Շիֆր |
Մասնագիտություն | Քննությունները | Տեղերը | Այդ թվում ԲԶ | Ոսման վարձը, հազ. դրամ | |||
Մրցութային |
Ոչ մրցութային |
|||||||
080600 |
Ձեռնարկությունների տնտեսագիտություն և կառավարում |
Մ(գ)կամՖ(գ) |
Ֆ(գ)** կամ Մ(գ)** | Հլգ(գ)* | Օտլ(գ)* | 30 | 3 |
288000 |
190300 |
Փոխադրումների և ճանապարհային երթևեկության կազմակերպում և կառավարում |
Մ(գ) |
Ֆ(գ)** | Հլգ(գ)* | Օտլ(գ)* | 30 | 3 |
240000 |
230100 |
Ինֆորմատիկա և հաշվողական տեխնիկա |
Մ(գ) |
Ֆ(գ)** | Հլգ(գ)* | Օտլ(գ)* | 35 | 4 |
288000 |
240100 |
Քիմիական տեխնոլոգիաներ |
Մ(գ)կամՖ(գ) |
Ֆ(գ)** կամ Ք(գ)** |
Հլգ(գ)* | Օտլ(գ)* | 22 | 2 |
240000 |
270100 |
Շինարարություն, շինարարական իրերի և կառուցվածքների արտադրություն |
Մ(գ) |
Ֆ(գ)** | Հլգ(գ)* | Օտլ(գ)* | 30 | 3 |
252000 |
Ընդամենը | 147 | 15 |
Մ` մաթեմատիկա, Ֆ` ֆիզիկա, Հլգ՝ հայոց լեզու և գրականություն, բզ` ժամկետային զինվորական ծառայությունից զորացրված:
*-ով նշված ոչ մրցութային գնահատականը փոխանցվում է միջնակարգ կրթության ատեստատից կամ համապատասխան ավարտական փաստաթղթից:
**-ով նշված առարկաների համար՝ թափուր տեղեր առաջանալու դեպքում, այդ տեղերի մրցույթին մասնակցելու համար դիմորդները մասնագիտությունների և քննությունների ցանկում երկու աստղանիշերով նշված առարկաների համար որպես մրցութային գնահատական, կարող են դիմում-հայտում նախապես հայտագրել միջնակարգ կրթության ատեստատի կամ համապատասխան ավարտական փաստաթղթի` այդ առարկաների պետական ավարտական քննությունների գնահատականը, իսկ պետական ավարտական քննական գնահատականի բացակայության դեպքում` տարեկան գնահատականը:
1. Դիմորդները քննությունները հանձնում են ՀՊՃՀ Վանաձորի մասնաճյուղում: Դիմորդն իր ցանկությամբ կարող է պահպանել 2014թ. և 2015թ. միասնական համակարգով հանձնած քննությունների գնահատականները կամ հանձնել քննություն: Մրցույթի ժամանակ հաշվի է առնվում ավելի բարձր գնահատականը:
2. Պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից զորացրված դիմորդները քննությունները դրական միավորներով հանձնելու դեպքում բուհ են ընդունվում մրցույթից դուրս, ըստ նախարարության կողմից հաստատված տեղերի:
3. Կարող են ընդունվել բարձրագույն, միջնակարգ, միջնակարգ մասնագիտական և մասնագիտական տեխնիկական կրթություն ունեցող քաղաքացիները` առանց տարիքի սահմանափակման: Բուհ ընդունված ուսանողները չեն օգտվում զինվորական ծառայությունից տարկետման իրավունքից:
4. Փաստաթղթերի ընդունման և ձևակերպման համար դիմորդը վճարում է 1500 դրամ: Քննությունների կազմակերպման և անցկացման նպատակով յուրաքանչյուր քննության համար դիմորդը վճարում է 1500 դրամ: Անկախ քննությանը մասնակցելուց և արդյունքից` վճարված գումարը չի վերադարձվում:
5. Ընդունելության կանոնակարգով նախատեսված համապատասխան արտոնություններից օգտվող դիմորդները բուհ ընդունվելու դեպքում օգտվում են ուսման վարձի լրիվ փոխհատուցման իրավունքից:
6. Դիմումի հետ ներկայացվում են.
ա) միջնակարգ կրթության ատեստատը, միջին մասնագիտական և մասնագիտական տեխնիկական կրթության մասին փաստաթղթի բնօրինակը,
բ) 6 լուսանկար (3 x 4 չափսի),
գ) անձը հաստատող փաստաթուղթ (անձնագիր, զինվորական գրքույկ, ծննդյան վկայական, փախստականի վկայական, ՀՀ հատուկ անձնագիր, կացության վկայական,
դ) փաստաթուղթ զինվորական ծառայության հետ առնչության մասին
* զորակոչային տարիք ունեցող դիմորդներից փաստաթղթերն ընդունվում են զինհաշվառման փաստաթղթերում տարկետման իրավունքը հաստատող համապատասխան նշման առկայության դեպքում, իսկ նախկինում առողջական վիճակի կապակցությամբ տարկետում ստացածներից` ռազմաբժշկական հանձնաժողովի նշումների առկայության դեպքում),
ե) սահմանված արտոնություններից օգտվող դիմորդները ներկայացնում են համապատասխան փաստաթղթեր,
զ) զինվորական գրքույկ և զինկոմիսարիատից տեղեկանք ժամկետային զինվորական ծառայությունն անցնելու մասին,
է) միջազգային և հանրապետական մրցույթների (օլիմպիադաներ, փառատոններ) դիպլոմները,
ը) 2015թ. (2014թ.) «Մաթեմատիկա», «Ֆիզիկա», «Քիմիա» առարկաների ավարտական միասնական քննությունների վկայագիր (առկայության դեպքում):
Փաստաթղթերն ընդունվում են մինչև սեպտեմբերի 20-ը:
Բոլոր հարցերով դիմել` ք.Վանաձոր, Շինարարների փող. 12, ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղ, հեռ. 5 69 29, 5 68 25:
ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղի ընդունող հանձնաժողով
Մասնաճյուղում առաջարկվող մասնագիտություններն են.
Ճարտարագիտության բակալավր, առկա/հեռակա ծրագրով.
1. Ձեռնարկությունների տնտեսագիտություն և կառավարում (մեքենաշինության ճյուղում)**,
2. Օգտակար հանածոների հետախուզում և մշակում,
3. Էլեկտրաէներգետիկա*,
4. Մետալուրգիա և նյութագիտություն,
5. Մեքենաշինություն և նյութերի մշակում,
6. Տրանսպորտային ուղիների, միջոցների շինարարություն, կառավարում և դրանց շահագործում*,
7. Փոխադրումների և ճանապարհային երթևեկության կազմակերպում և կառավարում**,
8. Ինֆորմատիկա և հաշվողական տեխնիկա**,
9. Տեքստիլ և թեթև արդյունաբերության արտադրատեսակների տեխնոլոգիա,
10. Շինարարություն, շինարարական իրերի և կառուցվածքների արտադրություն**,
11. Քիմիական տեխնոլոգիաներ*, **:
* մասնագիտություններով 2015թ. առկա համակարգով ընդունելություն չի կազմակերպվելու,
**մասնագիտություններով կազմակերպվում է նաև հեռակա ընդունելություն:
Ճարտարագիտության մագիստրոսի ծրագրով.
1. Շինարարություն, շինարարական իրերի և կառուցվածքների արտադրություն
2. Ձեռնարկությունների տնտեսագիտություն և կառավարում (մեքենաշինության ճյուղում):
Ավելի մանրամասն առաջարկվող մասնագիտությունների մասին
ԴԻՄՈՐԴԸ ԴԻՄՈՒՄ ՀԱՅՏԻ ՀԵՏ ՄԻԱՍԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ Է`
1) լուսանկարով տեղեկանք ավարտական դասարանում սովորելու մասին` հաստատված դպրոցի տնօրենի կողմից (նախորդ տարիների շրջանավարտները ներկայացնում են ավարտական փաստաթուղթ` ատեստատ կամ դիպլոմ).
2) 6 լուսանկար (3 x 4 սմ չափսի).
3) փաստաթուղթ զինվորական ծառայությանն առնչության մասին (զորակոչային տարիք ունեցող արական սեռի դիմորդներից փաստաթղթերն ընդունվում են զինվորական հաշվառման փաստաթղթերում՝ տարկետման իրավունք տվող համապատասխան նշման առկայության դեպքում, իսկ նախկինում առողջական վիճակի կապակցությամբ տարկետում ստացածներից` ռազմաբժշկական կենտրոնական հանձնաժողովի նշումների առկայության դեպքում).
4) անձը հաստատող փաստաթուղթ (անձնագիր, զինվորական գրքույկ, ծննդյան վկայական, փախստականի վկայական, Հայաստանի Հանրապետության հատուկ անձնագիր, կացության վկայական): Անձնագրի կամ ծննդյան վկայականի բացակայության դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից տրվող՝ անձը հաստատող ժամանակավոր փաստաթուղթ.
5) զինվորական գրքույկ և զինվորական կոմիսարիատից տեղեկանք ժամկետային զինվորական ծառայությունն անցած լինելու, ծառայության վայրի և ծառայողական բնութագրի մասին.
6) սույն կարգի 105-րդ և 106-րդ կետերով սահմանված արտոնություններից օգտվող դիմորդները ներկայացնում են տվյալ արտոնություններից օգտվելու իրավունքը հավաստող փաստաթղթեր.
7) միջազգային և հանրապետական մրցույթների (օլիմպիադաներ, փառատոներ) դիպլոմները.
8) փաստաթղթերն ընդունելու և ձևակերպելու համար 1500-ական դրամ վճարելու վերաբերյալ անդորրագիրը:
105. Քննությունները դրական միավորներով հանձնելու դեպքում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին մրցույթից դուրս ընդունվում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զոհված (մահացած) զինծառայողների երեխաները, ժամկետային զինվորական ծառայության պարտականությունները կատարելիս հաշմանդամ դարձած քաղաքացիները` համաձայն Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տված տեղեկանքների:
106. Վճարովի համակարգի համար առնվազն անցումային միավորներ հավաքելու դեպքում անվճար ուսուցման համակարգ են ընդունվում`
1) 1-ին և 2-րդ խմբերի, ինչպես նաև մինչև 18 տարեկան մանկուց հաշմանդամները` համաձայն բժշկասոցիալական փորձաքննության գործակալության կողմից տրված եզրակացության.
2) առանց ծնողական խնամքի մնացած՝ մինչև 23 տարեկան երեխաները: