Պետրոս Մելքոնյանի անվան Վանաձորի մասնաճյուղ

Ժամանակակից լաբորատոր բազա

ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղի լաբորատոր պայմանները թույլ են տալիս ուսանողներին՝ կատարել արդյունավետ հետազոտություններ
Մանրամասն 

Հարուստ պատմություն

ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղը հիմնադրվել է 1959թ. և մինչ այժմ տվել է շուրջ 9000 շրջանավարտ
Մանրամասն 

Միջազգային ծրագրեր

ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղը եվրոպական համալսարանների ցանցի անդամ է և ունի բազմաթիվ համագործակից բուհեր ամբողջ աշխարհում
Մանրամասն 

ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղում տեղի ունեցավ «Ես հայ եմ» խորագրով միջոցառում՝ նվիրված ՀՀ անկախության 26-ամյակին: Միջոցառումը կազմակերպել էր Մասնաճյուղի ավագ դպրոցի դաստիարակչական աշխատանքների կազմակերպիչ, XI գ դասարանի դասղեկ Մարթա Գալստյանը: Նա նշեց, որ կարևոր է այսօրվա պատանիների մեջ սերմանել սեր ու հարգանք առ հայրենիք: Նրանք պետք է գիտակցեն ազատ և անկախ լինելու խորհուրդը, պետք է պարտավորված լինեն պահպանել և էլ ավելի հզոր ու կայացած Հայաստան կերտել իրենց հավատքով, ուժով և ավյունով: Միջոցառման նպատակն էր բարձրացնել այսօրվա աշակերտների ու ապագա զինվորների հայրենասիրական ոգին, հարգանքի արժանացնել, հիշել և մեծարել մերօրյա հերոս տղաներին, ովքեր իրենց կյանքը չխնայեցին ապրիլյան պատերազմում՝ մեր երկրի սահմաններն անառիկ պահելու համար: Հայը իր անցյալով, ներկայով և ապագայով իրավունք ունի ապրելու, հարատևելու և բարգավաճելու: Կռվում ենք, ուրեմն կանք ու լինելու ենք ազատ ու անկախ: Մեկ րոպե լռությամբ հարգեցինք այն անձնվեր զինվորների հիշատակը, ովքեր իրենց կյանքը զոհաբերեցին հայրենիքի վաղվա օրվա համար:

Աշակերտներն իրենց գեղեցիկ երգով ու պարով ավելի տոնական դարձրին օրը: Այս ձևով փորձում ենք մեր սերը առ հայրենիք փոխանցել մեր մատաղ սերնդին, անկախության սերնդին, որ այդքան դժվար ձեռք բերված ազատ մեր երկիրը պահպանեն, շենացնեն, հաստատ կանգնեն մեր սուրբ հողի վրա և ինչ դժվարություններ էլ լինեն, երբեք չլքեն իրենց երկիրը:

Վերջում մասնաճյուղի տնօրեն Արմեն Խառատյանը շնորհակալություն հայտնեց միջոցառումը կազմակերպելու, աշակերտների մեջ հայեցի հոգեբանություն և հայրենասիրություն սերմանելու համար: