Հոկտեմբերի 29-ին կայացավ Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնի (ՎՏԿ) պաշտոնական բացման արարողությունը, որին ներկա էին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը, ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Էմիլ Տարասյանը, Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը, ՀԱՊՀ ռեկտոր Ոստանիկ Մարուխյանը, ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղի տնօրեն Արմեն Խառատյանը:
Տեխնոլոգիական կենտրոնի ներկայացուցիչները Նախագահին ներկայացրել են կենտրոնում արդեն գործող տեղեկատվական տեխնոլոգիաների և ճարտարագիտական ոլորտների ուսումնական լաբորատորիաները, սկսնակ թիմերի համար ստեղծված համատեղ աշխատանքային տարածքը, մետաղամշակման գերժամանակակից սարքավորումներով հագեցած լաբորատորիան, որը, նրանց հավաստմամբ, բացառիկ հնարավորություն կընձեռի ճարտարագիտական ոլորտում (ներառյալ` ճշգրիտ ճարտարագիտություն, մեքենաշինություն, մաքուր տեխնոլոգիաներ) նախատիպերի մշակման, փորձարկման և նոր արտադրանքների ու լուծումների մշակման համար: Ստորագրվեց համագործակցության հուշագիր՝ Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի միջև, ըստ որի կողմերը համագործակցելու են մասնագետների, պրոֆեսորադասախոսական կազմի վերապատրաստման և վերաորակավորման գործում, ուսումնական ծրագրերի թարմացման գործառույթում, նպաստելու նոր աշխատատեղերի ստեղծմանը, նորարարական ծրագրերի իրականացման խթանմանն ու աջակցմանը միտված գործառույթներում՝ օգտագործելով տեխնոլոգիական կենտրոնի հնարավորությունները, ինչպես նաև՝ կենտրոնի լաբորատորիաներում տարաբնույթ դասընթացների կազմակերպման հնարավորությունը:
Հոկտեմբերի 7-ին ՀԱՊՀ ռեկտոր, պրոֆեսոր Ո.Զ. Մարուխյանը, պրոռեկտորներ պրոֆեսոր Մ.Ք. Բաղդասարյանը, Ռ.Վ. Աղգաշյանը և Ա. Խ. Նազարեթյանը աշխատանքային այցով եղան Վանաձորում: Սկզբում նրանք այցելեցին Վանաձորի տեխնոլոգիական կենտրոն: Նրանց դիմավորեց Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը, ով ներկայացրեց նորաստեղծ տեխնոլոգիական կենտրոնը, նշեց, որ բոլոր լաբորատորիաները, հնարավորությունները ստեղծված են Պոլիտեխնիկի ուսանողների և պրոֆեսորադասախոսական կազմի համար՝ կազմակերպելու լաբորատոր դասընթացներ, պրակտիկաներ, սկսել համատեղ ստարտափ նախագծեր, ինչպես նաև՝ իրագործել համատեղ կուրսային և դիպլոմային նախագծեր:
Ո.Զ. Մարուխյանը ողջունեց ստեղծվող համագործակցության հեռանկարները՝ տեխնոլոգիական նորաստեղծության զարգացման բնագավառում:
Այնուհետև ՀԱՊՀ ռեկտորը և պրոռեկտորները մասնակցեցին մասնաճյուղի գիտխորհրդի նիստին, որտեղ մասնաճյուղի տնօրեն Ա. Խառատյանը մանրամասն ներկայացրեց 2015-2016 ուսումնական տարում ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղի գործունեության հիմնական արդյունքների վերաբերյալ հաշվետվություն:
Տեղի ունեցավ մտքերի ակտիվ փոխանակություն, ՀԱՊՀ ղեկավարների կողմից եղան առաջարկություններ, որոնք հաշվի կառնվեն մասնաճյուղի հետագա գործունեության ընթացքում:
Գիտխորհուրդը միաձայն ընդունեց մասնաճյուղի հաշվետվությունը և երաշխավորեց ներկայացնել այն ՀԱՊՀ գիտխորհրդում:
Գիտելիքի և Դպրության տոնին Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Վանաձորի մասնաճյուղը ջերմորեն ընդունեց բակալավրի և մագիստրատուրայի առաջին կուրսեցիներին, քոլեջից բուհ տեղափոխված ուսանողներին, ավագ դպրոցի 10-րդ դասարանի աշակերտներին՝ մաղթելով նրանց բարի նորամուտ: Հանդիպումն սկսվեց Պոլիտեխնիկի օրհներգով: Տոնական այս օրը ևս մեկ անգամ առիթ է տալիս կրթության գործընթացի բոլոր մասնակիցներին՝ աշակերտից մինչև տնօրեն, ասպիրանտից մինչև պրոֆեսոր` վերագնահատելու գիտելիքի կարևորությունն ինչպես յուրաքանչյուր անձի բարեկեցության, այնպես էլ պետության զարգացման ու հզորացման գործընթացում: Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Վանաձորի մասնաճյուղը հպարտությամբ իր դռներն է բացել ուսանողների առջև և համոզված է, որ երկիրը շենացնող, արարող և իրենց ուրույն տեղը գտնող մասնագետներ պիտի կերտվեն Պոլիտեխնիկի ընտանիքում:
Գիտելիքի տոնի կապակցությամբ ուսանողներին շնորհավորեց ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղի տնօրեն Արմեն Խառատյանը. «Շնորհավորում եմ Գիտելիքի և Դպրության այս հրաշալի տոնի կապակցությամբ: Դուք ընդունվել եք Հայաստանի ամենահզոր ճյուղային կառուցվածք ունեցող ինժեներական բուհը: Մեր բուհը կրթական բարեփոխումների առաջնեկն է Հայաստանում, ուստի դուք ունեք լայն հնարավորություններ կերտելու ձեր ապագան և կարիերան»:
Այնուհետև պարոն Խառատյանը պատվոգրեր և պարգևներ շնորհեց այն ուսանողներին, ովքեր արժանացել էին լավագույն մագիստրոսական թեզ և լավագույն դիպլոմային աշխատանք անվանակարգերի մրցանակների:
Ուսանողներին և աշակերտներին շնորհավորեցին նաև Ուսումնամեթոդական բաժնի վարիչ Մ. Նաջարյանը, Տեխնոլոգիաների և ճյուղային տնտեսագիտության ֆակուլտետի դեկան Մ. Սիմոնյանը, Բնական գիտությունների և տեղեկատվական համակարգերի ֆակուլտետի դեկան Է.Հարոյանը, ավագ դպրոցի ուսումնադաստիարակչական աշխատանքների գծով փոխտնօրեն Հ. Հովհաննիսյանը, Որակի ապահովման և վերահսկման բաժնի վարիչ Վ.Մամյանը, Աշխատաշուկայի ուսումնասիրման և ուսանողական կարիերայի համակարգող Տ. Մարգարյանը, Ուսանողական խորհրդի նախագահ Դ.Պետրոսյանը: Հուսով ենք՝ ավանդույթները, որոնցով հպարտացել է մեր բուհը, ուսանողները նույնպես կլինեն դրանց կրողը, պահպանողը և հարստացնողը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՊՈԼԻՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՎԱՆԱՁՈՐԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԸ հայտարարում է հեռակա ուսուցման 2016/2017 ուս. տարվա ընդունելություն՝ բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերով՝ հետևյալ մասնագիտություններով.
Բակալավրի կրթական ծրագիր
- Տնտեսագիտություն
- ԾՐԱԳՐԱՅԻՆ ՃԱՐՏԱՐԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ
- ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
- ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐ
- Քիմիական տեխնոլոգիաներ
Մագիստրոսի կրթական ծրագիր
- ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Բակալավրիատի դիմորդը կարող է բուհ ընդունվել՝ հանձնելով քննություն մաթեմատիկա կամ ֆիզիկա առարկայից: Շրջանավարտները, ովքեր 20015/2016թթ. միասնական համակարգով դրական են հանձնել քննությունները, բուհ կընդունվեն առանց ընդունելության քննությունների:
Պարտադիր ժամկետային զինծառայությունից զորացրված դիմորդները քննությունները դրական միավորներով հանձնելու դեպքում բուհ կընդունվեն մրցույթից դուրս՝ ըստ սահմանված տեղերի:
Դիմորդները կարող են օգտվել ուսման վարձերի զեղչերի ճկուն համակարգից:
Դիմորդների փաստաթղթերն ընդունվում են մինչև 2016թ. սեպտեմբերի 25-ը ներառյալ՝ յուրաքանչյուր օր (բացի շաբաթ և կիրակի օրերից), ժամը 10:00-ից մինչև 16:00-ը:
Շարունակվում է ընդունելությունը նաև ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղի ավագ դպրոցում:
Բոլոր հարցերով դիմել ք.Վանաձոր, Շինարարների փող. 12, ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղ, հեռ. 5-69-29, 5-68-25:
ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղի ընդունող հանձնաժողով:
Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Վանաձորի մասնաճյուղը մասնակցեց աշխատանքի տոնավաճառին, որտեղ ներկայացվեց թափուր աշխատատեղ, ինչպես նաև` բուհի մասնագիտությունները, հեռանկարները, միջազգային համագործակցության մասին տեղեկություններ:
Ավագ դպրոցի աշակերտների ստեղծած “Ական փնտրող” ռոբոտն արժանացավ Լոռու մարզպետի, տոնավաճառի մասնակիցների և անցորդների հատուկ ուշադրությանը: Հպարտ ենք, որ Պոլիտեխնիկը կերտում է այնպիսի մասնագետներ, ովքեր ապագայում կառուցելու, շենացնելու և զարգացնելու են մեր քաղաքը։
Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Վանաձորի մասնաճյուղի հանրույթը և ուսանողությունը շնորհավորում են սիրելի տնօրեն Արմեն Գերասիմի Խառատյանին՝ տնօրենի պաշտոնում նորից ընտրվելու կապակցությամբ:
Այսպես հազվադեպ է լինում. դպրոցն ավարտել ոսկե մեդալով, ինսիտուտում լինել լենինյան թոշակառու, ավարտելու տարին ընդունվել ասպիրանտուրա, հաջողությամբ պաշտպանել թեկնածուական թեզը: Նրա գիտական հետազոտությունները նվիրված են նվազագույն թվով շարժաբերերներով ռոբոտ-մանիպուլյատորների, վերակոնֆիգուրացվող մեխանիզմների նախագծմանը և հետազոտությանը: Հեղինակ է մոտ 50 գիտական հոդվածների, 9 գյուտերի: Շատ աշխատանքներ տպագրվել են արտերկրում՝ Լոնդոն, Վիեննա, Վարշավա, Ռուսաստանի Դաշնություն, Ուկրաինա, Վրաստան և այլն: Պաշտպանելուց հետո նա իր աշխատանքային գործունեությունն սկսում է հարազատ մասնաճյուղում, անցնում աշխատանքային կարիերայի ողջ աստիճանները. ասիստենտ, դոցենտ, ամբիոնի վարիչ, դեպարտամենտի վարիչ, փոխտնօրեն, ավագ դպրոցի տնօրեն, 2009թ.-ին բաց մրցույթով ՀՊՃՀ Հոգաբարձուների խորհուրդի նիստում միաձայն ընտրվում է ՀՊՃՀ Վանաձորի մասնաճյուղի տնօրեն: Այդ տարիներին բուհը նոր էր տեղափոխվել հիմնանորոգված մասնաշենքեր և խնդիր էր դրված տեխնոլոգիապես զինելու մասնաճյուղը: Ուստի նրա ղեկավարության տարիներին ստեղծվեցին մի շարք տեխնիկապես հագեցված լաբորատորիաներ, կաբինետներ, գրասենյակներ, սպորտային փակ և բաց մարզադաշտեր: Ստեղծվեց on-line էլեկտրոնային կապ երևանյան կրթահամալիրի և մասնաճյուղերի միջև: Մասնաճյուղն ընդգրկվեց Տեմպուսի մի շարք նախագծերում, որոնք կոորդինացրել է Արմեն Գերասիմի Խառատյանը: Նրա առաջարկությամբ մասնաճյուղի 3 հիմնանորոգման ենթակա մասնաշենքերը հատկացվեցին Ձեռնարկությունների ինկուբատոր հիմանադրամին՝ Վանաձորի տեխնոլոգիական կենտրոն ստեղծելու համար: Այժմ ստեղծվել է տեխնոլոգիական կրթության մի միջավայր, որը լրացուցիչ խթան կլինի Լոռու մարզում տեխնոլոգիական նորաստեղծության զարգացման համար:
Սույն թվականի հունիսի 24-ին տեղի ունեցավ ՀԱՊՀ Հոգաբարձուների խորհրդի նիստը, որտեղ օրակարգում դրված էր նաև Վանաձորի մասնաճյուղի տնօրենի ընտրությունը: Հարցը նախապես քննարկվել էր ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղի ընդլայնված գիտխորհրդի նիստում, որը վարում էր ՀԱՊՀ ռեկտոր, պրոֆեսոր Ոստանիկ Զավենի Մարուխյանը, ով իր ելույթում արժևորեց Ա. Խառատյանի կատարած աշխատանքը, նշեց մասնաճյուղի ձեռքբերումները, ակտիվ միջազգային կապերը, մասնաճյուղում ստեղծված լավագույն աշխատանքային և բարոյահոգեբանական մթնոլորտը: Նա շեշետեց անձնակազմի դրական համահավաք կարծիքը՝ Ա. Խառատյանի թեկնածության վերաբերյալ: Հարցը քննարկվել էր նաև ՀԱՊՀ ռեկտորատի նիստում, որտեղ նույնպես պաշտպանվեց Ա. Խառատյանի թեկնածությունը: ՀԱՊՀ Հոգաբարձուների խորհրդի նիստի ժամանակ Ա. Խառատյանը ներկայացրեց Մասնաճյուղի զարգացման հայեցակարգի հիմնադրույթները: Ելույթ ունեցան նաև ակադեմիկոս Յուրի Լևոնի Սարգսյանը և Վանաձորի մասնաճյուղի Տեխնոլոգիաների և ճյուղային տնտեսագիտության ֆակուլտետի դեկան Միշա Մամիկոնի Սիմոնյանը: Նրանք Արմեն Խառատյանին ներկայացրին որպես անբասիր աշխատանքային կենսագրություն և վարքագիծ ունեցող անհատ: Փակ քվեարկության արդյունքում Արմեն Խառատյանը միաձայն ընտրվեց Վանաձորի մասնաճյուղի տնօրեն:
Հավատացած ենք, որ պարոն Խառատյանի ղեկավարության տարիներին բուհն ունենալու է բազում վերելքներ և զարգացման նոր փուլեր:
Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Վանաձորի մասնաճյուղում այսօր տեղի ունեցավ ավարտական դիպլոմների հանձման հանդիսավոր արարողությունը: Մասնաճյուղը հրաժեշտ տվեց 2015-2016 ուս. տարվա շրջանավարտներին: Միջոցառումը, ավանդույթի համաձայն, մեկնարկվեց Պոլիտեխնիկի օրհներգով, որից հետո ողջույնի խոսքով հանդես եկավ Մասնաճյուղի տնօրեն, տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ Արմեն Խառատյանը: Իր ողջույնի խոսքում Արմեն Խառատյանը նշեց.
