Հայաստանի Ազգային Պոլիտեխնիկական Համալսարանի

Պետրոս Մելքոնյանի անվան Վանաձորի մասնաճյուղ

Ժամանակակից լաբորատոր բազա

ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղի լաբորատոր պայմանները թույլ են տալիս ուսանողներին՝ կատարել արդյունավետ հետազոտություններ
Մանրամասն 

Հարուստ պատմություն

ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղը հիմնադրվել է 1959թ. և մինչ այժմ տվել է շուրջ 9000 շրջանավարտ
Մանրամասն 

Միջազգային ծրագրեր

ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղը եվրոպական համալսարանների ցանցի անդամ է և ունի բազմաթիվ համագործակից բուհեր ամբողջ աշխարհում
Մանրամասն 

IMG_7822Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Վանաձորի մասնաճյուղում տեղի ունեցավ «Կրթության ժամանակն է» խորագրով աշխատաժողով, որը  կազմակերպվել էր Էրազմուս+ բարձրագույն կրթության բարեփոխումների փորձագետների կողմից: «Կրթության ժամանակն է» աշխատաժողովը վարում էր Էրազմուս+ բարձրագույն կրթության բարեփոխումների փորձագետ Մերի Հայրապետյանը: Ուսանողները խմբային խաղերի և ակտիվ քննարկումների միջոցով անդրադաձան ժամանակի արդյունավետ կառավարմանը։ Քննարկվեցին հետևյալ հարցերը. ժամանակի արդյունավետ կառավարման հիմնարար հասկացություններ, հասանելի նպատակների սահմանում կոնկրետ ժամանակահատվածի համար, կարևոր և երկրորդային նպատակների տարբերակում ուսումնառության ընթացքում, կիսամյակի կտրվածքով ժամանակացույցի ձևավորում, շաբաթական և օրական ժամանակացույցի կազմում, ժամանակի արդյունավետ կառավարման խոչընդոտները, ժամանակի կառավարման արդյունավետության բարձրացմանն ուղղված ռազմավարություններ:IMG_7846

Էրազմուս+ փորձագետների թիմը փորձագիտական խորհրդատվություն է տրամադրում  նաև դասավանդման, ուսումնառության և գնահատման մեթոդաբանության, կրթության որակի ապահովման, ուսումնառության արդյունքների փոխճանաչման և բարձրագույն կրթության արդիականացման այլ ուղղությունների շուրջ։ Փորձագետները տպավորված էին Պոլիտեխնիկի ուսանողների ստեղծագործական և նորարական մտածելակերպով, տրամաբանությամբ և արագ կողմնորոշվելու, ինչպես նաև խնդիրներ վեր հանելու և ճիշտ լուծումներ տալու ունակությամբ: Փորձագետները նշեցին, որ հագեցած, ակտիվ և դրական լիցքերով լի օր են ունեցել Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Վանաձորի մասնաճյուղում:

IMG_7843 IMG_7840

20170420_120619Ապրիլի 20-ին Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Վանաձորի մասնաճյուղում անցկացվեց «Բաց դռների օր»: Հանդիպման նպատակը ապագա դիմորդների մասնագիտական կողմնորոշումն էր: Արդեն ավանդույթ է դարձել հյուրընկալել տարբեր դպրոցների աշակերտներին: Այս անգամ մեր հյուրն էին Վանաձորի 11-րդ ավագ դպրոցի աշակերտները:

Նրանք իրենց ուսուցիչների ուղեկցությամբ այցելեցին ճարտարագիտական լաբորատորիաներ, որոնք հիմնականում նախատեսված են ՀԱՊՀ-ի ուսանողների լաբորատոր և գիտահետազոտական աշխատանքների կատարման համար:20170420_111324

Մասնակցեցին մասնաճյուղի դասախոս Շավարշ Ոսկանյանի կողմից անցկացվող ֆիզիկայի ընդհանրական դասին և ծանոթացան ժամանակակից սարքավորումներին: Մասնաճյուղի ավագ դպրոցի ուսուցչուհի Արաքսյա Բալյանը ռոբոտաշինության լաբորատորիայում աշակերտներին տեղեկություններ հայտնեց ռոբոտների, ռոբոտաշինության խմբակի աշակերտների նվաճումների և մրցանակների մասին: Այնուհետև նրանք ականատես եղան ռոբոտների կատարած աշխատանքներին: Ապագա մասնագիտության ընտրության հարցում աշակերտներին իրենց ելույթներով օգնեցին «Շինարարություն և լեռնային գործ» ամբիոնի վարիչ, ընդունելության պատասխանատու քարտուղար Աշոտ Գյուրջինյանը, արտաքին կապերի պատասխանատու Տաթևիկ Մարգարյանը:

20170420_110018ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղի տնօրեն Արմեն Խառատյանի հետ հանդիպման ընթացքում խոսվեց Պոլիտեխնիկի ձեռքբերումների, ինժեներական և տեխնոլոգիական կրթության կարևորության և արդիականության մասին: «Թեթև արդյունաբերության ճարտարագիտութ­յուն և քիմիական տեխնոլոգիաներ» ամբիոնի վարիչ Ալբերինա Գալստյանը կատարեց քիմիական փորձեր և անցկացրեց ինտերակտիվ քննարկում: Աշակերտները դիտեցին նաև Պոլիտեխնիկի մասին պատմող տեսաֆիլմ: Տեսաֆիլմի դիտումից հետո աշակերտները ճեմասրահում ուսումնասիրեցին Պոլիտեխնիկի պատմությանը վերաբերող պաստառները: Հանդիպեցին նաև ամբիոնների վարիչների, դասախոսների հետ՝ նրանց ուղղելով իրենց հետաքրքրող հարցերը:

20170420_114511 20170420_111832 20170420_105910 20170420_104254 20170420_110645

 

IMG_6755Ապրիլի 13-ին Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Վանաձորի մասնաճյուղում՝ ESPAQ Tempus նախագծի շրջանակներում մեկնարկվեց ուսանողական աշխատաժողով: Հայաստանի ուսանողական ազգային ասոցիացիան ապրիլի 10-13-ը Հայաստանում հյուրընկալել է 16 ուսանողների ԵՄ երկրներից և Շոտլանդիայից: Աշխատաժողովներ են անցկացվել Հայաստանի ամերիկյան համալսարանում, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում, Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայում: Մայրաքաղաքի երեք բուհերից հետո մարզային միակ աշխատաժողովը տեղի ունեցավ ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղում:IMG_6774

ESPAQ ծրագրի հիմնական նպատակը ՀՀ-ում բարձրագույն կրթության որակի ապահովման գործընթացներում ուսանողների ներգրավման բարձրացումն է: Այս փուլում իրականացվում է ուսանողների փոխանակումներ Եվրոպական ուսանողական միության և Հայաստանի ուսանողական ազգային ասոցիացիայի միջև: Ծրագրի նպատակն է նաև ստեղծել փորձի փոխանակման հարթակ, որտեղ ուսանողները կձևավորեն որակի ապահովման վերաբերյալ իրենց տեսակետները և կզարգացնեն որակի ապահովման գործընթացներում ուսանողների ներգրավման վերաբերյալ հմտություններ: Հյուրերին ողջունեց մասնաճյուղի տնօրեն Արմեն Խառատյանը: Այնուհետև Հայաստանի ուսանողական ազգային ասոցիացիայի  փոխտնօրեն Սարգիս Աստարյանցը ներկայացրեց ծրագիրը և նպատակները, նշելով, որ հիմնական նպատակն է մասնակիցներին տալ պատկերացումներ ՀՀ-ում ընթացող որակի ապահովման գործընթացների մասին, ինտերակտիվ մեթոդներով մասնակիցների մոտ ձևավորել որակի ապահովման գործընթացներում մասնակցելու անհրաժեշտ կարողություններ: Հայաստանի ուսանողական ազգային ասոցիացիայի ներկայացուIMG_6860ցիչ Գոհար Հովհաննիսյանը ներկայացրեց ՀՈԻԱԱ-ի փորձը որակի ապահովման գործընթացներում:

Իռլանդիայի, Շոտլանդիայի, Լիտվայի, Լեհաստանի ներկայացուցիչները նույնպես մեր ուսանողների հետ կիսվեցին իրենց փորձով: Այնուհետև կազմակերպվեց խմբային աշխատանք, որում ակտիվ մասնակցություն ունեցան Վանաձորի մասնաճյուղի ուսանողները:IMG_6776

Սարգիս Ասատրյանցը, հյուրերը իրենց գոհունակությունը հայտնեցին Վանաձորի մասնաճյուղում կազմակերպված աշխատաժողովի վերաբերյալ, կարևորեցին տարածաշրջանում նման հանդիպումների կազմակերպումը և ուսանողների ընդգրկվածությունը բարձրագույն կրթության որակի ապահովման գործընթացում: Վերջում կազմակերպվեց հյուրերի շրջայց Վանաձորի տեխնոլոգիական կենտրոն:

IMG_6904 IMG_6821 IMG_6865IMG_6737 IMG_6746IMG_6741

20170315_182224«Դասավանդի´ր, Հայաստան» կրթական հիմնադրամն անչափ կարևորում է համագործակությունը Հայաստանի բոլոր բուհերի եւ կրթական հաստատությունների հետ։ Գործունեության մի քանի տարիների ընթացքում հիմնադրամը սերտ աշխատել է տարբեր բուհերի հետ, կազմակերպել ֆոկուս խմբեր, մասնակցել ներբուհական աշխատանքային տոնավաճառներին, փորձել առավելագույնս ներգրավված լինել բոլոր միջոցառումներում։ Բուհերը, որոնց հետ հիմնադրամն սերտ աշխատել է, նախ դարձել են գործընկեր, ապա ընկեր, իսկ այժմ խորացնում են այդ համագործակցությունը՝ ստորագրելով համագործակցության հուշագրեր։

20170315_131450

Մարտի 15-ը նշանավորվեց ևս մեկ ստորագրված համաձայնագրով։ Այս անգամ կնքվեց համաձայնագիր Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի (ՀԱՊՀ) Վանաձորի մասնաճյուղի հետ։ Համաձայնագիրը ստորագրվեց «Դասավանդի´ր, Հայաստան»-ի հավաքագրման և ընտրության տնօրեն Թենի Ավագյանի ու ՀԱՊՀ-ի Վանաձորի մասնաճյուղի տնօրեն Արմեն Խառատյանի կողմից։

Ստորագրման արարողությունից հետո նույն համալսարանում կազմակերպվել էր պրեզենտացիա, որի նպատակն էր ուսանողներին ներկայացնել մեր ծրագիրը, դրա մանրամասներն ու առավելությունները։ Մենք շատ ոգևորված ենք, որ Վանաձորի շրջանավարտների ու ուսանողների շրջանում այդքան հետաքրություն է առաջացնում մեր ծրագիրը, եւ մեծ է մասնակցության ցանկությունը։ Բոլորին կոչ ենք անում դիմելու, քանի որ հայտադիմումների ընդուման երրորդ վերջնաժամկետին մնացել են հաշված օրեր։

20170315_131936 20170315_131534 20170315_131340

20170307_145342   Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Վանաձորի մասնաճյուղի ավագ դպրոցի աշակերտները կազմակերպել էին գեղեցիկ միջոցառում՝ նվիրված մայրերի տոնին: Միջոցառումը նախաձեռնել էր ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղի ավագ դպրոցի ուսումնադաստիարակչական գծով փոխտնօրեն Հասմիկ Հովհաննիսյանը՝ նշելով, որ նմանատիպ միջոցառումները աշակերտների մոտ ձևավորում են գեղագիտական ճաշակ և զարգացնում են նրանց ստեղծագործական միտքը: Միջոցառման ընթացքում աշակերտները ցուցադրեցին իրենց ունակությունները ասմունքի, երգի, պարի բնագավառներում, ինչպես նաև՝ ցուցադրեցին կախարդական գեղեցիկ հնարքներ:                          image-0-02-05-8726a2faa82d5286e5e1a1c8146965f62ab80ea4d961f464978e6ad0b7191685-V

Գարնանային օրերն ավելի են իմաստավորվում և շունչ առնում, երբ դրանք ասոցացնում ենք կնոջ, քրոջ և մայրիկի հետ, քանզի մեզ կյանք պարգևողները և այն գունեղ դարձնողները հենց մեր մայրերն են: Այս միջոցառման առանցքում ևս մայրն էր՝ իր ողջ քնքշությամբ և հմայքով: Աշակերտները իրենց սրտառուչ խոսքերը մայրերին ձոնելուց հետո նրանց նվիրեցին ծաղիկներ, ժպիտներ և գեղեցիկ հույզեր պարգևեցին իրենց մայրերին: Ուսուցիչները ևս արժանացան հարգանքի, քանզի նրանք նույնպես համարվում են կրթող և դաստիարակող մայրեր:

17155560_1664982183798022_3596942796173987815_nՄիջոցառմանը հյուրընկալվել էին այլ դպրոցների աշակերտներ, ուսուցիչներ և փոխտնօրեններ, ովքեր իրենց երախտիքի խոսքն ասացին 10-րդ «ա» դասարանի դասղեկ Հասմիկ Հովհաննիսյանին՝ գեղեցիկ միջոցառումը կազմակերպելու համար:image-0-02-05-88ae6ff4dc29f740d45d40cc1f9e2944f005c13f9e1c93cc5759b25b14dfd542-V

Պոլիտեխնիկն ունի ոչ միայն ինժեներական և տեխնոլոգիական մտածողության կարողություն, այլև գեղագիտական և նրբաճաշակ վերաբերմունքի դրսևորում գեղեցիկի նկատմամբ:

 

image-0-02-05-71c5886880567f2d94a9cd2a2cb159cdb34b55614586af172ee8ea424f1a10d2-V

17190657_1665299993766241_6016294822133650743_n 20170307_143226

20170302_134601Մարտի երկուսին, ավագ դպրոցների հետ համագործակցության պայմանագրի շրջանակներում, Վանաձորի թիվ 11 դպրոցի աշակերտները ֆիզիկա առարկայի ուսուցչուհի Արմանուշ Դիլբարյանի և ինֆորմատիկա առարկայի ուսուցչուհի Վարդուհի Պետրոսյանի ուղեկցությամբ այցելեցին ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղ: Աշակերտներն այցելեցին ճարտարագիտական լաբորատորիաներ, որոնք հիմնականում նախատեսված են ՀԱՊՀ-ի ուսանողների լաբորատոր և գիտահետազոտական աշխատանքների կատարման համար: Մասնակցեցին մասնաճյուղի դասախոս Շավարշ Ոսկանյանի կողմից անցկացվող ֆիզիկայի ընդհանրական դասին և ծանոթացան ժամանակակից սարքավորումներին: Նրանք առանձնապես տպավորված էին ճշգրիտ փորձարկումների, ռոբոտաշինության, հեռահաղորդակցման և սարքավորումներով հագեցած լաբորատորիաներով:20170302_142557

Մասնաճյուղի ավագ դպրոցի ուսուցչուհի Արաքսյա Բալյանը ռոբոտաշինության լաբորատորիայում աշակերտներին տեղեկություններ հայտնեց ռոբոտների, ռոբոտաշինության խմբակի աշակերտների նվաճումների և մրցանակների մասին: Այնուհետև նրանք ականատես եղան ռոբոտների կատարած աշխատանքներին: Մասնագիտական կողմնորոշման նպատակով արտաքին կապերի համակարգող Տաթևիկ Մարգարյանը  աշակերտներին ներկայացրեց մասնաճյուղում գործող մասնագիտությունների ցանկը, խոսեց ակտիվ գործընկերային կապի մասին, Պոլիտեխնիկի շրջանավարտների ձեռքբերումների և հանրության շրջանում ունեցած իմիջի մասին: Աշակերտները ծանոթացան նաև ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղի տնօրեն Արմեն Խառատյանի հետ, ով խոսեց ինժեներական և տեխնոլոգիական կրթության կարևորության և արդիականության մասին: Նման հանդիպումները ողջունելի են, քանի որ դրանք խթանում են բուհ-դպրոց համագործակցությանը:

20170302_141129 20170302_135800 20170302_142333

16422599_1649530038674803_9030700739581544926_oՓետրվարի 2-ին Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Վանաձորի մասնաճյուղի ավագ դպրոցի X բ դասարանը՝ դասղեկ Լուսինե Սարգսյանի օգնությամբ կազմակերպել էին «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» ինտելեկտուալ խաղ-մրցույթ: Միջոցառման նպատակն էր խթանել աշակերտների տրամաբանական մտածողությունը, հետաքրքրություն առաջացնել ինտելեկտուալ խաղերի նկատմամբ: Չնայած դպրոցը ֆիզմաթ ուղղվածություն ունի, հարցերը տարաբնույթ բովանդակություն ունեին: Աշակերտները կարողոցան դրսևորել իրենց գիտելիքները՝ պատասխանելով տարբեր բնագավառներից հնչած հարցերին: Ակտիվ խաղափուլերից հետո ԳԻՏԱԿՆԵՐ և ՀԱՆԴԻՍԱՏԵՍ պայքարում հաղթեցին ԳԻՏԱԿՆԵՐԸ: Բոլոր մասնակիցները տնօրինության կողմից պարգևատրվեցին պատվոգրերով:16300267_1649530198674787_639993229058882647_o

Հուսով ենք՝ նմանատիպ նախաձեռնությունը լավ սկիզբ կլինի այլ հետաքրքիր միջոցառումների համար, որոնց շնորհիվ աշակերտների առօրյան կդառնա ավելի հետաքրքիր և բովանդակալից:

16463141_1649529958674811_6234517276372524687_o

IMG_8204Պոլիտեխնիկի Վանաձորի մասնաճյուղի ավագ դպրոցի ռոբոտաշինության խմբակի աշակերտներն իրենց ղեկավար Ա. Բալյանի հետ մասնակցեցին Digitec բնագիտա-տեխնիկական ստուգատեսին: Մխիթար Սեբաստացի կրIMG_8475թահամալիրի հյուրընկալ հարկի տակ նրանք երեք օր ներկա գտնվեցին վարպետաց դասերին, կատարեցին ֆիզիկայի և քիմիայի փորձեր, ծանոթացան եռաչափ տպիչի աշխատանքի սկզբունքներին: Ծանոթացան բրուտագործական արհեստանոցի աշխատանքներին, կրթահամալիրի աստղացույցում դիտեցին կայծակների վերաբերյալ ինտերակտիվ ֆիլմ, հաճույքով ազատ ժամանակն անցկացրեցին հրաձգարանում և մարզասրահում:

Ստուգատեսի երրորդ օրը նախատեսված էր ցուցադրություն, որտեղ մեր աշակերտները ներկայացրեցին իրենց պատրաստած ական փնտրող ռոբոտին, ինչպես նաև հետաքրքիր անիմացիաներ ֆիզիկա, քիմիա և ինֆորմատիկա առարկաներից:

Աշակերտներն առանձնահատուկ հպարտությամբ էին ներկայացնում նախորդ մեկ տարվա ընթացքում իրենցIMG_8413 կատարած աշխատանքներն ու հաջողությունները: Նրանք նշեցին, որ անցյալ տարի ևս մասնակցել են բնագիտա-տեխնիկական ստուգատեսին, ստացել գլխավոր մրցանակ: Մրցանակի գումարն օգտագործել են՝ խմբակի համար տարբեր սարքավորումներ գնելու նպատակով: Սարքավորումների օգնությամբ IMG_8414պատրաստել են ական փնտրող ռոբոտին և մասնակցել մրցույթի: Գարնանը, Ական փնտրող ռոբոտների մրցույթում ստացել են խրախուսական մրցանակ՝ 100.000 դրամ, այդ գումարով նրանք գնել են սնունդ և հիգիենայի պարագաներ և ուղարկել դիրքերում կանգնած մեր հերոս զինվորներին:

Ստուգատեսային օրերին ընթացքում աշակերտները ձեռք բերեցին շատ ընկերներ և տուն վերադարձան մեծ տպավորություններով:

IMG_8448 IMG_8436 IMG_8421 Ruzanna Qnar IMG_8360 IMG_8233 Gnel

2Հունվարի 20-ին Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում կայացավ Yandex ծրագրավորման դպրոցի բացման պաշտոնական արարողությունը, որին ներկա էին ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը, ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը, Յանդեքս Տաքսիի գլխավոր տնօրեն Տիգրան Խուդավերդյանը, Յանդեքսի կրթական ծրագրերի ղեկավար Սերգեյ Չեռնիշևը, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը, ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղի տնօրեն Արմեն Խառատյանը, տեխնոլոգիական և գործարար համայնքների տարբեր ներկայացուցիչներ, ծրագրավորման դպրոցի աշակերտներ և ուսուցիչներ: Ծրագրավորման դպրոցը Yandex-ի և Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի (EIF) համատեղ կրթական ծրագիրն է` նախատեսված 9-11-րդ դասարանների աշակերտների համար:3

Ծրագրի նպատակն է ուղորդել դպրոցականներին ծրագրավորման ոլորտ, նրանց մեջ հետաքրքրություն առաջացնել նորագույն տեխնոլոգիաների նկատմամբ, ինչպես նաև խթանել տեխնոլոգիական ոլորտի զարգացմանը Լոռու մարզում: Ռուսաստանից հետո Հայաստանն առաջին երկիրն է, որտեղ բացվել է Yandex ծրագրավորման դպրոցը: Աշակերտները կսովորեն ամենահայտնի ծրագրավորման լեզուներից մեկը՝ Python-ը և կփորձեն իրենց ուժերը ոչ շատ մեծ նախագծերում: Ուսման ընթացքում մշտապես կիրականացվի աշակերտների առաջադիմության, տնային և ստուգողական աշխատանքների մոնիթորինգ, ինչի արդյունքում, դասընթացները հաջողությամբ ավարտած աշակերտները կստանան ավարտական վկայականներ: Ուսուցումը Yandex-ի դպրոցում անվճար է: Արդեն իրականացվել է դպրոցի ընդունելություն, որի արդյուքնում 218 դիմորդներից վերջնական փուլ անցել են 28-ը, որից 8-ը Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Վանաձորի մասնաճյուղի ավագ դպրոցի աշակերտներ են:

4 1 6

IMG_8043Մեր ավագ դպրոցի 10-րդ դասարանի աշակերտ Վահե Ասլոյանը հաղթող է ճանաչվել Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնի կողմից անցկացված  KODU վիզուալ ծրագրավորման միջավայրում օնլայն խաղերի պատրաստման մրցույթում:

Վահեն մրցույթին մասնակցել է եղբոր` Նարեկի հետ:

Հոկտեմբերին, երբ Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում դպրոցականների համար անցկացված  KODU խաղերի ծրագրավորման դասընթացի ավարտին հայտարարվել է մրցույթի մասին, եղբայրները որոշել են՝ միասին կմասնակցեն մրցույթին:

Ասլոյան եղբայրները նախ մրցակցել են Լոռու մարզի տարբեր համայնքներից մրցույթին մասնակցող շուրջ 100 դպրոցականների հետ: Հոկտեմբերի 29-ին անցկացված մրցույթի առաջին փուլի արդյունքում եզրափակիչ փուլ են անցել 22 դպրոցական: Դեկտեմբերի 3-ին աշակերտները ներկայացրել են իրենց պատրաստած խաղերը: Արդյունքում լավագույնն է ճանաչվել վանաձորցի Ասլոյան եղբայրների աշխատանքը, ինչի համար նրանք արժանացել են մրցանակի՝ դյուրակիր համակարգչի տեսքով:

«Մենք կարողացանք հաղթել մեր ուժերը միավորելու ու համատեղ աշխատելու շնորհիվ»,- ասում է Նարեկը: Հաղթանակի հասնելու համար եղբայրները 7 օրվա ընթացքում ստեղծել են խաղը, ապա շուրջ երկու շաբաթ փորձարկել ու կատարելագործել այն:IMG_8045

«Հույս ունեինք, որ կհաղթենք, որովհետև շատ էինք աշխատել, փորձել էինք օրիգինալ բան մտածել, մաքսիմալ լավ գրաֆիկական դիզայն ստանալ»,- նշում է Վահեն:

Հարցին՝ հայաստանյան ՏՏ ոլորտի ո՞ր կազմակերպությունում կցանկանար վաղն աշխատել, Վահեն պատասխանում է՝ կուզեի իմ սեփական կազմակերպությունն ստեղծել։

«Այսօր շատ մարդիկ կան, որ բարձրագույն կրթություն ունեն, բայց աշխատանք չունեն, չեն կարողանում գտնել: Ծրագրավորողի մասնագիտությունը քեզ թույլ է տալիս մշտապես ու նաև բարձր վարձատրվող աշխատանք ունենալ:

Ծրագրավորողի իր կարիերան Վահեն ցանկանում է շարունակել Վանաձորում, եթե միայն առաջիկայում մարզն իսկապես առաջընթաց գրանցի այդ ոլորտում:

Հաջողություն Վահեին և մեր դպրոցի բոլոր աշակերտներին` իրենց երազանքներին հասնելու ճանապարհին:

IMG_8048IMG_8011IMG_8013