Հայաստանի Ազգային Պոլիտեխնիկական Համալսարանի

Պետրոս Մելքոնյանի անվան Վանաձորի մասնաճյուղ

Ժամանակակից լաբորատոր բազա

ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղի լաբորատոր պայմանները թույլ են տալիս ուսանողներին՝ կատարել արդյունավետ հետազոտություններ
Մանրամասն 

Հարուստ պատմություն

ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղը հիմնադրվել է 1959թ. և մինչ այժմ տվել է շուրջ 9000 շրջանավարտ
Մանրամասն 

Միջազգային ծրագրեր

ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղը եվրոպական համալսարանների ցանցի անդամ է և ունի բազմաթիվ համագործակից բուհեր ամբողջ աշխարհում
Մանրամասն 

IMG_6471ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղում տեղի ունեցավ օլիմպիադա մաթեմատիկա առարկայից՝ նվիրված ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղի ավագ դպրոցի հիմնադրման 20-ամյակին: Հիմնադրման օրից սկսած յուրաքանչյուր տարի մասնաճյուղում անցկացվում է օլիմպիադա ֆիզիկա և մաթեմատիկա առարկաներից: Ավագ դպրոցի 20-ամյակին նվիրված օլիմպիադային մասնակցում էին Վանաձոր քաղաքի ավագ դպրոցների աշակերտները: Ինչպես նշեց մասնաճյուղի տնօրեն Արմեն Խառատյանը, օլիմպիադայի անցկացման վայրը պատահական չէ ընտրված: Հաշվի է առնվել ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղի ավագ դպրոցը, նորաստեղծ տեխնոլոգիական կենտրոնը: Վերջիններիս շնորհիվ այս շրջանը դառնում է Լոռու մարզի տեխնոլոգիական նորաստեղծության մտքի կենտրոնը, որտեղ մաթեմատիկական, տեխնիկական ունակություններով աշակերտները, ուսանողները կարող են կերտել իրենց հեռանկարային կարիերան:IMG_6466

ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղի ավագ դպրոցի տնօրեն Արմեն Սիրադեղյանը ներկայացրեց օլիմպիադայի հաղթողներին: Վաթսունչորս աշակերտներից օլիմպիադայի հաղթող ճանաչվեցին տասնչորսը, ովքեր ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղի ավագ դպրոցի, Վանաձորի թիվ 11 և թիվ 5 ավագ դպրոցի աշակետներ են: Հաղթող աշակերտները հանդիպում ունեցան մասնաճյուղի տնօրեն Արմեն Խառատյանի, մասնաճյուղի ավագ դպրոցի տնօրեն Արմեն Սիրադեղյանի հետ, ովքեր շնորհավորեցին և ոգևորեցին վերջիններիս: Աշակերտները պարգևատրվեցին պատվոգրերով և հրավիրվեցին ավագ դպրոցի հիմնադրման 20-ամյակի տոնախմբությանը՝ որպես պատվավոր հյուրեր:

IMG_6464 IMG_6463 IMG_6462 IMG_6461

89.thumbՄայիսի 5-ից Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Վանաձորի մասնաճյուղում սկսվել է դիմորդների դիմում-հայտերի ընդունումը: Գործընթացը կշարունակվի մինչև հունիսի 1-ը:

Ինչպես տեղեկացնում են համալսարանի արտաքին կապերի և ուսանողական կարիերայի կենտրոնից, առաջին դիմորդները ծնողների ուղեկցությամբ արդեն ներկայացել են և ընդունող հանձնաժողովի խորհրդատուների օգնությամբ լրացրել են դիմում-հայտերը: Այս տարի ընդունելությունը կատարվում է ՀՀ Կառավարության կողմից հաստատված 5 մասնագիտությունների նոր ցանկով:  Պետության կողմից ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) ՀԱՊՀ-ի Վանաձորի մասնաճյուղին հատկացված է  27տեղ, այդ թվում 3 տեղ բանակից զորացրվածների համար է: Ի դեպ՝ վերջինի դեպքում մրցույթն իրականացվելու է միայն բանակից զորացրվածների միջև: Ընդունող հանձնաժողովի քարտուղար Աշոտ Գյուրջինյանը, ներկացնելով այս տարվա ընդունելության առանձնահատկությունները, նշել է, որ մասնավորապես՝ ՀԱՊՀ դիմորդներն անվճար (բացառությամբ «Տնտեսագիտություն») ուսուցման համակարգի ընդունելության մրցույթին մասնակցելու համար, որպես մրցութային գնահատական, կարող են ընդունելության դիմում-հայտում նախապես հայտագրել միջնակարգ կրթության ատեստատի կամ համապատասխան ավարտական փաստաթղթի՝ Մաթեմատիկա և Ֆիզիկա առարկաների պետական ավարտական քննությունների գնահատականները, իսկ դրանց բացակայության դեպքում՝ տարեկան գնահատականը:

Աշոտ Գյուրջինյանը նշել է, որ անվճար տեղի համար դիմորդն այս տարի կարող է պայքարել՝ ունենալով միասնական մեկ քննության դրական գնահատական: Իհարկե, մրցութային առարկաներից միասնական բոլոր քննությունները հանձնող դիմորդներն օգտվում են առաջնահերթ ընդունվելու արտոնությունից:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՊՈԼԻՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՎԱՆԱՁՈՐԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԸ
հայտարարում է առկա ուսուցման 2016/2017 ուս. տարվա ընդունելություն բակալավրի կրթական ծրագրով, հետևյալ մասնագիտություններով.

 

հ/հ Մասնագիտությունը Ընդունելության քննությունները տեղերը ուսման վարձը հազ. դրամ
մրցութային ոչ մրցութ. անվճար վճարովի
1 ՏՆՏԵՍԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

Տմտեսագիտություն

Մ(գ) Ֆ(գ)** Հլգ(գ)* 5 20 360
2 ԾՐԱԳՐԱՅԻՆ ՃԱՐՏԱՐԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

Ծրագրային ճարտարագիտություն

Մ(գ) Ֆ(գ)** Հլգ(գ)* 7 20 360
3 ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Արդյունաբերական և քաղաքացիական շինարարություն

Մ(գ) կամ Ֆ(գ) Ֆ(գ)** կամ Մ(գ)** Հլգ(գ)* 5 10 315
4 ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐ

Փոխադրումների և ճա­նա­պարհային երթևեկու­թյան կազմակերպում և կառավարում

Մ(գ) կամ Ֆ(գ) Ֆ(գ)** կամ Մ(գ)** Հլգ(գ)* 5 10 300
5 ՄԵՔԵՆԱՇԻՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՆՅՈՒԹԵՐԻ ՄՇԱԿՈՒՄ

Մեքենաշինություն և նյութերի մշակում

Մ(գ) կամ Ֆ(գ) Ֆ(գ)** կամ Մ(գ)** Հլգ(գ)* 5 10 300
  Ընդամենը 27 70  

Մ(գ)` մաթեմատիկա գրավոր, Ֆ(գ)` ֆիզիկա գրավոր, Հլգ(գ) հայոց լեզու և գրականություն գրավոր:

* – նշված ոչ մրցութային քննության գնահատականը փոխանցվում է միջնակարգ կրթության ատեստատից կամ համապատասխան ավարտական փաստաթղթից:

** – դիմորդներն անվճար (բացառությամբ ,,Տնտեսագիտություն,, մասնագիտության) ուսուցման համակարգի ընդունելության մրցույթին մասնակցելու համար որպես մրցութային գնահատական կարող են ընդունելության դիմում-հայտում նախապես հայտագրել միջնակարգ կրթության ատեստատի կամ համապատասխան ավարտական փաստաթղթի` այդ առարկաների պետական ավարտական քննությունների գնահատականը, իսկ դրանց բացակայության դեպքում` տարեկան գնահատականը:

Մրցութային առարկաներից բոլոր միասնական քննություններ հանձնող դիմորդներն օգտվում են առաջնահերթ ընդունվելու արտոնությունից:

 

ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ

Դիմորդների փաստաթղթերն ընդունվում են.

1-ին փուլ – 2016թ. մայիսի 5-ից մինչև  հունիսի 1-ը ներառյալ՝ ժամը 1800ն: Նշված ժամանա­կահատվածում փաստաթղթեր կարող են հանձնել հանրակրթական ուսումնական հաստատությունների այս տարվա և նախորդ տարիների շրջանավարտները, նախորդ տարի զորացրված դիմորդները:

2-րդ փուլհունիսի 25-ից մինչև հուլիսի 2-ը մինչև ժամը 1800ն: Նշված ժամանա­կահատվածում փաստաթղթեր կարող են հանձնել ՀՀ երկքաղաքացիները և օտարերկրացիներ, օտարերկրյա պետությունների ուսումնական հաստատությունները տվյալ ուսումնական տարում ավարտած ՀՀ քաղաքացիները, նույն տարվա գարնանային զորակոչից զորացրված դիմորդները, նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների տվյալ տարվա շրջանավարտները:

3-րդ փուլ (թափուր տեղերի առկայության դեպքում) – հուլիսի 15-ից մինչև հուլիսի 20-ը:

Դիմորդը դիմում-հայտի հետ միասին ներկայացնում է`

1) լուսանկարով տեղեկանք ավարտական դասարանում սովորելու մասին` հաստատված դպրոցի տնօրենի կողմից (նախորդ տարիների շրջանավարտները ներկայացնում են ավարտական փաստաթուղթ՝ ատեստատ կամ դիպլոմ).

2) 6 լուuանկար (3 x 4 uմ չափի).

3) փաuտաթուղթ զինվորական ծառայությանն առնչության մաuին (զորակոչային տարիք ունեցող արական սեռի դիմորդներից փաuտաթղթերն ընդունվում են զինվորական հաշվառման փաuտաթղթերում տարկետման իրավունք տվող համապատաuխան նշման առկայության դեպքում, իuկ նախկինում առողջական վիճակի կապակցությամբ տարկետում uտացածներից` ռազմաբժշկական կենտրոնական հանձնաժողովի նշումների առկայության դեպքում).

4) անձը հաuտատող փաuտաթուղթ (անձնագիր, նույնականացման քարտ, զինվորական գրքույկ, ծննդյան վկայական, փախuտականի վկայական, ՀՀ հատուկ անձնագիր, կացության վկայական): Անձնագրի կամ ծննդյան վկայականի բացակայության դեպքում ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոuտիկանության կողմից տրվող անձը` հաuտատող ժամանակավոր փաuտաթուղթ.

5) զինվորական գրքույկ և զինվորական կոմիuարիատից տեղեկանք ժամկետային զինվորական ծառայությունն անցած լինելու, ծառայության վայրի և ծառայողական բնութագրի մաuին.

6) uահմանված արտոնություններից oգտվող դիմորդները ներկայացնում են տվյալ արտոնություններից օգտվելու իրավունքը հավաստող փաuտաթղթեր.

7) միջազգային և հանրապետական մրցույթների (oլիմպիադաներ, փառատոներ) դիպլոմները.

8) փաuտաթղթերն ընդունելու և ձևակերպելու համար 1500 դրամ վճարելու վերաբերյալ անդորրագիրը:

Բոլոր հարցերով դիմել` ք.Վանաձոր, Շինարարների փող. 12, ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղ, հեռ. 5-69-29, 5-68-25:

ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղի ընդունող հանձնաժողով

 

IMG_6353ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղում տեղի ունեցավ հանդիպում Պորտուգալիայի Բրագանսայի Պոլիտեխնիկ ինստիտուտի ներկայացուցիչների հետ: Նրանք ներկայացնում էին Erasmus+ փոխանակման  ծրագրերը, որոնք հնարավորություն են տալիս մեր ուսանողներին ուսումը շարունակել արտերկրում: Բրագանսայի Պոլիտեխնիկ ինստիտուտը  հզոր միջազգային ծրագրեր իրականացնող բուհ է: Այն իր վարկանիշով համարվում է Պորտուգալիյաի առաջատար բուհը: Այնտեղ ուսանում են տարբեր երկրների ուսանողներ, մագիստրոսներ, այդ թվում նաև ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղի ուսանող Դավիթ Խառատյանը: Ընդ որում, հայաստանյան ներկայացուցիչներից մեր մագիստրոս Դավիթ Խառատյանի կարծիքը ներառված է բուհի գովազդային բուկլետի մեջ: Պրոֆեսորները հանգամանալից ներկայացրին «երկակի դիպլոմ» կրթության առավելությունները, դիմելու ձևերը և հեռանկարները: Պորտուգալացի պրոֆեսորները նշեցին, որ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ուսանողներն իրենց գիտելիքներով և կատարած գիտահետազոտական աշխատանքներով առանձնանում են մնացած ուսանողներից: Այս ծրագրերը մեծ հետաքրքրություն են առաջացնում մեր ուսանողների շրջանում:Picture1

Հուսով ենք, որ արտասահմանում սովորող մեր ուսանողների թիվը գնալով կավելանա՝ վերադառնալու և իրենց գիտելիքները սեփական երկրի բարօրության համար օգտագործելու ակնկալիքով:

IMG_6349 IMG_6328

IMG_6320 IMG_6356

IMG_6322 IMG_6329

IMG_6243Ապրիլի 21-22-ին ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղում տեղի ունեցավ արդեն ավանդույթ դարձած ուսանողական տարեկան գիտաժողով, որը նվիրված էր ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղի ավագ դպրոցի հիմնադրման 20-ամյակին: Ներկայացվեց 81 ելույթ: Ողջույնի խոսքով հանդես եկավ մասնաճյուղի տնօրեն Արմեն Խառատյանը՝ նշելով, որ լիարժեք բարձրագույն կրթություն ստանալու համար անհրաժեշտ են ոչ միայն տեսական գիտելիքներ, այլև ուսանողի կողմից իրագործվող գիտահետազոտական աշխատանքներ: Նաև հավելեց, որ ստեղծվող տեխնոլոգիական համալիրը մեծ խթան կլինի ինժեներական նորաստեղծության համար:

Գիտաժողովի առաջին փուլում ներկայացվեց 3 ելույթ.IMG_6244

  • Մարգարիտա Մարուքյան. «Ձեռքբերումների երկու տասնամյակ», որտեղ հանգամանորեն նշվեց ավագ դպրոցի անցած ուղին, գրանցած հաջողությունները, ներկայացվեց կրթահամալիրի տված ուսանողների ներկայիս մեծ ձեռքբերումները: 1996թ.-ին սեպտեմբերի 9-ին հիմնադրվեց ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղին կից հենակետային վարժարանը, հետագայում 2011թ.-ին այն դարձավ ավագ դպրոց: Քսան տարվա ընթացքում վարժարանը՝ ներկայիս ավագ դպրոցը, ունեցել է հազարից ավելի շրջանավարտ, ովքեր ուսումը շարունակել են ինչպես Պոլիտեխնիկում, այնպես էլ արտասահմանայան բուհերում:
  • Գոհար Դարբինյան, Աստղիկ Սարոյան, Էդիտա Հովհաննիսյան. «Վանաձորի Չինվան ՍՊԸ-ի այգեփոր մեքենայի ներդրման խնդիրները շուկայում»: Ուսանողները, ՎՏԿ-ի հետ համագործակցելով, ուսումնասիրություն են կատարել գյուղատնտեսության ոլորտում: Ուսումնասիրել են ՀԱԱՀ-ի կողմից նախագծված այգեփոր մեքենայի մոդելը, որը հնարավորություն կտա մշակումներն իրականացնել ավելի արդյունավետ և այն կփոխարինի 20 մարդու ձեռքի աշխատանքի: Մեր ուսանողները կատարել են շուկայի ուսումնասիրություն, վերանայել են ձեռնարկության բիզնես պլանը և մշակել են ներդրումային ռազմավարության պլան:
  • Մարիամ Օհանյան, Մելինե Օհանյան. «Հայաստանի տարազների տարբերությունները և յուրահատկությունները ըստ տարածաշրջանի»:

IMG_6272Ուսանողները ներկայացրին իրենց կողմից ստեղծված հայկական զարդանախշերով հագուստների հավաքածու: Նրանք պատրաստվում են բացել սեփական փոքրիկ կարի արտադրամաս և թողարկել հայկական ավանդական և ժամանակակից հագուստներ:

Մասնաճյուղի տնօրեն Արմեն Խառատյանը կարևորում է նման գիտաժողովների անցկացումը և´ բակալավրիատի, և´ մագիստրատուրայի ուսանողների համար, քանի որ դրանք կօգնեն հետագայում ուսումն ասպիրանտուրայում շարունակելիս, կնպաստեն, որ բուհի շրջանավարտները դառնան ստեղծագործող ճարտարագետներ:

Ողջույնի խոսքով հանդես եկան Մասնաճյուղի ԳԳ փոխտնօրեն Վոլոդյա Բալայանը, ՈւԳԸ նախագահ Շուշանիկ Մանուկյանը:

Լավագույն աշխատանքների հեղինակները կխրախուսվեն: Միաժամանակ որոշվեց լրամշակումից հետո որոշ աշխատանքներ ներկայացնել տպագրության:

IMG_6231 IMG_6254 IMG_6264 IMG_6267 IMG_6276 IMG_6279 IMG_6301 IMG_6307 20160422_143025

DSC_1107ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղը հանդիպում ունեցավ Հայաստանի մանուկներ հիմնադրամ (COAF) բարեգործական կազմակերպության հետ, որի նպատակն է բարձրացնել գյուղաբնակների կյանքի որակը համայնքային զարգացման երեխայակենտրոն ծրագրերի միջոցով: Հաշվի առնելով մասնագիտական աջակցության և վերապատրաստման սահմանափակ հնարավորությունները գյուղական համայնքներում՝ (COAF) բարեգործական կազմակերպությունը շրջայցեր է կազմակերպում Հայաստանում գործող լավագույն կրթական հաստատություններում: Այս անգամ  (COAF)-ը հյուրընկալվել էր ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղ, որտեղ աշակերտների հետ հանդիպում ունեցան մասնաճյուղի տնօրեն Արմեն Խառատյանը, արտաքին կապերի բաժնի համակրգող Տաթևիկ Մարգարյանը, ընդունելության քննությունների պատասխանատու քարտուղար Աշոտ Գյուրջինյանը: Աշակերտներն այցելեցին ճարտարագիտական լաբորատորիաներ, շրջեցին տեխնիկապես գերհագեցած լաբորատորիաներով, ծանոթացան սարքավորումներին, փորձարկումներին: DSC_1072Աշակերտները ռոբոտաշինության լաբորատորիայում նախ ընդհանուր տեղեկություններ ստացան ռոբոտների վերաբերյալ, այնուհետև ծանոթացան ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղի ավագ դպրոցի աշակերտների պատրաստած ռոբոտի հետ և դրա գործառույթներին: Նրանք տեղեկացան հեռակառավարման սկզբունքով էլեկտրոնային կապի մասին մայր համալսարանի հետ, որը հնարավորություն է ստեղծում կազմակերպել տեսակոնֆերանսներ ՀԱՊՀ-ի մասնաճյուղերի և կենտրոնական կրթահամալիրների միջև: Վերջում կնքվեց համաձայնագիր, որն ավելի ամրապնդեց երկու կողմերի համագործակցությունը:

DSC_1102 DSC_1100

DSC_1098 DSC_1079

DSC_1066

HarԼրացավ Հայաստանի  ազգային պոլիտեխնիկական համալսարանի  Վանաձորի մասնաճյուղի  բնական գիտությունների և տեղեկատվական  համակարգերի ֆակուլտետի դեկան, ֆիզիկա-մաթեմատիկական գիտությունների թեկնածու, դոցենտ Էդիկ Պանդուխտի Հարոյանի  ծննդյան 65-ամյակը, նաև մասնաճյուղում գիտամանկավարժական  գործունեության  40-ամյակը:

Բնական  գիտությունների նկատմամբ  առանձնահատուկ սերը, հակումը նրա մոտ ի հայտ են գալիս  դպրոցական վաղ տարիներին: Էդիկ Հարոյանը 1996 թվականին ընդունվում է Երևանի պետական  համալսարանին կից Ա. Շահինյանի անվան ֆիզիկա-մաթեմատիկական  միջնակարգ դպրոցը, որը գերազանցությամբ ավարտելով՝  ընդունվում է նույն համալսարանի մեխանիկա-մաթեմատիկական ֆակուլտետը: Ինչպես դպրոցական, այնպես էլ համալսարանական տարիները  իրենց խորը, իմաստալից, անփոխարինելի հետքը թողեցին նրա՝ որպես մասնագետ, մարդ և քաղաքացի ձևավորման  բնականոն ընթացքի վրա: Այդ տարիներին նա նորովի է կարդում և յուրովի  ուսումնասիրում հայ և համաշխարհային  դասականներին: Էդիկ Հարոյանը հաճախում է Երվանդ Քոչարի և Մինաս Ավետիսյանի արվեստի դասերին: Համալսարանն ավարտելուց հետո՝ որպես երիտասարդ  մասնագետ, գործուղվում է աշխատելու Մոսկվայի  ատոմային էներգետիկայի  գիտահետազոտական ինստիտուտի Երևանի նորաբաց մասնաճյուղում, որն իր կարևորագույն և անուրանալի դերն է ունեցել Մեծամորի ատոմակայանի  անվտանգության ապահովման հարցում:

1976 թվականից Է. Հարոյանը աշխատում է ԵրՊԻ (ՀԱՊՀ) Վանաձորի մասնաճյուղի  բարձրագույն մաթեմատիկայի ամբիոնում: Այս և հետագա տարիներին հոբելյարի գործունեությունը ամբողջովին կենտրոնանում է նույն մասնաճյուղում, որտեղ նա սկզբում եղել է լաբորատորիայի վարիչ, ասիստենտ, ավագ դասախոս, դոցենտ, իսկ 2010-ին ընտրվում է ընդհանուր ճարտարագիտական կրթության ֆակուլտետի դեկան: Է. Հարոյանը  ասպիրանտական տարիները անցկացրել է Խորհրդային միության լավագույն կրթօջախներից և գիտական կենտրոններից մեկում` Լենինգրադի (Սանկտ-Պետերբուրգ) պետական համալսարանում, որտեղ էլ <<Տոպոլոգիական  կիսախմբերի  գծային և երկգծային արտապատկերումները>> թեմայով 1987 թվականին պաշտպանում է թեկնածուական ատենախոսությունը և ստանում ֆիզիկա-մաթեմատիկական  գիտությունների թեկնածուի գիտական աստիճան (գիտական ղեկավարներն էին  պրոֆ. Մ.Լեսոխինը և հանրաճանաչ գիտնական, դոկտորական թեզերի պաշտպանության  խորհրդի նախագահ Մ.Բորևիչը): 1988 թվականի աղետալի երկրաշարժից անմիջապես հետո տնակային, անհավատալի պայմաններում Վանաձորի մասնաճյուղի ողջ անձնակազմը, այդ թվում և Է. Հարոյանը շարունակեցին իրենց նվիրյալ աշխատանքը: Հասարակածային Գվինեայում (Կոնակրիի համալսարան) աշխատելու համար Է. Հարոյանը, ԽՍՀՄ արտաքին կապերի  կոմիտեի կողմից դասախոսական աշխատանքի գործուղվելու նպատակով, 1989-90 թվականներին անցել է Մոսկվայի Մ.Թորեզի անվան  օտար լեզուների ինստիտուտում կազմակերպված ֆրանսերենի մեկամյա դասընթացը: Գիտամանկավարժական ողջ աշխատանքային գործունեության ընթացքում նա ակտիվ մասնակցություն է ունեցել մասնաճյուղի և համալսարանի տարաբնույթ միջոցառումներին, ՀԱՊՀ-ի գիտական խորհրդի անդամ է, ֆակուլտետի խորհրդի նախագահ: 2002-2007 թվականներին եղել է  թիվ 37 ընտրատարածքային  ընտրական հանձնաժողովի նախագահ: Պարգևատրվել է համալսարանի և մասնաճյուղի վաստակագրով, շնորհակալագրերով: Ամուսնացած է, ունի 4 երեխա և ութ թոռնիկ:

Հարգելի´ պարոն Հարոյան, ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղի ողջ անձնակազմը,  երախտիքի զգացումով,  շնորհավորում  է  Ձեր 65-ամյակը: Ձեր անմնացորդ նվիրումը բուհական կրթության և մատաղ սերնդի դաստիարակման գործին մշտապես իր արձագանքն է գտել գործընկերների և ուսանողների սրտերում: Մենք գնահատում ենք այն ավյունն ու ավանդը, որ ներդրել եք մեր ուսանողների կրթության և դաստիարակության մեջ: Ձեզ երկար, առողջ տարիների կյանք և արգասավոր աշխատանք:

2529Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում կայացավ ԵՄ Տեմպուսի «Արարատ» ազգային ծրագրի («Համալսարան-գործատու հայկական համակարգող գործակալություն») ամփոփիչ համաժողովը՝ ի ցույց հանելով այն արդյունքը, ձեռքբերումները, որոնք Հայաստանում համալսարան-գործատու համագործակցության ցանցի հաստատման և գործարկման միջոցով նպատակաուղղված են ապահովելու բարձրագույն կրթության համապատասխանելիությունը փոփոխվող աշխատաշուկայի կարիքներին և նախանշելու ստեղծված համագործակցության շարունակականությունը: «Ամփոփիչ համաժողովին ներկա էին ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղի տնօրեն, դոցենտ Արմեն Խառատյանը, «Որակի ապահովում և վերահսկում» բաժնի վարիչ Վահան Մամյանը, ՀՊՏՀ ռեկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանը, «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի (ՈԱԱԿ) տնօրեն Ռուբեն Թոփչյանը, Հայաստանում «Էրազմուս պլյուս» ծրագրի ազգային գրասենյակի համակարգող Լանա Կառլովան, Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը, ՀՀ կրթության և գիտության նախարարության ներկայացուցիչ Էդգար Ալեքսանյանը, ծրագրի կոնսորցիումի անդամ համալսարանների ներկայացուցիչներ, ՀՊՏՀ դեկաններ, ամբիոնի վարիչներ, պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչներ:2536

Ծրագրի արդյունքում բուհերում ստեղծվել են կրթություն-աշխատաշուկա համագործակցության միավորներ՝ միասնանալով ընդհանուր ցանցում, մշակվել են ցանցի գործունեության կանոնակարգը և էլեկտրոնային հարթակը, կանոնակարգվել է դրանում ուսանողների մասնակցությունը, կրթության և աշխատաշուկայի կապն արդյունավետ իրականացնելու նպատակով հզորացվել են գործընկերների կարողությունները, ըստ 3 ոլորտների գործատուների և այլ շահակիցների հետ քննարկվել և մշակվել են ոլորտային որակավորումների բնութագրեր, պատրաստվել է ոլորտային որակավորումների մշակման մեթոդաբանություն և կիրառման ընթացակարգ։

Համաժողովը շարունակվեց առանձին թեմատիկ ուղղություններով՝ «Կարողությունների ձևավորում», «Համալսարան-աշխատաշուկա ՀՀ ազգային ցանցի ստեղծում», «Տվյալների բազայի հիմնում և գործիքակազմի մշակում», «Որակավորումների ոլորտային շրջանակի գործարկում», «Որակի ապահովում և մշտադիտարկում»: Ելույթ ունեցան Գերմանիայի, Ավստրիայի, Իսպանիայի, Իտալիայի, Լեհաստանի, Լատվիայի և մեր հանրապետության շահառու համալսարանների ներկայացուցիչները»։

ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղը ակտիվ մասնակցում է միջազգային ծրագրերին և գրանցում է բարձր արդյունք:

12903948_919548994825603_1376114775_o 12914910_919549031492266_529097688_o

12916166_1106299276058167_7630483752443998100_oՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղում տեղի ունեցավ հերթական սեմինարը, որը վարում էին TeleTrade  և OldRich ընկերությունների ներկայացուցիչները:

Սեմինարին ներկա էին մոտ վաթսուն ուսանողներ, ովքեր հետաքրքրված էին ֆինանսական շուկայի խնդիրներով: Մասնագետները ներկայացրին՝ ինչ է ֆինանսական շուկան, որոնք են գործառույթները, ովքեր են մասնակիցները և այլն:
Փոխանցված գիտելիքները իրենց աջակցությունը կունենան նաև բանկային ոլորտի աշխատակիցների համար՝ շուկայի վերաբերյալ իրական պատկերացում կազմելու համար:12898175_1106299272724834_2819895889407920840_o

TeleTrade-Armlevel ընկերությունը, հավատարիմ մնալով իր սկզբունքներին, զարկ է տալիս հասարակության լայն և նեղ շրջանակներում ֆինանսական գիտելիքների և գրագիտության բարձրացմանը: Հենվելով գլոբալացման ռազմավարության վրա` TeleTrade-ը պարբերաբար կազմակերպում է միջազգային ստանդարտների ուսումնամեթոդաբանական սեմինարներ: Սեմինարի ընթացքում ուսանողները հնարավորություն ունեցան ձեռք բերել ֆինանսական գիտելիքներ, ուսումնասիրել շուկայական վերլուծություն, արժութային, ֆոնդային և ապրանքահումքային շուկաների հարաբերակցություններ, ֆինանսատնտեսական վերլուծություններ` արդիականացված մեթոդներով՝ TeleTrade Armlevel-ի առաջատար մասնագետների կողմից:

12779261_1106299159391512_306282566501172347_o

12924379_909591852471847_6574515045380345186_nՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղը սկսել է հերթական միջոցառումների ցանկը, որոնք նվիրված են ՀԱՊՀ Վ/մ-ի ավագ դպրոցի հիմնադրման քսանամյակին:

ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղի ուսանողական խորհուրդը մարտի 25-ին կազմակերպեց «Բրեյն-ռինգ» ինտելեկտուալ խաղ-մրցույթ:

«Բրեյն-ռինգ» ինտելեկտուալ խաղ-մրցույթին մասնակցում էր  ութ թիմ, որոնց թվում նաև՝ մասնաճյուղի ավագ դպրոցի թիմը: Միջոցառումը մեծ ոգևորություն էր առաջացրել ուսանողության մեջ Թեժ և լարված պայքարից հետո հաղթող ճանաչվեց ՎԻՀ 508Բ խմբի թիմը, երկրորդ և երրորդ տեղերը համապատասխանաբար զբաղեցրին ՀԱՊՀ ավագ դպրոցի և ՎՁՏ 401Բ խմբի թիմերը: Լավագույն խաղացող ճանաչվեց Արգիշտի Պետրոսյանը:
ՈՒսանողական խորհուրդը շնորհավորում է հաղթող թիմերին և մաղթում նորանոր հաջողություններ: 1891058_909591839138515_4636914540353197078_n

Հուսով ենք՝ այս նախաձեռնությունը լավ սկիզբ կլինի այլ հետաքրքիր միջոցառումների համար, որոնց շնորհիվ ուսանողների առօրյան կդառնա ավելի հետաքրքիր և բովանդակալից:

11219614_909591735805192_7300857137781771929_n