Պետրոս Մելքոնյանի անվան Վանաձորի մասնաճյուղ

Ժամանակակից լաբորատոր բազա

ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղի լաբորատոր պայմանները թույլ են տալիս ուսանողներին՝ կատարել արդյունավետ հետազոտություններ
Մանրամասն 

Հարուստ պատմություն

ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղը հիմնադրվել է 1959թ. և մինչ այժմ տվել է շուրջ 9000 շրջանավարտ
Մանրամասն 

Միջազգային ծրագրեր

ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղը եվրոպական համալսարանների ցանցի անդամ է և ունի բազմաթիվ համագործակից բուհեր ամբողջ աշխարհում
Մանրամասն 

IMG_6936Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Վանաձորի մասնաճյուղում այսօր տեղի ունեցավ ավարտական դիպլոմների հանձման հանդիսավոր արարողությունը: Մասնաճյուղը հրաժեշտ տվեց 2015-2016 ուս. տարվա շրջանավարտներին: Միջոցառումը, ավանդույթի համաձայն, մեկնարկվեց Պոլիտեխնիկի օրհներգով, որից հետո ողջույնի խոսքով հանդես եկավ Մասնաճյուղի տնօրեն, տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ Արմեն Խառատյանը: Իր ողջույնի խոսքում Արմեն Խառատյանը նշեց.

«Սիրելի´ շրջանավարտներ, դուք ավարտում եք Հայաստանի առաջատար բուհերից մեկը։ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը պետականորեն հավատարմագրված առաջին երեք բուհերից մեկն է, 2 մասնագիտություններ էլ անցել են միջազգային հավատարմագրում։ Պոլիտեխնիկն այնպիսի մասնագիտություններով է օժտում իր սաներին, որոնք հարատև են, կենսական և մշտապես արդիական։ Ուսման տարիներին դուք ոչ միայն ձեռք եք բերել որակյալ գիտելիքների պաշար՝ աշխատաշուկայում մրցունակ լինելու համար, այլև օժտված եք մարդկային, ազգային բարձր արժեքներով, որոնք շատ կարևոր են մեր հասարակության և պետականության կերտման հարցում։ Բարի երթ ձեզ, սիրելի´ շրջանավարտներ։ Պատգամում եմ՝ ձեր հետագա գործունեության ընթացքում բարձր պահել պոլիտեխնիկցիների վեհ անունն ու արժանիքները»։IMG_6994

Այս տարի առաջին անգամ ունեցանք մագիստրատուրայի շրջանավարտ՝ Erasmus+ կրկնակի դիպլոմի ծրագրով։ Դավիթ Խառատյանը ոչ միայն գերազանց ավարտեց ՀԱՊՀ-ի մագիստրատուրան, այլև Պորտուգալիայի Բրագանսայի Պոլիտեխնիկ ինստիտուտի մագիստրատուրան՝ «Բիզնեսի կառավարում» մասնագիտությամբ։ Հետագայում ընդունվեց առկա ուսուցմամբ ասպիրանտուրա՝ «Տնտեսություն, նրա ճյուղերի տնտեսագիտություն և կառավարում» մասնագիտությամբ։ Մենք հպարտ ենք մեր շրջանավարտներով։

Շնորհավորանքի խոսքով հանդես եկան ուսումնական մասի ղեկավար Միքայել Նաջարյանը, գիտական գծով փոխտնօրեն Վոլոդյա Բալայանը, տեղեկատվական համակարգերի և բնական գիտությունների ֆակուլտետի դեկան Էդիկ Հարոյանը, որակի ապահովման և վերահսկման բաժնի վարիչ Վահան Մամյանը, արտաքին կապերի և ուսանողական կարիերայի կենտրոնի համակարգող Տաթևիկ Մարգարյանը։

Շրջանավարտներն իրենց հերթին խոստացան տեղին օգտագործել տարիների ընթացքում կուտակած գիտելիքները և միշտ բարձր պահել Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի անունը։

 

IMG_6986IMG_6893

IMG_6885 IMG_6952