Պետրոս Մելքոնյանի անվան Վանաձորի մասնաճյուղ

Ժամանակակից լաբորատոր բազա

ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղի լաբորատոր պայմանները թույլ են տալիս ուսանողներին՝ կատարել արդյունավետ հետազոտություններ
Մանրամասն 

Հարուստ պատմություն

ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղը հիմնադրվել է 1959թ. և մինչ այժմ տվել է շուրջ 9000 շրջանավարտ
Մանրամասն 

Միջազգային ծրագրեր

ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղը եվրոպական համալսարանների ցանցի անդամ է և ունի բազմաթիվ համագործակից բուհեր ամբողջ աշխարհում
Մանրամասն 
Վերջին նորություններ

IMG_0371Մայիսի 8-ին ՀՊՃՀ Վանաձորի մասնաճյուղն իր հարկի տակ էր հավաքել Վանաձորի տարբեր դպրոցների 9-12-րդ դասարանների 44 աշակերտի, ովքեր իրենց ուժերը չափեցին “Մաթեմատիկա” առարկայի իմացությունից: Դպրոցականների օլիմպիադան կազմակերպվել էր ՀՊՃՀ Վանաձորի մասնաճյուղի հիմնադրման 55-ամյակի կապակցությամբ:

Մասնակիցներին ողջունեց Մասնաճյուղի ավագ դպրոցի տնօրեն Արմեն Սիրադեղյանը՝ հակիրճ ակնարկով անդրադառնալով բուհի պատմությանը՝ հիմնադրման օրվանից առայսօր: Նա մասնավորապես նշեց, որ նախկին պոլիտեխնիկը, այսօր արդեն Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի Վանաձորի մասնաճյուղը, անգնահատելի դերակատարում է ունեցել ոչ միայն մարզկենտրոնի արդյունաբերության զարգացման, այլև Հայաստանի հյուսիսային տարածաշրջանի համար պրոֆեսիոնալ ճարտարագիտական կադրեր պատրաստելու գործում: Այսօր ևս թե՛ դպրոցում, թե՛ բուհում ստեղծված են հնարավոր պայմանները՝ բուհի լավագույն ավանդույթները պահպանելու և զարգացնելու համար:

Ա.Սիրադեղյանը կարևորեց ազնիվ մրցակցությունը, որովհետև օլիմպիադան գիտելիքների յուրատեսակ ստուգում է տարեվերջյան քննություններից առաջ, ինչպես նաև սեփական գիտելիքներն օբյեկտիվորեն գնահատելու հնարավորություն:IMG_0430

Մրցանակային տեղերը սահմանվել էին երկու տարիքային խմբերի համար՝ 9-10-րդ և 11-12-րդ  դասարանների համար: Առաջին խմբում 1-ին և 3-րդ մրցանակային տեղերը մնացին թափուր՝ սահմանված միավորների շեմը չհաղթահարելու պատճառով: Երկրորդ կարգի  դիպլոմների արժանացան Ռաֆայել Դարբինյանը (թիվ 23 հիմնական դպրոց), Վազգեն Զոհրանյանը (թիվ 5 ավագ դպրոց), Նաիրա Մնացականյանը (թիվ 11 ավագ դպրոց): Եվս երեք աշակերտներ ստացան խրախուսական պատվոգրեր՝ Արթուր Գրիգորյան, Լարիսա Ղուկասյան, Նարեկ Հովհաննիսյան (բոլորը՝ թիվ 11 ավագ դպրոցից):

11-12-րդ դասարանների խմբում հաղթող ճանաչվեցին Արմեն Աբովյանը, Գևորգ Մնացականյանը (երկուսն էլ՝ թիվ 11 ավագ դպրոցից), Վաչագան Հովհաննիսյանը, Լուսինե Աղվանյանը (երկուսնէլ՝ ՀՊՃՀ ՎՄ ավագ դպրոցից): Երկրորդ կարգի դիպլոմի արժանացան Մարիամ Մարտիրոսյանը, Աշխեն Ամիրխանյանը (երկուսնէլ՝ թիվ 11 ավագ դպրոցից), Հասմիկ Կիրակոսյանը (ՀՊՃՀ ՎՄ ավագ դպրոց): Երրորդ մրցանակային տեղը զբաղեցրեց Վոլոդյա Իսմաիլյանը (ՀՊՃՀ ՎՄ ավագ դպրոց): Այս խմբում ևս երկու աշակերտներ արժանացան խրախուսական պատվոգրերի՝ Վահրամ Վանյան, Էդգար Ստեփանյան (երկուսնէլ՝ ՀՊՃՀ ՎՄ ավագ դպրոցից):