Պետրոս Մելքոնյանի անվան Վանաձորի մասնաճյուղ

Ժամանակակից լաբորատոր բազա

ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղի լաբորատոր պայմանները թույլ են տալիս ուսանողներին՝ կատարել արդյունավետ հետազոտություններ
Մանրամասն 

Հարուստ պատմություն

ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղը հիմնադրվել է 1959թ. և մինչ այժմ տվել է շուրջ 9000 շրջանավարտ
Մանրամասն 

Միջազգային ծրագրեր

ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղը եվրոպական համալսարանների ցանցի անդամ է և ունի բազմաթիվ համագործակից բուհեր ամբողջ աշխարհում
Մանրամասն 

11657559_926247550749969_1258855349_n     2014-2015 ուստարում մեր ավագ դպրոցն ընդգրկվեց «Հայաստանի պատանեկան նվաճումներ» կազմակերպության կողմից իրականացվող «Ձեռնարկատիրական և քաղաքացիական կրթություն երիտասարդների համար» ծրագրում, որը հովանավորվում էր ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության կողմից: Մեկ ուսումնական տարի ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղի ավագ դպրոցի աշակերտները գործնական դասերի միջոցով պետք է ստանային ձեռնարկատիրական գործունեություն ծավալելու հմտություններ, ինչպես նաև հասարակական կազմակերպությունների գործունեության վերաբերյալ գիտելիքներ:
Ուսումնական տարվա առաջին կիսամյակում աշակերտները կազմավորեցին իրենց աշակերտական գործարար ընկերությունը՝ «Երիտասարդ ճարտարագետներ» անվանումով: Նրանց առջև խնդիր էր դրված. արտադրել ապրանք, որը կունենա պահանջարկ և մրցունակ կլինի շուկայում առկա նմանատիպ ապրանքների հետ: Կատարելով շուկայի հետազոտություն՝ նրանք որոշեցին գործել Հայկական եռագույնը մակրամեից: Եռագույնը իր պահանջարկն ուներ հայաստանյան շուկայում և իր տեղը գտավ տոնավաճառում, որը նույնպես կազմակերպել էր «Հայաստանի պատանեկան նվաճումներ» կազմակերպությունը: Տոնավաճառից մեր աշակերտները վերադարձան հաղթանակով. նրանք ամբողջովին իրացրել էին իրենց գործած դրոշները և ստացված հասույթը պահեցին իրենց հետագա աշխատանքների համար:
Հաջորդ կիսամյակ աշակերտական գործարար ընկերությունը փոխակերպվեց աշակերտական հասարակական կազմակերպության՝ «Հզոր պոլիտեխնիկ» խորհրդանշական անվանումով: Ծրագրի այս փուլում ուսումնասիրվելու էին համայնքային խնդիրները և դրամաշնորհի հայտ պետք է ներկայացվեր: Աշակերտները որոշեցին ստեղծել համակարգչային դասասենյակ, որը կծառայի նաև համայնքի սոցիալապես անապահով երեխաներին:
Մեծ էր աշակերտների ոգևորությունը, երբ իմացան, որ իրենց հասարակական կազմակերպության գրած հայտն է արժանացել դրամաշնորհի: Մարտի 19-ին «Հայաստանի պատանեկան նվաճումներ» կազմակերպության տնօրեն Արմինե Հովհաննիսյանը նրանց հանձնեց դրամաշնորհի գումարը՝ 145000 դրամ: Դրանից բացի, ծրագրի մասնակիցները դիմել են Պոլիտեխնիկի շրջանավարտներին և նրանց ներկայացրել իրենց ծրագիրը՝ հավելյալ օգնության համար: Երկու ամիս տևած աշխատանքը տվեց իր պտուղները և մեր դպրոցն ունեցավ վերանորոգված համակարգչային դասասենյակ, որտեղ իրենց գիտելիքները կխորացնեն և՛ մեր Պոլիտեխնիկի ուսանողներն ու աշակերտները, և՛ համայնքի սոցիալապես անապահով երեխաները:
Օրերս Հայաստանի Ազգային Պոլիտեխնիկական Համալսարանի Վանաձորի մասնաճյուղը հյուրընկալեց «Հայաստանի պատանեկան նվաճումներ» կազմակերպության տնօրեն Արմինե Հովհաննիսյանին, այդ կազմակերպության ներկայացուցիչներին և շատ հյուրերի, ովքեր անտարբեր չէին մեր Պոլիտեխնիկի հանդեպ: Հյուրերին մեր աշակերտները դիմավորեցին ավանդական աղ ու հացով, ինչպես նաև ազգային պարով ու երաժշտությամբ:
Մեր խորին շնորհակալությունն ենք հայտնում Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանին, «Լոռի-ջրմուղ» ՓԲԸ տնօրեն Հարություն Անտոնյանին և «Կանակա» ԲԲԸ ընկերության տնօրեն Հայկ Հովիվյանին, ովքեր պատրաստակամ ցուցաբերեցին իրենց օգնությունը:
Շնորհակալություն նաև ԱՄՆ միջազգային զարգացման գործակալությանը և «Հայաստանի պատանեկան նվաճումներ» կազմակերպությանը՝ մեր աշակերտներին նման կարևոր և պիտանի ծրագրի մեջ ընդգրկելու, դրամաշնորհային մրցույթին մասնակից դարձնելու և դրամաշնորհ տալու համար:

IMG_4235 IMG_4202 IMG_4241 IMG_4261

11652113_926247884083269_2093949631_nIMG_4216