Հայաստանի Ազգային Պոլիտեխնիկական Համալսարանի

Պետրոս Մելքոնյանի անվան Վանաձորի մասնաճյուղ

Ժամանակակից լաբորատոր բազա

ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղի լաբորատոր պայմանները թույլ են տալիս ուսանողներին՝ կատարել արդյունավետ հետազոտություններ
Մանրամասն 

Հարուստ պատմություն

ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղը հիմնադրվել է 1959թ. և մինչ այժմ տվել է շուրջ 9000 շրջանավարտ
Մանրամասն 

Միջազգային ծրագրեր

ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղը եվրոպական համալսարանների ցանցի անդամ է և ունի բազմաթիվ համագործակից բուհեր ամբողջ աշխարհում
Մանրամասն 

Կրթության, գիտության ոլորտում ներդրած ավանդի համար և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի հիմնադրման 85-ամյակի կապակցությամբ ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղի փոխտնօրեն տեխնիկական գիտությունների դոկտոր Միշա Մամիկոնի Սիմոնյանը և ուսումնամեթոդական բաժնի վարիչ տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ Միքայել Թովմասի Նաջարյանը պարգևատրվել են Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության պատվոգրով:

Ս.թ. նոյեմբերի 26-ին սկսվեց ՀԱՊՀ հոբելյանական տարեկան գիտաժողովը՝ նվիրված Հայաստանի առաջին հանրապետության 100-ամյա և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի հիմնադրման 85-ամյակի հոբելյաններին:

ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղի տնօրեն, տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ Արմեն Գերասիմի Խառատյանը պարգևատրվեց Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի բարձրագույն պարգևով՝ ոսկե հուշամեդալով:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

       Արմեն Խառատյանի կյանքի ուղին անմնացորդ կապված է Պոլիտեխնիկի հետ: Ոսկե մեդալով ավարտելով դպրոցը, 1975թ ընդունվել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի Կիրովականի մասնաճյուղ: Ինստիտուտում եղել է Լենինյան թոշակառու: Ավարտելով ԵրՊի ասպիրանտուրան, հաջողությամբ պաշտպանելով թեկնածուական ատենախոսությունը՝ կրկին վերադարձել է հարազատ կրթօջախ և անցել աշխատանքային կարիերայի բոլոր աստիճաններով՝ ասիստենտ, դոցենտ, ամբիոնի վարիչ, դեպարտամենտի վարիչ, փոխտնօրեն, տնօրեն: Բոլոր պաշտոններում աշխատել է անմնացորդ նվիրումով՝ ի նպաստ Պոլիտեխնիկի:

Ուրախ ենք, որ այսօր ստեղծվել է կրթության, գիտության, նորաստեղծության մի գեղեցիկ միջավայր, որտեղ ստեղծված են բոլոր պայմանները՝ ուսանելու և ստեղծագործելու համար:

Մասնաճյուղի հանրույթը, ուսանողությունն ու աշակերտությունը սրտանց շնորհավորում են սիրելի տնօրենին՝ ըստ արժանվույն պարգևատրման համար: Այս պարգևը Մասնաճյուղի տնօրենի երկարամյա և բեղմնավոր գործունեության գնահատանքն է:

ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղի ուսանողական խորհուրդը՝ դասախոսներ Արևիկ Մադոյանի և Տաթևիկ Մարգարյանի ուղեկցությամբ մասնակցություն ունեցան «Չբացահայտված Լոռին» ճանաչողական նախաձեռնությանը, որն իրականացվում է “Troya Kredo” նախագծի շրջանակներում: Նախագծի նպատակն է բացահայտել Լոռվա աշխարհի դեռևս չբացահայտված գողտրիկ անկյունները:

Պոլիտեխնիկցիներն այցելելեցին Ախթալայի 10-րդ դարում հիմնադրված պարսպապատ վանական համալիր: Քահանան ներկայացրեց եկեղեցու ողջ պատմությունը: Պարզվում է՝ միջնադարում վանքը հայտնի է եղել որպես Պղնձահանքի վանք: Սուրբ Աստվածածին եկեղեցու պատերը նկարազարդված են հրաշալի պահպանված որմնանկարներով և Ախթալայի եկեղեցին ամբողջ Կովկասում ամենաշատ որմնանկարներ ունեցող եկեղեցին է:

Այցելեցինք «Արամյանցի դղյակ»՝ Թիֆլիսահայ մեծանուն գործարար, բարերար Միքայել Արամյանցի 117-ամյա տունը, որն Ախթալայի հպարտությունն է: Այն կառուցված է շվեյցարական ոճով: Ժամանակին այն ոչ միայն Արամյանցների համար է որպես հանգստյան տուն ծառայել, այլև դարձել է հայ մտավորականության հավաքատեղի: Ցարական Ռուսաստանի օրոք Արամյանցի տունը Լոռվա ձորում էլեկտրական լուսավորությամբ լուսավորվող միակ շինությունն էր, իսկ թենիսի խաղադաշտն առաջինն է եղել Հայաստանում: Խորհրդային տարիներին Արամյանցի տունը վերածվել է առողջարանային ու հանգստի կենտրոնի:

Այնուհետև այցելեցինք Ձորիգեղի կամուրջ, որը գտնվում է Թեղուտ գյուղից 3 կմ հյուսիս-արևելք և կառուցվել է 17-րդ դարում:

Արդյունքում բացահայտեցինք Լոռվա բնաշխարհի այնպիսի վայրեր, որտեղ քիչ են այցելում զբոսաշրջիկները և շատ չբացահայտված պատմություններ իմացանք:

ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղի տնօրենը, դասախոսները և ուսանողները մասնակցություն ունեցան Էրազմուս+ ծրագրի տեղեկատվական օրվան, որը տեղի ունեցավ Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում:

Միջոցառման ընթացքում ներկայացվեց բուհերի պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների համար հասանելի դրամաշնորհային հնարավորությունները։

Միջոցառմանը ներկա էին Էրազմուս+ բարձրագույն կրթության փորձագետները, ինչպես նաև այլ համալսարանների ներկայացուցիչներ, ովքեր իրենց բուհերում կազմակերպում և իրականացնում են Էրազմուս+ շարժունության և կարողությունների զարգացման ծրագրեր։ Խոսվեց նաև ակադեմիական և երիտասարդական շարժունությունից, կարողությունների զարգացման ծրագրերից, Էրազմուս+ կարողությունների զարգացման ծրագիր գրելու փորձից:

Էրազմուս+ տեղեկատվական օրերի նպատակն է խրախուսել փորձի փոխանակում Էրազմուս+ իրականացնող բուհերի և անհատների միջև, ողջունել ծրագրում դեռևս չընդգրկված բուհերին, ինչպես նաև հարթակ հանդիսանալ հարց ու պատասխանների համար։

Հայաստանի Հանրապետությունում կրթական համակարգը պահանջում է մի շարք խնդիրների լուծում, որոնցից ամենակարևորը կրթության որակի բարելավումն է: Այս որոշումը մեծապես կախված է կրթական, հետազոտական ​​և դաստի­ա­րակ­չա­կան գործընթացներից:

Ինտեգրացիոն մոտեցումը պետք է ապահովի ուսանողների ժամանակակից գի­­­տելիքների տիրապետում, մասնագիտական հմտություններ և կարողություններ` գործնական խնդիրների լուծման համար, ինչպես նաև ուսումնական հաստա­տու­թյուն­ների շրջանավարտներից պահանջ­վում է  նոր մասնագիտական մտածողու­թյուն, բարձր շարժունակություն, թիմային գործունեություն:

Ճարտարագիտական համալսարանը գտնվում է ընդհանուր կրթական բարե­փոխումների և Եվրոպական կրթական տարածքին ինտեգրվելու Բոլոնյան գործ­ըն­թա­ցի մեջ: Ըստ այդմ, ՎՄ-ը ևս խնդիր ուներ համապատասխանեցնելու կրթական որակ­ները եվրոպական չափանիշներին, աշխատաշուկայի պահանջներին ու կարիք­նե­րին հա­մա­պատասխան, ինչպես նաև ժողովրդավարական հասարակության ակ­տիվ դիր­քո­րո­շում ունեցող քաղաքացիների կրթման, գիտելիքների առաջատար և լայն հենքի ձևավորման անհրաժեշտության առումով: ՀՊՃՀ ՎՄ-ը 1999թ.-ից ներ­գրավ­վեց մայր հա­մալ­սարանի բարե­փո­­­խու­մային ծրագրերի շրջանակներում. մաս­նա­­ճյուղում հաջորդաբար ստեղծ­վում են համալսարան-արդյունաբերություն փոխ­կա­պակ­ցու­թյան, ուսանողական կար­իեր­այի կենտրոններ:

Վերջին տարիներին ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղում փորձեր են արվում տար­­­բեր կուրսերի ուսանողների ներգրավմամբ թիմային աշխատանքներ կատա­րե­լու, ներառյալ՝ ձեռնարկությունների կողմից մաս­նաճյու­ղին առաջարկված թեմա­ների հետ կապված: Թիմերում ներգրավված ուսանողները հնարավորություն ունեն ներ­կա­յացնել իրենց կատարած աշխա­տանքների որոշակի հատված՝ որպես ավար­տա­կան աշխատանք կամ մագիստրական թեզ: Ի դեպ, թիմային աշխատանքի արդյունք­ները պարբերաբար զեկուցվել են ուսա­նո­ղա­կան գիտաժողովներում, հետագայում այդ արդյունքների մի մասը ներկայաց­վել են որպես գի­տական հոդ­վածներ, հրա­տարակվել տարբեր գիտական ժողովա­ծու­նե­րում:

Վանաձորի «Ավտոգեն-Մ» ՍՊԸ-ի կողմից մասնաճյուղին առա­ջարկ­վում է ուսումնասիրել գործարանի կողմից թողարկվող արտադրանքի որակի խնդիր­ները: Թեման ամբիոնի կողմից հանձնարարվում է ամբիոնի դոցենտ Մ. Նաջարյանին և «Ձեռնարկությունների տնտեսագիտություն և կառավարում մեքե­նաշինության ճյու­ղում» մասնագիտությամբ սովորող երրորդ կուրսի ուսանողուհի Աննա Եղոյանին:

Թեմայի կատարման ընթացքում ուսանողուհին ղեկավարի հետ բազմիցս այցելել է «Ավտոգեն-Մ» գործարան, տեղում ծանոթացել  խնդրին, հանդիպել գործա-

­րանի առաջավոր մաս­նագետների հետ, հավաքել է անհրաժեշտ տվյալներ, որոնք հնարավորություն են տվել նրան լուծելու առաջադրված խնդիրները:

«Ավտոգեն -Մ» գործարան: Հավաքման արտադրամաս

Կատարվել է Վանաձորի «Ավտոգեն-Մ» գործա­րա­նում «Մայակ–2–01» գազա­կտրիչի արտադրման տեխնոլո­գիա­կան գործըն­թա­ցի վերլուծությունը: Որակի վերա­հսկման վիճա­կա­գրա­կան մոդելի կիրառմամբ պարզ­­վել է, որ  տեխնոլոգիական այդ գործընացը չի ապահո­վում անհրա­ժեշտ ճշտությունը: Բացահայտվել են որակի վրա ազդող գոր­ծոն­ները և տրվել այդ ամենի քանակական ու որա­կա­կան գնա­հա­տա­կանը:

Վանաձորի «Ավտոգեն-Մ» գործարանին առաջարկվել է վե­րա­նայել բացա­հայտ­ված գործոններից յուրաքանչյուրի ազդեցությունը իլի տրա­մա­գծի (Ø7) ճշտու­թյան վրա: Ուսումնասիրման արդյունքում գործարանին առաջարկվել է անճշտու­թյունների շտկման ու կանխարգելման մի­ջո­­ցա­ռումներ՝ ապահովելու համար արտադրանքի պահանջվող որակը:

  Ուսումնասիրման արդյունք­նե­րը ուսա­նողուհին զեկուցել է մաս­նաճյուղի 2013թ., 2014թ.. ուսա­նողական գիտական տա­րե­կան գիտաժողովների լիա­գու­­մար նիս­տերում, այնուհետև հե­տա­­զոտ­ման արդ­յունք­ները հրա­տա­րակել է 2 գիտական հոդ­վածներ  տարբեր գիտական ամսա­գրե­րում: Հետա­զոտ­ման նյութը Աննա Եղոյանը 4-րդ կուր­սում բակա­լավրի կրթական ծրագ­րով ներ­կա­յաց­րել է որ­պես դիպլո­մա­յին աշ­խա­տանք և հաջո­ղությամբ պաշտ­պա­նել այն: Նույն տա­րին ընդուն­վել է նշված մասնա­գի­տու­թյան մագիստ­րա­տու­րան, շարունակել հետա­զո­տու­թյուն­­­ները և արդ­յունք­նե­րը զեկուցել  2014թ.   ՀԱՊՀ  պրոֆեսորա­դա­սա­խո­սա­կան հա­մա­ժողովին: Զե­կույցը գի­տական հոդ­վածի տեսքով նույն թվա­կանին հրա­տա­րա­կվել է համաժողովի

 «Լրաբեր» գիտական հոդ­վածների ժողովածուում (Նաջարյան Մ.Թ., Եղոյան Ա.Մ. «Մայակ 2-01» գազա­կտրիչի տեխ­նի­­կա­­­կան որակի վերահսկման վիճա­կա­գրա­կան մոդելի մշակումը-ՀՊՃՀ, «Լրաբեր» Գիտական հոդվածների ժողովածու, մաս II, 2014թ.): Այնուհետև նույն թեմա­յի շրջա­նակներում արդյունքները ամ­փոփ տես­քով Աննա Եղոյանը ներ­կա­­յացրել է որպես մագիստրական թեզ:

Հայաստանի Ազգային Ագրարային Համալսարանի կողմից նախագծվել է այգե­փոր մեքենա, որը նախատեսված է պտղատու և խաղողի այգիների միջբնային և միջ­վազային տարածությունների մշակման համար: Այն հնարա­վո­րություն է տալիս նշված մշակումները իրականացնել ավելի արդյունավետ, մատչելի և կարճ ժամա­նա­կա­հատվածում, փոխարինելով ձեռքի աշխատանքը:

Այգեփոր մեքենան արտադրելու  համար հա­մալսարանը դիմել է ՉինՎան ՍՊԸ-ին, և գոր­ծա­­րանը պատրաստել է սարքի փոր­ձա­նմուշը և փորձարկել այն: Արտա­դրու­թյուն սկսելու համար համապատասխան մի­­­ջոցների ձեռքբերման նպա­տակով գոր­ծա­րա­նին աջակցություն է ցուցաբերել Վանաձորի տեխնոլոգիական կեն­տրոնը` խորհրդա­տվություններով և առա­ջար­­կու­թյուններով:

Գործնական հանդիպումներ ՉինՎան ՍՊԸ-ում

Ձեռնարկությունը ծա­գած խնդրների լուծումները գտնելու ակն­կալիքով ­դիմել է նաև  ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղին: Այդ  նպա­տակով  մաս­նաճյու­ղում ստեղծվել է աշխատանքային խումբ: Խմբի առջև խնդիր է  դրվել` կա­տա­րել  շուկայի  ուսումնասի­րու­թյուն, կազ­­­մել  բիզ­­­նես պլան, մշակել  ներ­դրու­մա­յին  ռազ­ա­վա­րության պլան:Աշխատանքային խմբում  (ղեկավարտ.գ.թ., դոցենտ Միքայել Նաջարյան) ընդ­գրկ­վել  են մաս­նաճյուղի «Ձեռ­նար­­կու­թյունների տնտեսագի­տու­­­թյուն և կառա­վա­րում (մեքե­նաշի­նության ճյու­ղում)» մասնա­գի­տու­թյամբ սովորող երրորդ կուրսի ուսա­նո­ղու­հիներ Գոհար Դարբինյանը, Աստղիկ Սարոյանը և մեկ տարի անց նրանց է միացել արդեն երրորդ կուրսեցի Էդիտա Հովհաննիսյանը: Աշխատանքային խմբում ընդ­գրկվել են նաև Վանաձորի տեխ­նո­լո­գիական կենտրո­նի (Նելսոն Մամուլյան), ՉինՎան ՍՊԸ-ի (Տոմա Կարապետյան), ՀԱԱՀ (Ժուլվեռն Մկրտչյան) աշխա­տա­կից­ներ:

Նախա­­տեսվել է կազմել բիզ­նես փա­թեթ և այն տրա­մադրել ձեռ­նար­կու­թյանը` ոլոր­տում որո­շա­կի գոր­ծա­­ռույթների իրա­կա­նաց­ման հա­­մար: Թիմն ուսում­նասիրել է ձեռ­­նար­­կու­թյան ներդրումային ռազ­մա­վա­­րու­թյան զար­գացման և հնա­րա­վոր ներ­դրում­ների որոն­ման խնդիր­ները, որում  իր գործ­նական օգ­նու­թյունն է ցուցաբերել Վանաձորի տեխ­նո­լոգիական կենտ­րոնը (Ն.Մամուլյան): Ընդ­հա­նուր առ­մամբ աշխա­տան­քային խումբը  փոր­ձել է օգնել ձեռ­նար­կու­թյա­նը, գտնել այն  ան­հատ­ներին կամ կազ­­մա­կեր­պու­թյուննե­րին, ովքեր շահա­գր­գռ­­­­ված  են  ներդրումներ կա­տա­րել գյուղա­տն­­տե­սության ոլորտում, այլ խոս­քով ան­տար­­բեր չեն մեր երկրի ապա­գայի  նկատ­մամբ ու  ցանկանում են աջակցել տեղական ար­տա­դրությանը՝ այդ կերպ խթանե­լով գյու­­ղա­տն­տե­սու­թյան  զարգա­ցումը:

       Վանաձորի մասնաճյուղում ստեղծված աշ­խատանքային խումբը  փորձել է գտնել տարբեր ուղիներ, այդ թվում նաև միջազ­գա­յին ծրագրեր, օգնել գոր­ծա­րանին կազ­մա­կերպել մեքենայի սերիական արտա­դրու­թյունը և աջակցել  մար­քեթինգային հե­տա­­զոտությունների և տեղեկատվության տա­­­րած­ման գործում:

    Խմբի կատարած աշխատանքը համագործակցության յուրահատուկ օրինակ է՝ միտ­ված բացահայտելու ու հնարավոր լավագույն տարբե­րակով լուծելու ձեռնար­կու­թյան խնդիրները: Հայաստանի ազգային պոլիտեխ­նիկական համալսարանի Վանա­ձո­­րի մասնաճյուղի, Վանաձորի ՉինՎան ՍՊԸ-ի և Վանաձորի տեխնոլո­գիա­կան կեն­տ­րոնի միջև 2015 թ.-ից կա  եռակողմ  համագործակցություն: 

Ուսանողների մոտ առաջացած խնդիրների պարզաբանումը ՉինՎան ՍՊԸ-ում ՀՊԱՀ-ի առաջնակարգ մասնագետ, սարքը նախագծող  Ժուլվեռն Մկրտչյանի հետ։

Թիմի ուսա­նող­նե­րը, ղեկավարները բազ­միցս եղել են ՉինՎան ՍՊԸ-ում, տեսել արտա­դրանքը, քննար­կումներ են կազմակերպել ձեռնարկության աշխատակիցների ու ագրարային համալ­սարանի ներկայացուցչի հետ:

Ըստ էության, աշխատանքային խմբի  գլխավոր նպատակը ձեռնար­կու­թյանն աջակցելն ու գործնական առաջարկություններ անելն է, միտված ընկերության բիզ­նես հետաքրքրություններին: Սա համագործակցության լավ սկիզբ է, այն կկրի շա­րունակական բնույթ, որպեսզի Հայասատանի ազգային պոլիտեխնիկական հա­մալ­սարանի Վանաձորի մասնաճյուղի ճարտարագիտական միտքը ներդրվի արտադրու- թյան զարգացման համար: Թիմի կատարած աշխա­­տանք­ների արդյունքները ուսանողները զեկուցել են Վանաձորի մասնաճյուղի 2016 թվականի ուսանո­ղա­կան գիտական տա­րեկան գիտաժողովի լիագումար նիս­տում, որպես թիմային աշ­խատանքի հաշվե­տվու­թյուն:

Կատարած ուսում­նա­­սի­­րությունների որո­շա­կի մաս ներկայացված է ավար­տա­կան խմբի երկու ուսանո­ղու­հիների Գոհար Դարբինյանի և Աստղիկ   Սարոյանի դիպլոմային աշ­խատանք­նե­րում, հետա­գայում թեման շարու­նակ­վել և­ ձևակերպվել է նաև նրանց մագիստրոսա­կան     թեզե­րում: 2016 թվականին համագործակցությունը  ՉինՎան ՍՊԸ-ի հետ շարունակվում է: Առաջանում են նոր գաղափարներ:

Քննարկումներ դիպլոմային աշխատանքների պաշտպանությունից առաջ

(Գոհար Դարբինյան և Աստղիկ Սարոյան)

Գյուղատնտեսության մե­քե­նայացումը գյուղատնտեսա-կան արտադրության ճյու­ղե­­­րում ձեռքի և կենդանի քար­շող ուժի փոխարինումն է  մեքենայացված աշխատանքով, ինչը բարձրաց­նում է աշխատանքի արտա­դրո­ղականությունը, իջեց­նում արտա­դրանքի ինքնարժեքը։ Այս զարգա­ցում­ներին ընդառաջ Վանաձորի «ՉԻՆՎԱՆ» ՍՊԸ-ն առաջ է քաշել գաղափար, որի նպատակն է Լոռու մարզում թիրախային 3 շրջաննե­րում հիմնել գյուղ­­տեխնիկայի վարձակալության և սպասարկման կայաններ, որոնք հնարա­վո­րու­թյուն կտան ֆերմերներին գյուղատնտեսական աշխատանքներն իրա­կանացնել օգ­տա­գործելով համա­պատասխան գյուղտեխնիկա:

 Մեքենատրակտորային կայանները նպատակ են հետապնդում տվյալ տարա­ծա­շր­ջա­նում իրականացնել ինչպես գյուղատնտեսական արտադրության համալիր մե­քե­­նայա­ցու­մը, այնպես էլ գյուղատնտեսական նշանակության տեխնիկական միջոց­ների սպասար­կու­մը և նորոգումը, լուծելու պահեստամասերի, նավթամթերքի, պարարտա­նյութերի մա­տա­կա­րարման խնդիրները: Սա հնարավորություն կտա ընդ­լայնելու ցանքատարացք­ները, բարձրացնելու արտադրողականությունը, ավելաց­նե­լու նոր աշխատատեղեր:

Գաղափարի իրագործման ընթացքում «ՉԻՆՎԱՆ»-ը, հիմք ունե­նա­լով ՀԱՊՀ Վանաձորի մաս­նա­ճյուղի հետ անցած տարիների  համագործակցության փորձը,  առաջարկեց մաս­նա­ճյուղին մաս­նակ­­ցելու նա­խագծի իրականացման աշխատանք­ներին: Ձևավոր­վեց աշխա­տանքանյին խումբ` մաս­նա­ճյուղի «Տնտեսագիտություն» մասնագիտու­թյամբ երրորդ և չորրորդ կուրսերի ուսա­նողներից (Էդիտա Հովհաննիսյան, Անժելա  Հովհաննիսյան, Աստղիկ Միքայելյան) և ընկերության մասնագետ­նե­րից:

Թիմի կողմից կատարվեցին հարցումներ գյուղա­տնտեսու­թյամբ զբաղվող մարդ­կանց շրջա­նում, պարզելու համար թե մեքենատրակ­տորային կենտ­րոնների ստեղծ­ման դեպքում նրանք կօգտվեն արդյոք այդ կայանների ծառայություններից: Իրա­կա­նացվեց տարբեր տարա­ծա­շրջաններում (Սպիտակի, Թումանյանի, Ստեփա­նա­վանի-Տաշիրի) մշակա­բույսերի տեսակ­ների և մշակվող հողատարածքների մասին անհրա­ժեշտ տվյալների հավաքագրում:

 Ստացված տվյալների հիման վրա խմբի կողմից ընտրված  տարածաշրջանների հա­մար, կախված ցանքատարածու­թյուն­ներից և մշակաբույ­սե­րի առանձնահատ­կու­թյուն­նե­րից, կատարվել է համապատասխան սարքավորումների ընտրություն, որոնք կնպաստեն գյուղատնտեսական աշխատանքների մեքենայացմանը և գյուղա­տնտե­սական աշխատանք­ները կդարձնեն ավելի արդյու­նա­վետ:

Մեքենատրակտորային կայանների ստեղծումը կազմակերպելու է «ՉԻՆՎԱՆ» ՍՊԸ-ն, որի արտադրական հնարավորությունները թույլ են տալիս իրականացնելու տրակտորների հավաքում, կցորդիչ սարքավորումների արտադրու­թյուն, գյուղտեխ­նիկայի վերանորոգում: Մասնավորապես քարքարոտ ռելիեֆների այգիների միջբնա­յին տարածությունների մշակ­ման համար ՉԻՆՎԱՆ ՍՊԸ-ն անցյալ տարի  իրա­կա­նացրել է Հայաստանի Ազգային Ագրա­րա­յին համալսարանի կողմից ներկայացված նախագիծը` գործարանում  պատրաստվել է սարքի նմուշը և  փորձարկվել: Ինչպես վերը նշվեց, նախա­գծի գործարար ծրագրի կազմման աշխատանքներում ակտիվ մասնակցել են մասնաճյուղի III և IV ուսանողները` Սարոյան Աստղիկը, Դարբինյան Գոհարը և Հովհաննիսյան Էդիտան: Կատարված աշխատանքների մասին  նրանք զեկուցել են ուսանողական գիտական կոնֆերանսում:

Business Development Support for innovative technology oriented start-ups

Մեքենատրակտորային կայանների ստեղծման նախագիծը ներկայացվել է «Innovation Matching Grants» դրա­մա­շնորհային ծրագրի շրջա­նակ­ներում ֆինան­սավորում ստանալու համար: «ՉԻՆՎԱՆ» ՍՊԸ-ն Լոռու մարզում կատարել է 200 տնտեսվարողների հարցում: Ֆերմերների շրջանում իրականացված հար­ցումները ցույց են տվել, որ միջին հաշ­վով, մեքենատրակտորային կայանների տեխնիկայի 15-25%-ով ցածր սակագնի կիրառման պա­րագայում գյուղացիների և ֆերմերային տնտեսությունների 65%-ը հե­տաքրքրված են գյու­ղ­տեխնիկայի շահագործման հեռանկարով: Գրեթե բոլոր տեսակ­ների` հատկապես մինի­տրակտորների, առանձին կցորդիչների նկատմամբ առկա է պոտենցիալ պահան­ջարկի բարձր մակարդակ:

Թիմի կատարած ուսումնա­սի­րու­թյունների արդյունքում որոշվել է յուրաքան­չյուր տա­րածաշրջանի ցանքատարա­ծու­թյան  համար անհրաժեշտ մեքենա­սար­քա­վո­րում­ների տեսակները և անհրաժեշտ քանակը: Հավա­քա­գրված լայնածավալ տվյալների հիման վրա աշխատանքային թիմի կողմից կազմվել է  բիզնես-պլան, որտեղ հստակ ներկայացված է անհրաժեշտ գյուղ­տեխնիկայի չափը՝ ըստ համապա­տաս­խան կայանների:

Աշխատանքային խմբի կողմից մշակված բիզնես պլանը գտնվում է գյուղ­նա­խա­րարու­թյունում, ինչպես նաև ներկայացվել տարածքային կառավարման և զարգաց­ման նախարարություն, այն քննարկման փուլում է և առաջիկայում հույս ունենք, որ անհրա­ժեշտ ֆինան­սավորման դեպքում հնարավոր կլինի իրագործել:

Կառավարության կողմից ծրագրի ֆինանսավորման և իրականացման արդ­յունքում կունենանք՝

  1. Լոռու մարզում գյուղատնտեսական արտադրության համալիր մեքենայա­ցու­մ
  2. Գյուղատնտեսական մշակաբույսերի արտադրողականության բարձրացում
  3. Հիմնավոր նախադրյալներ ընդլայնելու ցանքատարածքները
  4. Նոր աշխատատեղերի ստեղծում մեքենատրակտորային կայաններում
  5. Արտադրանքի որակի բարձրացում
  6. Նշված կայաններում ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղի համապատասխան մաս­նա­գիտական կրթություն ստացած շրջանավարտների համար մեքենատրակ­տո­րա­յին կայաններում աշխատելու հնարավորություն:

Թիմի կատարած աշխա­տանք­ների արդյունքները ուսանողները զեկուցել են Վանաձորի մասնաճյուղի 2017 թ. ուսանողական գիտական տա­րեկան գի­տա­ժողովի լիագումար նիս­տում, որպես թիմային աշխատանքի հաշվե­տվություն:

Կատարած ուսումնա­սիրու­թյուն­նե­րի որոշակի հատված ներկա­յացված է բա­կա­լավրի կրթական ծրա­գրով  ավար­տա­­կան խմբի երկու ուսանո­ղու­­հի­նե­րի` Անժելա Հովհաննիսյանի   և Աստղիկ Միքայելյանի  ավար­տական աշխա­տա­նք­ներում:

2017 թ. դեկտեմբերին բակա­լավր­իատի ուսանողներ  Անժելա Հովհաննիսյանը, Աստղիկ Միքայելյանը և մագիստրատուրայի առաջին կուրսի ուսա­նողուհի Էդիտա Հովհաննիսյանը հրատարակում են գիտական հոդված (M.T.Наджарян, Э.Н.Оганисян, А.А.Оганисян, А.А.Микаелян «Программа создания  аренды сельхозтехники и станции обслуживания в регионе Лори РА» БЕНИФИЦИАР< журнал об экономических науках, Кемерово, 2017.):

2017-2018թվականներին ընդլայնվում են համագործակ­ցու­թյան շրջանակները Լոռու մարզի Առևտրա­ար­դյունաբերական պալա­տի, ՉինՎան ՍՊԸ-ի, Վանաձորի համայն­քապե­տա­րանի զարգաց­ման ծրագրերի, ար­­տաքին կապերի և տե­ղե­կա­տվական տեխնո­լո­գիա­ների բաժնի (Ն. Մամուլ­յան) և ՎՏԿ-ի հետ:

Հայաստանը ագրո­կենսա­­­բազ­­մա­զան­ության կարևոր կենտ­­րոն է համարվում: Ըստ ՀՀ կառավարության գործունեության հրապարակված  արդ­յունքների՝ գյուղա­տն­­տե­սության ոլորտում զբաղվածները կազմում են բնակ­չու­թյան ընդհանուր թվի 45,6%-ը, ինչը վկայում է այն մասին, որ գյուղատնտեությունը Հայաստանում նաև սոցիա­լա­կան մեծ նշանակություն ունի:

Ուստի անհրաժեշտ է մշտապես ժամանակի թելադ­րանքին համապատասխան նոր ծրագրեր մշակել գյուղատնտեսության զար­գացման համար: Որպես գյուղա­տնտեսության ոլորտը բա­րե­լավող միջոց կարելի է դիտարկելագրոտեխնոպարկի ստեղծումը, որը տարա­ծա­շրջանում կլի­նի առաջինը:

Ագրոտեխ­նո­պարկը նպա­տա­կահար­մար է ստեղծել Լոռու մարզում, որտեղ առկա են բոլոր անհրաժեշտ պայմանները, այդ թվում նաև պոտենցիալ գիտական ներուժի առ­կա­յու­թյունը: ՀՀ Լոռու մարզի տարած­քային զարգաց­ման տեսլականն է՝ 2025թ. Լոռու մարզը կունենա բազ­մա­ճյուղ, զարգացած արդյունա­բե­րու­թյուն, արդի­ականացված գյու­­ղա­տն­տե­սություն, ՏՏ ոլորտ  և զարգացած զբոսա­շր­ջու­թյուն:

Ագրոտեխնոպարկում ծավալված գոր­ծու­նեության շնորհիվ այս տեսլականը կդառ­նա առավել քան իրատեսական:

Այսպիսով, նախատեսվում է Լոռու մար­զում ստեղծել ագրարային տեխնո­պարկ:      Վե­ր­ջինս բազմակողմանի նորա­րա­րա­կան կառույց է, որը հանդիսանում է փոքր և միջին ձեռնարկությունների աջակցման օբյեկտ և որի գործունեությունն ուղղված է գյուղա­տն­տե­սական աշխատանքների մեքենայացմանը և գյուղատնտեսության ոլոր­տում ինովացիոն մտքի իրագործ­մանը:

Լոռու մարզի Առևտրաարդյունա­բերական պալատի (նախագահ Սամվել Նաջարյան) կողմից առաջ քաշված այս գաղափարի իրականացմանը ակտիվ մաս­նակ­ցություն ունեն նաև ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղի բարձր կուր­սե­րի ուսա­նող­ները: Նախորդ տարիների համա­գոր­ծա­կցու­թյան հաջողված փորձը հիմք է տալիս եզրակացնելու, որ ունակ ուսանողների մաս­նակցությունը նախա­գծի իրականաց­մա­նը կարևոր նշանա­կու­թյուն կարող է ունենալ:

Թիմի կատարած աշխատանքի արդ­յունքների հիման վրա կազմվել է ագրո­տեխ­նոպարկի կառուցվածքը առանձին մո­դուլներով: Ստեղծվող ագրոտեխ­նո­պարկն իր մեջ ներառելու է  հետևյալ մոդուլ­ները.

  1. Գյուղատնտեսական մեքենաշինական գործարան (ներկայացված է որպես առան­ձին ներդրումային ծրագիր)
  2. Մեքենատրակտորային կայաններ (այսուհետ ՄՏԿ), ներկայացված է որպես առանձին ներդրումային ծրագիր, որում ավելի վաղ մասնակցել են մասնաճյուղի ուսանողուհիներ Էդիտա Հովհաննիսյանը, Անժելա Հովհաննիսյանը և Աստղիկ Միքայելյանը)
  3. Ուսումնահետազոտական կենտրոն
  4. Տրակտորների հավաքման և տրակտորների համար կցորդիչ սարքա­վո­րումների պատրաստման արտադրամաս
  1. Ջերմոցային տնտեսություն
  2. Ձկնաբուծություն
  3. Անասնապահություն և խտացված անասնակերի արտադրություն
  4. Թռչնաֆաբրիկա:

Ագրարային տեխնոպարկի ստեղծման արդյունքում հնարավոր կդառնա ներքին շուկայում գյուղմթերքի պահանջարկն ապահովել տեղական արտադրության, էկոլո­գիա­պես մաքուր արտադրանքով, միաժամանակ ավելացնելով գյուղմթերքի արտա­հանման ծավալները:

Առանձնահատուկ նշանակություն ունի ագրոտեխնոպարկի ուսումնա­հետա­զո­տա­­կան կենտրոնը: Գրագետ և աշխատանքային նրբություններին տիրապետող և հա­մա­պատասխան հմտություններով ֆեր­մերների պատրաստումը (վերապատրաս­տու­մը) կնպաստի առկա ռեսուրսների ճիշտ բաշխմանը և օգտագործմանը, որի արդյուն­քում կբարձրանա ինչպես ակնկալվող ար­տա­դրանքի քանակը և որակը, այնպես էլ ֆերմերի եկամուտը: Գիտական հետա­զո­տություններն էլ նոր հնարավորություններ կստեղծեն գյու­ղատնտեսության արդի­ա­կանացման համար:

Թիմի անդամները  մասնակցում են  ՎՏԿ-ում  կազմակերպված  Եվրոպական երկրներ արտահանման  գործիքների, ինչպես նաև օժանդակ ծրագ­րերի և գոր­ծիքների վերաբերյալ տեղեկատվական սեմինարին

Ագրարային տեխնոպարկի ստեղ­ծու­մից, ապրանքների արտադրու­մից և նրա մա­­­տու­ցած ծառա­յու­թյուն­­ներից հե­տո Լոռու մարզի սոցիալ-տնտե­­սա­կան ոլորտը զգա­լիորեն կփոխվի դեպի լավը:

       Ագրոտեխ­նոպարկի նա­խա­գծի նա­խնա­կան տարբերակը, որի հա­մա­­հեղի­նակ­ներ­ից են ՀԱՊՀ Վանա­ձորի մասնա­ճյուղի «Տնտեսա­գի­տու­թյուն» մասնա­գիտության բա­կա­լավ­րի, մագիստ­րա­տուրայի տար­բեր կուր­սերի ուսա­նող­ներ (Էդիտա Հովհաննիսյան, Անժելա  Հովհաննիսյան, Աստղիկ Առաքելյան), ներ­կայացված է ՀՀ կառավարություն՝ պե­տա­կան աջակ­ցություն ստանալու համար: Միաժամա­նակ աշ­խատանքա­յին խում­բը փորձում է նախագծի իրականացման համար ներգրավել ներ­­դրողներ ինչպես մեր երկրից, այպես էլ արտասահմանից:

Հուսանք, որ նախագծի ֆինան­սա­վորման դեպքում Վանաձորում հիմնված ագ­րա­­րային տեխնոպարկը էական փոփոխություն կբերի ողջ տարածաշրջանին, որի մեջ մեծ ներդրում կունենան մասնաճյուղի ուսանողները:

 Շարադրանքից ակնհայտ է, որ թիմային աշխատանքում մասնակցում են մաս­նա­ճյուղի «Տնտեսագիտություն» մասնագիտությամբ սովորող տարբեր կուրսի ուսա­նող­ները, որոնք ներգրավված են տնտեսական խնդիրների լուծման աշ­խա­տանք­ներին: Անհրաժեշտ է ընդգծել նաև արդեն թիմային աշխատանքի փորձ ունեցող բարձր կուրսի ուսանողների աջակցությունը ցածր կուրսեցիներին:

  Թիմի ձեռքբե­րում­ներից են նաև տար­բեր միջո­ցա­­ռումներին, համաժողով-ցուցա­հանդես­նե­րին մաս­նակցությունը:

Նշված ժամանակահատվածում ուսա­նող­ների թիմային աշխատանքի արդյունք­նե­րը ցույց են տալիս, որ դրա արդյու­նա­վե­տու­թյու­նը բա­վա­կանին բարձր է՝ որակյալ և ըստ նշանա­կու­թյան մասնագետի պատ­րաստ­ման, համագոր­ծակ­­ցու­թյան ընդ­լայն­ման հնա­րա­վորությունների, ուսա­նող­ների տե­սա­կան, գիտա­կան և հատկապես գործ­նա­կան գիտե­լիք­­նե­րի կուտակման հնարա­վորու­թյուն­ների, տարբեր  կուրսերի ուսա­նող­նե­րի համա­խմբ­ման, փոխօգնության, թի­մի ներսում և դրանից դուրս գիտե­լիք­ների փո­խա­նակման, անձնա­կան հրաշալի փոխհա­րա­բե­րու­թյունների առու­մով:

 Այս ամենը անշուշտ նպաստում են վաղվա անհատի ձևավորմանը:

  • Ներկայացված աշխատանքները համագործակցության  յուրահատուկ  օրինակ  է՝ միտված  բացահայտելու  ու  հնարավոր լավագույն  տարբերակով  լուծելու ձեռնարկության  խնդիրները:
  • Համագործակցությունը տնտեսվարողների հետ կկրի  շարունակական  բնույթ,  որպեսզի Հայասատանի  ազգային  պոլիտեխնիկական համալսարանի  Վանաձորի  մասնաճյուղի ճարտարագիտական  միտքը  ներդրվի արտադրության  զարգացման  համար:

ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղի

ՈԻՄ բաժնի վարիչ տ.գ.թ., դոցենտ  Միքայել Նաջարյան

 2018թ.

Հոդվածն ամբողջությամբ կարող եք ներբեռնել այստեղից։

 

 

  1. Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Վանաձորի մասնաճյուղը հայտարարում է 2018թ. հեռակա ուսուցմամբ բակալավրական կրթության ընդունելություն հետևյալ կրթական ծրագրերով.

 

Դասիչ Կրթական ծրագիր Քննություններ տե­ղեր ա.թ. բ.զ.   Ուսման վարձ, դրամ
Մրցութային Ոչ մրցութային
ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղ   70 6  
031101.01.6 Տնտեսագիտություն Մ Ֆ** Հլգ* 20 2 288000
071601.03.6 Փոխադրումների և ճանապարհային երթևեկության կազմակերպում և կառավարում Մ/Ֆ Ֆ**/Մ** Հլգ* 14 1 240000
061102.01.6 Ծրագրային ճարտարագիտություն Մ Ֆ** Հլգ* 14 1 288000
071101.01.6 Քիմիական տեխնոլոգիա Մ/Ֆ/Ք Ֆ**/Ք**/Մ** Հլգ* 8 1 240000
073201.01.6 Արդյունաբերական և քաղաքացիական շինարարություն Մ/Ֆ Ֆ**/Մ** Հլգ* 14 1 252000

 

*  – ով նշված ոչ մրցութային գնահատականը փոխանցվում է միջնակարգ կրթության ատեստատից կամ համապատասխան ավարտական փաստաթղթից:

** – ով նշված առարկաների համար՝ թափուր տեղեր առաջանալու դեպքում, այդ տեղերի մրցույթին մասնակցելու համար դիմորդները կրթական ծրագրերի և քննությունների ցանկում երկու աստղանիշերով նշված առարկաների համար որպես մրցութային գնահատական, կարող են դիմում-հայտում նախապես հայտագրել միջնակարգ կրթության ատեստատի կամ համապատասխան ավարտական փաստաթղթի` այդ առարկաների պետական ավարտական քննությունների գնահատականը, իսկ պետական ավարտական քննական գնահատականի բացակայության դեպքում` տարեկան գնահատականը:

 

  1. Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Վանաձորի մասնաճյուղ հեռակա ուսուցմամբ կարող են ընդունվել առնվազն միջնակարգ, նախնական մասնագիտական կամ միջին մասնագիտական կրթություն ունեցող անձինք` առանց տարիքի սահմանափակման:
  2. Դիմորդը կարող է հայտագրել և մասնակցել միայն մեկ բուհի ընդունելության մրցույթին՝ հանձնելով սահմանված քննությունները: Ընդունելության մրցույթը կատարում է՝ ըստ կրթական ծրագրերի, հատկացված տեղերի և միավորների: Դիմորդը կարող է դիմել մինչև երեք կրթական ծրագրի հայտագրմամբ՝ մրցույթի առաջին հայտի գերակայության սկզբունքով:
  3. Սույն կետում նշված կարգավիճակ ունեցող դիմորդները բուհ ընդունվելու դեպքում օգտվում են օրենքներով սահմանված ուսման վարձի լրիվ փոխհատուցման իրավունքից,
  • 1-ին ու 2-րդ խմբերի և մինչև 18 տարեկան մանկուց հաշմանդամները,
  • առանց ծնողական խնամքի մնացած մինչև 23 տարեկան երեխաները:
  1. Քննությունները դրական միավորներով հանձնած դիմորդներից, պետական բյուջեի միջոցների հաշվին, մրցույթից դուրս, ընդունվում են ՀՀ պաշտպանության ժամանակ զոհված (մահացած) զինծառայողների երեխաները, ժամկետային զինվորական ծառայության պարտականությունները կատարելիս հաշմանդամ դարձած քաղաքացիները` համաձայն ՀՀ պաշտպանության նախարարության, ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության և ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տված տեղեկանքների:
  2. Պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից զորացրված դիմորդները քննությունները դրական միավորներով հանձնելու դեպքում բուհ են ընդունվում մրցույթից դուրս, ըստ կրթական ծրագրերի նախարարության կողմից հաստատված տեղերի:
  3. Դիմումի հետ ներկայացվում են`
  • միջնակարգ կրթության ատեստատը կամ միջին մասնագիտական կամ մասնագիտական տեխնիկական կրթության մասին փաստաթուղթը,
  • 6 լուսանկար (3 x 4 սմ չափսի),
  • անձը հաստատող փաստաթուղթ,
  • զինվորական գրքույկ կամ զինվորական կոմիսարիատից տեղեկանք ժամկետային զինվորական ծառայությունը անցնելու մասին,
  • տեղեկանք տվյալ տարվա կենտրոնացված ընդունելության քննությունների գնահատականների վերաբերյալ,
  • «Գնահատման և թեստավորման կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից տրված միասնական քննությունների վկայագիր:
  • Առկա ուսուցման համակարգում սովորող անձինք, հեռակա ուսուցման ընդունելության մրցույթին մասնակցելու համար կարող են ներկայացնել միջնակարգ կրթության ատեստատի կրկնօրինակը՝ այն բուհի նշագրումով և կնիքով, որտեղ գտնվում է բնօրինակը:
  • 4-րդ և 5-րդ կետերում նշված արտոնություններից օգտվող դիմորդները ներկայացնում են համապատասխան փաստաթղթեր (1-ին կամ 2-րդ խմբի և մինչև 18 տարեկան մանկուց հաշմանդամության, ինչպես նաև զինծառայող ծնողի զոհվելու մասին, առանց ծնողական խնամքի մնացած լինելու մասին),
  1. Ընդունելության քննությունների փաստաթղթերը հանձնելիս դիմորդը վճարում է 1500 դրամ` փաստաթղթերի ընդունման և ձևակերպման համար: Քննությունների կազմակերպման և անցկացման նպատակով յուրաքանչյուր քննության համար դիմորդը վճարում է 1500 դրամ: Ընդունելության քննությունների վճարից ազատվում են 4-5-րդ կետերով սահմանված արտոնություններից օգտվող դիմորդները: Անկախ քննությանը մասնակցելուց և արդյունքից՝ քննության համար վճարված գումարը չի վերադարձվում: Դիմորդի քննությունների ժամանակացույցը կախված չէ փաստաթղթերը հանձնելու օրից:

 

Դիմորդների փաստաթղթերն ընդունվում են ս.թ. մինչև սեպտեմբերի 25-ը, յուրաքանչյուր օր (բացի շաբաթ և կիրակի օրերից) ժամը 10:00-ից մինչև 16:00-ը:

Հասցե`  Շինարարների փող. 12, Հեռ. (0322) 5-69-29,

 

 

ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղի Ընդունող հանձնաժողով

 

Գիտելիքի և դպրության տոնին ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղն իր դռներն էր բացել  բակալավրի և մագիստրատուրայի առաջին կուրսեցիների, ավագ դպրոցի 10-րդ դասարանի աշակերտների համար: Սեպտեմբերի 1-ը Պոլիտեխնիկում ազդարարեց ուսումնական տարվա սկիզբը, որը նաև գիտելիքներով հարստանալու, իրական արժեքներ ճանաչելու եւ նոր նպատակներ կյանքի կոչելու սկիզբ է: Տոնական այս օրը հատկապես առանձնակի ջերմությամբ շնորհավորեցինք բոլոր նրանց, ովքեր առաջին անգամ էին ոտք դնում ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղ: Հանդիպումն սկսվեց Պոլիտեխնիկի օրհներգով:

Գիտելիքի տոնի կապակցությամբ ուսանողներին շնորհավորեց ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղի տնօրեն Արմեն Խառատյանը. «Շնորհավորում ենք ձեզ Գիտելիքի և դպրության օրվա առթիվ: Տոնական այս օրը առիթ է տալիս կրթության գործընթացի բոլոր մասնակիցներին՝ աշակերտից մինչև տնօրեն, ասպիրանտից մինչև պրոֆեսոր` վերագնահատելու գիտելիքի կարևորությունն ինչպես յուրաքանչյուր անձի բարեկեցության, այնպես էլ պետության զարգացման ու հզորացման գործընթացում: Դուք ընդունվել եք Հայաստանի հզորագույն ճյուղային կառուցվածք ունեցող ինժեներական բուհը, որը վերջերս ստացել է միջազգային հավատարմագրում: Մեր բուհը կրթական բարեփոխումների առաջնեկն է Հայաստանում, ուստի դուք ունեք լայն հնարավորություններ կերտելու ձեր ապագան և կարիերան»:

Ուսանողներին և աշակերտներին շնորհավորեցին նաև ավագ դպրոցի տնօրեն Արմեն Սիրադեղյանը, ավագ դպրոցի փոխտնօրեն Հասմիկ Հովհաննիսյանը, ուսանողական խորհրդի նախագահ Տիգրան Գասպարյանը, աշակերտական խորհրդի նախագահ Աստղիկ Ալիխանյանը: Ավագ դպրոցի փոխտնօրենը բարձր առաջադիմություն ցուցաբերած աշակերտներին հանձնեց գովասանագրեր: Պարգևատրվեցին նաև Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում կազմակերպված Yandex ծրագրավորման դպրոցը հաջողությամբ ավարտած և ռոբոտաշինության մրցույթներում լավագույն մասնակցություն ունեցած մեր աշակերտները:

Վերջում ֆակուլտետի դեկաններ Միշա Սիմոնյանը և Էդիկ Հարոյանը ողջունեցին առաջին կուրսի ուսանողներին և հանձնեցին ուսանողական տոմսերը:

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Վանաձորի մասնաճյուղում տեղի ունեցավ ավարտական դիպլոմների հանձման հանդիսավոր արարողությունը: Մասնաճյուղը ճանապարհեց առկա և հեռակա համակարգում սովորող բակալավրի, մագիստրատուրայի 100-ից ավելի շրջանավարտների: Դիպլոմների հանձման օրը առավել հանդիսավոր էր, քանի որ այս տարի Պոլիտեխնիկական համալսարանը անցել է միջազգային հավատարմագրում:  

Մասնաճյուղը թողարկում է մասնագետներ 10-ից ավելի մասնագիտությունների գծով, որոնք պահանջված մասնագիտություններ են ոչ միայն Հայաստանի աշխատաշուկայում, այլ նաև՝ արտերկրում: Բուհը ծավալում է իր գործունեությունը միջազգային գիտատեխնիկական չափորոշիչներին համապատասխան, ներմուծում է նոր մասնագիտություններ, ապահովում պրակտիկայի անցկացումները հայտնի ընկերություններում, ինչպես նաև՝ կազմակերպում բազմաթիվ գործատու-ուսանող հանդիպումներ, որի արդյունքում շատ ուսանողներ կարողանում են աշխատել իրենց մասնագիտությամբ:

Մասնաճյուղի տնօրեն Արմեն Խառատյանը շնորհավորեց ուսանողներին՝ նշելով.

«Սիրելի´ շրջանավարտներ, դուք ավարտում եք Հայաստանի առաջատար տեխնոլոգիական բուհը։ Պոլիտեխնիկն այնպիսի մասնագիտություններով է օժտում իր սաներին, որոնք հարատև են, կենսական և մշտապես արդիական։ Ուսման տարիներին դուք ոչ միայն ձեռք եք բերել որակյալ գիտելիքների պաշար՝ աշխատաշուկայում մրցունակ լինելու համար, այլև օժտված եք մարդկային, ազգային բարձր արժեքներով, որոնք շատ կարևոր են մեր հասարակության և պետականության կերտման հարցում։

Բարի երթ ձեզ, սիրելի´ շրջանավարտներ։ Պատգամում եմ՝ ձեր հետագա գործունեության ընթացքում բարձր պահել պոլիտեխնիկցիների վեհ անունն ու արժանիքները»։

 

Շրջանավարտներն իրենց հերթին խոստացան տեղին օգտագործել տարիների ընթացքում կուտակած գիտելիքները և միշտ բարձր պահել Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի անունը։

 

ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղի ավագ դպրոցի աշակերտները, «Մասնագիտական կողմնորոշում» առարկայի շրջանակներում, հնարավորություն են ունենում ճանաչողական այցեր կատարել տարբեր ոլորտների ընկերություններ, որոնք նպաստում են նրանց մասնագիտության կողմնորոշման գործընթացին:

Այս անգամ աշակերտներն այցելեցին «Ինստիգեյթ Մոբայլ» ընկերություն, որի հիմնական ուղղվածությունը վեբ և մոբայլ հավելվածների պատրաստումն է և որակի վերահսկման և հաստատման ծառայություններ մատուցելը: Ընկերությունը նպատակ ունի մեծացնել ինժեներական ներուժը ՀՀ շրջաններում. այս կապակցությամբ «Ինստիգեյթ Մոբայլ» ընկերությունը «Ինստիգեյթ ուսումնական կենտրոն» հիմնադրամի հետ համատեղ կազմակերպում է անվճար դասընթացներ, և ուսումնառության ամբողջ ընթացքում ուսանողները ստանում են կրթաթոշակ։ Դրանց թվում գերակշռող մաս են կազմում Մասնաճյուղի ուսանողները:

Աշակերտները հանդիպում ունեցան «Ինստիգեյթ Մոբայլ» ընկերության Վանաձորի մասնաճյուղի տնօրեն Ստեփան Չափարյանի, մեր լավագույն շրջանավարտների՝ Ժոզեֆ Կարայանի, ով նաև դասավանդել է Մասնաճյուղում, Հասմիկ Դաբաղյանի, Նանե Համբարձումյանի, Արաքսյա Համբարյանի և այլոց հետ: Հ. Դաբաղյանը, ով արդեն բազում հաջողություններ է գրանցել իր կարիերայում և ունի հեռանկարային ապագա, աշակերտներին ներկայացրեց ՏՏ ոլորտի առավելությունները և պահանջարկները, նշեց, որ գոհ է իր ընտրած մասնագիտությունից, աշխատանքային գործընթացից և այնտեղ տիրող մթնոլորտից, որը խթան է հանդիսանում ավելի եռանդուն աշխատելու համար:

Ս. Չափարյանը ներկայացրեց ընկերության հիմնադրման պատմությունը, գործունեությունը և հեռանկարները:  Նշեց, որ ընկերության և Մասնաճյուղի սերտ կապը ունի տարիների պատմություն և կարևորեց այդ բեղմնավոր համագործակցությունը: Սկզբնական շրջանում ընկերության կողմից կազմակերպված դասընթացները անց են կացվել Մասնաճյուղում, որի արդյունքում շատ ուսանողներ մասնակցել են դասընթացներին, հետագայում անցել աշխատանքի և ձեռք են բերել մեծ փորձ՝ Ինստիգեյթ ՓԲԸ-ում ներդրված սարքերի ծրագրային ապահովման մշակման և իրականացման ոլորտներում։ Ս. Չափարյանը հավելեց նաև, որ ընկերությունում աշխատողների գերակշռող մասը Պոլիտեխնիկի շրջանավարտներ և ուսանողներ են:

Շնորհակալություն ենք հայտնում «Ինստիգեյթ Մոբայլ» ընկերությանը՝ հետաքրքիր և բովանդակալից հանդիպում կազմակերպելու համար:

ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղի «Ծրագրային ճարտարագիտություն» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանողները՝ դասախոսներ Գայանե Սոխակյանի և Տաթև Մարգարյանի ուղեկցությամբ ճանաչողական այց կատարեցին Երևանում  «Շիրակ տեխնոլոգիաներ» և BNS ընկերություններ:

«Շիրակ տեխնոլոգիաներ» ընկերության տնօրեն Ավետիք Եսայանը ուսանողներին ներկայացրեց ընկերությունում առկա ցանցային սարքավորումերը, այնուհետև ուսանողներն այցելեցին սենսորային սարքավորումների նախագծման լաբորատորիա և ծանոթացան նոր մոնտաժվող սարքերին:

Ա. Եսայանը ուսանողների հետ խոսեց «Իրերի համացանց»-ի (Internet of Things, IoT) գործառույթների և դրա զարգացման որոշ նախապայմանների մասին: Նշեց, որ ներկայումս համացանցի զարգացումը ստեղծում է մի իրավիճակ, երբ խելացի սարքավորումները կարող են հաղորդակցվել իրար հետ առանց մարդկային միջամտության: Սա կարող է հանգեցնել նրան, որ հետագայում աշխարհում կարող է լինել միլիարդավոր սարքեր, որոնք կաշխատեն ու կհաղորդակցվեն առանց մարդու միջամտության: Պրոցեսորների նվազեցման, ցանցերի ընդլայնման, էներգիայի աղբյուրների ավելացման հետ շատ կարճ ժամանակում ամեն ինչ մեր շուրջը` ականջակալներից մինչև աթոռը, համակարգիչ կդառնան:

BNS ընկերությունում խոսվեց կիբեռհանցագործության (Cyber Crime), կիբեռնետիկական պատերազմի (Cyber War), բոտնետի (Robot Network), կիբեռանվտանգության (Cyber Security)  և Tor ծրագրային փաթեթի մասին: Ուսանողներին հետաքրքրեց նաև, թե ինչ են իրենցից ներկայացնում Բլոկչեյնը (Blockchain),  Բիթքոյն (Bitcoin)  կրիպտոարժույթը և ինչպես են իրականացվում դրանց գործառույթները:

Ուսանողները բավարարված էին 2 ընկերություններում ձեռք բերված արժեքավոր և անհրաժեշտ գիտելիքներով, որը հետագայում մեծ խթան կհանդիսանա ՏՏ ոլորտում իրենց մասնագիտացման հարցում:

Շնորհակալություն ենք հայտնում «Շիրակ տեխնոլոգիաներ» և BNS ընկերություններին՝ ուսանողների համար արդյունավետ և տեղեկատվական դասընթաց և խորհրդատվություն կազմակերպելու համար: Շնորհակալ ենք նաև ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղի տնօրենությանը՝ ուսանողների և դասախոսների այցը Երևան կազմակերպելու համար:

Հուսով ենք, որ հետագայում ևս կունենանք շարունակական այցեր և արդյունավետ համագործակցություն: