Պետրոս Մելքոնյանի անվան Վանաձորի մասնաճյուղ

Ժամանակակից լաբորատոր բազա

ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղի լաբորատոր պայմանները թույլ են տալիս ուսանողներին՝ կատարել արդյունավետ հետազոտություններ
Մանրամասն 

Հարուստ պատմություն

ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղը հիմնադրվել է 1959թ. և մինչ այժմ տվել է շուրջ 9000 շրջանավարտ
Մանրամասն 

Միջազգային ծրագրեր

ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղը եվրոպական համալսարանների ցանցի անդամ է և ունի բազմաթիվ համագործակից բուհեր ամբողջ աշխարհում
Մանրամասն 

Օրերս ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղ էին այցելել Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող Էրազմուս+ TACEESM «Ճարտարապետության և քաղաքացիական Ճարտարագիտության կրթության վերափոխումը կայուն մոդելի» (TACEESM Erasmus+ Project) նախագծի ներկայացուցիչները։ Վերջիններս հանդիպում-քննարկում ունեցան Մասնաճյուղի տնօրեն Արմեն Խառատյանի, Շինարարության ամբիոնի վարիչ Աշոտ Գյուրջինյանի, արտաքին կապերի համակարգող Տաթևիկ Մարգարյանի և շինարարության ոլորտի այլ դասախոսների հետ` նախանշելով համագործակցության նոր հնարավորություններ։ TACEESM նախագիծը մեկնարկել է 2020թ․ նոյեմբերի 15-ին և միտված է ապահովել բարձրագույն կրթության որակը գործընկեր երկրներում՝ ճարտարապետության և քաղաքացիական շինարարության ոլորտներում և բարձրացնել դրա արդիականությունը աշխատաշուկայի պահանջներին համապատասխան: Նախագիծը համակարգվում է Իտալիայի Գ․Դ․ Անուզիոյի համալսարանի կողմից, իսկ կոնսորցիումը ընդգրկում է գործընկեր բուհեր նաև  Բոստնիա և Հերցեգովինայից և  Սլովենայից։ Հայաստանյան բուհերից նախագծում ընդգրկված են Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը` մասնավորապես Վանաձորի մասնաճյուղը։

Նախագծի արդյունքում՝ յուրաքանչյուր գործընկեր համալսարան պետք է բարելավի ճարտարապետության և քաղաքացիական շինարարության ոլորտների առնվազն 2 առարկայական ծրագրեր (1 բակալավրիատի և 1 մագիստրատուրայի)՝ հիմնվելով աշխատաշուկայի կարիքների վերլուծության վրա: Ուսումնական պլանները պետք է լրամշակվեն ներկայումս դասավանդվող նորացված կամ լիովին նոր առարկաներով, որոնց ցանկը առաջարկված է նախագծի կողմից: Նախագծի շրջանակներում մշակվել են նաև համապատասխան ուսումնամեթոդական նյութեր։ Նախագծի շրջանակներում մշակված պլատֆորմի հիմնական շահառուներից են նաև Վանաձորի մասնաճյուղի շինարարական մասնագիտության ուսանողները և շրջանավարտները։

Այցի ընթացքում հայ և արտասահմանցի հյուրերը շրջայց  արեցին Արխիդաչ ընկերություն, ընկերության Վանաձորի մասնաճյուղի տնօրեն Անի Ասատրյանը հանգամանալից ներկայացրեց իրենց գործունեությունը և հեռանկարները, եղան նաև ինժեներական լաբորատորիայում` ծանոթանալով վերջինիս  հնարավորություններին։