Պետրոս Մելքոնյանի անվան Վանաձորի մասնաճյուղ

Ժամանակակից լաբորատոր բազա

ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղի լաբորատոր պայմանները թույլ են տալիս ուսանողներին՝ կատարել արդյունավետ հետազոտություններ
Մանրամասն 

Հարուստ պատմություն

ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղը հիմնադրվել է 1959թ. և մինչ այժմ տվել է շուրջ 9000 շրջանավարտ
Մանրամասն 

Միջազգային ծրագրեր

ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղը եվրոպական համալսարանների ցանցի անդամ է և ունի բազմաթիվ համագործակից բուհեր ամբողջ աշխարհում
Մանրամասն 

Հայաստանի Հանրապետությունում կրթական համակարգը պահանջում է մի շարք խնդիրների լուծում, որոնցից ամենակարևորը կրթության որակի բարելավումն է: Այս որոշումը մեծապես կախված է կրթական, հետազոտական ​​և դաստի­ա­րակ­չա­կան գործընթացներից:

Ինտեգրացիոն մոտեցումը պետք է ապահովի ուսանողների ժամանակակից գի­­­տելիքների տիրապետում, մասնագիտական հմտություններ և կարողություններ` գործնական խնդիրների լուծման համար, ինչպես նաև ուսումնական հաստա­տու­թյուն­ների շրջանավարտներից պահանջ­վում է  նոր մասնագիտական մտածողու­թյուն, բարձր շարժունակություն, թիմային գործունեություն:

Ճարտարագիտական համալսարանը գտնվում է ընդհանուր կրթական բարե­փոխումների և Եվրոպական կրթական տարածքին ինտեգրվելու Բոլոնյան գործ­ըն­թա­ցի մեջ: Ըստ այդմ, ՎՄ-ը ևս խնդիր ուներ համապատասխանեցնելու կրթական որակ­ները եվրոպական չափանիշներին, աշխատաշուկայի պահանջներին ու կարիք­նե­րին հա­մա­պատասխան, ինչպես նաև ժողովրդավարական հասարակության ակ­տիվ դիր­քո­րո­շում ունեցող քաղաքացիների կրթման, գիտելիքների առաջատար և լայն հենքի ձևավորման անհրաժեշտության առումով: ՀՊՃՀ ՎՄ-ը 1999թ.-ից ներ­գրավ­վեց մայր հա­մալ­սարանի բարե­փո­­­խու­մային ծրագրերի շրջանակներում. մաս­նա­­ճյուղում հաջորդաբար ստեղծ­վում են համալսարան-արդյունաբերություն փոխ­կա­պակ­ցու­թյան, ուսանողական կար­իեր­այի կենտրոններ:

Վերջին տարիներին ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղում փորձեր են արվում տար­­­բեր կուրսերի ուսանողների ներգրավմամբ թիմային աշխատանքներ կատա­րե­լու, ներառյալ՝ ձեռնարկությունների կողմից մաս­նաճյու­ղին առաջարկված թեմա­ների հետ կապված: Թիմերում ներգրավված ուսանողները հնարավորություն ունեն ներ­կա­յացնել իրենց կատարած աշխա­տանքների որոշակի հատված՝ որպես ավար­տա­կան աշխատանք կամ մագիստրական թեզ: Ի դեպ, թիմային աշխատանքի արդյունք­ները պարբերաբար զեկուցվել են ուսա­նո­ղա­կան գիտաժողովներում, հետագայում այդ արդյունքների մի մասը ներկայաց­վել են որպես գի­տական հոդ­վածներ, հրա­տարակվել տարբեր գիտական ժողովա­ծու­նե­րում:

Վանաձորի «Ավտոգեն-Մ» ՍՊԸ-ի կողմից մասնաճյուղին առա­ջարկ­վում է ուսումնասիրել գործարանի կողմից թողարկվող արտադրանքի որակի խնդիր­ները: Թեման ամբիոնի կողմից հանձնարարվում է ամբիոնի դոցենտ Մ. Նաջարյանին և «Ձեռնարկությունների տնտեսագիտություն և կառավարում մեքե­նաշինության ճյու­ղում» մասնագիտությամբ սովորող երրորդ կուրսի ուսանողուհի Աննա Եղոյանին:

Թեմայի կատարման ընթացքում ուսանողուհին ղեկավարի հետ բազմիցս այցելել է «Ավտոգեն-Մ» գործարան, տեղում ծանոթացել  խնդրին, հանդիպել գործա-

­րանի առաջավոր մաս­նագետների հետ, հավաքել է անհրաժեշտ տվյալներ, որոնք հնարավորություն են տվել նրան լուծելու առաջադրված խնդիրները:

«Ավտոգեն -Մ» գործարան: Հավաքման արտադրամաս

Կատարվել է Վանաձորի «Ավտոգեն-Մ» գործա­րա­նում «Մայակ–2–01» գազա­կտրիչի արտադրման տեխնոլո­գիա­կան գործըն­թա­ցի վերլուծությունը: Որակի վերա­հսկման վիճա­կա­գրա­կան մոդելի կիրառմամբ պարզ­­վել է, որ  տեխնոլոգիական այդ գործընացը չի ապահո­վում անհրա­ժեշտ ճշտությունը: Բացահայտվել են որակի վրա ազդող գոր­ծոն­ները և տրվել այդ ամենի քանակական ու որա­կա­կան գնա­հա­տա­կանը:

Վանաձորի «Ավտոգեն-Մ» գործարանին առաջարկվել է վե­րա­նայել բացա­հայտ­ված գործոններից յուրաքանչյուրի ազդեցությունը իլի տրա­մա­գծի (Ø7) ճշտու­թյան վրա: Ուսումնասիրման արդյունքում գործարանին առաջարկվել է անճշտու­թյունների շտկման ու կանխարգելման մի­ջո­­ցա­ռումներ՝ ապահովելու համար արտադրանքի պահանջվող որակը:

  Ուսումնասիրման արդյունք­նե­րը ուսա­նողուհին զեկուցել է մաս­նաճյուղի 2013թ., 2014թ.. ուսա­նողական գիտական տա­րե­կան գիտաժողովների լիա­գու­­մար նիս­տերում, այնուհետև հե­տա­­զոտ­ման արդ­յունք­ները հրա­տա­րակել է 2 գիտական հոդ­վածներ  տարբեր գիտական ամսա­գրե­րում: Հետա­զոտ­ման նյութը Աննա Եղոյանը 4-րդ կուր­սում բակա­լավրի կրթական ծրագ­րով ներ­կա­յաց­րել է որ­պես դիպլո­մա­յին աշ­խա­տանք և հաջո­ղությամբ պաշտ­պա­նել այն: Նույն տա­րին ընդուն­վել է նշված մասնա­գի­տու­թյան մագիստ­րա­տու­րան, շարունակել հետա­զո­տու­թյուն­­­ները և արդ­յունք­նե­րը զեկուցել  2014թ.   ՀԱՊՀ  պրոֆեսորա­դա­սա­խո­սա­կան հա­մա­ժողովին: Զե­կույցը գի­տական հոդ­վածի տեսքով նույն թվա­կանին հրա­տա­րա­կվել է համաժողովի

 «Լրաբեր» գիտական հոդ­վածների ժողովածուում (Նաջարյան Մ.Թ., Եղոյան Ա.Մ. «Մայակ 2-01» գազա­կտրիչի տեխ­նի­­կա­­­կան որակի վերահսկման վիճա­կա­գրա­կան մոդելի մշակումը-ՀՊՃՀ, «Լրաբեր» Գիտական հոդվածների ժողովածու, մաս II, 2014թ.): Այնուհետև նույն թեմա­յի շրջա­նակներում արդյունքները ամ­փոփ տես­քով Աննա Եղոյանը ներ­կա­­յացրել է որպես մագիստրական թեզ:

Հայաստանի Ազգային Ագրարային Համալսարանի կողմից նախագծվել է այգե­փոր մեքենա, որը նախատեսված է պտղատու և խաղողի այգիների միջբնային և միջ­վազային տարածությունների մշակման համար: Այն հնարա­վո­րություն է տալիս նշված մշակումները իրականացնել ավելի արդյունավետ, մատչելի և կարճ ժամա­նա­կա­հատվածում, փոխարինելով ձեռքի աշխատանքը:

Այգեփոր մեքենան արտադրելու  համար հա­մալսարանը դիմել է ՉինՎան ՍՊԸ-ին, և գոր­ծա­­րանը պատրաստել է սարքի փոր­ձա­նմուշը և փորձարկել այն: Արտա­դրու­թյուն սկսելու համար համապատասխան մի­­­ջոցների ձեռքբերման նպա­տակով գոր­ծա­րա­նին աջակցություն է ցուցաբերել Վանաձորի տեխնոլոգիական կեն­տրոնը` խորհրդա­տվություններով և առա­ջար­­կու­թյուններով:

Գործնական հանդիպումներ ՉինՎան ՍՊԸ-ում

Ձեռնարկությունը ծա­գած խնդրների լուծումները գտնելու ակն­կալիքով ­դիմել է նաև  ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղին: Այդ  նպա­տակով  մաս­նաճյու­ղում ստեղծվել է աշխատանքային խումբ: Խմբի առջև խնդիր է  դրվել` կա­տա­րել  շուկայի  ուսումնասի­րու­թյուն, կազ­­­մել  բիզ­­­նես պլան, մշակել  ներ­դրու­մա­յին  ռազ­ա­վա­րության պլան:Աշխատանքային խմբում  (ղեկավարտ.գ.թ., դոցենտ Միքայել Նաջարյան) ընդ­գրկ­վել  են մաս­նաճյուղի «Ձեռ­նար­­կու­թյունների տնտեսագի­տու­­­թյուն և կառա­վա­րում (մեքե­նաշի­նության ճյու­ղում)» մասնա­գի­տու­թյամբ սովորող երրորդ կուրսի ուսա­նո­ղու­հիներ Գոհար Դարբինյանը, Աստղիկ Սարոյանը և մեկ տարի անց նրանց է միացել արդեն երրորդ կուրսեցի Էդիտա Հովհաննիսյանը: Աշխատանքային խմբում ընդ­գրկվել են նաև Վանաձորի տեխ­նո­լո­գիական կենտրո­նի (Նելսոն Մամուլյան), ՉինՎան ՍՊԸ-ի (Տոմա Կարապետյան), ՀԱԱՀ (Ժուլվեռն Մկրտչյան) աշխա­տա­կից­ներ:

Նախա­­տեսվել է կազմել բիզ­նես փա­թեթ և այն տրա­մադրել ձեռ­նար­կու­թյանը` ոլոր­տում որո­շա­կի գոր­ծա­­ռույթների իրա­կա­նաց­ման հա­­մար: Թիմն ուսում­նասիրել է ձեռ­­նար­­կու­թյան ներդրումային ռազ­մա­վա­­րու­թյան զար­գացման և հնա­րա­վոր ներ­դրում­ների որոն­ման խնդիր­ները, որում  իր գործ­նական օգ­նու­թյունն է ցուցաբերել Վանաձորի տեխ­նո­լոգիական կենտ­րոնը (Ն.Մամուլյան): Ընդ­հա­նուր առ­մամբ աշխա­տան­քային խումբը  փոր­ձել է օգնել ձեռ­նար­կու­թյա­նը, գտնել այն  ան­հատ­ներին կամ կազ­­մա­կեր­պու­թյուննե­րին, ովքեր շահա­գր­գռ­­­­ված  են  ներդրումներ կա­տա­րել գյուղա­տն­­տե­սության ոլորտում, այլ խոս­քով ան­տար­­բեր չեն մեր երկրի ապա­գայի  նկատ­մամբ ու  ցանկանում են աջակցել տեղական ար­տա­դրությանը՝ այդ կերպ խթանե­լով գյու­­ղա­տն­տե­սու­թյան  զարգա­ցումը:

       Վանաձորի մասնաճյուղում ստեղծված աշ­խատանքային խումբը  փորձել է գտնել տարբեր ուղիներ, այդ թվում նաև միջազ­գա­յին ծրագրեր, օգնել գոր­ծա­րանին կազ­մա­կերպել մեքենայի սերիական արտա­դրու­թյունը և աջակցել  մար­քեթինգային հե­տա­­զոտությունների և տեղեկատվության տա­­­րած­ման գործում:

    Խմբի կատարած աշխատանքը համագործակցության յուրահատուկ օրինակ է՝ միտ­ված բացահայտելու ու հնարավոր լավագույն տարբե­րակով լուծելու ձեռնար­կու­թյան խնդիրները: Հայաստանի ազգային պոլիտեխ­նիկական համալսարանի Վանա­ձո­­րի մասնաճյուղի, Վանաձորի ՉինՎան ՍՊԸ-ի և Վանաձորի տեխնոլո­գիա­կան կեն­տ­րոնի միջև 2015 թ.-ից կա  եռակողմ  համագործակցություն: 

Ուսանողների մոտ առաջացած խնդիրների պարզաբանումը ՉինՎան ՍՊԸ-ում ՀՊԱՀ-ի առաջնակարգ մասնագետ, սարքը նախագծող  Ժուլվեռն Մկրտչյանի հետ։

Թիմի ուսա­նող­նե­րը, ղեկավարները բազ­միցս եղել են ՉինՎան ՍՊԸ-ում, տեսել արտա­դրանքը, քննար­կումներ են կազմակերպել ձեռնարկության աշխատակիցների ու ագրարային համալ­սարանի ներկայացուցչի հետ:

Ըստ էության, աշխատանքային խմբի  գլխավոր նպատակը ձեռնար­կու­թյանն աջակցելն ու գործնական առաջարկություններ անելն է, միտված ընկերության բիզ­նես հետաքրքրություններին: Սա համագործակցության լավ սկիզբ է, այն կկրի շա­րունակական բնույթ, որպեսզի Հայասատանի ազգային պոլիտեխնիկական հա­մալ­սարանի Վանաձորի մասնաճյուղի ճարտարագիտական միտքը ներդրվի արտադրու- թյան զարգացման համար: Թիմի կատարած աշխա­­տանք­ների արդյունքները ուսանողները զեկուցել են Վանաձորի մասնաճյուղի 2016 թվականի ուսանո­ղա­կան գիտական տա­րեկան գիտաժողովի լիագումար նիս­տում, որպես թիմային աշ­խատանքի հաշվե­տվու­թյուն:

Կատարած ուսում­նա­­սի­­րությունների որո­շա­կի մաս ներկայացված է ավար­տա­կան խմբի երկու ուսանո­ղու­հիների Գոհար Դարբինյանի և Աստղիկ   Սարոյանի դիպլոմային աշ­խատանք­նե­րում, հետա­գայում թեման շարու­նակ­վել և­ ձևակերպվել է նաև նրանց մագիստրոսա­կան     թեզե­րում: 2016 թվականին համագործակցությունը  ՉինՎան ՍՊԸ-ի հետ շարունակվում է: Առաջանում են նոր գաղափարներ:

Քննարկումներ դիպլոմային աշխատանքների պաշտպանությունից առաջ

(Գոհար Դարբինյան և Աստղիկ Սարոյան)

Գյուղատնտեսության մե­քե­նայացումը գյուղատնտեսա-կան արտադրության ճյու­ղե­­­րում ձեռքի և կենդանի քար­շող ուժի փոխարինումն է  մեքենայացված աշխատանքով, ինչը բարձրաց­նում է աշխատանքի արտա­դրո­ղականությունը, իջեց­նում արտա­դրանքի ինքնարժեքը։ Այս զարգա­ցում­ներին ընդառաջ Վանաձորի «ՉԻՆՎԱՆ» ՍՊԸ-ն առաջ է քաշել գաղափար, որի նպատակն է Լոռու մարզում թիրախային 3 շրջաննե­րում հիմնել գյուղ­­տեխնիկայի վարձակալության և սպասարկման կայաններ, որոնք հնարա­վո­րու­թյուն կտան ֆերմերներին գյուղատնտեսական աշխատանքներն իրա­կանացնել օգ­տա­գործելով համա­պատասխան գյուղտեխնիկա:

 Մեքենատրակտորային կայանները նպատակ են հետապնդում տվյալ տարա­ծա­շր­ջա­նում իրականացնել ինչպես գյուղատնտեսական արտադրության համալիր մե­քե­­նայա­ցու­մը, այնպես էլ գյուղատնտեսական նշանակության տեխնիկական միջոց­ների սպասար­կու­մը և նորոգումը, լուծելու պահեստամասերի, նավթամթերքի, պարարտա­նյութերի մա­տա­կա­րարման խնդիրները: Սա հնարավորություն կտա ընդ­լայնելու ցանքատարացք­ները, բարձրացնելու արտադրողականությունը, ավելաց­նե­լու նոր աշխատատեղեր:

Գաղափարի իրագործման ընթացքում «ՉԻՆՎԱՆ»-ը, հիմք ունե­նա­լով ՀԱՊՀ Վանաձորի մաս­նա­ճյուղի հետ անցած տարիների  համագործակցության փորձը,  առաջարկեց մաս­նա­ճյուղին մաս­նակ­­ցելու նա­խագծի իրականացման աշխատանք­ներին: Ձևավոր­վեց աշխա­տանքանյին խումբ` մաս­նա­ճյուղի «Տնտեսագիտություն» մասնագիտու­թյամբ երրորդ և չորրորդ կուրսերի ուսա­նողներից (Էդիտա Հովհաննիսյան, Անժելա  Հովհաննիսյան, Աստղիկ Միքայելյան) և ընկերության մասնագետ­նե­րից:

Թիմի կողմից կատարվեցին հարցումներ գյուղա­տնտեսու­թյամբ զբաղվող մարդ­կանց շրջա­նում, պարզելու համար թե մեքենատրակ­տորային կենտ­րոնների ստեղծ­ման դեպքում նրանք կօգտվեն արդյոք այդ կայանների ծառայություններից: Իրա­կա­նացվեց տարբեր տարա­ծա­շրջաններում (Սպիտակի, Թումանյանի, Ստեփա­նա­վանի-Տաշիրի) մշակա­բույսերի տեսակ­ների և մշակվող հողատարածքների մասին անհրա­ժեշտ տվյալների հավաքագրում:

 Ստացված տվյալների հիման վրա խմբի կողմից ընտրված  տարածաշրջանների հա­մար, կախված ցանքատարածու­թյուն­ներից և մշակաբույ­սե­րի առանձնահատ­կու­թյուն­նե­րից, կատարվել է համապատասխան սարքավորումների ընտրություն, որոնք կնպաստեն գյուղատնտեսական աշխատանքների մեքենայացմանը և գյուղա­տնտե­սական աշխատանք­ները կդարձնեն ավելի արդյու­նա­վետ:

Մեքենատրակտորային կայանների ստեղծումը կազմակերպելու է «ՉԻՆՎԱՆ» ՍՊԸ-ն, որի արտադրական հնարավորությունները թույլ են տալիս իրականացնելու տրակտորների հավաքում, կցորդիչ սարքավորումների արտադրու­թյուն, գյուղտեխ­նիկայի վերանորոգում: Մասնավորապես քարքարոտ ռելիեֆների այգիների միջբնա­յին տարածությունների մշակ­ման համար ՉԻՆՎԱՆ ՍՊԸ-ն անցյալ տարի  իրա­կա­նացրել է Հայաստանի Ազգային Ագրա­րա­յին համալսարանի կողմից ներկայացված նախագիծը` գործարանում  պատրաստվել է սարքի նմուշը և  փորձարկվել: Ինչպես վերը նշվեց, նախա­գծի գործարար ծրագրի կազմման աշխատանքներում ակտիվ մասնակցել են մասնաճյուղի III և IV ուսանողները` Սարոյան Աստղիկը, Դարբինյան Գոհարը և Հովհաննիսյան Էդիտան: Կատարված աշխատանքների մասին  նրանք զեկուցել են ուսանողական գիտական կոնֆերանսում:

Business Development Support for innovative technology oriented start-ups

Մեքենատրակտորային կայանների ստեղծման նախագիծը ներկայացվել է «Innovation Matching Grants» դրա­մա­շնորհային ծրագրի շրջա­նակ­ներում ֆինան­սավորում ստանալու համար: «ՉԻՆՎԱՆ» ՍՊԸ-ն Լոռու մարզում կատարել է 200 տնտեսվարողների հարցում: Ֆերմերների շրջանում իրականացված հար­ցումները ցույց են տվել, որ միջին հաշ­վով, մեքենատրակտորային կայանների տեխնիկայի 15-25%-ով ցածր սակագնի կիրառման պա­րագայում գյուղացիների և ֆերմերային տնտեսությունների 65%-ը հե­տաքրքրված են գյու­ղ­տեխնիկայի շահագործման հեռանկարով: Գրեթե բոլոր տեսակ­ների` հատկապես մինի­տրակտորների, առանձին կցորդիչների նկատմամբ առկա է պոտենցիալ պահան­ջարկի բարձր մակարդակ:

Թիմի կատարած ուսումնա­սի­րու­թյունների արդյունքում որոշվել է յուրաքան­չյուր տա­րածաշրջանի ցանքատարա­ծու­թյան  համար անհրաժեշտ մեքենա­սար­քա­վո­րում­ների տեսակները և անհրաժեշտ քանակը: Հավա­քա­գրված լայնածավալ տվյալների հիման վրա աշխատանքային թիմի կողմից կազմվել է  բիզնես-պլան, որտեղ հստակ ներկայացված է անհրաժեշտ գյուղ­տեխնիկայի չափը՝ ըստ համապա­տաս­խան կայանների:

Աշխատանքային խմբի կողմից մշակված բիզնես պլանը գտնվում է գյուղ­նա­խա­րարու­թյունում, ինչպես նաև ներկայացվել տարածքային կառավարման և զարգաց­ման նախարարություն, այն քննարկման փուլում է և առաջիկայում հույս ունենք, որ անհրա­ժեշտ ֆինան­սավորման դեպքում հնարավոր կլինի իրագործել:

Կառավարության կողմից ծրագրի ֆինանսավորման և իրականացման արդ­յունքում կունենանք՝

  1. Լոռու մարզում գյուղատնտեսական արտադրության համալիր մեքենայա­ցու­մ
  2. Գյուղատնտեսական մշակաբույսերի արտադրողականության բարձրացում
  3. Հիմնավոր նախադրյալներ ընդլայնելու ցանքատարածքները
  4. Նոր աշխատատեղերի ստեղծում մեքենատրակտորային կայաններում
  5. Արտադրանքի որակի բարձրացում
  6. Նշված կայաններում ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղի համապատասխան մաս­նա­գիտական կրթություն ստացած շրջանավարտների համար մեքենատրակ­տո­րա­յին կայաններում աշխատելու հնարավորություն:

Թիմի կատարած աշխա­տանք­ների արդյունքները ուսանողները զեկուցել են Վանաձորի մասնաճյուղի 2017 թ. ուսանողական գիտական տա­րեկան գի­տա­ժողովի լիագումար նիս­տում, որպես թիմային աշխատանքի հաշվե­տվություն:

Կատարած ուսումնա­սիրու­թյուն­նե­րի որոշակի հատված ներկա­յացված է բա­կա­լավրի կրթական ծրա­գրով  ավար­տա­­կան խմբի երկու ուսանո­ղու­­հի­նե­րի` Անժելա Հովհաննիսյանի   և Աստղիկ Միքայելյանի  ավար­տական աշխա­տա­նք­ներում:

2017 թ. դեկտեմբերին բակա­լավր­իատի ուսանողներ  Անժելա Հովհաննիսյանը, Աստղիկ Միքայելյանը և մագիստրատուրայի առաջին կուրսի ուսա­նողուհի Էդիտա Հովհաննիսյանը հրատարակում են գիտական հոդված (M.T.Наджарян, Э.Н.Оганисян, А.А.Оганисян, А.А.Микаелян «Программа создания  аренды сельхозтехники и станции обслуживания в регионе Лори РА» БЕНИФИЦИАР< журнал об экономических науках, Кемерово, 2017.):

2017-2018թվականներին ընդլայնվում են համագործակ­ցու­թյան շրջանակները Լոռու մարզի Առևտրա­ար­դյունաբերական պալա­տի, ՉինՎան ՍՊԸ-ի, Վանաձորի համայն­քապե­տա­րանի զարգաց­ման ծրագրերի, ար­­տաքին կապերի և տե­ղե­կա­տվական տեխնո­լո­գիա­ների բաժնի (Ն. Մամուլ­յան) և ՎՏԿ-ի հետ:

Հայաստանը ագրո­կենսա­­­բազ­­մա­զան­ության կարևոր կենտ­­րոն է համարվում: Ըստ ՀՀ կառավարության գործունեության հրապարակված  արդ­յունքների՝ գյուղա­տն­­տե­սության ոլորտում զբաղվածները կազմում են բնակ­չու­թյան ընդհանուր թվի 45,6%-ը, ինչը վկայում է այն մասին, որ գյուղատնտեությունը Հայաստանում նաև սոցիա­լա­կան մեծ նշանակություն ունի:

Ուստի անհրաժեշտ է մշտապես ժամանակի թելադ­րանքին համապատասխան նոր ծրագրեր մշակել գյուղատնտեսության զար­գացման համար: Որպես գյուղա­տնտեսության ոլորտը բա­րե­լավող միջոց կարելի է դիտարկելագրոտեխնոպարկի ստեղծումը, որը տարա­ծա­շրջանում կլի­նի առաջինը:

Ագրոտեխ­նո­պարկը նպա­տա­կահար­մար է ստեղծել Լոռու մարզում, որտեղ առկա են բոլոր անհրաժեշտ պայմանները, այդ թվում նաև պոտենցիալ գիտական ներուժի առ­կա­յու­թյունը: ՀՀ Լոռու մարզի տարած­քային զարգաց­ման տեսլականն է՝ 2025թ. Լոռու մարզը կունենա բազ­մա­ճյուղ, զարգացած արդյունա­բե­րու­թյուն, արդի­ականացված գյու­­ղա­տն­տե­սություն, ՏՏ ոլորտ  և զարգացած զբոսա­շր­ջու­թյուն:

Ագրոտեխնոպարկում ծավալված գոր­ծու­նեության շնորհիվ այս տեսլականը կդառ­նա առավել քան իրատեսական:

Այսպիսով, նախատեսվում է Լոռու մար­զում ստեղծել ագրարային տեխնո­պարկ:      Վե­ր­ջինս բազմակողմանի նորա­րա­րա­կան կառույց է, որը հանդիսանում է փոքր և միջին ձեռնարկությունների աջակցման օբյեկտ և որի գործունեությունն ուղղված է գյուղա­տն­տե­սական աշխատանքների մեքենայացմանը և գյուղատնտեսության ոլոր­տում ինովացիոն մտքի իրագործ­մանը:

Լոռու մարզի Առևտրաարդյունա­բերական պալատի (նախագահ Սամվել Նաջարյան) կողմից առաջ քաշված այս գաղափարի իրականացմանը ակտիվ մաս­նակ­ցություն ունեն նաև ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղի բարձր կուր­սե­րի ուսա­նող­ները: Նախորդ տարիների համա­գոր­ծա­կցու­թյան հաջողված փորձը հիմք է տալիս եզրակացնելու, որ ունակ ուսանողների մաս­նակցությունը նախա­գծի իրականաց­մա­նը կարևոր նշանա­կու­թյուն կարող է ունենալ:

Թիմի կատարած աշխատանքի արդ­յունքների հիման վրա կազմվել է ագրո­տեխ­նոպարկի կառուցվածքը առանձին մո­դուլներով: Ստեղծվող ագրոտեխ­նո­պարկն իր մեջ ներառելու է  հետևյալ մոդուլ­ները.

  1. Գյուղատնտեսական մեքենաշինական գործարան (ներկայացված է որպես առան­ձին ներդրումային ծրագիր)
  2. Մեքենատրակտորային կայաններ (այսուհետ ՄՏԿ), ներկայացված է որպես առանձին ներդրումային ծրագիր, որում ավելի վաղ մասնակցել են մասնաճյուղի ուսանողուհիներ Էդիտա Հովհաննիսյանը, Անժելա Հովհաննիսյանը և Աստղիկ Միքայելյանը)
  3. Ուսումնահետազոտական կենտրոն
  4. Տրակտորների հավաքման և տրակտորների համար կցորդիչ սարքա­վո­րումների պատրաստման արտադրամաս
  1. Ջերմոցային տնտեսություն
  2. Ձկնաբուծություն
  3. Անասնապահություն և խտացված անասնակերի արտադրություն
  4. Թռչնաֆաբրիկա:

Ագրարային տեխնոպարկի ստեղծման արդյունքում հնարավոր կդառնա ներքին շուկայում գյուղմթերքի պահանջարկն ապահովել տեղական արտադրության, էկոլո­գիա­պես մաքուր արտադրանքով, միաժամանակ ավելացնելով գյուղմթերքի արտա­հանման ծավալները:

Առանձնահատուկ նշանակություն ունի ագրոտեխնոպարկի ուսումնա­հետա­զո­տա­­կան կենտրոնը: Գրագետ և աշխատանքային նրբություններին տիրապետող և հա­մա­պատասխան հմտություններով ֆեր­մերների պատրաստումը (վերապատրաս­տու­մը) կնպաստի առկա ռեսուրսների ճիշտ բաշխմանը և օգտագործմանը, որի արդյուն­քում կբարձրանա ինչպես ակնկալվող ար­տա­դրանքի քանակը և որակը, այնպես էլ ֆերմերի եկամուտը: Գիտական հետա­զո­տություններն էլ նոր հնարավորություններ կստեղծեն գյու­ղատնտեսության արդի­ա­կանացման համար:

Թիմի անդամները  մասնակցում են  ՎՏԿ-ում  կազմակերպված  Եվրոպական երկրներ արտահանման  գործիքների, ինչպես նաև օժանդակ ծրագ­րերի և գոր­ծիքների վերաբերյալ տեղեկատվական սեմինարին

Ագրարային տեխնոպարկի ստեղ­ծու­մից, ապրանքների արտադրու­մից և նրա մա­­­տու­ցած ծառա­յու­թյուն­­ներից հե­տո Լոռու մարզի սոցիալ-տնտե­­սա­կան ոլորտը զգա­լիորեն կփոխվի դեպի լավը:

       Ագրոտեխ­նոպարկի նա­խա­գծի նա­խնա­կան տարբերակը, որի հա­մա­­հեղի­նակ­ներ­ից են ՀԱՊՀ Վանա­ձորի մասնա­ճյուղի «Տնտեսա­գի­տու­թյուն» մասնա­գիտության բա­կա­լավ­րի, մագիստ­րա­տուրայի տար­բեր կուր­սերի ուսա­նող­ներ (Էդիտա Հովհաննիսյան, Անժելա  Հովհաննիսյան, Աստղիկ Առաքելյան), ներ­կայացված է ՀՀ կառավարություն՝ պե­տա­կան աջակ­ցություն ստանալու համար: Միաժամա­նակ աշ­խատանքա­յին խում­բը փորձում է նախագծի իրականացման համար ներգրավել ներ­­դրողներ ինչպես մեր երկրից, այպես էլ արտասահմանից:

Հուսանք, որ նախագծի ֆինան­սա­վորման դեպքում Վանաձորում հիմնված ագ­րա­­րային տեխնոպարկը էական փոփոխություն կբերի ողջ տարածաշրջանին, որի մեջ մեծ ներդրում կունենան մասնաճյուղի ուսանողները:

 Շարադրանքից ակնհայտ է, որ թիմային աշխատանքում մասնակցում են մաս­նա­ճյուղի «Տնտեսագիտություն» մասնագիտությամբ սովորող տարբեր կուրսի ուսա­նող­ները, որոնք ներգրավված են տնտեսական խնդիրների լուծման աշ­խա­տանք­ներին: Անհրաժեշտ է ընդգծել նաև արդեն թիմային աշխատանքի փորձ ունեցող բարձր կուրսի ուսանողների աջակցությունը ցածր կուրսեցիներին:

  Թիմի ձեռքբե­րում­ներից են նաև տար­բեր միջո­ցա­­ռումներին, համաժողով-ցուցա­հանդես­նե­րին մաս­նակցությունը:

Նշված ժամանակահատվածում ուսա­նող­ների թիմային աշխատանքի արդյունք­նե­րը ցույց են տալիս, որ դրա արդյու­նա­վե­տու­թյու­նը բա­վա­կանին բարձր է՝ որակյալ և ըստ նշանա­կու­թյան մասնագետի պատ­րաստ­ման, համագոր­ծակ­­ցու­թյան ընդ­լայն­ման հնա­րա­վորությունների, ուսա­նող­ների տե­սա­կան, գիտա­կան և հատկապես գործ­նա­կան գիտե­լիք­­նե­րի կուտակման հնարա­վորու­թյուն­ների, տարբեր  կուրսերի ուսա­նող­նե­րի համա­խմբ­ման, փոխօգնության, թի­մի ներսում և դրանից դուրս գիտե­լիք­ների փո­խա­նակման, անձնա­կան հրաշալի փոխհա­րա­բե­րու­թյունների առու­մով:

 Այս ամենը անշուշտ նպաստում են վաղվա անհատի ձևավորմանը:

  • Ներկայացված աշխատանքները համագործակցության  յուրահատուկ  օրինակ  է՝ միտված  բացահայտելու  ու  հնարավոր լավագույն  տարբերակով  լուծելու ձեռնարկության  խնդիրները:
  • Համագործակցությունը տնտեսվարողների հետ կկրի  շարունակական  բնույթ,  որպեսզի Հայասատանի  ազգային  պոլիտեխնիկական համալսարանի  Վանաձորի  մասնաճյուղի ճարտարագիտական  միտքը  ներդրվի արտադրության  զարգացման  համար:

ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղի

ՈԻՄ բաժնի վարիչ տ.գ.թ., դոցենտ  Միքայել Նաջարյան

 2018թ.

Հոդվածն ամբողջությամբ կարող եք ներբեռնել այստեղից։

 

 

Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով