Պետրոս Մելքոնյանի անվան Վանաձորի մասնաճյուղ

Ժամանակակից լաբորատոր բազա

ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղի լաբորատոր պայմանները թույլ են տալիս ուսանողներին՝ կատարել արդյունավետ հետազոտություններ
Մանրամասն 

Հարուստ պատմություն

ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղը հիմնադրվել է 1959թ. և մինչ այժմ տվել է շուրջ 9000 շրջանավարտ
Մանրամասն 

Միջազգային ծրագրեր

ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղը եվրոպական համալսարանների ցանցի անդամ է և ունի բազմաթիվ համագործակից բուհեր ամբողջ աշխարհում
Մանրամասն 

glxavor  Օգոստոսի 18-ին ՀԱՊՀ ռեկտոր, պրոֆեսոր Ո.Զ. Մարուխյանը, պրոռեկտոր, պրոֆեսոր Մ.Ք. Բաղդասարյանը, ռեկտորի տեղակալ Գ.Վարդանյանը աշխատանքային շրջայց կատարեցին ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղ: Սկզբում նրանք ծանոթացան մասնաճյուղի նախկին երեք մասնաշենքերի հենքի վրա սկսված տեխնոլոգիական կենտրոնի կառուցման աշխատանքներին: Տեխնոլոգիական կենտրոնի ստեղծումը կարևորագույն դեր ունի Լոռու մարզում ճարտարագիտական կրթության և տեխնոլոգիական նորաստեղծության զարգացման համար: Այնուհետև ՀԱՊՀ ղեկավարներն այցելեցին նորաստեղծ ժամանակակից համակարգչային տեխնիկայով զինված ռոբոտաշինության լսարան: Կարևոր է նշել, որ լսարանը ստեղծվել է մասնաճյուղի ավագ դպրոցի աշակերտների ողջունելի նախաձեռնությամբ, ովքեր ստեղծել են աշակերտական հասարակական կազմակերպություն՝ «Հզոր Պոլիտեխնիկ» անվանումով, որի աշխատանքը համակարգում է մասնաճյուղի համակարգչային լաբորատորիայի վարիչ՝ Արաքսյա Բալյանը: Աշակերտուհի Մարգարիտա Մարուքյանը ներկայացրեց իրենց ԱՀԿ-ի կատարած աշխատանքները, որի արդյունքում վերանորոգվել է այդ լսարանը, իսկ համակարգչային տեխնիկան և գույքը նվիրաբերել է «Հայաստան»  համահայկական հիմնադրամը: ՀԱՊՀ ղեկավարներն այցելեցին նաև մասնաճյուղի «Որակի ապահովման և վերահսկման» բաժին, «Արտաքին կապերի և ուսանողական կարիերայի» բաժին, էլեկտրոնային ընթերցասրահ, անգլիախոսների ակումբ, դեկանատներ, ուսումնամեթոդական բաժին, «Արդիական, միասնական Պոլիտեխնիկ» դրամաշնորհի շրջանակներում ստեղծված ճարտարագիտական Մեքենագիտության և էլեկտրատեխնիկայի լաբորատորիան, ուսխորհուրդ և այլն:

Հարութ Պրոնոզյանի անվան տեխնոլոգիական կարողություններով լսարանում տեղի ունեցավ հանդիպում՝ գիտխորհրդի անդամ դասախոսների և ուսանողների հետ: Գիտխորհրդի անդամները շնորհավորեցին նորընտիր ՀԱՊՀ ռեկտոր պրոֆեսոր Ո.Զ. Մարուխյանին, ինչպես նաև պրոռեկտոր պրոֆեսոր Մ.Ք. Բաղդասարյանին և ռեկտորի տեղակալ Գ.Վարդանյանին: Պրոֆեսոր Մարուխյանը հանգամանալից զրույց ունեցավ մասնաճյուղի գիտխորհրդի անդամների հետ և ներակայացրեց Պոլիտեխնիկի և նրա մասնաճյուղերի զարգացման սպասվելիք ծրագրերը, խնդիրները: Ելույթ ունեցան նաև պրոռեկտոր պրոֆեսոր Մ.Ք. Բաղդասարյանը, ռեկտորի տեղակալ Գ.Վարդանյանը: Տեղի ունեցավ մտքերի ակտիվ փոխանակում:

IMG_4710 IMG_4722 IMG_4698 IMG_4664 IMG_4651                                              IMG_4640