ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղի տնօրենը, դասախոսները և ուսանողները մասնակցություն ունեցան Էրազմուս+ ծրագրի տեղեկատվական օրվան, որը տեղի ունեցավ Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում:
Միջոցառման ընթացքում ներկայացվեց բուհերի պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների համար հասանելի դրամաշնորհային հնարավորությունները։
Միջոցառմանը ներկա էին Էրազմուս+ բարձրագույն կրթության փորձագետները, ինչպես նաև այլ համալսարանների ներկայացուցիչներ, ովքեր իրենց բուհերում կազմակերպում և իրականացնում են Էրազմուս+ շարժունության և կարողությունների զարգացման ծրագրեր։ Խոսվեց նաև ակադեմիական և երիտասարդական շարժունությունից, կարողությունների զարգացման ծրագրերից, Էրազմուս+ կարողությունների զարգացման ծրագիր գրելու փորձից:
Էրազմուս+ տեղեկատվական օրերի նպատակն է խրախուսել փորձի փոխանակում Էրազմուս+ իրականացնող բուհերի և անհատների միջև, ողջունել ծրագրում դեռևս չընդգրկված բուհերին, ինչպես նաև հարթակ հանդիսանալ հարց ու պատասխանների համար։