Պետրոս Մելքոնյանի անվան Վանաձորի մասնաճյուղ

Ժամանակակից լաբորատոր բազա

ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղի լաբորատոր պայմանները թույլ են տալիս ուսանողներին՝ կատարել արդյունավետ հետազոտություններ
Մանրամասն 

Հարուստ պատմություն

ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղը հիմնադրվել է 1959թ. և մինչ այժմ տվել է շուրջ 9000 շրջանավարտ
Մանրամասն 

Միջազգային ծրագրեր

ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղը եվրոպական համալսարանների ցանցի անդամ է և ունի բազմաթիվ համագործակից բուհեր ամբողջ աշխարհում
Մանրամասն 

Ուզում եմ հրապարակավ շնորհավորել Պոլիտեխնիկական Համալսարանի Վանաձորի մասնաճյուղի ռեկտոր պարոն Արմեն Խառատյանին և ահա թե ինչու…

3Այսօր Հայաստանի Ազգային Պոլիտեխնիկական Համալսարանի Պետրոս Մելքոնյանի անվան Վանաձորի մասնաճյուղում հաջողությամբ ավարտվեց «Մեր համայնքը․ Բանավիճի՛ր և բանակցի՛ր հանուն շահերի ու փոխզիջումների» մոդելավորում-խաղերի ու դասընթացների եռօրյա շարքը, որ կազմակերպել էին գերմանական «CIVIC» Միջազգային կրթության ինստիտուտը, Արտաքին մշակութային հարաբերությունների ինստիտուտը` Գերմանիայի արտգործնախարարության աջակցությամբ: Հայաստանում որպես գործընկեր հանդես էր գալիս ԵՊՀ-ի Քաղաքակրթական և մշակութային հետազոտությունների կենտրոնը (ՔՄՀԿ):

Մի քանի նկատառում.

Նախ, ուզում եմ գերմանացի մեր գործընկերների անունից կրկին շնորհակալություն հայտնել ինստիտուտի ռեկտոր, պարոն Արմեն Խառատյանին սեմինարը հյուրընկալելու, կազմակերպելու, ինչպես նաև ուսանողների ու դասախոսների ակտիվ մասնակացությունն ապահովելու համար՝ ելնելով սեմինարի կրթական բաղադրիչի կարևորությունից:2
Սովորության համաձայն (գուցե և լավ սովորություն չէ ), երբ այցելում եմ որևէ կրթական հաստատություն, սկսում եմ ուշադիր հետևել շենքի ներքին հարդարանքի պահպանմանը, ուսանողների կարգապահությանն ու վարվելակերպին, բուհի տնտեսական աշխատողների կողմից իրենց պարտականությունների կատարման որակին և այլն …սուր աչք ունեմ , իմիջայլոց:
Խոստովանեմ, որ հաճելիորեն զարմացած եմ: Եթե ես լինեի դպրոցի ավարտական դասարանում, մեծ հաճույքով բարձրագույն կրթություն կստանայի Պոլիտեխնիկական Համալսարանի Վանաձորի մասնաճյուղում և ոչ միայն ուսուցման պայմանների ապահովման մակարդակով պայմանավորված:

Հարցն այն է, որ թե՝ իմ, թե Երևանի իմ գործընկերների և թե գերմանացի մասնագետների համար անակնկալ էր ինստիտուտի ուսանողների էրուդիցիան, ինչպես նաև անգլերենի իմացության մակարդակը: Այս հարցը չեմ ուզում առավել մանրամասնել, քանի որ կային համեմատություններ այլ հեռավոր բուհերի հետ,այդ պատճառով էլ սահմանափակվենք….

5 6

Այս առիթով ուզում եմ շնորհավորել պարոն Խառատյանին նման ուսանողներ ունենալու և նրանց կրթող դասախոսական կազմի համար: Վստահ եմ, որ մոտ ապագայում վանաձորցի երիտասարդների համար ևս տեխնիկական կրթությունը լինելու է առաջնային, ինչպես դա նկատվում է մայրաքաղաքում:

8 Էդիկ Հովսեփյան