Պետրոս Մելքոնյանի անվան Վանաձորի մասնաճյուղ

Ժամանակակից լաբորատոր բազա

ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղի լաբորատոր պայմանները թույլ են տալիս ուսանողներին՝ կատարել արդյունավետ հետազոտություններ
Մանրամասն 

Հարուստ պատմություն

ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղը հիմնադրվել է 1959թ. և մինչ այժմ տվել է շուրջ 9000 շրջանավարտ
Մանրամասն 

Միջազգային ծրագրեր

ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղը եվրոպական համալսարանների ցանցի անդամ է և ունի բազմաթիվ համագործակից բուհեր ամբողջ աշխարհում
Մանրամասն 

ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղում պարբերաբար հանդիպումներ են իրականացվում ՎՏԿ-ում տեղակայված “Archidutch” և “ArDesk” ընկերությունների ղեկավարության և աշխատակիցների հետ: Ստեղծվել է համատեղ մի խումբ, որն աշխատում է կրթական ծրագրերի փոփոխման վրա, որպեսզի ծրագրերն առավել համապատասխանեն եվրոպական ստանդարտներին: Ընկերությունն արդեն իսկ համագործակցում է  Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Վանաձորի մասնաճյուղի հետ, համալսարանի ուսանողները հնարավորություն կունենան անվճար անցնել ճարտարապետության, նախագծման և մոդելավորման պարտադիր  դասեր՝ “Autodesk-Revit” ծրագրի շրջանակներում։

“ICN GROUP”-ը Հոլանդիայում ՏՏ ոլորտի 3 առաջատարներից է՝ ճարտարապետության, նախագծման և մոդելավորման ոլորտում, ունի ավելի քան 25 տարվա փորձառություն, կիրառվում է BIM/Building Information Modeling/ ծրագրակազմը։  Հիմնադիրներ Լաուրենս Լիքեթի և Նատաշա Միրզոյանցի գլխավորությամբ կարևորագույն ներդրում է կատարվել Հայաստանում, մասնավորապես՝ Վանաձորում՝ մարզի զարգացմանը նպաստելու նպատակով: Նշենք, որ Նատաշա Միրզոյանցը ծնունդով Վանաձորից է և ջանք ու եռանդ չի խնայում՝ հայրենի քաղաքը շենացնելու իր տեսլականը իրականացնելու համար:

Այդ իսկ նպատակով Վանաձորում արդեն հիմնադրվել են “Archidutch” և “ArDesk” ընկերությունները, որտեղ աշխատողների գերակշռող մասը Պոլիտեխնիկի ուսանողներ և շրջանավարտներ են: Համագործակցության արդյուքնում այդ թիվը հավակնում է աճելու: Ընկերության գործունեության նպատակն է հայ ճարտարապետներին եվրոպական փորձի և գիտելիքների փոխանցումը, այդ ոլորտում ուսանողներին  անվճար կրթելը։ “Archidutch” և “ArDesk” ընկերությունների աշխատակիցները, ստանալով համապատասխան կրթություն եվրոպացի մասնագետների կողմից, հետագայում իրենց գիտելիքներով և փորձառությունով կկիսվեն ուսանողների և այլ մասնագետների հետ՝ կազմակերպելով բազմաբնույթ դասընթացներ:

Նշենք նաև, որ “ArDesk” ընկերությունն այս պահին “Autodesk” միջազգային ընկերության միակ պաշտոնական ներկայացուցիչն է Հայստանում։ Այն ներկայացնում է ՀՀ-ում “HP” ընկերության սարքավորումները, կազմակերպում է “Autodesk-Revit”, “Inventor”, “3DS Max” դասընթացներ։

Արդյունքում՝ ուսանողներին կրթելով և զինելով “BIM”, “3D Modeling” եվրոպական աշխատաշուկայում խիստ պահանջարկ ունեցող գիտելիքներով՝ լուծվում է Լոռու մարզի համար շատ կարևոր խնդիրներից մի քանիսը. ստեղծվում են աշխատատեղեր, ստեղծվում է նոր հարթակ դեպի եվրոպական շուկա, որը նվազեցնում է արտագաղթի ցուցանիշը։

Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով