ՀՊՃՀ Վանաձորի մասնաճյուղը հիմնադրվել է 1959թ. և մինչ այժմ տվել է շուրջ 9000 շրջանավարտ: Նրանց շարքում են նախկին ԽՍՀՄ, ՀՀ ԳԽ, ՀՀ ԱԺ պատգամավորներ, մարզային և քաղաքային համայնքների ղեկավարներ, գործարանների տնօրեններ, արտադրության կազմակերպիչներ, մեքենաշինության, շինարարության, ՏՏ և բանկային համակարգերի, տրանսպորտի, էներգետիկայի և այլ ոլորտների գլխավոր ճարտարագետներ, առաջատար մասնագետներ:
Մասնաճյուղը Լոռու տարածաշրջանի ճարտարագիտական կրթության և գիտության կենտրոնն է, որի առաքելությունն է կրթական և հետազոտական ծրագրերի միջոցով տարածաշրջանի սոցիալ-տնտեսական զարգացմանը, տարածաշրջանային գերակա ուղղություններում արդյունաբերության վերականգնմանը, Լոռու մարզի արդյունաբերության զարգացման և աշխատաշուկայի կարիքներին համահունչ՝ տեղեկատվական տեխնոլոգիաների և արդի այլ ճյուղերի, տարածաշրջանի ճարտարագիտական և հետազոտական ներուժի զարգացմանը նպաստելը: 1988թ. երկրաշարժի հետևանքով Մասնաճյուղի մասնաշենքերը խարխլվեցին. դրանցից 5-ի վերջնական հիմնանորոգումն ու բարեկարգումն ավարտվեց 2009թ., իսկ մնացած 3-ում կառուցվել է Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնը:
ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղի ուսանողական
համակազմ 2018-2019 ուստարի
(սեպտեմբերի 17-ի դրությամբ)
Բակալավր՝
Առկա-203+(31բ)= 234 ուսանող
Հեռակա- 258+(60բ)=318 ուսանող
Մագիստրատուրա առկա 26+(1բ)=27 ուսանող
Հեռակա2+(0բ)=2 ուսանող
Ընդամենը՝ մասնաճյուղում
489+(92բ)= 581 ուսանող՝
առանց հեռակա 1 կուրսի
ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղի 2018-2019 ուս․տարվա
ուսումնական գործընթացի ժամանակացույց