«Սիրելի´ շրջանավարտներ, դուք ավարտում եք Հայաստանի առաջատար բուհերից մեկը։ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը պետականորեն հավատարմագրված առաջին երեք բուհերից մեկն է, 2 մասնագիտություններ էլ անցել են միջազգային հավատարմագրում։ Պոլիտեխնիկն այնպիսի մասնագիտություններով է օժտում իր սաներին, որոնք հարատև են, կենսական և մշտապես արդիական։ Ուսման տարիներին դուք ոչ միայն ձեռք եք բերել որակյալ գիտելիքների պաշար՝ աշխատաշուկայում մրցունակ լինելու համար, այլև օժտված եք մարդկային, ազգային բարձր արժեքներով, որոնք շատ կարևոր են մեր հասարակության և պետականության կերտման հարցում։ Բարի երթ ձեզ, սիրելի´ շրջանավարտներ։ Պատգամում եմ՝ ձեր հետագա գործունեության ընթացքում բարձր պահել պոլիտեխնիկցիների վեհ անունն ու արժանիքները»։
Այս տարի առաջին անգամ ունեցանք մագիստրատուրայի շրջանավարտ՝ Erasmus+ կրկնակի դիպլոմի ծրագրով։ Դավիթ Խառատյանը ոչ միայն գերազանց ավարտեց ՀԱՊՀ-ի մագիստրատուրան, այլև Պորտուգալիայի Բրագանսայի Պոլիտեխնիկ ինստիտուտի մագիստրատուրան՝ «Բիզնեսի կառավարում» մասնագիտությամբ։ Հետագայում ընդունվեց առկա ուսուցմամբ ասպիրանտուրա՝ «Տնտեսություն, նրա ճյուղերի տնտեսագիտություն և կառավարում» մասնագիտությամբ։ Մենք հպարտ ենք մեր շրջանավարտներով։
Շնորհավորանքի խոսքով հանդես եկան ուսումնական մասի ղեկավար Միքայել Նաջարյանը, գիտական գծով փոխտնօրեն Վոլոդյա Բալայանը, տեղեկատվական համակարգերի և բնական գիտությունների ֆակուլտետի դեկան Էդիկ Հարոյանը, որակի ապահովման և վերահսկման բաժնի վարիչ Վահան Մամյանը, արտաքին կապերի և ուսանողական կարիերայի կենտրոնի համակարգող Տաթևիկ Մարգարյանը։
Շրջանավարտներն իրենց հերթին խոստացան տեղին օգտագործել տարիների ընթացքում կուտակած գիտելիքները և միշտ բարձր պահել Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի անունը։
ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղում տեղի ունեցավ օլիմպիադա մաթեմատիկա առարկայից՝ նվիրված ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղի ավագ դպրոցի հիմնադրման 20-ամյակին: Հիմնադրման օրից սկսած յուրաքանչյուր տարի մասնաճյուղում անցկացվում է օլիմպիադա ֆիզիկա և մաթեմատիկա առարկաներից: Ավագ դպրոցի 20-ամյակին նվիրված օլիմպիադային մասնակցում էին Վանաձոր քաղաքի ավագ դպրոցների աշակերտները: Ինչպես նշեց մասնաճյուղի տնօրեն Արմեն Խառատյանը, օլիմպիադայի անցկացման վայրը պատահական չէ ընտրված: Հաշվի է առնվել ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղի ավագ դպրոցը, նորաստեղծ տեխնոլոգիական կենտրոնը: Վերջիններիս շնորհիվ այս շրջանը դառնում է Լոռու մարզի տեխնոլոգիական նորաստեղծության մտքի կենտրոնը, որտեղ մաթեմատիկական, տեխնիկական ունակություններով աշակերտները, ուսանողները կարող են կերտել իրենց հեռանկարային կարիերան:
ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղի ավագ դպրոցի տնօրեն Արմեն Սիրադեղյանը ներկայացրեց օլիմպիադայի հաղթողներին: Վաթսունչորս աշակերտներից օլիմպիադայի հաղթող ճանաչվեցին տասնչորսը, ովքեր ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղի ավագ դպրոցի, Վանաձորի թիվ 11 և թիվ 5 ավագ դպրոցի աշակետներ են: Հաղթող աշակերտները հանդիպում ունեցան մասնաճյուղի տնօրեն Արմեն Խառատյանի, մասնաճյուղի ավագ դպրոցի տնօրեն Արմեն Սիրադեղյանի հետ, ովքեր շնորհավորեցին և ոգևորեցին վերջիններիս: Աշակերտները պարգևատրվեցին պատվոգրերով և հրավիրվեցին ավագ դպրոցի հիմնադրման 20-ամյակի տոնախմբությանը՝ որպես պատվավոր հյուրեր:
Մայիսի 5-ից Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Վանաձորի մասնաճյուղում սկսվել է դիմորդների դիմում-հայտերի ընդունումը: Գործընթացը կշարունակվի մինչև հունիսի 1-ը:
Ինչպես տեղեկացնում են համալսարանի արտաքին կապերի և ուսանողական կարիերայի կենտրոնից, առաջին դիմորդները ծնողների ուղեկցությամբ արդեն ներկայացել են և ընդունող հանձնաժողովի խորհրդատուների օգնությամբ լրացրել են դիմում-հայտերը: Այս տարի ընդունելությունը կատարվում է ՀՀ Կառավարության կողմից հաստատված 5 մասնագիտությունների նոր ցանկով: Պետության կողմից ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) ՀԱՊՀ-ի Վանաձորի մասնաճյուղին հատկացված է 27տեղ, այդ թվում 3 տեղ բանակից զորացրվածների համար է: Ի դեպ՝ վերջինի դեպքում մրցույթն իրականացվելու է միայն բանակից զորացրվածների միջև: Ընդունող հանձնաժողովի քարտուղար Աշոտ Գյուրջինյանը, ներկացնելով այս տարվա ընդունելության առանձնահատկությունները, նշել է, որ մասնավորապես՝ ՀԱՊՀ դիմորդներն անվճար (բացառությամբ «Տնտեսագիտություն») ուսուցման համակարգի ընդունելության մրցույթին մասնակցելու համար, որպես մրցութային գնահատական, կարող են ընդունելության դիմում-հայտում նախապես հայտագրել միջնակարգ կրթության ատեստատի կամ համապատասխան ավարտական փաստաթղթի՝ Մաթեմատիկա և Ֆիզիկա առարկաների պետական ավարտական քննությունների գնահատականները, իսկ դրանց բացակայության դեպքում՝ տարեկան գնահատականը:
Աշոտ Գյուրջինյանը նշել է, որ անվճար տեղի համար դիմորդն այս տարի կարող է պայքարել՝ ունենալով միասնական մեկ քննության դրական գնահատական: Իհարկե, մրցութային առարկաներից միասնական բոլոր քննությունները հանձնող դիմորդներն օգտվում են առաջնահերթ ընդունվելու արտոնությունից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՊՈԼԻՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՎԱՆԱՁՈՐԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԸ
հայտարարում է առկա ուսուցման 2016/2017 ուս. տարվա ընդունելություն բակալավրի կրթական ծրագրով, հետևյալ մասնագիտություններով.
հ/հ | Մասնագիտությունը | Ընդունելության քննությունները | տեղերը | ուսման վարձը հազ. դրամ | |||
մրցութային | ոչ մրցութ. | անվճար | վճարովի | ||||
1 | ՏՆՏԵՍԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ
Տմտեսագիտություն |
Մ(գ) | Ֆ(գ)** | Հլգ(գ)* | 5 | 20 | 360 |
2 | ԾՐԱԳՐԱՅԻՆ ՃԱՐՏԱՐԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ
Ծրագրային ճարտարագիտություն |
Մ(գ) | Ֆ(գ)** | Հլգ(գ)* | 7 | 20 | 360 |
3 | ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Արդյունաբերական և քաղաքացիական շինարարություն |
Մ(գ) կամ Ֆ(գ) | Ֆ(գ)** կամ Մ(գ)** | Հլգ(գ)* | 5 | 10 | 315 |
4 | ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐ
Փոխադրումների և ճանապարհային երթևեկության կազմակերպում և կառավարում |
Մ(գ) կամ Ֆ(գ) | Ֆ(գ)** կամ Մ(գ)** | Հլգ(գ)* | 5 | 10 | 300 |
5 | ՄԵՔԵՆԱՇԻՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՆՅՈՒԹԵՐԻ ՄՇԱԿՈՒՄ
Մեքենաշինություն և նյութերի մշակում |
Մ(գ) կամ Ֆ(գ) | Ֆ(գ)** կամ Մ(գ)** | Հլգ(գ)* | 5 | 10 | 300 |
Ընդամենը | 27 | 70 |
Մ(գ)` մաթեմատիկա գրավոր, Ֆ(գ)` ֆիզիկա գրավոր, Հլգ(գ) հայոց լեզու և գրականություն գրավոր:
* – նշված ոչ մրցութային քննության գնահատականը փոխանցվում է միջնակարգ կրթության ատեստատից կամ համապատասխան ավարտական փաստաթղթից:
** – դիմորդներն անվճար (բացառությամբ ,,Տնտեսագիտություն,, մասնագիտության) ուսուցման համակարգի ընդունելության մրցույթին մասնակցելու համար որպես մրցութային գնահատական կարող են ընդունելության դիմում-հայտում նախապես հայտագրել միջնակարգ կրթության ատեստատի կամ համապատասխան ավարտական փաստաթղթի` այդ առարկաների պետական ավարտական քննությունների գնահատականը, իսկ դրանց բացակայության դեպքում` տարեկան գնահատականը:
Մրցութային առարկաներից բոլոր միասնական քննություններ հանձնող դիմորդներն օգտվում են առաջնահերթ ընդունվելու արտոնությունից:
ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ
Դիմորդների փաստաթղթերն ընդունվում են.
1-ին փուլ – 2016թ. մայիսի 5-ից մինչև հունիսի 1-ը ներառյալ՝ ժամը 1800–ն: Նշված ժամանակահատվածում փաստաթղթեր կարող են հանձնել հանրակրթական ուսումնական հաստատությունների այս տարվա և նախորդ տարիների շրջանավարտները, նախորդ տարի զորացրված դիմորդները:
2-րդ փուլ – հունիսի 25-ից մինչև հուլիսի 2-ը մինչև ժամը 1800–ն: Նշված ժամանակահատվածում փաստաթղթեր կարող են հանձնել ՀՀ երկքաղաքացիները և օտարերկրացիներ, օտարերկրյա պետությունների ուսումնական հաստատությունները տվյալ ուսումնական տարում ավարտած ՀՀ քաղաքացիները, նույն տարվա գարնանային զորակոչից զորացրված դիմորդները, նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների տվյալ տարվա շրջանավարտները:
3-րդ փուլ (թափուր տեղերի առկայության դեպքում) – հուլիսի 15-ից մինչև հուլիսի 20-ը:
Դիմորդը դիմում-հայտի հետ միասին ներկայացնում է`
1) լուսանկարով տեղեկանք ավարտական դասարանում սովորելու մասին` հաստատված դպրոցի տնօրենի կողմից (նախորդ տարիների շրջանավարտները ներկայացնում են ավարտական փաստաթուղթ՝ ատեստատ կամ դիպլոմ).
2) 6 լուuանկար (3 x 4 uմ չափի).
3) փաuտաթուղթ զինվորական ծառայությանն առնչության մաuին (զորակոչային տարիք ունեցող արական սեռի դիմորդներից փաuտաթղթերն ընդունվում են զինվորական հաշվառման փաuտաթղթերում տարկետման իրավունք տվող համապատաuխան նշման առկայության դեպքում, իuկ նախկինում առողջական վիճակի կապակցությամբ տարկետում uտացածներից` ռազմաբժշկական կենտրոնական հանձնաժողովի նշումների առկայության դեպքում).
4) անձը հաuտատող փաuտաթուղթ (անձնագիր, նույնականացման քարտ, զինվորական գրքույկ, ծննդյան վկայական, փախuտականի վկայական, ՀՀ հատուկ անձնագիր, կացության վկայական): Անձնագրի կամ ծննդյան վկայականի բացակայության դեպքում ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոuտիկանության կողմից տրվող անձը` հաuտատող ժամանակավոր փաuտաթուղթ.
5) զինվորական գրքույկ և զինվորական կոմիuարիատից տեղեկանք ժամկետային զինվորական ծառայությունն անցած լինելու, ծառայության վայրի և ծառայողական բնութագրի մաuին.
6) uահմանված արտոնություններից oգտվող դիմորդները ներկայացնում են տվյալ արտոնություններից օգտվելու իրավունքը հավաստող փաuտաթղթեր.
7) միջազգային և հանրապետական մրցույթների (oլիմպիադաներ, փառատոներ) դիպլոմները.
8) փաuտաթղթերն ընդունելու և ձևակերպելու համար 1500 դրամ վճարելու վերաբերյալ անդորրագիրը:
Բոլոր հարցերով դիմել` ք.Վանաձոր, Շինարարների փող. 12, ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղ, հեռ. 5-69-29, 5-68-25:
ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղի ընդունող հանձնաժողով