Պետրոս Մելքոնյանի անվան Վանաձորի մասնաճյուղ

Ժամանակակից լաբորատոր բազա

ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղի լաբորատոր պայմանները թույլ են տալիս ուսանողներին՝ կատարել արդյունավետ հետազոտություններ
Մանրամասն 

Հարուստ պատմություն

ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղը հիմնադրվել է 1959թ. և մինչ այժմ տվել է շուրջ 9000 շրջանավարտ
Մանրամասն 

Միջազգային ծրագրեր

ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղը եվրոպական համալսարանների ցանցի անդամ է և ունի բազմաթիվ համագործակից բուհեր ամբողջ աշխարհում
Մանրամասն 

SEF2013թ. հունվարին ՀՊՃՀ Վանաձորի մասնաճյուղի ֆիզիկա-մաթեմատիկական թեքումով ավագ դպրոցի տնօրինության կողմից ստացված դիմումի համաձայն՝ Հայաստան համահայկական հիմնադրամի կողմից ավագ դպրոցին 2014թ. դեկտեմբերին տրամադրվել է 3 համակարգիչ  և 1 տպիչ սարք: Բարեգործությունն իրականացրել է  ՍԵՖ Ինտերնեյշնլ Ունիվերսալ  Վարկային Կազմակերպությունը:

   2015թ. հունվարի 21-ին Հայաստան համահայկական հիմնադրամի և ՍԵՖ Ինտերնեյշնլ Ունիվերսալ  Վարկային Կազմակերպության Վանաձորի մասնաճյուղի ներկայացուցիչներն այցելեցին ավագ դպրոց՝ հավաստիանալու կատարված աշխատանքի և տնօրինության հետ քննարկելու ծրագրի կարևորության ու հետագա զարգացման հարցերի մասին: Ընդարձակ լսարանում տեղադրված 3 համակարգիչներից ու տպիչից բացի, այստեղ բավականին տարածություն կա` ժամանակակից զինվածությամբ համակարգչային համալրված լսարան ստեղծելու համար: Մինչ այդ ավագ դպրոցն օգտվել է ճարտարագիտական համալսարանի լաբորատոր բազայից: Այսուհետ համակարգչային լսարանը կտրամադրվի ավագ դպրոցի աշակերտներին՝ ինֆորմատիկա առարկայի դասերը կազմակերպելու համար:

Serog HEH