Պետրոս Մելքոնյանի անվան Վանաձորի մասնաճյուղ

Ժամանակակից լաբորատոր բազա

ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղի լաբորատոր պայմանները թույլ են տալիս ուսանողներին՝ կատարել արդյունավետ հետազոտություններ
Մանրամասն 

Հարուստ պատմություն

ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղը հիմնադրվել է 1959թ. և մինչ այժմ տվել է շուրջ 9000 շրջանավարտ
Մանրամասն 

Միջազգային ծրագրեր

ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղը եվրոպական համալսարանների ցանցի անդամ է և ունի բազմաթիվ համագործակից բուհեր ամբողջ աշխարհում
Մանրամասն 

20160229_152537Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Վանաձորի մասնաճյուղի «Մաթեմատիկա և գրաֆիկա» ամբիոնը կազմակերպել էր հերթական սեմինար, որը վարում էր ամբիոնի վարիչ պարոն Ռ. Դալլաքյանը: Սեմինարին քննարկվեցին երկու զեկույց: Զեկուցողներն էին «Քիմիական տեխնոլոգիաներ» ամբիոնի դոցենտ պարոն Ս.Ղազարյանը՝ «Նավթն ունի կարբիդ-հիդրիդային ծագում» թեմայով և որակի ապահովման և վերահսկման բաժնի վարիչ Վ. Մամյանը՝ «Ամպային տեխնոլոգիաներ» թեմայով: Սեմինարին ներկա էին տնօրեն պարոն Խառատյանը, ուսումնական մասի վարիչ պարոն Նաջարյանը, ամբիոնի վարիչներ, դասախոսներ և ուսանողներ: Սեմինարն իսկապես բովանդակալից և տեղեկատվական էր ներկաների համար: Պարոն Ղազարյանի ներկայացրածը բոլորովին նոր տեսություն էր, որն առաջին անգամ առաջադրվել էր իր կողմից: Դեռևս 1971թ.-ի նավթի ծագմանը վերաբերող միջազգային 8-րդ կոնգրեսում ընդունել էին, որ նավթն ունի օրգանական ծագում և այն համարվում է սպառվող բնական ռեսուրս և մոտակա 30-40 տարում այս տեմպերով շահագործվելու դեպքում՝ այն կսպառվի: Սակայն, ըստ պարոն Ս.Ղազարյանի տեսության, նավթն ունի կարբիդ-հիդրիդային ծագում և նրա պաշարները երկրագնդի ընդերքում համարվում են անսպառ, և ոչ միայն նավթի պաշարները չեն սպառվի, այլ նաև նավթ կա բոլոր երկրներում, այդ թվում նաև Հայաստանում, ուղղակի այն գտնվում է տարբեր խորությունների վրա և պիտի փորատվի մինչև նավթի շերտին հասնելը:

Պարոն Մամյանը ներկայացրեց ամպային տեխնոլոգիաների կիրառումը կրթական համակարգում, ինչպես նաև ներկայացրեց ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղի հաղորդակցման էլեկտրոնային հարթակը, մասնավորապես՝ հարթակի կառուցվածքը, կազմակերպչական սխեման, տեխնիկական լուծումները, ուսուցումը և այլ հարցեր: Մանրամասնեց, թե որոնք են հանդիսանում ամպային տեխնոլոգիաները՝ հաշվողական ռեսուրսներ և կիրառություններ, որոնք հասանելի են INTERNET-ում՝ ծառայությունների և շտեմարանների տեսքով, օգտագործողների տարբեր խմբերի համար:

Վերջում տեղի ունեցավ մտքերի ակտիվ փոխանակում:

20160229_144602 20160229_142008

 

 

 

 

 

 

20160229_142825 20160229_142008