ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղը սկսել է հերթական միջոցառումների ցանկը, որոնք նվիրված են ՀԱՊՀ Վ/մ-ի ավագ դպրոցի հիմնադրման քսանամյակին:
ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղի ուսանողական խորհուրդը մարտի 25-ին կազմակերպեց «Բրեյն-ռինգ» ինտելեկտուալ խաղ-մրցույթ:
«Բրեյն-ռինգ» ինտելեկտուալ խաղ-մրցույթին մասնակցում էր ութ թիմ, որոնց թվում նաև՝ մասնաճյուղի ավագ դպրոցի թիմը: Միջոցառումը մեծ ոգևորություն էր առաջացրել ուսանողության մեջ Թեժ և լարված պայքարից հետո հաղթող ճանաչվեց ՎԻՀ 508Բ խմբի թիմը, երկրորդ և երրորդ տեղերը համապատասխանաբար զբաղեցրին ՀԱՊՀ ավագ դպրոցի և ՎՁՏ 401Բ խմբի թիմերը: Լավագույն խաղացող ճանաչվեց Արգիշտի Պետրոսյանը:
ՈՒսանողական խորհուրդը շնորհավորում է հաղթող թիմերին և մաղթում նորանոր հաջողություններ:
Հուսով ենք՝ այս նախաձեռնությունը լավ սկիզբ կլինի այլ հետաքրքիր միջոցառումների համար, որոնց շնորհիվ ուսանողների առօրյան կդառնա ավելի հետաքրքիր և բովանդակալից: