Պետրոս Մելքոնյանի անվան Վանաձորի մասնաճյուղ

Ժամանակակից լաբորատոր բազա

ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղի լաբորատոր պայմանները թույլ են տալիս ուսանողներին՝ կատարել արդյունավետ հետազոտություններ
Մանրամասն 

Հարուստ պատմություն

ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղը հիմնադրվել է 1959թ. և մինչ այժմ տվել է շուրջ 9000 շրջանավարտ
Մանրամասն 

Միջազգային ծրագրեր

ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղը եվրոպական համալսարանների ցանցի անդամ է և ունի բազմաթիվ համագործակից բուհեր ամբողջ աշխարհում
Մանրամասն 
Վերջին նորություններ

1795248_694601803947779_8784968121273228507_oՀոկտեմբերի 3-5-ը Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի (Մերգելյան) «Երևան Էքսպո» կենտրոնում կայացավ տեխնոլոգիական ոլորտի ամենախոշոր միջոցառումը` «Digitec EXPO-2014» միջազգային ցուցահանդեսը:  

ՀՊՃՀ Վանաձորի մասնաճյուղի տնօրինության օժանդակությամբ ցուցահանդես այցելեցին մասնաճյուղի ուսանողներն ու ավագ դպրոցի ռոբոտատեխնիկայի խմբակի աշակերտները: Ուսանողներն ու աշակերտները մասնակցեցին «Ռոբոտներն առօրյայում» փառատոնին, ԻՏՁՄ տնօրեն Կարեն Վարդանյանի «ԱրմՌոբոտիքս» ծրագրի ներկայացում սեմինարին, ՀՊՃՀ ուսանող Հայկ Հարությունյանի «Ռոբոտ ձեռք» և Սայմոտեկ ընկերության աշխատակից Հրաչ Խաչատրյանի «Ռոբոտներն ամենուրեք» թեմայով սեմինարներին: Աշակերտները շատ ոգևորվեցին` իրենց հասակակիցների ստեղծած ռոբոտները և նախագծերը տեսնելով: Նրանք համոզմունք հայտնեցին, որ հաջորդ տարի ցուցահանդես կգան ոչ թե որպես այցելուներ, այլ որպես մասնակիցներ՝ ներկայացնելու իրենց ստեղծած ռոբոտներն ու այլ աշխատանքները:printer

«Digitec EXPO-2014» ցուցահանդեսին մասնակցում էր ավելի քան 130 կազմակերպություն: ՀՊՃՀ-ն այս տարի ներկայացնում էր ոչ միայն ճարտարագիտական նոր լուծումներ առաջարկող նախագծեր, այլև լրացուցիչ մասնագիտական կրթական ծառայություններ: Բավականին տպավորիչ էին Հայկական ազգային ճարտարագիտական լաբորատորիաները (ANEL), որտեղ ներկայացված էին 30-ից ավել ուսանողական հետաքրքիր նախագծեր՝ հողմակայան՝ գիշերային լուսավորության համար, տոմսերի զննման համակարգ, մետեոկայան, գույնի տարբերակիչ, իոնոֆոն, «Smart» անձրևանոց, «Smart» լուսացույց, բուրգ հոլոգրամ և այլն:

Տեխնոլոգիական տոնը հայկական մշակույթով գեղեցկացրեց մասնաճյուղի գործընկեր «Ինստիգեյթ ուսումնական կենտրոն» հիմնադրամը, ում աշխատակիցները պարեցին հայկական ավանդական քոչարին Մերգելյան ինստիտուտի բակում:

Ուսանողները, այցելելով տեխնոլոգիական ցուցահանդեսը, զրուցելով տարբեր ձեռնարկությունների աշխատակիցների հետ, համոզվեցին, որ ճիշտ են ընտրել իրենց ապագա մասնագիտությունը: Իսկ աշակերտներից շատերն այդ օրը որոշեցին, որ պետք է դառնան ծրագրավորողներ:

usanox10700195_694601823947777_3940626310818080694_orobot