Պետրոս Մելքոնյանի անվան Վանաձորի մասնաճյուղ

Ժամանակակից լաբորատոր բազա

ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղի լաբորատոր պայմանները թույլ են տալիս ուսանողներին՝ կատարել արդյունավետ հետազոտություններ
Մանրամասն 

Հարուստ պատմություն

ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղը հիմնադրվել է 1959թ. և մինչ այժմ տվել է շուրջ 9000 շրջանավարտ
Մանրամասն 

Միջազգային ծրագրեր

ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղը եվրոպական համալսարանների ցանցի անդամ է և ունի բազմաթիվ համագործակից բուհեր ամբողջ աշխարհում
Մանրամասն 

ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղում  «Ձեռնարկությունների տնտեսագիտություն և կառավարում» բաժնի երրորդ կուրսի ուսանողների հետ «Ներդրումների և նորամուծությունների կառավարում» առարկայից տեղի ունեցավ գործարար խաղ՝ «Քարի մշակման արտադրամասի ընդլայնման համար նոր հաստոցների ձեռքներման տեխնիկոտնտեսական հիմնավորումը» թեմայով։ Միջոցառումը կազմակերպել էր դասախոս Արևիկ Մադոյանը, ով նշեց, որ խաղի նպատակն է ուսանողների մոտ ձևավորել թիմում աշխատելու ունակություններ, սերմանել աշխատանքի նկատմամբ պատասխանատվություն, ինչպես նաև՝ տեսական գիտելիքների պրակտիկ կիրառություն։

Աշխատանքը կազմված էր մի քանի մասից։ Ակզբում  ներկայացվեցին արտադրամասի պատմությունը և առանձնահատկությունները։ Աշխատանքի կատարման համար ստեղծվել էին աշխատանքային խմբեր, որոնք զբաղվել էին կոնկրետ խնդրի ուսումնասիրությամբ և լուծումով։ «Կոմերցիոն» բաժինն զբաղվում էր անհրաժեշտ սարքավորումների պարամետրերի ուսումնասիրությամբ և հաստոցների ձեռքբերման ամենանպատակահարմար տարբերակի ընտրությամբ: Այն հիմնավորեց ներդրումների անհրաժեշտությունը: «Հաշվարկային» բաժինը, ուսումնասիրելով «Կոմերցիոն» բաժնի կողմից ներկայացված հաստոցների ձեռքբերման համար անհրաժեշտ վարկային միջոցների հայթհայթման ուղիները՝ հիմնավորեց նվազագույն ներդրումներով առավելագույն արդյունք ստանալու տարբերակը, ինչպես նաև՝ անհրաժեշտ վարկային մրջոցների մարումները արտադրանքի ծավալների փոփոխման և նոր սարքավորումների ներդրման պարագայում՝ հաշվի առնելով մարդկային գործոններ մինիմալացումը։ «Մարքեթինգային» բաժինն առաջարկեց արտադրանքի իրացման նոր շուկաներ գրավելու տարբերակ, նաև տարբերակներ՝ ժամանակակից տեխնոլոգիաների կիրառման միջոցով ընկերությունը ներկայանալի դարձնելու և ոլորտում շահեկան դիրք գրավելու համար։

Աշխատանքն ամփոփեցին  տնտ.գ․թ․, դոցենտ Լուսինե Աղաբաբյանը, դասախոս Կալիպսե Մնացականյանը և Էմիլյա Մովսիսյանը, ովքեր նշեցին, որ նման թիմային աշխատանքները շատ կարևոր են մասնագիտական գիտեիքների խորացման համար, նշեցին նաև թեմայի արդիականության և ժամանակից պահանջներին համապատասխանության մասին։