Վանաձորի ՉինՎան ՍՊԸ և ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղի համագործակցության շրջանակներում իրականացվող հետազոտության արդյունքները ուսանողները ներկայացնում են իրեց ավարտական աշխատանքներում
ՀՀ Լոռու մարզի ռազմավարական պլանով նախատեսված ՉԻՆՎԱՆ ՍՊԸ ձեռնարկությունում ենթակառուցվածքների զարգացմանը միտված արտադրության կազմակերպման բիզնես ծրագրի մշակման նպատակով, ինչպես նաև հաշվի առնելով ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղի և կազմակերպության համագործակցությունը, ՉԻՆՎԱՆ ՍՊԸ-ն դիմել է Մասնաճյուղին՝ խնդիրների լուծումները գտնելու ակնկալիքով: Այդ նպատակով Մասնաճյուղում ստեղծվել է աշխատանքային խումբ:

Խմբում ընդգրկվել են մասնաճյուղի «Տնտեսագիտություն» մասնագիտության չորրորդ կուրսի ուսանողներ Մերի Օհանյանը, Էդգար Ասատրյանը, Սերգեյ Անանյանը, դոցենտներ Միքայել Նաջարյանը և Լուսինե Աղաբաբյանը:

Խմբի առջև խնդիր է դրվել` կատարել շուկայի ուսումնասիրություն, կազմել բիզնես պլան, մշակել ներդրումային ռազմավարություն:
Նախատեսվել է կազմել բիզնես փաթեթ և այն տրամադրել ձեռնարկությանը` ոլորտում որոշակի գործառույթների իրականացման համար:

Թիմն ուսումնասիրել է ձեռնարկության ներդրումային ռազմավարության զարգացման և հնարավոր ներդրումների որոնման խնդիրները: Թիմի անդամները եղել են ձեռնարկությունում, տեղում ծանոթացել կազմակերպության խնդիրներին:
Թիմի կատարած աշխատանքների արդյունքները ուսանողները ներկայացրել են Մոսկվայի Պոլիտեխնիկական համալսարանի տարեկան գիտաժողովում, այն ընդունվել է հրատարակման համալսարանի գիտական ամսագրում:
Թիմում ընդգրկված յուրաքանչյուր ուսանող ունեցել է կոնկրետ առաջադրանք։ Վերջիններս կատարել են իրենց հանձնարարված առանձին խնդիրների ուսումնասիրություններ, տվել են համապատսխան լուծումներ:
Կատարված աշխատանքները և արդյունքները թույլ են տալիս արձանագրել, որ ուսանողների թիմային աշխատանքն ունի էական առավելություններ:

Համագործակցությունը տնտեսվարողների հետ կկրի շարունակական բնույթ, որպեսզի Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Վանաձորի մասնաճյուղի ճարտարագիտական միտքը ներդրվի արտադրության զարգացման համար։


