Օրերս Երևանի պետական ֆիզկուլտուրայի ինստիտուտում անցկացվեց բազկամարտի ուսանողական հանրապետական միջբուհական մրցաշար, որը կազմակերպվել էր ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հովանավորությամբ: Մրցաշարին մասնակցում էր նաև ՀՊՃՀ Վանաձորի մասնաճյուղի ինֆորմատիկա և հաշվողական տեխնիկա բաժնի 1-ին կուրսի ուսանող Վաչագան Հովհաննիսյանը: Մինչև 60 կգ քաշային կարգում մեր մարզիկը հաղթեց բոլոր մրցակիցներին և արժանիորեն նվաճեց չեմպիոնի կոչումը: ՀՊՃՀ Վանաձորի մասնաճյուղի ողջ անձնակազմի կողմից սրտանց շնորհավորում ենք Վաչագանին` նրան մաղթելով նորանոր հաջողություններ ինչպես սպորտի, այնպես էլ ուսման բնագավառում: