Պետրոս Մելքոնյանի անվան Վանաձորի մասնաճյուղ

Ժամանակակից լաբորատոր բազա

ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղի լաբորատոր պայմանները թույլ են տալիս ուսանողներին՝ կատարել արդյունավետ հետազոտություններ
Մանրամասն 

Հարուստ պատմություն

ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղը հիմնադրվել է 1959թ. և մինչ այժմ տվել է շուրջ 9000 շրջանավարտ
Մանրամասն 

Միջազգային ծրագրեր

ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղը եվրոպական համալսարանների ցանցի անդամ է և ունի բազմաթիվ համագործակից բուհեր ամբողջ աշխարհում
Մանրամասն 

Մայիսի 6-ին ՀՊՃՀ Վանաձորի մասնաճյուղի ուսանողներն այցելեցին Հայաստանի ազգային ճարտարագիտական լաբորատորիաներ: Լաբորատորիաները հիմնականում նախատեսված են ՀՊՃՀ և նրա բոլոր մասնաճյուղերի ուսանողների լաբորատոր և գիտահետազոտական աշխատանքների կատարման համար:

SAM_9817 Մասնաճյուղի ուսանողները նախ շրջեցին նորաստեղծ լաբորատորիաներով, ծանոթացան սարքավորումներին: Նրանք տպավորված էին տվյալների հավաքագրման-չափումների գիտահետազոտական, ճշգրիտ փորձարկումների, գերբարձր հաճախությունների, ռոբոտաշինության, միկրոկարգավորիչների, կապի համակարգերի, հեռահաղորդակցման, չափագիտության, էներգետիկայի, էլեկտրական մեքենաների, ուժային էլեկտրոնիկայի, էլեկտրատեխնիկայի, նյութերի դիմադրության ժամանակակից սարքավորումներով հագեցած լաբորատորիաներով:

Այնուհետև ուսանողները երեք ժամ շարունակ տարբեր տիպի լաբորատոր աշխատանքներ կատարեցին էլեկտրատեխնիկայի, նյութերի դիմադրության և ռոբոտատեխնիկայի լաբորատորիաներում: Նյութերի դիմադրության լաբորատորիայում նորագույն սարքավորման միջոցով նրանք կատարեցին ոլորման փորձ՝ Լ. Հարությունյանի ղեկավարությամբ: Իսկ ռոբոտաշինության լաբորատորիայում նախ ստացան ընդհանուր տեղեկություններ ռոբոտների, տվիչների վերաբերյալ, այնուհետև աշխատեցին ռոբոտների հետ, փորձ կատարեցին SMART Vision System համակարգի հետ: Դասը վարում էր Ա. Հովհաննիսյանը: Մեխանիկա-մեքենագիտության լաբորատորիայում փորձ կատարեցին PXI սարքավորման վրա, որտեղ ակնառու տեսան շարժիչի աշխատանքը՝ կախված արագությունից և տարբեր պայմաններից:

Վանաձորի մասնաճյուղի ուսանողներին ոգևորեցին նաև իրենց հասակակիցների աշխատանքները` շրջված ճոճանակը, SMART ջերմոցը, մագնիսական լևիտացիոն սարքը, ճանապարհային երթևեկության լուսացույցերի ավտոմատ ղեկավարման համակարգը, Դելտա ռոբոտը, լուսային խորանարդը և այլն:

Նման այցելությունները պետք է կրեն շարունակական բնույթ, որի արդյունքում մասնաճյուղի յուրաքանչյուր ուսանող հնարավորություն կունենա իր լաբորատոր և գիտահետազոտական աշխատանքներն իրականացնել նորագույն սարքավորումներով և տեխնիկայով հագեցած ՀՊՃՀ ազգային ճարտարագիտական լաբորատորիաներում:

Շուտով նմանատիպ լաբորատորիաներ, ավելի փոքր ծավալներով, կստեղծվեն ՀՊՃՀ-ի մասնաճյուղերում, բացի այդ` հեռակառավարման սկզբունքով էլեկտրոնային կապ կապահովվի մայր համալսարանի հետ, ինչը հնարավորություն կընձեռի կազմակերպել տեսակոնֆերանսներ ՀՊՃՀ-ի մասնաճյուղերի և կենտրոնական կրթահամալիրի միջև:DSC00446