ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղում տեղի ունեցավ հերթական սեմինարը, որը վարում էին TeleTrade և OldRich ընկերությունների ներկայացուցիչները:
Սեմինարին ներկա էին մոտ վաթսուն ուսանողներ, ովքեր հետաքրքրված էին ֆինանսական շուկայի խնդիրներով: Մասնագետները ներկայացրին՝ ինչ է ֆինանսական շուկան, որոնք են գործառույթները, ովքեր են մասնակիցները և այլն:
Փոխանցված գիտելիքները իրենց աջակցությունը կունենան նաև բանկային ոլորտի աշխատակիցների համար՝ շուկայի վերաբերյալ իրական պատկերացում կազմելու համար:
TeleTrade-Armlevel ընկերությունը, հավատարիմ մնալով իր սկզբունքներին, զարկ է տալիս հասարակության լայն և նեղ շրջանակներում ֆինանսական գիտելիքների և գրագիտության բարձրացմանը: Հենվելով գլոբալացման ռազմավարության վրա` TeleTrade-ը պարբերաբար կազմակերպում է միջազգային ստանդարտների ուսումնամեթոդաբանական սեմինարներ: Սեմինարի ընթացքում ուսանողները հնարավորություն ունեցան ձեռք բերել ֆինանսական գիտելիքներ, ուսումնասիրել շուկայական վերլուծություն, արժութային, ֆոնդային և ապրանքահումքային շուկաների հարաբերակցություններ, ֆինանսատնտեսական վերլուծություններ` արդիականացված մեթոդներով՝ TeleTrade Armlevel-ի առաջատար մասնագետների կողմից: