Պետրոս Մելքոնյանի անվան Վանաձորի մասնաճյուղ

Ժամանակակից լաբորատոր բազա

ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղի լաբորատոր պայմանները թույլ են տալիս ուսանողներին՝ կատարել արդյունավետ հետազոտություններ
Մանրամասն 

Հարուստ պատմություն

ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղը հիմնադրվել է 1959թ. և մինչ այժմ տվել է շուրջ 9000 շրջանավարտ
Մանրամասն 

Միջազգային ծրագրեր

ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղը եվրոպական համալսարանների ցանցի անդամ է և ունի բազմաթիվ համագործակից բուհեր ամբողջ աշխարհում
Մանրամասն 

Հումանիտար ատարկաների և մարմնակրթության ամբիոնն ստեղծվել է 1995թ. սեպտեմբերին` ԵրՊԻ Վանաձորի մասնաճյուղը ՀՊՃՀ-ի կրթահամալիրի վերածվելու հետևանքով կատարված կառուցվածքային փոփոխությունների արդյունքում:

Այն ձևավորվել է նախկին երեք` հասարակական գիտությունների, ռուսաց և օտար լեզուների, և մարմնակրթության ամբիոնների բազայի վրա:

Ամբիոնի հիմքը հասարակական գիտությունների նախկին ամբիոնն է: Այն գոյություն ունի 1968 թվականից: Մինչև ամբիոնի ստեղծումը գործել է առարկայական հանձնաժողովի տեսքով` Հայկ Գևորգյանի ղեկավարությամբ: Տարբեր տարիներին ամբիոնը ղեկավարել են ի.գ.թ. Վլ. Այվազյանը, ավագ դասախոս Ալ. Ծատուրյանը, տ.գ.թ. Վլ. Պողոսյանը: 1974թ. ամբիոնի վարիչ է ընտրվել և մինչև 1984թ. ղեկավարել է տ.գ.թ., դոցենտ Ալ. Ծատուրյանը:

Ամբիոնը ապահովել է ԽՄԿԿ պատմության, փիլիսոփայության, քաղաքատնտեսության, գիտական կոմունիզմի, իրավունքի, էթիկայի, գեղագիտության, աթեիզմի, հասարակագիտության դասավանդումը: 1975թ. սկսած ամբիոնը գիտական կոմունիզմ առարկայից անցկացրել է պետական քննություններ: Ամբիոնում աշխատել են 15-ից ավելի հաստիքային դասախոսներ, որոնցից շատերը պաշտպանել են թեկնածուական  ատենախոսություն և ստացել գիտական աստիճաններ: Նրանցից են Ալ. Ծատուրյանը, Հ. Հակոբյանը, Լ. Քառյանը, Կ. Ստեփանյանը, Վ. Բարսեղյանը, Շ. Ղազարյանը, Ե. Մկրտչյանը, Հ. Հովհաննսիյանը և ուրիշներ: Տարբեր տարիների ամբիոնում աշխատել են փ.գ.թ., դոցենտ Լավրենտի Ջիլավյանը, բ.գ.դ., պրոֆեսոր Մելս Սանթոյանը, իր.գ.թ., դոցենտ Վլադիմիր Այվազյանը: Վերջին երկուսը հետագայում դարձել են Վանաձորի մանկավարժական ինստիտուտի պրոֆեսորներ:

1984թ. ամբիոնը բաժանվել է երկու ինքնուրույն ամբիոնների` ՍՄԿԿ պատմության և քաղաքատնտեսության (վարիչ` դոց. Ալ. Ծատուրյան) և փիլիսոփայության և գիտական կոմունիզմի (վարիչ` դոց. Լ. Ջիլավյան): 1986թ. ամբիոնը դարձյալ վերամիավորվեց: Վարիչի պարտականություները մեկ տարով կատարել է տ.գ.թ., դոցենտ Պարգև Սիրունյանը:

1987թ. ամբիոնի վարիչ է ընտրվել փ.գ.թ., դոցենտ Հենրիկ Հակոբյանը:

Ամբիոնի աշխատակիցները դասախոսական աշխատանքի հետ մեկտեղ զբաղվել են գիտահետազոտական աշխատանքներով, հանրապետական և միութենական ամսագրերում հրատարակել բազմաթիվ գիտական և մեթոդական հոդվածեր: Նրանցից Հ. Հակոբյանը, Է. Ղազարյանը բազմիցս մասնակցել են գիտա-տեխնիկական կոնֆերանսների Մոսկվա, Կիև, Մինսկ, Լվով քաղաքներում:

Ամբիոնը կատարել է նաև տնտպայմանագրային աշխատանքներ Կիրովականի և Գուգարքի ու շրջակա բնակավայրերի արդյունաբերական ձեռնարկություններում` անցկացնելով սոցիոլոգիական հետազոտություններ` սոցիալ-հոգեբանական մթնոլորտի վերաբերյալ: Այդ աշխատանքներին ակտիվ մասնակցություն են ունեցել նաև ուսանողները:

Ամբիոնի կազմի մեջ է մտնում նաև ռուսաց և օտար լեզուների նախկին ամբիոնը, որը մինչ այդ գործել է որպես սեկցիա: Այն ստեղծվել է 1969թ.: 1972թ. ամբիոնի վարիչ է ընտրվել բ.գ.թ., դոցենտ Լյուսյա Նարմիրյանը: Երկար տարիներ ամբիոնում աշխատել են Նելլի Բելյաևան, Ելենա Մարտիրոսյանը, Ռիմա Ամիրբեկյանը, Ջեմմա Մովսիսյանը, Լիդա Մկրտչյանը, Ռոզա Սարգսյանը: Մինչև ամբիոնի լուծարումը վարիչներ են աշխատել բ.գ.թ., դոցենտ Հովիկ Այվազյանը, ավ. դասախոս Համլետ Քոսոյանը: 1980-81թթ. ուստարվանից ամբիոնում գործել է լինգոֆոնային կաբինետ: Հետագա տարիներին ամբիոնը համալրվել է այլ դասախոսներով` Ամալյա Մարկոսյան, Գոհար Չուխուրյան, Լյուդմիլա Հակոբջանյան, Գուլնարա Վարտանովա, Հասմիկ Հովհաննիսյան, Անահիտ Վարդումյան և այլն:    Ամբիոնի աշխատակիցները հրատարակել են երկու տասնյակից ավելի հոդվածներ, թեզիսներ, ուսումնա-մեթոդական ձեռնարկներ:

Ամբիոնի կազմի մեջ է մտնում նաև մարմնակրթության  նախկին ամբիոնը, որը   ստեղծվել է 1973թ.: Վարիչ է ընտրվել մ.գ.թ., դոցենտ Վիուլեն Թաթյանը:

1989թ. օգոստոսից որպես ամբիոնի վարիչի պաշտոնակատար, իսկ 1990թ. սեպտեմբերից` որպես ամբիոնի վարիչ աշխատել է ավագ դասախոս Վ. Եղշատյանը:

Ամբիոնի առաջին դասախոսներ են եղել Հ. Մարտիրոսյանը, Ա. Ամիրխանյանը, Ռ. Լոռյանը, Ս. Ղարաբեկյանը, Ա. Կիրակոսյանը, Ռ. Սարգսյանը, Վ. Հարությունյանը, Յու. Հարությունովը: Մարմնակրթության արդյունավետ դասավանդմանը մեծ չափով նպաստեց կրթօջախի սպորտային համալիրը` փակ լողավազանով և բազմաթիվ խաղասենյակներով:

2012թ.-ից ամբիոնը վերանվանվեց «Հումանիտար առարկաների և մարմնակրթության»: 2013թ.-ին ամբիոնի վարիչ ընտրվեց տնտ. գ. թ., դոցենտ Լուսինե Աղաբաբյանը:

Ներկայումս ամբիոնը կոչվում է «Հումանիտար առարկաների, ընդհանուր տնտեսագիտության և մարմնակրթության» ամբիոն, որտեղ  աշխատում են դոցենտներ Լուսինե Աղաբաբյանը, Հասմիկ Հովհաննիսյանը, Լուսինե Աշուղյանը, մ.գ.թ. Արմենուհի Ղազարյանը,  դասախոսներ, Տաթև Մարգարյանը, Լյուդմիլա Մխիթարյանը, Արուսյակ Մադոյանը Էմիլյա Մարտիրոսյանը, Վահե Սահակյանը, Գոհար Մոսինյանը, Համլետ Մարտիրոսյանը:  Դասավանդվում են  հայ ժողովրդի պատմություն, փիլիսոփայություն, քաղաքագիտություն, իրավագիտություն, անգլերեն լեզու, ռուսաց լեզու, հայոց լեզու, մարմնակրթություն, ընդհանուր տնտեսագիտություն, տնտեսագիտական ուսմունքների պատմություն և ընդհանուր բնագավառի տնտեսագիտական առարկաներ: