն ու բարգավաճմանը:

photo 2

     Օլիմպիադան անցկացվելու է երեք փուլով: Առաջին փուլի ավարտից հետո լավագույններ ճանաչվեցին Լուսինե Աղվանյանի, Հասմիկ Կիրակոսյանի, Էդիտա Ղազարյանի, Արշակ Թավադյանի և Ասյա Գևորգյանի աշխատանքները: Յուրաքանչյուր փուլում կընտրվեն տվյալ փուլում գրված լավագույն աշխատանքները, որի արդյունքում էլ` այն ուսանողները, ովքեր կմասնակցեն Երևանում անցկացվելիք հանրապետական օլիմպիադային: